Դոլչե և Գաբանա

(Վերահղված է Dolce & Gabbanaից)

Dolce & Gabbana (կարդացվում է Դոլչե և Գաբբանա, իտ.՝doltʃe e ɡabˈbaːna), իտալական մոդայի տուն, հիմնադրվել է Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի կողմից։

Դոլչե և Գաբանա
Изображение логотипа
Տեսակնորաձևության տուն, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1980
ՀիմնադիրԴոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբանա
ՎայրՄիլան, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն, Օծանելիք և accessory?
Աշխատողների թիվ2000 մարդ
Կայքdolcegabbana.com
 Dolce & Gabbana Վիքիպահեստում
Dolce & Gabbana խանութը Շանհայում

Պատմություն

խմբագրել

Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան ծանոթացել ն 80-ականներ սկզբին, երբ Դոմենիկոն աշխատանքի է անցել Ստեֆանոյի ատելյեյում։ 1982 թվականի վերջերին, պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալով նրանք որոշում են համախմբել իրենց ուժերը և բացել սեփական ստուդիան, որը մասնագիտացված էր նորաձևության ոլորտում խորհրդատվական ծառայություններ մատուցելու մեջ։ Սկզբնական շրջանում այս երկու դիզայներները աշխատում են առանձի անվան տակ, սակայն ծախսերը տնտեսելու նպատակ որոշում են ընդհանուր անունով աշխատել և երեք տարի անց՝ 1985 թվականին հիմնադրվում է Դոլչե և Գաբանա նորաձևության տունը։ Դոլչե և Գաբանայի առաջին ցուցադրությունը՝ Real Woman անունով, կայացավ 1985 թվականի հոկտեմբերին՝ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Ուշագրավն այն է, որ կանացի հագուստի հավաքածուն, որը կոչվում էր Real Woman, ցուցադրում են ոչ թե պրոֆեսիանալ մանեքենուհիներ, որովհետև չէին կարող վճարել, այլ սովորական կանայք, որոնց ընտրել էին իրենց ընկերների և ծանոթների միջից։ Գումար չկար նաև աքսեսուարների համար. դրա համար ցուցադրությանը մասնակցող կանայք կրում էին իրենց սեփական զարդերը։ Առաջին հավաքածուի մասին ակնարկվեց մամուլում, նրա մասին խոսվեց, գրվեց, բայց չունեցավ սպասված կոմերցիոն հաջողությունը և գործընկերները որոշում են փակել այն, սակայն նրանց փրկում է Դոլչե ընտանիքի կողմից հատկացվածգումարը և նորից սկսում են աշխատանքները։ Մի քանի ամիս անց Milano Collezion-ի ցուցադրության ժամանակ Դոլչեն և Գաբանան ներկայացրեցին իրենց երկրորդ հավաքածուն, ինչը նրանց հանրաճանաչ դարձրեց։ 1987 թվականին առանձին թողարկվեց նորաձևության տրիկոտաժը, իսկ 1989 թվականին՝ ներքնազգեստներն ու լողազգեստները։ Հավաքածուն 1988 թվականին դարձավ առաջինը՝ սիցիլիական ազգային կոլորտով և ավանդույթներով ոգեշնչված լինելու շնորհիվ։ 1990 թվականին թողարկվեց տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն, որը մրցանակի արժանացավ հեղինակավոր Woolmark Award-ում։ Կամաց-կամաց բրենդը դարձավ հանրաճանաչ և սկսեց լայն կիրառություն ունենալ, երբ գնորդների մեջ հայտնվեցին այնպիսիք, ինչպիսիք են Ստինգ և Վուդի Հարելսոնները։ Սակայն իտալացի դիզայներները մեծ ճանաչում ձեռք բերեցին այն ժամանակ, երբ հանրաճանաչ երգչուհի Մադոննան Կաննի կինոփառատոնի ժամանակ հայտնվեց Dolce & Gabbana կորսեթով։ 1992 թվականին ընկերությունը ներկայացրեց իր առաջին օծանելիքի արտադրանքը՝ Dolce & Gabbana Parfum: 1993 թվականին այդ բուրմունքը Օծանելիքի Միջազգային Ակադեմիայի կողմից մրցանակի արժանացավ։ 1996 թվականին գարուն-ամառ հավաքածուն առանձնացավ իր սև շրջազգեստներով և ունեցավ առանձնահատուկ հաջողություն։ Պատվերներ ստացվեցին Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի 650 խանութներց։ Dolce & Gabbana-ն ակտիվ համագործակցում է համաշխարհային շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանք են ստեղծել Մադոննայի, Missy Eliot-ի,Բեոնսեի և շատ այլ աստղերի բեմական հագուստները։ Դիզայներներին միշտ ուղեկցել են հետաքրքիր գովազդային գործակալություններ, որոնց կրկին ներկայացնում՝ ին համաշխարհային աստղեր։ Մոնիկա Բելուչին մոտ 10 տարի համագործակցել և գովազդել է նրանց հագուստը Pret-a-Porte-ում։ Սուպերմոդել Նաոմի Քեմբլը ոչ միայն մասնակցում է նրանց ցուցադրություններին, այլև ներկայացնում էնրանց կոսմետիկ միջոցները, օծանելիքի գիծը, պայուսակներն ու հագուստը։

Ապրանքանիշները

խմբագրել

Dolce & Gabbana-ն ունի երկու հիմնական գիծ՝ որոշակի տարբերությամբ. Dolce&Gabbana (գրվում է միասին, ի տարբերություն ընկերության ապրանքանիշի) և D&G:

Dolce&Gabbana

խմբագրել

գիծը արտադրում է էլիտար հագուստ և աքսեսուարներ՝ համեմատաբար պարզ ոճով՝ հետևելով երկարաժամկետ նորաձևության միտումներին։ Այս գիծը թողարկում է նաև ակնոցներ, կանացի պայուսակներ, ժամացույցներ և խնամքի պարագաներ։

Ինչպես ծրագրել էին դիզայներնրը, այս գիծը թելադրում է նորաձևությունը, այլ ոչ թե հետևում։ Այն հիմնականում արտադրում է ակնոցներ և ամենօրյա «քաղաքային ոճի» նորաձև հագուստ։

 
D&G Golden Sneakers

Արտաքին հղումներ

խմբագրել