Աբրուցո
Աբրուցո, մարզ Կենտրոնական Իտալիայում, Ադրիատիկ ծովի ափին, Ապենինյան թերակղզու կենտրոնական մասում, Աբրուցյան Ապենիններ լեռներում։ Տարածությունը՝ 10794 կմ², բնակչությունը՝ 1 202100 մարդ (1969)։ Գլխավոր քաղաքը՝ Լ'Աքվիլա։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | region of Italy? | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Վարչկենտրոն | Լ'Աքվիլա | ||||
Ամենաբարձր կետ | Corno Grande? | ||||
ԲԾՄ | 563 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Abruzzo? | ||||
Բնակչություն | 1 308 451 մարդ (2019)[1] | ||||
Տարածք | 10 831,84 կմ² | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Մարկե, Լացիո և Մոլիզե | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-65 | ||||
regione.abruzzo.it |
Անվանումը (իտալերեն՝ Abruzzo) ստացել է մարզի տարածքում ձգվող Աբրուցյան Ապենիններ (Appenino Abruzzese) լեռներից։ Լեռների անվանումն առաջացել է լատիներեն abruptus «զառիթափ» բառից, այսինքն՝ զառիթափ լանջեր ունեցող, խոր կիրճերով մասնատված լեռներ[2]։
1986 թ.-ի տվյալներով գյուղատնտեսական շրջան էր։ Ադրիատիկի ծովափում և միջլեռնային հովիտներում մշակվում Է ցորեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ձիթապտուղ, խաղող, բանջարեղեն։ Լեռներում զբաղվում են արոտային ոչխարաբուծությամբ։ Ունի քիմիական և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Աբրուցցին զբոսաշրջիկության և ալպինիզմի կենտրոն է։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։ |