Համաշխարհային ժառանգություն
Համաշխարհային ժառանգություն (անգլ.՝ World Heritage, ֆր.՝ Patrimoine Mondial), բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներն են, որոնք պաշտպանվում և ժողովրդականացվում են իրենց յուրահատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակության համար։







Կազմակերպություն
խմբագրել1972 թվականին ՄԱԿԳՄԿ-ը (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդունել է «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 1975 թվական)։ ԽՍՀՄ-ը վավերացրել է կոնվենցիան 1988 թվականի մարտի 9-ին։ Մինչև 2009 թվականի ապրիլին կոնվենցիան վավերացրել են 186 երկրներ։
Չափանիշներ
խմբագրելՀամաշխարհային ժառանգության ցանկի ամենակարևոր նպատակն է պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները, և անկողմնակալության համար կազմված են եղել գնահատության չափանիշները։
Սկզբում (1978 թվականից) եղել են միայն մշակութային ժառանգության օբյեկտների չափանիշներ, և այդ ցանկը ուներ վեց կետ։ Իսկ հետո, մայրցամաքների, այդպես ասած, հավասարակշռությունը պահպանելու համար բոլոր չափանիշները միացրել են և այսօր Համաշխարհային ժառանգության օբյեկտը պիտի ունենա գոնե մեկ չափանիշ թվարկածից[1].
Մշակութային չափանիշներ
խմբագրել- I. Օբյեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։
- II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին։
- III. Օբյեկտը ունիկալ է կամ առնվազն բացառիկ՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։
- IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս։
- V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով։
- VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն։ (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ։)
Բնածին չափանիշներ
խմբագրել- VII. Օբյեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն։
- VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ։
- IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է։
- X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար։
Հետևյալ աղյուսակը բովանդակում է Համաաշխարհային ժառանգության օբյեկտները աշխարհագրական դասակարգման առումով[2]՝
Շրջան Բնական Մշակութային Խառը Ընդհանուր Աֆրիկա 33 42 3 78 Արաբական նահանգներ 4 60 1 65 Ասիա-Խաղաղօվկիանոսային 48 129 9 186[3] Եվրոպա, ԱՄՆ, և Կանադա 56 375 9 440 Լատինական Ամերիկա և Կարիբներ 35 83 3 121 Ընդհանուր 176 689 25 890

Թեկնածուների առաջադրման գործընթացն
խմբագրելԵրկիրը նախ պետք է հայտնաբերի իր նշանակալի մշակութային և բնական օբյեկտները փաստաթղթում, որը հայտնի է որպես Նախնական ցանկ[4][5][6]: Այնուհետև հնարավոր է այդ ցանկից ընտրված օբյեկտները տեղադրել Նոմինացիոն ֆայլում, որը գնահատում են Միջազգային հուշարձանների և տեսարժան վայրերի խորհուրդը և Բնության պահպանության համաշխարհային միությունը[7]: Ըստ կանոնների, երկիրը մեկ տարում իրավունք ունի առավելագույնը երկու թեկնածու առաջադրել` մեկ մշակութային և մեկ բնական ժառանգության օբյեկտ կամ երկու բնական ժառանգության[8]։ Երկիրը չի կարող առաջադրել օբյեկտներ, որոնք նախ չեն ընդգրկվել իր Նախնական ցանկում: Օրինակ, Քուվեյթն ունի չորս նոմինացիա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում[9]: Երկու միջազգային մարմինները հանձնարարականներ են տալիս Համաշխարհային ժառանգության կոմիտեին նոր նշանակումների վերաբերյալ: Կոմիտեն հավաքվում է տարին մեկ անգամ որոշելու, թե որ նոմինացված օբյեկտները պետք է ավելացվեն Համաշխարհային[10][11][12] ժառանգության ցանկում. երբեմն նա հետաձգում է իր որոշումը կամ լրացուցիչ տեղեկատվություն խնդրում նոմինացրած երկրից: Ընտրման համար գոյություն ունի տասը չափանիշ՝ ցանկում ընդգրկվելու համար օբյեկտը պետք է համապատասխանի առնվազն մեկին։
Երկիրը կարող է հարցումել սահմանների ընդլայնում կամ կրճատում, պաշտոնական անվանափոխություն կամ ընտրման չափանիշների փոփոխություն արդեն նշված օբյեկտներից ի վեր: Ընդգրկման արմատական փոփոխության կամ օբյեկտի ընտրության չափանիշների փոփոխության ցանկացած առաջարկ պետք է ներկայացվի որպես նոր նոմինացիա, ներառյալ նախ դրա լրացումը Նախնական ցանկում, ապա՝ Նոմինացիոն ֆայլում։
Խոշոր փոփոխություն չներկայացնող փոքր սահմանային փոփոխության խնդրանքը, որը չի ազդում սեփականության երկարությանը կամ դրա «աննախադեպ համաշխարհային արժեքին», նույնպես գնահատվում է խորհրդակցական մարմինների կողմից՝ կոմիտեին ուղարկվելուց առաջ։ Նման առաջարկները կարող են մերժվել ինչպես խորհրդակցական մարմինների, այնպես էլ Կոմիտեի կողմից, եթե դրանք համարվեն խոշոր փոփոխություն, ոչ թե փոքր: Օբյեկտի պաշտոնական անվան փոփոխության առաջարկները ուղղակիորեն ուղարկվում են կոմիտեին:
Տես նաև
խմբագրել- ՅՈՒՆԵՍԿՕ
- Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Ասիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Հյուսիսային Ամերիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Հարավային Ամերիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Օվկիանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Աֆրիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Չափանիշների ցանկը պաշտոնական կայքում (անգլ.)
- ↑ Stats
- ↑ Ուբսու Նուր ջրավազանը գտնվում է Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին և մնում է Ասիա-Խաղաղօվկիանոսային շրջան։
- ↑ «Unesco World Heritage Sites & Geoparks - ERA». Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «World Heritage». era.org.mt. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Final Print Project Building PDF World Heritage Site Ethiopia». ru.scribd.com. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «IUCN EVALUATION OF WORLD HERITAGE NOMINATIONS» (PDF). iucn.org. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «The economic impact of UNESCO World Heritage». www.sciencedirect.com. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Why Kuwait Needs UNESCO World Heritage Sites». www.alibahbahani.com. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «World Heritage». www.icomos.org. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Natural World Heritage Nominations» (PDF). portals.iucn.org. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Criteria for Selection of World Heritage Sites». pib.gov.in. Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |