Էնիո Մորիկոնե
Էնիո Մորիկոնե (իտալ.՝ Ennio Morricone, նոյեմբերի 10, 1928[1][2][3][4][5][6], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր:
ԳործունեությունԽմբագրել
Հայտնի է հիմնականում կինոյի և հեռուստատեսության համար գրված երաժշտությամբ։ Երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի և հեռուստասերիալների համար։ Որպես կոմպոզիտոր հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի մեջ նշանավոր ավանդի համար։ 1987 թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։ Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից արժանի են հիշատակման «Բան», «Մի բուռ դոլարների համար», «Մի քանի դոլարով ավել», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Անձեռնմխելիները», «Նոր կինոթատրոն „Պարադիզ“», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ծովահրեշ» հեռուստասերիալը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119011328 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie