Ալբաներեն
Ալբաներեն (ալբ․՝ Gjuha shqipe կամ Shqip), բուն Ալբանիայի բնակչության, ինչպես նաև Կոսովոյում, Հունաստանում, Մակեդոնիայում, Իտալիայում[2] բնակվող ալբանացիների լեզու[3]։
Ալբաներեն Shqip | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Albanoid? |
Երկրներ | Ալբանիա Ռումինիա Չեռնոգորիա Հյուսիսային Մակեդոնիա Սերբիա ԱԱԿԵԱ |
Շրջաններ | Սերբիա՝ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար շրջան |
Պաշտոնական կարգավիճակ | Ալբանիա Կոսովո |
Խոսողների քանակ | 6 200 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Ալբանիայի գիտությունների ակադեմիա |
Լեզվակիրների թիվը | 7.6 մլն, որոնցից 5.4 միլիոն Ալբանիայում (2011[1]) |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզուներ Պալեոբալկանյան լեզուներ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն (ալբանական այբուբեն) |
IETF | sq |
ԳՕՍՏ 7.75–97 | ալբ 030 |
ISO 639-1 | sq |
ISO 639-2 | alb (B), sqi (T) |
ISO 639-3 | sqi, aln, aae, aat, als |
Ալբաներենի տարածվածությունը | |
Ալբաներենի բարբառները | |
Albanian language Վիքիպահեստում |
Աշխարհում ալբաներենով խոսողների թիվը հասնում է 7.6 միլիոնի[4]։
Ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքում գրավում է առանձին խումբ։ Արմատական ալբաներեն բառերն ու ձևերը շատ դժվար է առանձնացնել հունարենից, լատիներենից, թուրքերենից, ինչպես նաև ռոմանական և սլավոնական լեզուներից կատարված փոխառություններից։ Զգալիորեն տարբերվում է մնացած հնդեվրոպական լեզուներից։ Ունի երկու հիմնական բարբառ՝ հյուսիսային կամ գհեգյան, հարավային կամ տոսկյան ալբաներեն։ Ամենահին գրավոր հիշատակարանները վերաբերում են 15-րդ դարին։ 19-րդ դարի վերջին ձևավորվել է իբրև գրական լեզու[5]։
Պատմություն
խմբագրելԱլբաներենի մասին առաջին հիշատակումը եղել է 1285 թվականի հուլիսի 14-ին Դուբրովնիկում կազմված մի զեկուցագրում, որտեղ մի հանցագործության ականատես ոմն Մաթեոսը վկայում է. «Լեռան կողմից ես լսեցի ալբաներեն կանչող մի ձայն»։
Ժամանակակից ալբաներեն այբուբեն
խմբագրելA a | B b | C c | Ç ç | D d | Dh dh | E e | Ë ë |
F f | G g | Gj gj | H h | I i | J j | K k | L l |
Ll ll | M m | N n | Nj nj | O o | P p | Q q | R r |
Rr rr | S s | Sh sh | T t | Th th | U u | V v | X x |
Xh xh | Y y | Z z | Zh zh |
Լեզվաբանական առանձնահատկություններ
խմբագրելՀոլովներ
խմբագրելԺամանակակից գրական ալբաներենում կա 5 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական և բացառական։
Գոյություն ունի հոլովման երկու տեսակ՝ անորոշ և որոշյալ։
- Ալբաներեն male (սար) բառի հոլովումը
Անորոշ եզակի | Անորոշ հոգնակի | Որոշյալ եզակի | Որոշյալ հոգնակի | |
---|---|---|---|---|
Ուղղական հոլով | mal (սար) | male (սարեր) | mali | malet |
Հայցական հոլով | mal | male | malin | malet |
Սեռական հոլով | i/e/të/së mali | i/e/të/së maleve | i/e/të/së malit | i/e/të/së maleve |
Տրական հոլով | mali | maleve | malit | maleve |
Բացառական հոլով | mali | malesh | malit | maleve |
- Ալբաներեն zog (թռչուն) բառի հոլովումը
Անորոշ եզակի | Անորոշ հոգնակի | Որոշյալ եզակի | Որոշյալ հոգնակի | |
---|---|---|---|---|
Ուղղական հոլով | zog (թռչուն) | zogj (թռչուններ) | zogu | zogjtë |
Հայցական հոլով | zog | zogj | zogun | zogjtë |
Սեռական հոլով | i/e/të/së zogu | i/e/të/së zogjve | i/e/të/së zogut | i/e/të/së zogjve |
Տրական հոլով | zogu | zogjve | zogut | zogjve |
Բացառական հոլով | zogu | zogjsh | zogut | zogjve |
- Ալբաներեն vajzë (աղջիկ) բառի հոլովումը
Անորոշ եզակի | Անորոշ հոգնակի | Որոշյալ եզակի | Որոշյալ հոգնակի | |
---|---|---|---|---|
Ուղղական հոլով | vajzë (աղջիկ) | vajza (աղջիկներ) | vajza | vajzat |
Հայցական հոլով | vajzë | vajza | vajzën | vajzat |
Սեռական հոլով | i/e/të/së vajze | i/e/të/së vajzave | i/e/të/së vajzës | i/e/të/së vajzave |
Տրական հոլով | vajze | vajzave | vajzës | vajzave |
Բացառական հոլով | vajze | vajzash | vajzës | vajzave |
Թվական անուն
խմբագրել
|
|
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ալբաներենի վիճակագրություն
- ↑ Իտալիայում ալբաներենով խոսողներ
- ↑ Ալբաներենի ընդհանուր վիճակագրություն
- ↑ Ալբաներենով խոսողներ
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբաներեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։ |