Քրիստափոր Կոլումբոս (իտալ.՝ Cristoforo Colombo, ոչ վաղ քան օգոստոսի 25, 1451 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1451, միգուցե Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[1][2] - մայիսի 20, 1506[3][4][5][…], Վալյադոլիդ, Կաստիլիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն[2]), իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար, որն իրականացրել է չորս ճանապարհորդություն՝ կտրելով Ատլանտյան օվկիանոսը Իսպանիայի Կաթոլիկ միապետների հովանու ներքո։ Նա առաջինն էր Եվրոպայից, որը ճանապարհորդեց դեպի Կարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա` սկիզբ դնելով Ամերիկայի գաղութացմանը։ Կոլումբոսը հայտնագործեց ծովային ճանապարհ դեպի Ամերիկա, մայրցամաք, որը մինչ այդ անհայտ էր Հին աշխարհին։ Չնայած նա կարծում էր, որ հայտնագործել է ճանապարհ դեպի Հեռավոր Արևելք, այդ հայտնագործությունը հիմք հանդիսացավ Ամերիկայի նվաճմանը և բնակեցմանը եվրոպացիների կողմից։

Քրիստափոր Կոլումբոս
լիգ.՝ Christoffa Corombo
Ծնվել էոչ վաղ քան օգոստոսի 25, 1451 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1451
միգուցե Ջենովա, Ջենովայի Հանրապետություն[1][2]
Մահացել էմայիսի 20, 1506[3][4][5][…]
Վալյադոլիդ, Կաստիլիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն[2]
ԳերեզմանՍևիլյայի տաճար
Քաղաքացիություն Ջենովայի Հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ծովագնաց, ծովային ճանապարհորդ, ճանապարհորդ և գյուտարար
Գործունեության ոլորտծովային տրանսպորտ, marine transportation?[6] և նավարկելու արվեստ[6]
Պաշտոն(ներ)profanador? և Viceroy of the Indies?
ԱնդամակցությունColumbus Conquistador of America?
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[7], միգուցե Ligurian?, պորտուգալերեն և renaissance Latin?
Ազդվել էՊյոտր դ'Ալի, Paolo dal Pozzo Toscanelli?, Պտղոմեոս Կլավդիոս, Մարկո Պոլո և John Mandeville?
Ամուսին(ներ)Ֆիլիպա Մոնիզ Պերեստրելո
Երեխա(ներ)Ֆերդինանդ Կոլումբոս և Դիոգո Կոլումբոս[8]
ՀայրԴոմենիկո Կոլումբո[8]
ՄայրՍուսաննա Ֆոնտանարոսա[8]
Ստորագրություն
Изображение автографа
 Christopher Columbus Վիքիպահեստում

Կոլումբոսի կյանքի վաղ տարիների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն գիտնականները կարծում են, որ նա ծնվել է Ջենովայի հանրապետությունում և խոսել է լիգուրերենով որպես մայրենի լեզու։ Նա մեկնել է ծով երիտասարդ տարիքում և շատ է ճանապարհորդել ինչպես հյուսիս՝ դեպի Բրիտանական կղզիներ, այնպես էլ հարավ, մինչև այժմյան Գանա։ Նա ամուսնացել է պորտուգալացի ազնվականուհի Ֆիլիպա Մոնիս Պերեստրելոյի հետ և մի քանի տարի ապրել է Լիսաբոնում, սակայն ավելի ուշ ամուսնացել է իսպանուհու հետ, ուներ մեկական որդի ամեն կնոջից։ Չնայած հիմնական ինքնուս էր, Կոլումբոսը շատ է կարդացել աշխարհագրության, աստղագիտության և պատմության մասին։ Նա ձևավորեց արևմտյան ծովով դեպի Օստ Ինդիա ճանապարհ որոնելու նախագիծ` հույս ունենալով շահույթ ստանալ համեմունքների առևտրից։

Երկար տարիներ համոզելուց հետո Կաթոլիկ միապետները համաձայնեցին հովանավորել ճանապարհորդությունը դեպի արևմուտք՝ Կաստիլիայի թագի անունից։ Կոլումբոսը դուրս եկավ Իսպանիայից 1492 թվականի օգոստոսին և կանգ առնելով Կանարյան կղզիներում, հասավ Ամերիկա հոկտեմբերի 12-ին (ներկայումս տոնվում է որպես Կոլումբոսի օր)։ Նա առաջինն իջևանեց Բահամյան Կղզիներից մեկում, որի բնիկ ժողովուրդը հայտնի է որպես Գուանահանի։ Կղզու հստակ վայրը հայտնի չէ։ Դրանից հետո Կոլումբոսը այցելեց Կուբա և Իսպանյոլա` հիմնադրելով գաղութ, որը ներկայումս հատնի է Հայիթի անվամբ, սա առաջին եվրոպական բնակավայրն էր մոտ 500 տարի առաջ հիմնադրված նորվեգական գաղութներից հետո։ Կոլումբոսը վերադարձավ Իսպանիա 1493 թվականի սկզբին՝ իր հետ բերելով մեծ թվով բնիկներ։ Իր հայտնագործությունների մասին լուրը շուտով սփռվեց ամբողջ Եվրոպայում։

Կոլումբոսը իրագործեց ևս երեք ճամփորդություն դեպի Նոր աշխարհ` հայտնագործելով Փոքր Անտիլյան կղզիները 1493 թվականին, Տրինիդադը ու Հարավային Ամերիկայի հյուսիսային ափը 1498 թվականին և Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափը` 1502 թվականին։ Շատ կղզիներին տրված աշխարհագրական անվանումները մինչ օրս գործում են։ Նա շարունակեց ճանապարհ որոնել դեպի Օստ Ինդիա և պատկերացում չուներ, որ հայտնաբերել է նոր մայրցամաք։ Նա տեղաբնիկներին կոչեց indios («հնդկացիներ»)։ Կոլումբոսի հարաբերությունները Իսպանիայի թագի հետ սրվեցին, և Ամերիկայում նրա կողմից նշանակված կառավարիչները ձերբակալվեցին ու վտարվեցին Իսպանյոլայից 1500 թվականին։ Հետագայում երկարատև դատական գործ սկսվեց Կոլումբոսի հետևորդների կողմից՝ ընդդեմ Իսպանիայի թագի, քանի որ նրանք ցանկանում էին վերականգնել Կոլումբոսի և նրա հետևորդների ժառանգական իրավունքները հայտնագործված տարածքների նկատմամբ։

Կոլումբոսի ճանապարհորդությամբ սկիզբ դրվեց դարեր տևած գաղութացմանը և նվաճումներին` օգնելով ձևավորել ժամանակակից Արևմտյան աշխարհը։ Նոր և Հին աշխարհների միջև փոխարկումը ընդունված է անվանել Կոլումբոսյան փոխարկում։

Կոլումբոսի ներդրումը շարունակում է քննարկման առարկա դառնալ։ Կոլումբոսին շատ են մեծարում մահից դարեր անց, սակայն գիտնականները ուշադրություն են հրավիրում նաեւ բացասական կողմերի վրա, ինչպիսիք են նրա դերը Տաինո ժողովրդի վերացման գործում, ստրկատիրական մղումները և այլն։ Արևմտյան կիսագնդի շատ աշխարհագրական օբյեկտներ կրում են նրա անունը, ներառյալ Կոլումբիա պետությունը։

Վաղ կյանք

խմբագրել
 
Քրիստափոր Կոլումբոսը իր որդի Դիեգոյի հետ Լա Ռաբիդա մենաստանի դարպասնարի մոտ, նկարը Բենետ Մերկադեի:

Քրիստափոր Կոլումբոսը անունը լատիներեն Christophorus Columbus-ի հայաֆիկացումն է։ Նա ծնվել է 1451 թվականի հոկտեմբերի 31-ին Ջենովայի հանրապետությունում (ներկայիս Իտալիա), չնայած նրա ծննդյան հստակ վայրը քննարկման առարկա է։ Նրա հայր Դոմինիկո Կոլումբոն[9] միջին դասի մանածագործ էր, ով աշխատում էր Ջենովայում և Սավոնայում և ով ուներ փոքր պանրի վաճառակետ, որտեղ աշխատել էր երիտասարդ Քրիստափորը որպես օգնական։ Նրա մայրը Սուզաննա Ֆոնտանարոսսան էր[9]։ Նրա եղբայրներն էին Բորտոլոմեոն, Ջիովանի Պելեգրինոն և Գիակոմոն։ Բարտոլոմեոն աշխատել է որպես քարտեզագիր Լիսաբոնում[10]։ Քրիստափորը նաև ուներ քույր, որի անունն էր Բիանչինետտա[11]։

Կոլումբոսը երբեք չի գրել իր մայրենի լեզվով, որը համարվում էր լիգուրերենը։ Նրա անունը 16-րդ դարում ջենովերեն պետք է լիներ Քրիստոֆա[12] Կորոմբո[13][14][15]։ Իր գրվածներից մեկում նա ասել է որ ցանկանում էր ծովում ճանապարհորդեր 10 տարեկանից։ 1470 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Սավոնա, որտեղ նրա հայրը բացեց առևտրի կետ։ Նույն տարում Քրիստափորին վարձեց մի ջենովական նավ Ռենե Բարիի մոտ։ Ժամանակակից որոշ պատմաբաններ կարծում են, որ Կոլումբոսը Ջենովայից չի եղել, այլ եղել է Արագոնի տարածաշրջանից[16] կամ Պորտուգալիայից[17]։ Այս վարկածները հիմնականում մերժվում են գիտնականների մեծամասնության կողմից[18][19]։

 
Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները գրքի Կոլումբոսի օրինակը:

1473 թվականին Կոլումբոսը սկսեց ուսանել որպես Ջենովայի կարևորագույն ընտանիքներ Սենտուրիոնե, Դի Նեգրո և Սպինոլա ընտանիքների բիզնես գործակալ։ Հետագայում նա ճամփորդեց դեպի Քիոս, որը կղզի էր Էգեյան ծովում, որը պատկանում էր Ջենովային[20]։ 1476 թվականի մայիսին նա զինված կոնվոյով Ջենովայի կողմից մասնակցեց Եվրոպայի հյուսիսում թանկարժեք բեռնատար նավի պաշտպանությանը։ Նա եղավ Անգլիայի Բրիստոլ քաղաքում[21] և Իռլանդիայի Գոլուէյ քաղաքում։ 1477 թվականին հնարավոր է, նա ժամանած լինի Իսլանդիա[9]։ 1477 թվականի ամռանը նա պորտուգալական նավով Գոլուէյից նավարկեց Լիսաբոն, որտեղ գտավ իր եղբայր Բարտոլոմեոյին և նրանք շարունակեցին առևտրով զբաղվել Սենտուրիոնե ընտանիքի համար։ Կոլումբոսը մնաց Լիսաբոնում 1477-ից 1485 թվականներին։ Նա ամուսնացավ Ֆիլիպա Մոնիս Պերեստրելոյի հետ, ով Պորտո Սանտոյի նահանգապետի աղջիկն էր[22]։

1479 կամ 1480 թվականին ծնվեց նրանց որդի Դիեգո Կոլումբոսը։ 1482-ից 1485 թվականներին Կոլումբոսը առևտրով էր զբաղվում Արևմտյան Աֆրիկայի ափերով` հասնելով Էլմինա (ժամանակակից Գանա)[23]։ Ըստ որոշ աղբյուրների Ֆիլիպան մահացել է 1485 թվականին, մինչդեռ Կոլումբոսը գտնվում էր Կաստիլիայում։ Նա վերադարձավ Պորտուգալիա կնոջ հուղարկավորությանը մասնակցելու և վերցնելու իր որդուն` Դիեգոյին[24]։ Նա լքեց Պորտուգալիան 1485 թվականին և տեղափոխվեց Կաստիլիա, որտեղ նա գտավ նոր սիրուհու, 20 ամյա Բեատրս Էնրիկես դե Արենային[25]։ Հնարավոր է, որ Բերատրիսը և Կոլումբոսը հանդիպել են Կորդովայում, որտեղ ժամանակավոր հանգրվանել էին Կաթոլիկ միապետները։ Բեատրիսը, ով դեռ չէր ամուսնացել այդ ժամանակ, Կոլումբոսին նվիրեց արտամուսնական որդի 1488 թվականի հուլիսին, ում անվանեցին Ֆերնանդո Կուլումբոս ի պատիվ Արագոնի միապետի։ Կոլումբոսը ճանաչեց որդուն որպես իր օրինական[26]։

Կոլումբոսը նաև ուսանեց լատիներեն պորտուգալերեն և կաստիլիերեն։ Նա շատ էր կարդում աստղագիտության, աշխարհագրության և պատմության վերաբերյալ, ներառյալ Կլավդիոս Պտղոմեոսի աշխատությունները, կարդինալ Պյոտր դ'Ալիի Imago Mundi-ին, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները, Պլինիոս Ավագի Բնության պատմություն-ը, և այլն։

Ճանապարհ դեպի Ասիա

խմբագրել

Նախաբան

խմբագրել
 
Պաոլո Տոսկանելլիի կարծիքով Ատլանտյան օվկիանոսի աշխարհագրությունը, որը ուղղակի ազդեցություն ունեցավ Կոլումբոսի ծրագրերի համար:

Մոնղալական կայսրության օրոք եվրոպացիները երկար ժամանակ վայելում էին ապահով ցամաքային ճանապարհը, Մետաքսի ճանապարհը դեպի Օստ Ինդիա (այդ ժամանակ համարվում էր ամբողջ հարավային և արևելյան Ասիան) և Չինաստան, որոնք հարուստ էին տարբեր ապրանքներով, հատկապես համեմունքներով և մետաքսով։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկմամբ Օսմանյան թուրքերին, ցամաքային ճանապարհը դեպի Ասիա դարձավ ավելի վտանգավոր։ Պորտուգալացի ծովագնացները փորձեցին գտնել ծովային ճանապարհ դեպի Ասիա։

1470 թվականին ֆլորենցիացի աստղագետ Պաոլո Տոսկանելլին առաջարկեց Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու V-ին նավարկել Ատլանտյան օվկիանոսով, հասնել Մոլուքյան կղզիներին, Կաթայ և Ճապոնիա, որից հետո Աֆրիկան շրջանցելով վերադառնալ, սակայն Աֆունսուն նրան մերժեց[27]։ 1474 թվականին Տոսկանելլին Կոլումբոսին ուղարկեց իր պատկերացրեծ քարտեզը, որտեղ նկարագրված էր ճանապարհը դեպի Ասիա[28][29]։ 1480-ական թվականներին Կոլումբոս եղբայրները ծրագրեցին պլան հասնել Օսթ Ինդիա նավարկելով Ատլանտյան Օվկիանոսուվ։ Սակայն նրանց նախագիծը դժվարացվեց դեպի Ասիա Աֆրիկան շրջանցելով նոր ճանապարհի բացմամբ Բարդուղիմեոս Դիաշի կողմից 1488 թվականին, երբ նա հասավ Բարեհուսո հրվանդան (ներկայիս Հարավաֆրիկյան հանրապետություն)[30]։

Աշխարհագրական մտորումներ

խմբագրել

1828 թվականին Վաշինգտոն Իրվինգը Կոլումբոսի կենսագրությունում հանրայնացրեց գաղափար, որ Կոլումբոսը դժվարություններ է ունեցել աջակցություն ստանալիս, քանի որ շատ կաթոլիկ աստվածաբաններ կարծում էին, որ Երկիրը հարթ է[31]։ Փաստացի բոլոր կրթված մարդիկ հասկանում էին, նվազագույնը Արստոտելի ժամանակներից, որ Երկիրը կլոր է[32][30]։ Երկրի կլորության մասին նաև խոսել է Կլավդիոս Պտղոմեոսը, ում աշխատությունների վրա էր հիմնված միջնադարյան աստղագիտությունը։ Նաև քրիստոնյա որոշ գրողներ էին կարծում, որ Երկիրը կլոր է, ներառյալ սուրբ Բեդա Պատվելին իր 723 թվականի աշխատության մեջ։ Կոլումբոսի ժամանակ աստղագիտական կողմնացույցի տեխնոլոգինա, որն օգտագործում էր երկնքում արևի և աստղերի դիրքերը, հասկանալով երկրի կլորություն, երկար ժամանակ օգտագործվում էր աստղագետների կողմից և սկսվել էր գործածվել ծովագնացության մեջ[33]։

Դեռ վաղ անցյալում մ.թ.ա. 3-րդ դարում Էրատոսթենես Կիրենացին հստակորեն բացատրել էր Երկրի շրջապտույտը հասարակ երկաչափության միջոցով[34][35]

 
«Կոլումբոսի քարտեզը», նկարված մոտ 1490 թվականին Լիսաբոնի Բարտոլեմոի արհեստանոցում[36]:

Պյոտր դ'Ալիի Իմաջո Մունդի աշխատությունից Կոլումբոսը սովորեց Ալ-Ֆերգանիի հաշվարկով աշխարհագրական լայնությունը ձգվում է 56 արաբական մղոն, սակայն չէր հասկացել Արաբական մղոնը կարճ է, թե երկար Հռոմեական մղոնից, որի հետ ինքը ծանոթ էր[37]։ Այդ իսկ պատճառով նա հաշվարկել էր, որ Երկրի առանցքի երկարությունը մոտ 30.200 կմ է էկվատորում և 26.200 կմ 30 աստիճան հյուսիսում (մոտավոր որտեղ նա պետք է նավարկեր), սակայն իրական երկարությունը 40.075 կմ էր էկվատորում և 34.735 կմ 30 աստիճան հյուսիսում։

Շատ գիտնականներ համաձայն էին Պտղոմեոսի հետ, որ Եվրասիան ձգվում է 180° լայնության, սակայն ընդունված էր 130° (մինչև Չինաստան) կամ 150° (Ճապոնիայից Իսպանիա)։ Կոլումբոսը հավատում էր անգամ ավելի բարձր թվերի` թողնելով քիչ տոկոս ջրային հատվածին։ Որոշ մարդիկ կարծում էին, որ Կոլումբոսը հավատում է Մարինուս Տիրացու հաշվարկներին, ով Եվրասիայի լայնությունը համարում էր 225°: Մյուսները կարծում էին, որ նա հավատում է Էզդրային, ով գտնում էր, որ երկրագնդի յոթ մասից վեցը ցամաք է, մեկը` ջուր[28]։ Նա նաև հավատում էր, որ Ճապոնիան (որը կոչում էր Չիպանգու համաձայն Մարկո Պոլոյի) ավելի երկար էր և ձգվում էր Չինաստանից մինչև հասարակ, քան իրականում էր և կային բնակեցված կղզիներ Ճապոնիայի արևելք, ներառյալ առասպելական Անտիլիան, որը կարող է գտնվել Ազորյան կղզիներից ոչ շատ հեռու։ Այս գաղափարների համար նրա վրա ազդեցություն է գործել Տոսկանելլին[28]։

Այսպիսով կոլումբոսի հաշվարկով Կանարյան կղզիներից մինչև Ճապոնիայի արևմուտք մոտ 9800 կմ է կամ 3700 կմ, կախված ինչքան է Եվրասիայի լայնությունը։ Իրականում հեռավորությունը շատ ավելի մեծ էր, մոտ 20.000 կմ[38][Ն 1]: 15-րդ դարում էչ մի նավ չէր կարող նման քանակությամբ սնունդ և ջուր բարձել, որպեսզի կարողանար այսպիսի ճանապարհ հաղթահարեր, չհաշված կողնորոշման խնդիրները և ալեկոծման խնդիրները։ Այնուամենայնիվ Կաթոլիկ միապետները ավարտելով թանկարժեք պատերազմը Պիրենեյան թերակղզում, շատ էին ցանկանում Օստ-Ինդիայի հետ առևտրի մրցավազքում առաջինը լինել Եվրոպայում։ Կոլումբոսի նախագիծը, չնայած դժվար իրագործելի էր, խոստանում էր այսպիսի հնարավորություն։

Ծովագնացության մտորումներ

խմբագրել

Չնայած Կոլումբոսը սխալվում էր աշխարհագրական լայնության ստաճանների վերաբերյալ, որը առանձնացնում էր Եվրոպան հեռավոր արևելքից և յուրաքանչյուր միջօրեականի հեռավորության մասին, նա բավականին գիտելիքներ ուներ պասսատների մասին, որոնք Ատլանտյան օվկիանոսում ճամփորդելիս կարող էին վճռորոշ դեր ունենալ։ 1492 թվականի առաջին ճանապարհորդության ժամանակ արևելքից փչող պասսատները կարճացրեցին նրա ճամփորդությունը հինգ շաբաթով Կանարյան կղզիներից Բահամյան Կղզիներ։ Իսպանիա վերադատնալիս այս քամիների դեմ կպահանջեր հավելյալ մի քանի ամիս, որի արդյունքում սնունդը և ջուրը հավանաբար կվերջանար։

Սակայն Կոլումբոսը վերադարձավ հյուսիս արևմուտքից փչող պասսատների ուղեկցությամբ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում[39][40]։

Անհայտ է, որտեղից է Կոլումբոսն ուսանել քամիների մասին, այն կամ սեփական փորձից է կամ լսել է ուրիշներից։ Ատլանտյան օվկիանոսում նմանատիպ արդյունավետ տեխնիկա առաջինը գործածել են պորտուգալացիները, որոնք այն կոչել են Volta do mar («ծովի ուղղություն»)։ Սակայն Կոլումբոսի գիտելիքները Ատլանտյան քամիների մասին կատարյալ չէին առաջին ճամփորդության ժամանակ։ Ճանապարհորդելով Կանարյան կղզիներից արևմուտք փոթորիկների սեզոնին` Կոլումբոսը կարող էր ընկնել արևադարձային ցիկլոնի մեջ, սակայն նա խուսափեց դրանից[28]։

Ֆինանսական աջակցության հարցեր

խմբագրել
 
Կոլումբոսն իր ծառայություններն է առաջարկում Պորտուգալիայի թագավորին, Խոդովեցկի, 17-րդ դար:

1485 թվականին Կոլումբոսը իր պլանները ներկայացրեց Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ին։ Նա ակնկալում էր, որ թագավորը կտրամադրի երեք անհրաժեշտ նավ և մեկ տարի կտա Կոլումբոսին, որպեսզի կտրի Ատլանտյան օվկիանոսը և ճանապարհ գտնի դեպի Արևելք և կվերադառնա։ Կոլումբոսը նաև ակնկալում էր, որ ինքը կդառնա «Օվկիանոսի մեծ ադմիրալ», կնշանակվի նահանգապետ բոլոր հայտնագործված տարածքներում և նրան կտրամադրվի այս հողերից հասույթի տասներորդ մասը։ Թագավորը ներկայացրեց կոլումբոսի առաջարկը իր մասնագետներին, որոնք մերժեցին այն։ Նրանց կարծիքով Կոլումբոսի ճանապարհորդության երկարությունը չափազանց շատ է[28]։

1488 թվականին Կոլումբոսը նորից դիմեց Պորտուգալիայի արքունիքում, արդյունքում Ժուան II-ը նորից կանչեց նրանց հանդիպման։ Հանդիպումը անհաջող ելք ունեցավ, քանի որ դրանցի շատ չանցած վերադարձավ Բարդուղիմեոս Դիաշը նորությամբ, որ ինքը հաջողությամբ շրջանցել է Աֆրիկայի հարավային մասը (Բարեհուսո հրվանդանի մոտ)։ Ունենալով դեպի արևելք ծովային ճանապարհ, Ժուան թագավորին այլևս չէր հետքրքրում Կոլումբոսի ռիսկային նախագիծը։

 
Կոլումբոսը թագուհու առաջ, ինչպես պատկերացրել է[41] Էմանուել Լոյցեն, 1843 թվական:

Կոլումբոսը Պորտուգալիայի ճանապարհորդեց Ջենովա, այնուհետև Վենետիկ, սակայն երկու հանարապետություններն էլ մերժեցին։ Նա նաև ուղարկեց իր եղբայր Բարտոլոմեոյին Անգլիայի թագավոր Հենրի VII-ի մոտ իր ճանապարհորդությունը ֆինանսավորելու հայցով, սակայն անարդյունք։

Կոլումբոսը հանդիպում խնդրեց Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ից և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I, որոնք միավորել էին Պիրենեյան թերակղզու մի քանի թագավորություններ` ամուսնանալով և կառավարելով միասին։ 1486 թվականի մայիսի 1-ին Իզաբելլան համաձայնվեց ընդունել Կոլումբոսին և վերջինս ներկայացրեց իր պլանները, Իզաբելլան խոստացավ դրանք ներկայացնել հանձնաժողովին։ Երկար քննարկումներից հետո իսպանացի մասնագետները իրենց պորտուգալացի գործընկերների նման պատասխանեցին, որ Կոլումբոսը լավ չի պատկերացնում Եվրոպայից Ասիա հեռավորությունը։ Նրանք գաղափարը համարեցին ոչ պրակտիկ և խորհուրդ տվեցին միապետերին հրաժարվել այս ծրագրից։

Այնուամենայնիվ, որպեսզի Կոլումբոսին պահեն այս գաղափարները այլ տեղեր չհրապարակելուց, Կաթոլիկ միապետերը նրան տարեկան վարձատրություն սահմանեցին 12,000 մարավեդի և 1489 թվականին հրամայեցին Իսպանիայի բոլոր քաղաքներին նրա համար սնունդից և գիշերակացից գումար չվերցնել[42]։

Համաձայնություն Իսպանիայի հետ

խմբագրել
 
Կոլումբոսի և նրա նավատորմի դրոշ: 400-րդ տարեդարձի թողարկում:

Շարունակական համառ պայքարից և երկու տարի քննարկումներից հետո Իսպանիայի միապետների հետ, Կոլուբոսը վերջապես հաջողություն ունեցավ 1492 թվականի հունվարին։ Ֆերդինանդը և Իզաբելլան նոր էին նվաճել Գրանադան, վերջին իսլամական հանգրվանը Պիրենեյա թերակղզում և Կոլումբոսին ընդունեցին Կորդովայի, Ալկասար ամրոցում։ Իզաբելլան դուրս հրավիրեց նրան խորհրդականի խորհրդով։ Կոլումբոսը արդեն լքում էր քաղաքը, երբ Ֆերդինանդը մտափոխվեց։ Իզաբելլան արքայական պահակախմբին ուղարկեց նրան վերադարձնել[43]։

1492 թվականի ապրիլին «Սանտե Ֆեի կապիտուլացիա»-յով Ֆերդինանդ թագավորը և Իզաբելլա թագուհին խոստացան, որ հաջողության դեպքում Կոլումբոսին կտրվի Օվկիանոսի Ադմիրալ կոչումը և կնշանակվի բոլոր հայտնագործված տարածների նահանգապետ։ Նա իրավունք կունենար ներկայացնել երեք անձանց, որոնցից միապետները կընտրեին մեիկն նոր հողերի ցանկացած պաշտոնի համար։ Կոլումբոսին կվճարվի նաև նոր հողերից հասույթի տասը տոկոսը։ Բացի այդ նա կունենա հնարավորություն գնել նոր հայտնագործված հողերից ութերորդ մասը և ստանա շահույթի ութերորդ մասը[28]։

1500 թվականին Կոլումբոսը ձերբակալվեց և պաշտոնանկ արվեց իր պաշտոններից։ Նա և իր որդիներ Դիեգոն և Ֆերնանդոն ձեռնարկեցին երկարատև դատական գործընթացներ ընդդեմ Կաստիլիայի թագի, հայտնի որպես pleitos colombinos` պնդելով, որ թագը անօրինական կերպով զրկել է իրենց իրավունքներից նոր հողերի հանդեպ։ Կոլումբոսի ընտանիքը որոշ հաջողություն ունեցել է սկզբում, քանի որ 1511 թվականին դատարանը հաստատել է Դիեգոյի պաշտոնը որպես փոխնահանգապետ, սակայն զրկել իշխանությունից։ Դիեգոն բողոքարկեց դատավճիռը 1512 թվականին, որը տևեց մինչև 1536 թվականը և հետագայում ժառանգները շարունակեցին մինչև 1790 թվականը[44]։

Ճանապարհորդություններ

խմբագրել
 
Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդությունները

1492-ից 1503 թվականների ընթացքում Կոլումբոսն իրականացրեց չորս ճանապարհորդություն Իսպանիայից Ամերիկը, յուրաքանչյուրը ֆինանսավորեց Կաստիլիայի թագավորությունը։ Իրա առաջին ճանապարհորդության ժամանակ նա ինքնուրույն հայնագործեց Ամերիկան և մագնիսական խոնարհումը[Ն 2][45][46] Այս ճանապարհորդություններով սկիզբ առավ եվրոպացիների կողմից Ամերիկայի բնակեցումը և գաղութականությունը, ինչը հսկայական ազդեցություն ունեցավ Արևտմուքի պատմության վրա[10]։

Կոլումբոսը միշտ նոր հող ոտք դնելիս ենթադրել է, որ այն Ասիայի մասն է, որը արդեն հայտնագործել էին Մարկո Պոլոն և այլ եվրոպացի ճանապարհորդներ[10]։ Պատճառը, որ նոր հողերը անվանվեցին Ամերիգո Վեսպուչիի անունով և ոչ Կոլումբոսի ենթադրվում է, որ Կոլումբոսի հրաժարումն էր ընդունել, որ նոր հողերը պատկանում են նոր մայրցամաքի, այլ ոչ Ասիային[47]։

Առաջին ճանապարհորդություն

խմբագրել
 
Առաջին ճանապահորդություն, ժամանակակից անվանումները սևով, Կոլումբոսի տված անվանումները՝ կապույտով։

1492 թվականի օգոստոսի 3-ի երեկոյան Կոլումբոսը դուրս եկավ Պալոս դե լա Ֆրոնտերայից երեք նավով։ Ամենախոշորը կարակկա էր (իսպաներեն` nao), Սանտա Մարիա անվամբ։ Մյուս երկուսը կարավելլաներ էին։ Մեկի անվանումը կորսվել է, միայն հայտնի է միայն Պինտա անվամբ, ինչը կատիլերենից թարգմանաբար նշանակում է «կնքված առաջին»[48]։ Սանտա Կլարա նավի մականունն էր Նինա («փոքրիկ»), և կրում էր նրա տիրոջ անունը` Խուան Նինո[49]։ Միապետները ստիպեցին Պալոսի քաղաքացիներին հանգանակություններ անել ճանապարհորդության համար։ Սանտա Մարիայի սեփականատերն էր Խուան դե լա Կոսան և նավապետն էր Կոլումբոսը։ Պինտայի և Նինայի նավապետներն էին Պինսոն եղբայրները (Մարտին Ալոնսոն և Վիսենտե Յանես)[30]։

Կոլումբոսն առաջինը նավարկեց դեպի Կանարյան կղզիներ, որոնք պատկանում էին Կաստիլիային։ Կոլումբոսը համալրեց պաշարները և վերանորոգում իրականացրեց Գրան Կանարիայում, որից հետո սեպտեմբերի 6-ին տեղափոխվեց Սան Սեբաստիան դե Լա Գոմերա, որտեղից սկսեց հինգշաբաթյա ճանապարհորդությունը օվկիանոսով։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան 2:00-ին Պինտայի դիտաշտարակից Ռոդրիգո դե Տրիանան տեսավ ցամաքը և անմիջապես ահազանգեց անձնակազմի մյուս անդամներին բղավոցով։ Դրանից հետո Պինտայի նավապետ Մարտին Ալոնսո Փինսոնը հաստատեց տեսածը և տեղեկացրեց Կոլումբոսին` կրակելով լոմբարդից[50]։ Կոլումբոսը ավելի ուշ տեղեկացրեց, որ ինքն ավելի շուտ էր տեսել լույսը ցամաքում, այդպիսով վերցրեց իրենց Ֆերդինանդի և Իզաբելլայի խոստացված նվերը ցամաքն առաջինը տեսնողին[30][51]։

Կոլումբոսը անվանեց կղզին (որը այժմ Բահամյան Կղզիներում է) Սան Սալվադոր (նշանակում է «Սուրբ Փրկիչ»), բնիկներն այն անվանում էին Գուանահանի։ Հստակ հայտնի չէ, որ կղզու մասին է խոսքը Բահամներում։ Համաձայն սկզբնական աղբյուրների և Կոլումբոսի ուղղության և աշխարհագրական դիրքի վերլուծությամբ, հիմնական թեկնածուներից են Սան Սալվադոր կղզին (այսպես անվանվել է 1925 թվականին ենթադրաբար, որ սա Կոլումբոսի Սան Սալվադորն է)[52], Սամանա Կայը և Պլանա Կայսը[30]։

 
Կոլումբոսի իջևանումը (12 հոկտեմբեր 1492), Ջոն Վանդերլինի նկարում

Նրան հյուրընկալած բնիկները լուկայանցիներ, Տաինո և արավակներներ էին, որոնք խաղաղասեր և ընկերական ազգեր էին։ Նա բնիկներին անվանեց indios (իսպաներենից թարգմանած «հնդկացիներ»)[53][54][55]։ Նրանցից որոշները կրում էին ոսկյա զարդեր և Կոլումբոսը գերեվարեց որոշ արավակների` կարծելով որ նրանք ցույց կտան ոսկու աղբյուրը[56]։ 1492 թվականի հոկտեմբերի 12-ին Կոլումբոսն իր օրագրում գրել էր. «Տղամարդկանց մեծ մասն ուներ սպիեր իրենց մարմիններին և երբ ես ցանկացա իմանալ ինչպես են դրանք առաջացել, նրանք տեղեկացրին, որ մոտակա կղզիների ցեղերը եկել են Սան Սալվադոր իրենց գերեվարելու համար, նրանք պաշտպանվել են ինչքան կարողացել են։ Ես հավատում եմ, որ նրան եկել են մայրցամաքից ստրկացնելու այստեղի մարդկանց։ Ես մտածում եմ, որ նրանց հեշտությամբ կարելի է դարձնել քրիստոնյա, քանի որ նրանք կրոն չունեն։ Եթե թույլատրի մեր լորդը, ես կվերցնեմ ինձ հետ նրանցից վեցին և նրանք կարող են սովորել մեր լեզուն։»[57]։ Կոլումբոսը նշեց նաև, որ նրանց պարզ զենքերը և ռազմական մարտավարությունները նրանց դարձնում է հեշտ նվաճելի` գրելով «այս մարդիկ շատ պարզունակ էին պատերազմական հարցերում … Ես կարող եմ նրանց բոլորին նվաճել 50 հոգով և կառավարել ինչպես ցանկանամ։»[58]

Կոլումբոսը նաև հետազոտեց Կուբայի հյուսիս արևելքեը, որտեղ նա իջևանեց հոկտեմբերի 28-ին։ Նոյեմբերի 22-ին Մարտին Ալոնսո Պինսոնը վերցրեց Պինտան չնախատեսված ճանապարհորդությության բնիկների կողմից «Բաբեքյու» անվանվող կղզում, որտեղ ըստ բնիկների շատ ոսկի կար։ Կոլումբոսը իր կողմից շարունակեց հետազոտել Իսպանյոլա կղզու հյուսիսային մասը, որտեղ նա իջևանեց դեկտեմբերի 5-ին[59]։ Այստեղ Սանտա Մարիան վթարի ենթարկվեց 1492 թվականի Սուրբ ծննդյան օրը և ստիպված լքվեց։ Վթարը օգտագորվեց որպես հրանոթներից կրակ արձակելու վայր, որպեսզի ճնշվի բնիկների դիմադրությունը[30]։ Կոլումբոսին ընդունեց Գուականագարի ցեղի կասիկը, ում հետ համաձայնվեցին, որ կոլումբոսի անձնակազմից որոշ մարդիկ կմնան կղզում։ Կոլումբոսը 39 թողեց մարդու ներառյալ Լուիս դե Տորեսին, the կոնվերսո համաժամանակյա թարգմանող, ով խոսում էր եբրայերենով և արաբերենով և հիմնադրեց Լա Նավիդադ բնակավայրը ներկայիս Հայիթիում[60]։ Կոլումբոսը իր հետ վերցրեց ևս մի քանի բնիկների և շարունակեց ճանապարհորդությունը[56]։ Նա մեկ նավեվ շարունակեց ճանապարհը Իսպանյոլայի հյուսիսային ափով, մինչև նրան միացավ Պինտան հունվարի 6-ին։

 
Քրիստափոր Կոլումբոսի վերադարձը և ներկայանալը Ֆերդինանդի և Իզաբելլայի մոտ, ըստ Էժեն Դելակրուայի:

1493 թվականի հունվարի 13-ին Կոլումբոսը վերջին կանգառը իրականացրեց Նոր աշխարհում իր այս ճանապարհորդության ընթացքում, Իսպանյոլա կղզու Սամանա թերակղզու հյուսիս արևելյան հատվածում[61]։ Այստեղ նա հանդիպեց կռվարար Սիգուայոս ցեղի հետ, որոնք միակ բնիկներն էին, որոնք բռնություն իրականացրեցին Կոլումբոսի առաջին ճանապարհորդության ընթացքում[62]։ Սիգուայոսները հրաժարվեցին առևտրի մեջ մտնել Կոլումբոսի հետ և նրան դիմավորեցին նետերեվ. բախման ժամանակ բնիկներից մեկը սպանվեց հրաձիգից, մյուսը` վրավորվեց[63]։ Կոլումբոսը ընդհանուր առմամբ 10-ից 25 բնիկ վերցրեց իր հետո վերադարձին և նրանցից միայն յոթը կամ ութը ողջ հասան Իսպանիա[64]։

Կոլումբոսն Իսպանիա վերադառնալիս գլխավորեց Նինան, բայց փոթորիկը բաժանեց նրանց Պինտայից և ստիպեց Նինային կանգներ Ազորյան կղզիների Սանտա Մարիա կղզում։ Նրա անձնակազմի մի մասը գնաց աղոթելու կղզու մատուռում` շնորհակալ լինելով, որ փրկվել են փոթորիկից։ Բայց մինչ նրանք աղոթում էին նրանց գերեվարեց կղզու կառավարիչը` մտածելով որ նրանք ծովահեններ են։ Երկու օր բանտարկվելուց հետո նրանց ազատ արձակեցին և Կոլումբոսը շարունակեց ճանապարհը դեպի Իսպանիա[65]։

Մեկ այլ փոթորիկ ստիպեց նրանց նավարկել Լիսաբոն[30]։ Այստեղ նրանից հարցազրույց վերցրեց Բարդուղիմեոս Դիաշը, ով մի քանի տարի առաջ էր շրջանցել Աֆրիկան։ Դիաշի հաջողությունը ստիպել էր Պորտուգալիայի թագավորին հրաժարվել Կոլումբոսի ծառայություններից` համարելով այն շատ ռիսկային[30]։ Չգտնելով Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ին Լիսաբոնում` Կոլումբոսը նրան նամակ ուղարկեց և սպասեց Ժուանի պատասխանին։ Ժուանը խնդրեց Կոլումբոսին գալ Վալե դո Պալասիո Լիսաբոնի հյուսիսում և հանդիպել իր հետ։ Այդ ժամանակ Պորտուգալիայի և Կաստիլիայի հարաբերությունները լավ չէին։ Երբ նրանք հանդիպեցին Կոլումբոսը պատմեց իր հայտնագործությունների մասին և Ժուանն ասաց, որ դրանք հակասում են 1479 թվականի Ալկասովասի պայմանագրին։

Մեկ շաբաթից ավել անցկացնելով Պորտուգալիայումև հանդիպելով Էլեանոր Վիեուացու հետ` Կոլուբոսը ճանապարհվեց դեպի Իսպանիա։ Ֆեռնան Մագելանը այդ ժամանակ երիտասարդ տղա էր, ով աշխատում էր թագուհի Էլեանորի արքունիքում և շատ ուրախացել էր Կոլուբոսի այցից[30]։ Կոլումբոսը հասավ Պալոս դե լա Ֆրոնտերա 1493 թվականի մարտի 15-ին։ Կոլումբոսի հայտնագործության մասին լուրերն արագորեն սփռվեցին Եվրոպայում։

Երկրորդ ճանապարհորդություն

խմբագրել
 
Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունը

Կոլումբոսը լքեց Կադիսի նավահանգիստը 1493 թվականի սեպտեմբերի 24-ին 17 նավանոց նավատորմով` իր հետ վերցնելով 1.200 մարդ և Նոր Աշխարհում գաղութ հիմնադրելու համար անհրաժեշտ իրեր։ Ուղևորների մեջ կային հոգևորականներ, ֆերմերներ և զինվորներ, որոնք պետք է դառնային նոր գաղութարարները։ Այս նոր քաղաքականությունը կոչվում էր «հայտնաբերվածի գաղութացում, որի մեջ էր մտնում նաև բնիկների քրիստոնեացումը[66]։ Ժամանակակից հետազոտողները գտնում են, ինչպես գրել է Վաշինգտոն Փոստը, «անձնակազմի մեջ կարող էին լինել ազատ աֆրիկացիներ, որոնք ժամանել են Նոր Աշխարհ ստրկատիրության սկզբից տասնամյակներ առաջ»[67]։

Ինչպես առաջին ճանապարհորդության ժամանակ էր, նավատորմը կանգ առավ Կանարյան կղզիներում, որտեղի ճանապարհ ընկավ հոկտեմբերի 13-ին` հետևոլով ավելի կարճ ուղղության քան նախորդ ճանապարհոդրությունն էր։ Նոյեմբերի 3-ին Կոլումբոսը հայտնաբերեց լեռնային կղզի, որն անվանեց Դոմինիկա (լատիներենից` կիրակի), նույն օրն ավելի ուշ նա իջևանեց Մարի-Գալանտում, որն անվանեց Սանտա Մարիա լա Գալանտե։ Դրանից հետո նավարկեց դեպի Լե Սենտ (Լոս Սանտոս, »Սրբերը») և հետո ժամանեց Գվադելուպա կղզի, որն անվանեց Սանտա Մարիա դե Գվադալուպե դե Էստրեմադուրա, ի պատիվ աստվածամայր Մարիամի պատվին կառուցված մենաստանի Կեսարեսի Գվադալուպեում, Իսպանիա։ Նա հետազոտեց այս կղզին նոյեմբերի 4-ից 10-ը։

Կոլումբոսի մանկության ընկեր Միշելե դա Կուենոն, ով Կոլումբոսի հետ էր երկրորդ նավարկության ժամանակ, գրել է. «Իմ կարծիքով ինչ Ջենովան Ջենովա էր, այնտեղ չէր ծնվել ավելի հմուտ ճանապարհորդ, ինչպիսին էր Լորդ Ադմիրալը»[68] Կոլումբոսը մեկ փոքր կղզի անվանեց Սոանա ի պատիվ Մեշելե դա Կուենոյի, ով իր ընկերն էր Սավոնայից[69]։

Կոլումբոսի ճանապարհորդության հստակ ուղին Փոքր Անտիլյան կղզիներով քննարկման առարկա է, բայց նման է, որ նա ուղորդվել է դեպի հյուսիս` անվանելով որոշ կղզիներ ներառյալ.

Կոլումբոսը նաև անվանեց Վիրջինյան կղզիների շղթան Islas de Santa Úrsula y las Once Mil Vírgenes, «Սուրբ Ուրսուլայի և 11.000 վիրջինացիների կղզիներ» (հետագայում կրճատվել է և կոչվել Islas Vírgenes, «Վիրջինացիների կղզիներ»)։

Տեղաբնիկների հետ առաջին ընդհարումներից մեկը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին, երբ Սանտա Կրուզում Կոլումբոսի մարդիկ փրկեցին երկու բնիկ տղաների մարդակերներից[71]։ Կոլումբոսի մարդիկ վերցրեցին կարիբյան կանոե և նրանց դիմակայեցին նետերով։ Մի քանի եվրոպացի վիրավորվեցին, սակայն նրանք սպանեցին բոլոր կարիբներին և իմացան, որ տղաները նոր էին անդամահատվել իրենց բռնողների կողմից։ Կոլումբոսը շարունակեց ճանապարհը Վիրջինյան կղզիներից և իջևանեց Պուերտո Ռիկոյում, որն անվանեց Սան Խուան Բատիստա[72] ի պատիվ Հովհաննես Մկրտչի (հետագայում անվանումը տրվեց կղզում մայրաքաղաք Սան Խուանին

Նոյեմբերի 22-ին Կոլումբոսը վերադարձավ Իսպանյոլա, որտեղ այցելեց Լա Նավիդադ նավահանգիստ, որը կառուցվել էր առաջին ճանապարհորդության ժամանակ Հայիթիի հյուսիսում։ Կոլուբոսը գտավ նավահանգիստը ավերվա,ծ և ավերել էին բնիկ Տաինո ժողովուրդը[73]։ Ավերակներում գտնվեցին այստեղ մնացած 39 իսպանացիներից 11-ի դիերը։

Դրանից հետո Կոլումբոսը շարժվեց 100 կմ դեպի արևելք և հիմնադերց նոր բնակավայր, որն անվանեց Լա Իզաբելա, ներկայիս Դոմինիկյան հանրապետությունում[74]։ Լա Իզաբելան նույնպես երկար կյանք չունեցավ վատ աշխարհագրական դիրքի պատճառով։

Երրորդ ճանապարհորդություն

խմբագրել
 
Երրորդ ճանապարհորդություն

Բարտոլոմե դե Լաս Կասասի կողմից Կոլումբոսի օրագրի վերծանումից հայտնի է, որ երրորդ ճանապարհորդության հիմնական պատճառն էր ստուգել մայրցամաքի առյակությունը, որը Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ի կարծիքում պետք է տեղակայված լիներ Կապե Վերդե կղզիների հարավ արևմուտքում։ Ժուան թագավորը գիտեր այսպիսի մայրցամաքի գոյության մասին քանի որ Արևմտյան Աֆրիկայում գտնված կանոեները նավարկել էին արևմուտք[75][76]։

1498 թվականի մայիսի 30-ին Կոլումբոսը վեց նավով դուրս եկավ Սանլուկար դե Բառամեդայից դեպի Նոր աշխարհ երրորդ ճանապարհոդրության։ Այս նավերից երեքը ուղղակի ճանապահվեցին Իսպանյոլա շատ անհրաժեշտ մատակարարումը հասցնլու, մինչդեռ Կոլումբոսը մյուս երեք նավերով շարունակեց ճանապարհորդությունը հավանաբար ցանկանում էր անցնել Կարիբյան կղզիների հարավով` հույս ունենալով հասնել մայրցամաքային Ասիա[77]։

Կոլումբոսը ուղևորդվեց պորտուգալական Պորտո Սանտո, իր կնոջ հայրենից։ Դրանից հետո նա նավարկեց Մադեյրա և որոշ ժամանակ անցկացրեց պորտուգալացի նավապետ Ժոաո Գոնշալվես դա Կամարայի հետ, մինչ նավարկումը դեպի Կանարյան կղզիներ և Կապե Վերդե։

Մի քանի օր ազատ նավարկելով` Կոլումբոսի նավատորմը գտավ իր քամին և շարժվեց հյուսիս, Դոմինիկայի ուղղությամբ, որտեղ Կոլումբոսն այցելել էր նախորդ ճանապարհորդության ժամանակ։ Նավերը ժամանեցին Ժուան թագավորի պատկերացրած մայրցամաք, որը Հարավային Ամերիկան էր, երբ լքեցին Տրինիդադ հուլիսի 31-ին և շարժվեցին հարավ արևելքից[78]։ Նավատորմը նավարկեց հարավային ափով և մուտք գործեց Կոլումբոսի նեղուց` խարիսխ գցելով Սոլդադո Ռոքի մոտ, որտեղ շփման մեջ մտան մի խումբ տեղաբնիկ հնկացիների հետ, որոնք կանոեներով էին[79]։ Կոլումբոսը դրանից հետո իջևանեց Տրինիդադում օգոստոսի 2-ին[80]։ Համալրելով ջրի և սննդի պաշարները օգոստոսի 4-ից 12-ը` Կոլումոսը ճանապարհորդեց Պարիա նեղուցով, որը բաժանում է Տրինիդադը ներկայիս Վենեսուելայից, Օրինոկո գետի դելտայի մոտ։ Նա ոտք դրեց Հարավային Ամերիկա մայրցամաքի վրա Պարիա թերակղզում։

Հետազոտելով նոր մայրցամաքը, Կոլումբոսը հայտնաբերեց մեծ քանակությամբ խմելու ջուր, որը Օրնիկո գետով թափվում էր Ատլանտյան օվկիանոս և տեսավ մեծ ցամաքային հատված, որը շատ ավելի մեծ էր այլ կղզիներից։ Նա ենթադրեց, որ հնարավոր է նոր մայրցամաքում է հնարավոր բիբլիական Եդեմը։ Դրանից հետո նա նավարկեց Չակաչակարե և Մարգարիտա կղզիներ։

Վատառողջ լինելու պատճառով նա վերադարձավ Իսպանյոլա օգոստոսի 19-ին և իմացավ որ նոր գաղութում շատ իսպանացիներ ապստամբել են նրա դեմ` բացատրելով որ Կոլումբոսը նրանցից գաղտնի է պահում Նոր աշխարհի շատ հարստություններ։

Դաժանության մեղադրանքներ

խմբագրել

1499 թվականի հոկտեմբերին, Կոլումբոսը երկու նավ ուղարկեց Իսպանիա՝ խնդրելով արքունիքին նշանակել թագավորական պաշտոնյա, ով կօգնի իրեն ղեկավարել[81]։ Այս ընթացքում Կոլումբոսի բռնակալության մասին շշուկներն արդեն հասել էին արքունիքին։ 1500 թվականին միապետները որոշեցին ազատել Կոլումբոսին ղեկավարի պաշտոնից, ձերբակալեցին և տեղափոխեցին Իսպանիա շղթայված[82]։ Նրան փոխարինեց Ֆրանսիսկո դե Բոբադիլլան Կալատրավայի միաբանությունից։ Արքունիքի կողմից Բոբադիլային հանձնարարվել էր նաև հետաքննել Կոլումբոսի դեմ առաջադրված դաժանության մեղադրանքները։ Հասնելով Սանտո Դոմինգո, երբ Կոլումբոսը բացակայում էր իր երրորդ ճանապարհորդության ընթացքում, Բոբադիլային անմիջապես դիմավորեցին բողոքները Կոլումբոս երեք եղբայրների՝ Քրիստոֆերի, Բարտոլոմեոյի և Դիեգոյի վերաբերյալ[83]։ Բոբադիլլան զեկուցեց Իսպանիա, որ Կոլուբոսը պարբերաբար օգտագործել է խոշտանգումների և դաժանությունների մեթոդը Իսպանյոլայում կառավարելու ընթացքում։

Ըստ զեկույցի Կոլումբոսը մեկ անգամ մեղավոր է ճանաչել մեկ մարդու հացահատիկ գողանալու համար և հրամայել է կտրել նրա ականջները և քիթը, որից հետո վաճառել ստրկության։ Զեկույցում նշված էր, որ Կոլումբոսը շնորհավորել է եղբորը՝ Բարտոլոմեոյին, որպես «ընտանիքի պաշտպան», երբ վերջինս հրամայել էր մի կնոջ մեր անցնել փողոցով, որից հետո կտրել նրա լեզուն, Կոլումբոսին ցածր խավից անվանելու համար[84]։ Փաստաթղթում նկարագրվում էր նաև ինչպես է կոլումբոսը դաժանորեն հաշվեհարդար տեսել տեղաբնիկների ապստամբություններին, սկզբում սպանել նրանց, որից հետո նրանց մարմնի մասերը քարշ տվել փողեցներով, որպեսզի մնացածը վախենան և այլև չապստամբեն[85]։

Չորրորդ ճանապարհորդություն (1502–1504)

խմբագրել
 
Կոլումբոսի չորրորդ ճանապարհորդությունը
 
1502 թվականին Հռոմի պապ Ալեքսանդր VI-ի նվիրած Զինանշանը։

1502 թվականի մայիսի 11-ին Կոլումբոսը իր եղբոր և որդու հետ դուրս եկավ Կադիսից Սանտա Մարիա և երեք այլ նավերով։ Նա նավարկեց դեպի Մարոկկոյի ափ, Ասիլա, որպեսզի փրկի պորտուգալացի զինվորներին մավրերի պաշարումից։

Հունիսի 15-ին նրանք Մարտինիկայում էին։ Փոթորիկ էր մոտենում և շարունակեց հույս ունենալով ապաստան գտնել Իսպանյոլայում։ Նա ժամանեց Սանտո Դոմինգո հունիսի 29-ին, սակայն չթույլատրեցին նավահանգիս կատարել և նոր նահանգապետը հրաժարվեց հավատալ նոր փոթորիկի մաիսն լուրին։ Այսպիսով Կոլումբոսի նավերը չկարողացան ապաստան գտնել և ստիպված էին դիմակայել փոթորիկին։ Կոլումբոսի նավերը փոքր վնասներով փրկվեցին, մինչդեռ նահանգապետի 30 նավից 29-ը կործանվեցին՝ խլելով 500 կյանք և մեծ քանակությամբ ոսկի։

Ճամայկայում կարճ դադարից հետո Կոլումբոսը նավարկեց Կենտրոնական Ամերիկա՝ հասնելով Հոնդուրասի ափեր հուլիսի 30-ին։ Այստեղ Բարտոլոմեոն գտավ տեղաբնիկների և մեծ նավակներ։ Օգոստոսի 14-ին նա իջևանեց հիմնական մայրցամաք Հոնդուրասի ներկայիս տարածքում։ Նա ամիսներ շարունակ հետազոտեց Հոնդուրասի, Նիկարագուայի և Կոստա Ռիկայի ափերը մինչև մեկնելը ներկայիս Պանամա Հոկտեմբերի 16-ին։

1499 թվականի հոկտեմբերին Կոլումբոսը երկու նավ ուղարկեց Իսպանիա խնդրելու Իսպանիայի թագին նշանակել թագավորական կոմիսար իրեն օգնելու համար[81]։ Այդ ժամանակ Կոլումբոսի կողմից բռնակալության և անգործունակության մեղադրանքները նույնպես հասան թագին։ Թագուհին ուղարկեց Ֆրանսիսկո դե Բոբադիլային, ով Մարկիզ Բեատրիս դե Բոբադիլայի ազգականն էր և Կոլումբոսի հովանավորն ու Իզաբելլա թագուհու մտերիմ ընկերը[86][87], որպեսզի հետաքննի ծովակալի կողմից դաժանության մեղադրանքները։ Ժամանելով Սանտո Դոմինգո՝ երբ Կոլումբոսը բացակայում էր, Բոբադիլային անմիջապես դիմավորեցին բոլոր երեք Կոլումբոս եղբայրների վերաբերյալ բողոքներով{{Sfn|Bergreen|2011|ref=none|pp=276–77}։} Նա տեղափոխվեց Կոլումբոսի տուն և խլեց նրա ունեցվածքը և իրեն հռչակեց նահանգապետ[88]։

Բոբադիլլան զեկուցեց Իսպանիա, թե Կոլումբոսը մի անգամ պատժել է մի տղամարդու, ով մեղավոր է ճանաչվել եգիպտացորեն գողանալու մեջ՝ կտրելով նրա ականջներն ու քիթը, իսկ հետո վաճառել է նրան ստրկության։ Նա պնդում էր, որ Կոլումբոսը պարբերաբար օգտագործում էր կտտանքները և խեղում՝ Իսպանիոլային կառավարելու համար։ Զեկույցում արձանագրված ցուցմունքում ասվում է, որ Կոլումբոսը շնորհավորել է իր եղբորը՝ Բարտոլոմեոյին «ընտանիքը պաշտպանելու» համար, երբ վերջինս հրամայել է մի կնոջ մերկ շքերթ անցկացնել փողոցներով, իսկ հետո կտրել նրա լեզուն, քանի որ նա «վատ է խոսել ծովակալի և նրա եղբայրների մասին»[89]։

Քննադատություններ

խմբագրել

Կոլումբոսի ճանապարհորդությունները հիմք դրեցին Եվրոպայի գաղութատիրական ծավալմանը[90][91]։ Դրանք ձեռնարկվել էին «Նոր աշխարհի» հարստությանը տիրելու և աշխարհը քրիստոնեական հավատին դարձնելու կաթոլիկական երազանքի պատճառով։ Տարբեր աշխարհամասերի միջև նման հաղորդակցություններ նախկինում էլ էին եղել, բայց կոլումբոսյան արշավանքներով սկսված շրջանն առանձնացավ «Նոր աշխարհից» մեծ հարստության ներկրումով և բնիկների հարկադիր աշխատանքով, որը ձևավորեց Եվրոպան որպես կապիտալիստական և գաղութատիրական հսկա։

Շատ հետազոտողներ նշում են, որ Կոլումբոսի ճանապարհորդությունները հանգեցրել են հազարավոր Կարիբյան հնդկացիների մահերի։ Դրանք հետևանք են եղել կոտորածների և նոր հիվանդությունների։ Որոշ հաշվարկներով՝ Կոլումբոսի առաջին ճամփորդությանը հաջորդող 21 տարիների ընթացքում 8 միլիոն մարդ է սպանվել բռնության ու հիվանդությունների պատճառով[92]։ Բնիկների ապստամբության փորձերը ճնշվել են եվրոպացիների կողմից՝ շնորհիվ վերջիններիս ունեցած զենքերի։

Բացի այդ, գիտնականները շեշտում են նաև Կոլումբոսի ներգրավվածությունը ստրակավաճառության մեջ։ Նա սկիզբ է դրել տրանսատլանտյան ստրկավաճառությանը՝ երկրորդ ճանապարհորդությունից իր հետ Իսպանիա բերելով 6 շղթայված տաինոների։ Հաշվի առնելով կոլումբոսյան արշավանքների այս անտեսված կողմերը՝ շատ բնիկ ամերիկացիների համար այսօր Կոլումբոսին մեծարելը հավասար է նրան, որ հրեաներին խնդրեն մեծարել Հիտլերին[90]։

Ամերիկայում եվրոպացիների ու բնիկների հանդիպումը սկիզբ դրեց նաև վերջիններիս մասին կարծրատիպային պատկերացումներին։ Կոլումբոսի ճանապարհորդություններին հաջորդող շրջանում եվրոպացի գրողները, նկարիչները պատկերել են բնիկներին միաժամանակ որպես վայրենի մարդակերների և մանկամիտների, իսկ կանանց վերագրել չափազանցված սեռական վարք։ Բնիկ ամերիկացիներն ավանդաբար ներկայացվել են որպես անգրագետ ժողովուրդներ, մինչդեռ Ամերիկայում մինչ այս արշավանքները եղել են հնչյունային և նշանային համակարգեր։ Այս ամենը ստեղծել է բնիկների պատկերը որպես ստորադասների՝ այդպիսով արդարացնելով եվրոպացիների նվաճումները, ստրկավաճառությունը, կրոնափոխության պրակտիկան։

Բնիկները, որքան էլ ներկայացվում են որպես քաղաքակրթություններից զուրկ, ունեցել են տարատեսակ սոցիալական համակարգեր՝ հավասար խմբերից մինչև հիերարխիկ թագավորություններ ու բռնակալ կայսրություններ։ Նրանք խոսել են հարյուրավոր լեզուներով, ունեցել ոռոգման բարդ համակարգեր, հաղորդակցման և առևտրի ցանցեր, այնպիսի սոցիալական կառույցներ, ինչպես ացտեկների և ինկաների քաղաք֊պետությունները։  

Կոլումբոսի նախաձեռնած ճանապարհորդությունները փոխարինեցին այս ամենը եվրոպական մոդելով՝ որպես կանոն վերացնելով գրության, կրոնի, գաղաքակրթության բնիկ համակարգերը։ Այլ կերպ ասած, Կոլումբոսի գալուստը անիրավացիորեն համարվում է այս հասարակությունների պատմությունների և մշակույթների սկիզբը։

Թեև եվրոպացիները Ամերիկա աշխարհամասը կոչեցին «Նոր աշխարհ», դրա որոշ հատվածներ բնակեցված են եղել 30 հազար տարի առաջ, այնպես որ շատ գիտնականներ վիճարկում են հարցը, թե որն է իրական «Հին աշխարհը»։ 1492թ֊ին Ամերիկայում ապրում էր 75-100 մլն մարդ[90], այլ կերպ ասած՝ Կոլումբոսի արշավանքները «հայտնագործություն» համարելն իսկ վիճելի է։

Հատկապես 1992֊ից հետո՝ կոլումբոսյան ճանապարհորդությունների 500-ամյակի առիթով, ձեռնարկվեցին այդ իրադարձությունները վիճարկող նախագծեր, այդ թվում՝ ռևիզիոնիստական ֆիլմեր, կոնֆերանսներ, ցույցեր, ակտիվիստական և ուսուցողական նախագծեր։

Նշումներ

խմբագրել
  1. About 10,600 nautical miles
  2. Կոլումբոսը մինչև իր մահը տեղյակ չէր, որ այլք հայտնագործել են յուրաքանչյուրը իրենից առաջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Պատմության արքայական ակադեմիա — 1738.
  3. 3,0 3,1 3,2 Valerie I.J. Flint Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 Pas L. v. Genealogics — 2003.
  9. 9,0 9,1 9,2 Beazley, 1911, էջ 741
  10. 10,0 10,1 10,2 Encyclopædia Britannica, 1993 ed., Vol. 16, pp. 605ff / Morison, Christopher Columbus, 1955 ed., pp. 14ff
  11. Bergreen, Lawrence (2012). Columbus The Four Voyages, 1493–1504. Penguin Group US. ISBN 978-0-14-312210-4.
  12. Rime diverse, Pavia, 1595, p. 117
  13. Tasso, Torquato (1755). Ra Gerusalemme deliverâ. Genoa: Ra Stamparia de Tarigo. էջ 32. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  14. Çittara zeneize – Regole d'Ortografia, Genoa, 1745
  15. Consulta ligure, Vocabolario delle parlate liguri, Sage, 1982, 88-7058-044-X
  16. The Daily Telegraph, 14 October 2009, Georgetown University team led by Professor Estelle Irizarry claims that Christopher Columbus was Catalan
  17. da Silva, Manuel Luciano and Silvia Jorge da Silva, 2008. Christopher Columbus was Portuguese. Express Printers, Fall River. 978-1-60702-824-6.
  18. Davidson, 1997, էջ 3
  19. Phillips, Jr, Phillips, էջ 85
  20. «Christopher Columbus». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 23-ին.. Thomas C. Tirado, PhD Professor History. Millersville University.
  21. "It is most probable that Columbus visited Bristol, where he was introduced to English commerce with Iceland." Bedini, Silvio A. and David Buisseret (1992). The Christopher Columbus encyclopedia, Volume 1, University of Michigan Press, republished by Simon & Schuster, 0-13-142670-2, p. 175
  22. Freitas, Antonio Maria de (1893). The Wife of Columbus: With Genealogical Tree of the Perestrello and Moniz Families. New York: Stettinger, Lambert & Co.
  23. "Christopher Columbus (Italian explorer)". Encyclopædia Britannica Online.
  24. Paolo Emilio Taviani, "Beatriz Arana" in The Christopher Columbus Encyclopedia, vol. 1, p. 24. New York: Simon and Schuster 1992.
  25. «Christopher Columbus Biography». Columbus-day.123holiday.net. էջ 2. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  26. Taviani, "Beatriz Arana" in The Christopher Columbus Encyclopedia, vol. 1, pp. 24–25.
  27. Charles R. Boxer (1951). The Christian Century in Japan: 1549–1650. University of California Press. էջ 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Samuel Eliot Morison, Admiral of the Ocean Sea: The Life of Christopher Columbus, (Boston: Atlantic-Little, Brown, 1942). Reissued by the Morison Press, 2007. 1-4067-5027-1
  29. Journal article: Christopher Columbus. An address delivered before the American Catholic Historical Society
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 30,6 30,7 30,8 Murphy, Patrick J.; Coye, Ray W. (2013). Mutiny and Its Bounty: Leadership Lessons from the Age of Discovery. Yale University Press. ISBN 978-0-300-17028-3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 27.{{cite book}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  31. Boller, Paul F (1995). Not So!: Popular Myths about America from Columbus to Clinton. New York: Oxford University Press. ISBN 978-0-19-509186-1.
  32. Russell, Jeffrey Burton 1991. Inventing the Flat Earth. Columbus and modern historians, Praeger, New York, Westport, London 1991;
    Zinn, Howard 1980. A People's History of the United States, HarperCollins 2001. p. 2
  33. See, e.g. "Mariner's Astrolabe", Navigation Museum, Institute of Navigation
  34. Ridpath, Ian (2001). The Illustrated Encyclopedia of the Universe. New York, NY: Watson-Guptill. էջ 31. ISBN 978-0-8230-2512-1.
  35. : Կարլ Սագան. Cosmos; the mean circumference of the Earth is 40,041.47 km (24,881 mi).
  36. "Marco Polo et le Livre des Merveilles", p. 37. 978-2-35404-007-9
  37. Morison (1942, pp. 65, 93).
  38. Phillips, Jr, Phillips, էջ 110
  39. «The First Voyage Log». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  40. «Trade Winds and the Hadley Cell». Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  41. The Brooklyn Museum catalogue notes that the most likely source for Leutze's trio of Columbus paintings is Washington Irving's best-selling Life and Voyages of Columbus (1828).
  42. Durant, Will The Story of Civilization vol. vi, "The Reformation". Chapter XIII, p. 260.
  43. Phillips, Jr, Phillips, էջ 132
  44. Mark McDonald, "Ferdinand Columbus, Renaissance Collector (1488–1539)", 2005, British Museum Press, 978-0-7141-2644-9
  45. Շեն Կուոն հայտնագործել էր մագնիսական խոնարհումը 400 տարի դրանից առաջ Ասիայում։ With experimentation of suspended magnetic needles and "the improved meridian determined by Shen's [astronomical] measurement of the distance between the polestar and true north". For more see Sivin, Nathan (1984). "Why the Scientific Revolution Did Not Take Place in China – Or Didn't It?" in Transformation and Tradition in the Sciences: Essays in Honor of I. Bernard Cohen, 531–555, ed. Everett Mendelsohn. Cambridge: Cambridge University Press. 0-521-52485-7. Vol. III, p. 22.
  46. Peter J. Smith & Joseph Needham, "Magnetic Declination in Mediaeval China", Nature 214, 1213–1214 (17 June 1967); doi:10.1038/2141213b0.
  47. «The Naming of America». Umc.sunysb.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  48. Real Academia Española (1737). Diccionario de autoridades. Vol. 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  49. «The Original Niña». The Niña & Pinta. British Virgin Islands: The Columbus Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  50. Morison (1942, p. 226); Lopez, (1990, p. 14); Columbus & Toscanelli (2010, p. 35)
  51. Lopez, (1990, p. 15)
  52. William D. Phillips Jr., 'Columbus, Christopher', in David Buisseret (ed.), The Oxford Companion to World Exploration, (Oxford: Oxford University Press, online edition 2012).
  53. Hoxie, Frederick (1996). Encyclopedia of North American Indians. Boston: Houghton Mifflin Co. էջ 568. ISBN 978-0-395-66921-1.
  54. Herbst, Philip (1997). The Color of Words: An Encyclopaedic Dictionary of Ethnic Bias in the United States. Intercultural Press. էջ 116. ISBN 978-1-877864-97-1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  55. Wilton, David (2004). Word Myths: Debunking Linguistic Urban Legends. Oxford University Press. էջեր 164–165. ISBN 978-0-19-517284-3.
  56. 56,0 56,1 Zinn, Howard (2003). A People's History of the United States. New York: HarperCollins. էջեր 1–22. ISBN 978-0-06-052837-9.
  57. Robert H. Fuson, ed., The Log of Christopher Columbus, Tab Books, 1992, International Marine Publishing, 0-87742-316-4.
  58. Columbus (1991, p. 87). Or "these people are very simple as regards the use of arms … for with fifty men they can all be subjugated and made to do what is required of them." (Columbus & Toscanelli, 2010, p. 41)
  59. Keith A. Pickering. «The First Voyage of Columbus». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին.
  60. Maclean, Frances (2008 թ․ հունվար). «The Lost Fort of Columbus». Smithsonian Magazine. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  61. Fuson, Robert. The Log of Christopher Columbus (Camden, International Marine, 1987) 173.
  62. Yewell, John; Chris Dodge (1992). Confronting Columbus: An Anthology. Jefferson, NC: McFarland & Company. էջ 33. ISBN 978-0-89950-696-8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  63. Markham, Clements R. (1893). The Journal of Christopher Columbus. London: Hakluyt Society. էջեր 159–160. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  64. Loewen, 1995
  65. Catz, Rebecca (1990 թ․ հունվարի 1). «Columbus in the Azores». Portuguese Studies. 6: 17–23. JSTOR 41104900.
  66. Baccus, M. Kazim Utilization, Misuse, and Development of Human Resources in the Early West Indian Colonies, Wilfrid Laurier University Press (2 January 2000) 978-0-88920-982-4 pp. 6–7
  67. "Who Went With Columbus? Dental Studies Give Clues.". Վաշինգտոն Փոստ. 18 May 2009.
  68. Felipe Fernández-Armesto, Columbus, Oxford Univ. Press, (1991) pp. 103–104
  69. Paolo Emilio Taviani, Columbus the Great Adventure, Orion Books, New York (1991) p. 185
  70. «Saint Croix | island, United States Virgin Islands». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  71. Phillips, Jr, Phillips, էջեր 197–98
  72. Phillips, Jr, Phillips, էջ 198
  73. Antonio de la Cova. «The Spanish Conquest of the Tainos». Latin American Studies. Dr. Antonio Rafael de la Cova. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  74. "Teeth Of Columbus's Crew Flesh Out Tale Of New World Discovery". ScienceDaily. 20 March 2009.
  75. Morison, Samuel Eliot (1963). Journals & Other Documents on the Life & Voyages of Christopher Columbus. New York: The Heritage Press. էջեր 262–263.
  76. Thacher, John Boyd (1903). Christopher Columbus: his life, his work, his remains, as revealed by original printed and manuscript records, together with an essay on Peter Martyr of Anghera and Bartolomé De Las Casas, the first Historians of America. New York: G. P. Putnam's Sons. էջեր 379–380.
  77. Christopher Minster, "The Third Voyage of Christopher Columbus" Արխիվացված 2016-12-10 Wayback Machine
  78. Joseph 1838, p. 124
  79. Joseph 1838, p. 125
  80. Joseph 1838, p. 126
  81. 81,0 81,1 Brink, Christopher. Christopher Columbus: Controversial Explorer of the Americas. էջ 78.
  82. Noble, David Cook. "Nicolás de Ovando" in Encyclopedia of Latin American History and Culture, vol.4, p. 254. New York: Charles Scribner's Sons 1996.
  83. Bergreen, 2011, էջեր 276–77
  84. Giles Tremlett (2006 թ․ օգոստոսի 7). «Lost document reveals Columbus as tyrant of the Caribbean». The Guardian. UK. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  85. «Columbus Controversy». A&E Television Networks. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  86. Hofmann, Heinz (1994). «Columbus in Neo-Latin Epic Poetry». In Haase, Wolfgang; Meyer, Reinhold (eds.). The Classical Tradition and the Americas: European Images of the Americas and the Classical Tradition (2 pts.) (անգլերեն). Walter de Gruyter. ISBN 978-3-11-011572-7.
  87. Phillips, Jr, Phillips, էջ 125
  88. Fuson, Robert H. (1997). «The Columbian Voyages». In Allen, John Logan (ed.). North American Exploration (անգլերեն). U of Nebraska Press. էջեր 180–181. ISBN 978-0-8032-1015-8.
  89. Bergreen, 2011, էջեր 283
  90. 90,0 90,1 90,2 Shohat, Ella, 1959-. Unthinking Eurocentrism : multiculturalism and the media. Stam, Robert, 1941- (Second edition ed.). London. ISBN 978-0-415-53859-6. OCLC 868427768. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  91. Formations of modernity. Hall, Stuart, 1932-2014., Gieben, Bram., Open University. Oxford: Polity in association with Open University. 1992. ISBN 0-7456-0959-7. OCLC 27066428.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  92. Searle, Chris (1992-01). «Unlearning Columbus: a review article». Race & Class (ամերիկյան անգլերեն). 33 (3): 67–77. doi:10.1177/030639689203300306. ISSN 0306-3968.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Կոլումբոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 524