Երիտասարդ Իտալիա

կազմակերպություն

Երիտասարդ Իտալիա (իտալ.՝ Giovine Italia) 1831-1834 և 1840-1848 թվականներին գործած իտալական ընդհատակյա հեղափոխական կազմակերպություն։ Կազմակերպությունը հիմնադրվել է Ջուզեպպե Մացցինիի կողմից 1831 թվականին Մարսելում։ «Երիտասարդ Իտալիայի» հիմնական նպատակն էր Իտալիայի ազատագրումն օտար տիրապետությունից և Իտալական հանրապետության ձևավորումը։ 1832 թվականի կեսերին «Երիտասարդ Իտալիայի» ընդհատակյա մասնաճյուղերը հիմնականում սակավամարդ էին և ունեին 200-300, երբեմն անգամ 20-30 անդամ։ Սակայն արդեն 1833 թվականի մայիսին Միլանում «Երիտասարդ Իտալիայի» հետևորդների թիվը գերազանցում էր 3 հազարը։ Մարսելում Մացցինին հրատարակում էր «Երիտասարդ Իտալիա» ամսագիրը, որը գաղտնի կերպով տարածվում էր Իտալիայում։ Մացցինին կարծում էր, որ կազմակերպության որդեգրած դավադրությունների քաղաքականությունը ազդակ կհանդիսանա համաիտալական ապստամբության համար։ 1833-1834 թվականներին Պիեմոնտում և Սավոյայում ապստամբության անհաջող փորձերից հետո «Երիտասարդ Իտալիա» կազմակերպությունը ջախջախվեց։ Կազմակերպության մի շարք անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Հաջողության հասնելու որոշակի հնարավորություններ ուներ 1837 թվականին բարձրացված ապստամբությունը Սիցիլիայում, սակայն այն ևս ճնշվեց։ Ապստամբության 94 անդամներ կախաղան հանվեցին։ «Երիտասարդ Իտալիայի» բարձրացրած ապստամբությունները, չնայած նրա անդամների հերոսությանը, չէին ստանում ժողովրդական լայն մասսաների աջակցությունը և պարտություն էին կրում։ 1848 թվականի մարտին «Երիտասարդ Իտալիան» կազմալուծվեց և դադարեց այդ անվամբ գոյություն ունենալուց։

Երիտասարդ Իտալիա
Տեսակերիտասարդական կազմակերպություն, գաղտնի ընկերություններ և քաղաքական կազմակերպություն
Հիմնադրված1831
Լուծարված1848
Տպագրական մարմինLa Giovine Italia?
ՀիմնադիրՋուզեպպե Մաձինի

Աղբյուրներ

խմբագրել
  • «Молодая Италия» // Большая советская энциклопедия: (в 30 т.) / гл. ред. А. М. Прохоров.— 3-е изд. —М. : Советская энциклопедия, 1969—1978.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ Իտալիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 589