Դանուբ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դանուբ (այլ կիրառումներ)
Դանուբ[3], գետ Եվրոպայում։ Երկարությամբ երկրորդն է Եվրոպայում (Վոլգայից հետո)։ Սկիզբ է առնում Շվարցվալդի արևելյան լանջերից (Գերմանիա) և թափվում Սև ծովը՝ առաջացնելով դելտա։ Երկարությունը 2850 կմ է։ Հոսում է Գերմանիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի տարածքներով, նրա ափերին են գտնվում եվրոպական 4 մայրաքաղաքներ՝ Վիեննան, Բրատիսլավան, Բուդապեշտը և Բելգրադը[4]։
Դանուբի ափին գտնվող մյուս խոշոր քաղաքներից են Ռեգենսբուրգը, Լինցը, Նովի Սադը, Ռուսեն, Բրեիլան, Գալացը, Իզմայիլը։
ԱնվանումԽմբագրել
Հին հույները (Հեսիոդոս, Մ.թ.ա. 7-րդ դար) գետը հիշատակում են Իստրոս անունով (այդ անվանումը վերաբերում է գետի ստորին հոսանքին), ավելի ուշ հռոմեացիները (Կեսար, մ. թ. ա. 1-ն դար) այն անվանել են Danuvius։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է հին իրանական դան «գետ» տերմինը[5]։
Անվանումը տարբեր լեզուներովԽմբագրել
Ռուսերեն՝ Дунай Դունայ Բուլղարերեն՝ Дунав Դունաֆ Գերմաներեն՝ Donau Դոնաու Խորվաթերեն՝ Dunav Դունավ Հունգարերեն՝ Duna Դունա Ուկրաիներեն՝ Дунай Դունայ Ռումիներեն՝ Dunărea Դուներեա Սերբերեն՝ Дунав Dunav Դունավ Սլովակերեն՝ Dunaj Դունայ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.limpopo.riverawarenesskit.org/LIMPOPORAK_COM/EN/GOVERNANCE/TRANSBOUNDARY_WATER_MANAGEMENT/BASIN_ORGANISATIONS/DANUBE_RIVER.HTM
- ↑ 2,0 2,1 Ionita M., C -A Badaluta, Scholz P., Chelcea S. Vanishing river ice cover in the lower part of the Danube basin - signs of a changing climate. // Sci. Rep. — Macmillan Publishers, NPG, 2018. — Vol. 8, Iss. 1. — P. 7948. — ISSN 2045-2322 — doi:10.1038/S41598-018-26357-W — PMID:29784952
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ «Countries of the Danube River Basin»։ International Commission for the protection of the Danube River։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13–ին
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 123
ԳրականությունԽմբագրել
- «Дунай»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Давид Э. Портнер. «Пещеры». — «Слово». — (Что есть что).
- Сапожников И. В..Іст. географія та етнографія дельти Дунаю. 1998
- Бондарь Римма Дмитриевна — Нумизматические памятники Нижнего Подунавья Archived 2015-12-08 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դանուբ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 283)։ |