Բացել գլխավոր ցանկը

Վեզուվ[2] (իտալ.՝ Vesuvio), գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։

Վեզուվ
Vesuvius from plane.jpg
ՏեսակԳործող հրաբուխ և ստրատոհրաբուխ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Վարչատարածքային միավորՆեապոլ (գավառ) և Province of Naples?
ԼեռնաշղթաԱպենիններ
Բարձրությունը ծովի մակարդակից1281 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
1232 մետր[1]
Պահպանման տարածքVesuvius National Park?
Նյութtephrite?
Սմիթսոնիան կոդ211020
##Վեզուվ (Իտալիա)
RedMountain.svg
Կոորդինատներ: 40°49′17.000000100389″ հս․ լ. 14°25′32.000000101602″ ավ. ե. / 40.82138888891677198° հս․. լ. 14.42555555558377911° ավ. ե. / 40.82138888891677198; 14.42555555558377911
Վեզուվ կրատերի ընդհանուր տեսքը

Բովանդակություն

ԺայթքումԽմբագրել

Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. ա. VIII դ.[3]։ Ուժեղ ժայթքումներ են եղել.

1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։

ԿոներԽմբագրել

Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400 °C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։

Հետաքրքիր է իմանալԽմբագրել

Վեզուվում, մոտ 600 մ բարձրության վրա, կա հրաբխագիտական դիտակայան (1842 թվականից

Վեզուվիան, իդոկրազ, միներալ, բարդ բնական սիլիկատն իր անունը ստացել է Վեզուվ հրաբխի անունից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Peakbagger.com
  2. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 48։ ISBN 99941-56-03-9 
  3. ՀՍՀ
  4. Randy Alfred.Aug. 24, A.D. 79: Vesuvius Buries Pompeii. Wired ամսագիր, 2011 թվական փետրվարի 4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։