Օստիա Անտիկա, (իտալ.՝ Ostia Antica), նշանավոր հնագիտական վայր, որը գտնվում է ժամանակակից Օստիա քաղաքի արվարձաններից մեկում։ Հռոմեական քաղաք է Լացիումի մարզում, Տիբեր գետի գետաբերանում, Հին Հռոմի գլխավոր նավահանգիստն է։ Ավանդաբար համարվում է Հռոմի առաջին գաղութը։ Օստիա լատիներենից թարգմանաբար նշանակում է գետաբերան։ Հռոմի հարևանությամբ հնագիտական վայրը նույնպես կոչվում է Օստիա։

Նավահանգիստ
Օստիա Անտիկա
Ostia
Օստիա Անտիկա շուկայի հրապարակը
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես0,5 կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքostiaantica.beniculturali.it(իտալ.)(անգլ.)
Օստիա Անտիկա (Իտալիա)##
Օստիա Անտիկա (Իտալիա)
Քաղաքի հին մուտքը
Օստիա Անտիկա
Հանրային բաղնիք

Պատմություն խմբագրել

Ծագում խմբագրել

Համաձայն լեգենդի Օստիան հիմնադրվել է Ք․ ա․ VII դարում, Անկոս Մարկիոսիուսի կողմից։ Շնորհիվ աղի կոլեկտորների առկայության (հնէաբանները դեռևս չեն հայտանբերել), ինչպես նաև կանխարգել են գետի երկայնքով նավերի ներթափանցումը Հռոմ։ Այնուամենայնիվ Օստիայի տարածքում հնագույն բանակավայր-ամրոցը հնագետների կողմից թվագրվում է Ք․ա․ IV դար։ Դատելով այն փաստից, որ լեգենդար քաղաքի վերլուծությունից և ուսումնասիրությունից, դամբարանների պեղումներից, հանրապետական կառավարման շրջանում Օստիան չի ունեցել ինքավարություն, այն կառավարվել է հռոմեական մագիստրոսի կողմից։ Ներկայումս գիտնականները հակված են ենթադրելու (օրինակ՝ Կառլո Պավոլինին), որ Օստիան ի սկզբանե IV դարից եղել է հռոմեական ռազմական ճամբար։ Ըստ ենթադրության քաղաքը կառուցված է եղել Տիբեր գետի գետաբերանում, որպեսզի վերահսկի ծովի ափերը։ Երբ Էտրուրիան (Ք․ա․ 396 թվական) գրավեց Հռոմը ավելի հրատապ դարցավ ծովափերի վերահսկողությունը, քան երբևէ։ Ըստ Աքմուս Մարսի այս ամենը գրված է Օստիայի մասին արքունի լեգենդում։ Մեկ այլ հեղինակավոր տարբերակի համաձայն, Օստիան VII դարում պարզապես այլ վայրում էր գտնվել և հետևաբար հնագետների կողմից դեռևս չի հայտնաբերվել։

Քաղաքացիական պատերազմներ խմբագրել

Ք․ա․ I դարում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների ժամանակ Գայոս Մարիոսի և Սուլլայի միջև Օստիայի համար պատերազմ է տեղի ունեցել։ Ք․ա 87 թվականին Մարիոսը հարձակվեց քաղաքի վրա դեպի Հռոմ առևտրական հոսքը դադարացնելու համար։ Կինայի, Կարբոի և Սերտրորիոսի ղեկավարած ուժերը Իրբերը անցել են երեք մասից, գրավել քաղաքն ու այն թալանել։ Այս հաղթանակից հետո Մարիոսը հարձակվում է Հռոմի վրա։

Պունիկյան պատերազմի ժամանակ Օստիան դարձավ հանրապետականների հիմանական ռամական նավատորմը։ Հռոմեացների հաղթանակից հետո ռազմածովային վտանգը վերացավ և Օստիան ռազմածովային հենակետից կրկին դարձավ բարգավաճ քաղաք, որը երևում է քաղաքի պարիսպներից, միջնաբերդից և փողոցներից։ Ք․ա․ II դարում քաղաքի տարածքը ընդարձակվել է առանց որևէ ճարտարապետական պլանի։ Սուլլայի օրքր կառուցվել է քաղաքի պարիսպները։ Հռոմի բարգավաճման հետ մեկտեղ բարգավաճել է նաև Օստիայի առևտուրը, որը դարձավ Հռոմի հիմնական հացահատիկի առևտրական կենտրոնը։

Կայսերական Օստիան խմբագրել

Որպես նավահանգիստ Օստիան շատ անհարմար կենտրոն էր։ Ցեխի և ավազի պատճառով հաճախ անհրաժեշտություն էր առաջանում մաքրել ափերը։ Դրա համար Կեսարը որոշեց կառուցել արհեստական նավահանգիստ։ Միայն Կլավդիոսի ժամանակ կառուցվեց արհեստական ջրամբար։ Տրայանոսը մեծացրեց նավահանգիստը, որի արդյունքում այն կոչվեց Պորտուս Ավգուի (Տրանիի) անգլ.՝ Portus Augusti (Traiani)։ Օստիայում հմնվեց նավատորմի նոր վարչակազմ։ Հռոմեական կայսրության ճգնաժամի ժամանակ առևտուրը թուլացավ և Օստիան դարձավ մի աննշան քաղաք։ IV դարում դարձավ արիստոկրատիայի հիմնական կենտրոն։ Այս շրջանի դոմուսները՝ առանձնատները շքեղ էին։ Հռոմի պապը Գրիգոր IV Գրիգորոպոլում նոր նավահանգիստ կառուցեց։ Ուժեղ ջրհեղեի, մալարիայի պատճառով մինչև միջնադար քաղաքը դատարկվել է։ Բնակիչները տեղափոխվել են մոտակա Բորգո քաղաքը, որն ավելի անվտանգ էր ծովահենների հարձակումներից։ Փոշին ու ցեխը աստիճանաբար փակում են քաղաքի փողոցները։ Գիտական նպատակներով առաջին պեղումները կատարվել են XIX դարում և XX դարի առաջին կեսին։ Օստիան ավերակները զբաղեցնում են 34 հա տարածք (հնագույն բնակավայրի 2/3-ը)։ XVI դարում ջրհեղեղի պատճառով Տիբերը փոխեց իր հունը և ծովը իր հին գծից հեռացավ 3 կմ։

Օստիայի բնակչությունը խմբագրել

Տարայանոսի կառավարման շրջանում Օստիայի բնակչությունը հասել էր 50000 մարդու։ II-III դարերում բնակչությունը հասել է 100000։ Գլխավոր փողոցը (դենկյունյան մաքսիմուսը) 9 մ լայնություն և գրեթե 2 կմ երկարություն ուներ։ Այն ձգվում էր Տիբեր գետին զուգահեռ։ Այնտեղ եղել են հասարակական շենքեր, թատրոն, Ավագոսի տաճարը, Կապիտոլիումը՝ նվիրված աստվածների եռյակին (Յուպիտե), Յունոնա եւ Միներվա), թերմեր՝ անտիկ բաղնիքներ։

Թատրոն խմբագրել

Օստիայի թատրոնը գտնվում էր գլխավոր փողոցի վրա (Decumanus Maximus), կառուցվել է Ավգուստիոսի օրոք։ Հետագայում 196 թվականին վերակառուցվել է Սեպտիմիուս Սևերուս, Կարակալլայի, IV դարում։ Թատրոնի մուտքի մոտ կանգնեցվել է Հավերժահարսի արձանը, իսկ ճակատային մասի հետեևում կար 16 շարքի նստարաններ։ Թատրոնի որմնախորշերը, սյուները զարդարված էին մարմարով։ 1990-ական թվականներին II դարին վերագրվող աղյուսե շինությունները վերականգնվել են և ներկայումս թատրոնը կարող է տեղավորել 2700 հանդիսատես։ Ամռանը այստեղ անց են կացվում ներակայացումներ և տոնակատարություններ։

Տներ ու պահեստներ խմբագրել

Հատկապես հետաքրքիր են Օաստիայի տները, ինսուլաները, պահեստներն ու ամբարները։ Ինսուլա կոչվում են մեծ աղյուսե խճանկարներով տները՝ հինգ հարկանի տան բարձրությամբ, որոնք ունեն 12 սենյակներ։ Հորրեա կոչվում էին այն տները, որոնցում միագամից տեղակայված էին պահեստները, բնակելի տարածքները, ադմինստրատիվ մասը։ Օստիայի պահեստները Հին Հռոմի շինությունների լավագույն օրինակներից են։ Պահեստներում պահում էին հացահատիկ, գինի և այլ ապրանքներ, որ մատակարարում էր Հռոմին։ Քաղաքի ամենակարևոր պահեստները՝ Գրանդի Հորրեա գտնվում էին քաղաքի կենտրոնում և կառուցել էին Կլավդիոսի օրոք։ Եփագատիանի և Եփափրոդիտիանի հորրեաները (145-150 թվականներ) պահպանվել են ոչ մեծ՝ երեք հարկանի շենքում, որը պատկանել է հարուստ հույն առաևտրականներին և հավանաբար օգտագործվել են հազվագյուտ թանկարժեք ապրանքների համար։ Բակը զարդարված է խճանկարներով, իսկ դռների վրա դրված է ամուր փականներ։

Տաճարներ խմբագրել

Քաղաքի տարածքում կա 18 տաճար՝ նվիրված պարսկական Միթրեմ աստծուն, ինչպես նաև սինագոգ և քրիստոնեական բազիլիկ եկեղեցիներ։

Հասարակական բաղնիքներ խմբագրել

Օստիայի հասարակակն բաղնիքներին զարդարված են եղել մարմարով, խճանկարով և արձանիկներով։ Ամենամեծ հասարակական բաղնիքն եղել է Terme del Foro՝ ֆորումի բաղնիքները։ Մյուս բաղնիքները նվիրված Միթին, Նեպտունին, եղել են նաև մասնավոր բաղնիքներ։

Այլ կառույցներ խմբագրել

Օստիայում եղել է բազմաթիվ խորտկարաններ ու պանդոկներ, միասին մոտավոր 38 շինություններ։ Հետաքրքիր են նաև ֆուլոնիկները, լվացքատները, հացի փռերը։

Օստիա պեղումներ խմբագրել

Պեղումները ղեկավարել է Գվիդո Կալիցան, իտալացի դասական հնէաբան, ով հայտնի է Հռոմի և Օստիայի պեղումներով։ Ուսումնասիրվել է բարոկկո շինությունները։ Պապստիանը իր ուսումնասիրությունները սկսել է 1939-1942 թվականներին։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.
  • Carlo Pavolini La vita quotidiana a Ostia Roma-Bari: Laterza, 2010 (1986) ISBN 9788842048176
  • При написании этой статьи использовался материал из Энциклопедического словаря Брокгауза и Ефрона (1890—1907).

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ Օստիա Անտիկա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս