Սասսարի

քաղաք Իտալիայում

Սասսարի (իտալերեն՝ Sassari), քաղաք Իտալիայում, Սարդինիա ինքնավար մարզում։ Կալիարիից հետո երկրորդ ամենամեծ քաղաքն է բնակչության թվով՝ 127,525 բնակիչ[2], և ֆունկցիոնալ ուրբանիզացված տարածք է՝ շուրջ 222000 բնակչությամբ[3]։ Կղզու ամենահին քաղաքներից մեկն է, որը պարունակում է արվեստի գլուխգործոցների նշանակալից հավաքածու։

Բնակավայր
իտալերեն՝ Sassari
սարդ.՝ Tàtari
Sàssari
Դրոշ Զինանշան
Flag of Sassari.svg Sassari-Stemma.svg

Piazza d'Italia di Sassari.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես547,04 կմ²
ԲԾՄ225±1 մետր
Բնակչություն116 641 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ079
Փոստային դասիչ07100 և 07040
Ավտոմոբիլային կոդSS
Պաշտոնական կայքcomune.sassari.it
##Սասսարի (Իտալիա)
Red pog.png

Սկսած հիմնադրումից՝ 12-րդ դարից Սասսարին կառավարվում էր լոգուդորոցիների, պիզացիների, սասսարեցիների, Արագոնիայի թագավորության և իսպանիացիների կողմից, որոնք բոլորն էլ նպաստել են Սասսարիի պատմական և գեղարվեստական ժառանգությանը։

Սասսարի քաղաքը հարուստ է արվեստով, մշակույթով և պատմությամբ, և հայտնի է իր գեղեցիկ պալատով, և նեոկլասսիկալ ճարտարապետության ոճերով կառուցված մի շարք կառույցներով, ինչպիսիք են Պիացցա դ'Իտալիան (Իտալիայի հրապարակ) և Teatro Civico թատրոնը (Քաղաքացիական թատրոն)[4]։

Սարդինիա կղզու բնակչությամբ երկրորդ քաղաքը և Իտալիայի հինգերորդ խոշորագույն մունիցիպալիտետը (546 քառակուսի կիլոմետր)՝ Սասսարին, մշակութային, զբոսաշրջային, առևտրական և քաղաքական կարևոր նշանակություն ունի կղզու համար[5]։ Քաղաքի տնտեսությունը հիմնականում հենված է զբոսաշրջության և ծառայությունների, մասամբ նաև՝ հետազոտությունների, շինարարության, դեղագործության և նավթարդյունաբերության վրա[5]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Սասսարին գտնվում է Սարդինիա կղզու հյուսիս-արևմուտքում, ծովի մակարդակից 225 մետր բարձրության վրա։ Քաղաքը տարածվում է լայն կարստային սարահարթի վրա, որը իջնում է դեպի Ասինարա ծոց և Նուրրա դաշտավայր։ Քաղաքը շրջապատված է հազարավոր հեկտարների ձիթապտղի պլանտացիաների կանաչ գոտիներով, որոնք 19-րդ դարից մասամբ փոխարինվել են կաղնու և միջերկրական ծառերի խառն անտառներով։ Նուրա դաշտավայրն, որը նոսր է բնակեցված, տարածվում է դեպի արևմուտք և ընդգրկում է Սասսարի քաղաքի հիմնական մասը, մինչդեռ քաղաքային ագլոմերացիան, որն ունի 275,000 բնակչություն, տարածվում է՝ հարավ-արևելք։ Ջրի առատությունը՝ շուրջ 400 աղբյուրներ և արտեզյան հորեր, դարեր շարունակ նպաստել է այգեգործության զարգացմանը։


ԺողովրդագրությունԽմբագրել

2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 128,611 բնակիչ, որից 61,944՝ տղամարդ, իսկ 66,667՝ կին։ Վերջին 7 տարիների ընթացքում (2001-2008 թվականներին), բնակչությունը 9,519 ավելացել է։

Վերջին 7 տարիների ընթացքում (2001-2008թթ.) Բնակչությունը 9,519 բնակչությամբ ավելացել է,

  • Ծնելիություն՝ 8,2 ծնունդ / 1000 բնակիչ
  • Ընդհանուր ծնելիության մակարդակը՝ 1,15 ծնունդ/1000 բնակիչ
  • Մահացության մակարդակը՝ 7,9 մահ/1000 բնակիչ

ՄիգրացիաԽմբագրել

Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքի բնակչությունը մեծացել է, հիմնականում կղզու ներքին շրջաններից և այլ իտալական շրջաններից եկած հազարավոր սարդինիացիների գաղթի պատճառով։ 2008 թվականին քաղաքի բնակչության 98.4%-ը իտալացիներ էին, իսկ 1978 բնակիչ օտարերկրյա ներգաղթյալներ էին։ Սասսարիում բնակվող օտարերկրացի քաղաքացիներն են[6]

Քույր քաղաքներԽմբագրել

Սասսարիի քույր քաղաքներն են՝

Տես նաևԽմբագրել

  • Սասսարի (գավառ)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել