Հացահատիկային բույսեր
Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմն, սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսության կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։
ՏարածումԽմբագրել
Ցորենը միամյա խոտաբույս է։ Տարածված է բոլոր մայրցամաքներում։ Հայտնի է ցորենի՝ վայրի ու մշակովի 25 տեսակ։ Հայաստանում աճում են ցորենի 13 վայրի (վայրի միահատիկ, վայրի ուրարտական, արարատյան և այլն) և մշակովի (մշակովի միահատիկ, կարծր, կունդիկ, սովորական հաճար և այլն) տեսակներ։ Ցորենը հնագույն մշակաբույս է։ Այն հայտնի էր Հայաստանում, Իրաքում, Սիրիայում, Իրանում, Թուրքմենստանում մ. թ. ա. 7000 թ-ից, Եգիպտոսում՝ մ. թ. ա. 4000 թ-ից, Չինաստանում՝ մ. թ. ա. 3000 թ-ից, Հարավային Կովկասում՝ մ. թ. ա. 5000 թ-ից։ Ցորենն Ամերիկա է տարվել XVII դարում։
ԽմբերԽմբագրել
Բաժանվում են 3 խմբի՝
- Սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորաև վարսակ, որոնց հատիկներն ունեն
ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ։
- Կորեկանման հացահատիկային բույսեր՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
- Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Հացահատիկային բույսեր արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն։
Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներԽմբագրել
Դասակարգում | Երկիր | Գումար | Դասակարգում | Երկիր | Գումար | |
---|---|---|---|---|---|---|
1 | Չինաստան | 483.679.700 | 13 | Պակիստան | 38.373.500 | |
2 | ԱՄՆ | 419.810.449 | 14 | Թաիլանդ | 36.280.383 | |
3 | Հնդկաստան | 246.774.000 | 15 | Ավստրալիա | 34.942.459 | |
4 | Ռուսաստան | 95.079.470 | 16 | Թուրքիա | 33.569.627 | |
5 | Ինդոնեզիա | 82.028.630 | 17 | Մյանմա | 31.950.000 | |
6 | Բրազիլիա | 71.288.144 | 18 | Մեքսիկա | 31.675.966 | |
7 | Ֆրանսիա | 70.040.000 | 19 | Նիգերիա | 30.209.000 | |
8 | Գերմանիա | 49.748.185 | 20 | Լեհաստան | 29.826.471 | |
9 | Կանադա | 49.059.300 | … | |||
10 | Բանգլադեշ | 46.812.170 | 50 | Ավստրիա | 5.141.838 | |
11 | Ուկրաինա | 46.906.000 | 102 | Շվեյցարիա | 1.006.326 | |
12 | Վիետնամ | 43.278.900 | Ընդհանուրը է աշխարհում | 2.489.301.668 |
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Подгорный П. И. Растениеводство. — 2-е изд. — М., 1963.
- Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Изд. 3-е, перераб. и доп. — Л.: Колос, 1971. — 752 с.
- Растениеводство / Под ред. В. Н. Степанова. — 2-е изд. — М., 1965.
- Пути повышения урожайности зерновых колосовых культур. — М., 1966.
- Сельское хозяйство СССР. — М., 1967.
- Гончаров Н. П., Кондратенко Е. Я. Происхождение, доместикация и эволюция пшениц(ռուս.) // Информационный вестник ВОГиС : журнал. — 2008. — Т. 12. — № 1/2. — С. 159—179. — ISSN 1814-554X.
- Цвелев Н. Н. Род 22. Пшеница — Triticum L. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Федоров. — Л.: Наука, 1976. — С. 160—170. — 788 с. — 2900 экз.
- «Triticum»։ The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (accessed 1st January) (անգլերեն)։ 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15–ին
- Невский С. А. Материалы к познанию дикорастущих ячменей // Тр. Ботан. ин-та АН СССР. — 1941. — Сер. I. — Вып. 5. — С. 64—255.
- Антроповы В. И. и В. Ф. Рожь — Secale L. // Культурная флора СССР. Т. 2. М.; Л.։ ГИЗ колх. и совх. лит-ры, 1936. С. 3—95.
- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 187. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 29—33. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
- Румянцева Е. Е., Жоголев Д. А. Китайская кухня. — М: Мир книги, 2000.
- Похлёбкин В. В. Национальные кухни наших народов. — М: Центрполиграф, 1999. — 639 с. — ISBN 5-227-00462-5
- Букасов С. М. Возделываемые растения Мексики, Гватемалы и Колумбии. — Л.: Ин-т растениеводства ВАСХНИЛ, 1930. — С. 109—150. — 470 с.
Արտաքին հղումներԽմբագրել
- Home Grown Cereals Authority website Archived 2014-02-09 at the Wayback Machine.
- Cereal Recipes Archived 2013-09-22 at the Wayback Machine.
- Cereals Archived 2007-12-13 at the Wayback Machine. by the Vegetarian Society
- Lost Crops of Africa : Grains
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հացահատիկային բույսեր կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |