Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլցանո (այլ կիրառումներ)

Բոլցանո-Բոցենի ինքնավար գավառ, Հարավային Տիրոլ (գերմ.՝ Autonome Provinz Bozen — Südtirol, իտալ.՝ Provincia autonoma di Bolzano — Alto Adige, լադիներեն՝ Provinzia Autonoma de Balsan — Südtirol), ինքնավար գավառ Իտալիայում։ Հանդիսանում է Տրենտինո Ալտո Ադիջե շրջանի մաս, որը նույնպես ինքնավար է։ Տարածքը կազմում է 7400 կմ 2, բնակչությունը՝ ավելի քան 500000 մարդ։ Մայրաքաղաքն է Բոլցանո (Բոցեն) քաղաքը։

Գավառ
Բոլցանո-Բոցենի ինքնավար գավառ
Հարավային Տիրոլ
Autonome Provinz Bozen — Südtirol
Provincia autonoma di Bolzano — Alto Adige
Provinzia Autonoma de Balsan — Südtirol
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԵնթարկումԻտալիա
ՀամայնքՏրենտինո Ալտո Ադիջե
Ներքին բաժանումԱլդինո, Անդրիանո, Անտերիվո, Ապիանո սուլա Ստրադա դել Վինո, Ավելենգո, Բադիա, Բարբիանո, Բոլցանո, Բրայես, Բրեներո, Բրիքսեն, Բրոնցոլո, Բրունիկո, Կայնես, Կալդարո սուլա Ստրադա դել Վինո, Կամպո Տուրես, Կամպո դի Տրենս, Կաստելբելո Չարդես, Կաստելրոտո, Չերմես, Կիենես, Կիուզա, Կորնեդո ալ Իզարկո, Կորտաչա սուլա Ստրադա դել Վինո, Կորտինա սուլա Ստրադա դել Վինո, Կորվարա ին Բադիա, Կուրոն Վենոստա, Դոբիակո, Էնյա, Ֆալցես, Ֆիե ալո Շիլիար, Ֆորտեցա, Ֆունես, Գայս, Գարգացոնե, Գլորենցա, Լա Վալե, Լաչես, Լագունդո, Լայոն, Լայվես, Լանա, Լազա, Լաուրենո, Լուզոն, Մագրե սուլա Ստրադա դել Վինո, Մալես Վենոստա, Մարեբե, Մարլենգո, Մարտելո, Մելտինա, Մերանո, Մոնգուելֆո Տեզիդո, Մոնտանյա, Մոզո ին Պասիրիա, Նալես, Նատուրնո, Նաց Շավես, Նովա Լևանտե, Նովա Պոնենտե, Օրա, Օրտիզեի, Պարչինես, Պերկա, Պլաուս, Պոնտե Գարդենա, Պոստալ, Պրատո ալո Ստելվիո, Պրեդոի, Պրովես, Ռաչինես, Ռազուն Անտերսելվա, Ռենոն, Ռիֆիանո, Ռիո դի Պուստերիա, Ռոդենգո, Սալորնո, Սան Կանդիդո, Սան Ջենեզիո Ատեզինո, Սան Լեոնարդո ին Պասիրիա, Սան Լորենցո դի Սեբատո, Սան Մարտինո ին Բադիա, Սան Մարտինո ին Պասիրիա, Սան Պանկրացիո, Սանտա Քրիստինա Վալգարդենա, Սարենտինո, Շենա, Սելվա դեի Մոլինի, Սելվա դի Վալ Գարդենա, Սենալե Սան Ֆելիչե, Սենալես, Սեստո, Սիլանդրո, Զլուդերնո, Ստելվիո, Տերենտո, Տերլանո, Տերմենո սուլա Ստրադա դել Վինո, Տեզիմո, Տիրես, Տիրոլո, Տրոդենա նել պարկո նատուրալե, Տուբրե, Ուլտիմո, Վադենա, Վալ դի Վիցե, Վալդաորա, Վալե Աուրինա, Վալե դի Կազիես, Վանդոյես, Վարնա, Վելտուրնո, Վերանո, Վիլաբասա, Վիլանդրո և Վիպիտենո
Հիմնադրված է1948 թ.
Մակերես7400 կմ²
Պաշտոնական լեզուիտալերեն, գերմաներեն և Ladin?
Բնակչություն510 851 մարդ ((2011)[1])
Խտություն69 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0471, 0472, 0473, 0474
Փոստային ինդեքս39100
Փոստային դասիչ39100 և 39010–39059
Ավտոմոբիլային կոդBZ
Պաշտոնական կայքprovinz.bz.it
Բոլցանո (գավառ) (Իտալիա)##
Բոլցանո (գավառ) (Իտալիա)

Բնակիչների մեծ մասը խոսում է գերմաներենի ավստրիա-բավարական բարբառով, շուրջ քառորդ մասը՝ իտալերենով, ոչ մեծ մասը՝ լադինյան լեզվով։

Եվրոպական Միության կազմում գավառը հանդիսանում է Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտինո մարզի մաս, որի սահմանները գործնականում ամբողջովին համապատասխանում են Տիրոլ պատմական շրջանի սահմանների հետ։

Աշխարհագրություն

խմբագրել

Հարավային Տիրոլը գտնվում է Իտալիայի ամենահյուսիսում։ Գավառը սահմանակից է Ավստրիային (Տիրոլ և Զալցբուրգ) հյուսիսում ու արևելքում և Շվեյցարիային (Գրաուբյունդեն կանտոն) արևմուտքում։ Իտալիայի Բելունո, Տրենտո և Սոնդրիո պրովինցիաները գտնվում են Հարավային Տիրոլի համապատասխանաբար հարավ-արևելքում, հարավում և հարավ-արևմուտքում։

Ինքնավարություն

խմբագրել

Կառավարական մարմինը Հարավտիրոլյան լանդտագն է (գերմ.՝ Südtiroler Landtag, իտալ.՝ Consiglio della Provincia autonoma di Bolzano, լանդերեն՝ Cunsëi dla Provinzia autonoma de Bulsan), գործադիր մարմինը՝ Հարավտիրոլյան երկրամասային կառավարությունը (գերմ.՝ Südtiroler Landesregierung, իտալ.՝ Giunta provinciale), որը կազմված է նահանգապետից (գերմ.՝ Landeshauptmann, իտալ.՝ Presidente della Provincia autonoma di Bolzano), նահանգապետի երկու տեղակալներից (գերմ.՝ Landeshauptmannstellvertreter) և խորհրդականներից (գերմ.՝ Landesrat)։ Առաջին ատյանի դատարանը Բոցենի (Բոլցանոյի) երկրամասային դատարանն է (գերմ.՝ Landesgericht Bozen, իտալ.՝ Tribunale di Bolzano), դատական համակարգի ամենացածր օղակը խաղաղարար դատարաններն են (գերմ.՝ Friedensgerichte

Քաղաքական կուսակցություններ՝

  • «Կանաչներ» (իտալ.՝ Verdi գերմ.՝ Grüne լանդերեն՝ Vërc) — բնապահպանական
  • Հարավտիրոլյան ազգային կուսակցություն (գերմ.՝ Südtiroler Volkspartei) — պահպանողական
  • «Ազատներ» (գերմ.՝ Die Freiheitlichen) — ազգայնական
  • «Հարավային Տիրոլի ազատություն» (գերմ.՝ Süd-Tiroler Freiheit) — գերմանական ազգային-պարտիկուլյար

Վարչական բաժանում

խմբագրել

Գավառը բաժանված է 8 շրջանների (գերմ. Bezirksgemeinschaft, իտալ. Comunità comprensoriale), որոնցից մեկը Բոլցանո-Բոցեն մայրաքաղաքն է շրջանները բաժանվում են 116 քաղաքների և համայնքների (գերմ. Gemeinde, իտալ. Communa).

Շրջանի կառավարական մարմինը շրջանային խորհուրդներն է (գերմ.՝ Bezirksrat, իտալ.՝ Consiglio comprensoriale), որոնք կազմված են շրջանային խորհրդականներից (գերմ.՝ Bezirksrat, իտալ.՝ Consiglere comprensoriale), որոնք ընտրվում են բնակչության կողմից, գործադիր մարմինը կոմիտեն է (գերմ.՝ Bezirksausschuss, իտալ.՝ Giunta comprensoriale), որը կազմված է շրջանային ներկայացուցիչներից (գերմ.՝ Bezirkspraesident, իտալ.՝ Presidente comprensoriale), շրջանային փոխնախագահներից (գերմ.՝ Bezirksvizepräsident, իտալ.՝ Vicepresidente comprensoriale) և շրջանային ռեֆերենտներից (գերմ.՝ Bezirksreferent, իտալ.՝ Asessore comprensoriale), ընտրվում է շրջանային խորհրդի կողմից։

Քաղաքի կառավարական մարմինը համայնքային խորհուրդն է (գերմ.՝ Gemeinderat, իտալ.՝ Consiglio communale), որը կազմված է համյանքային խորհրդականներից (գերմ.՝ Gemeinderat, իտալ.՝ Consiglere communale), ընտրվում է բնակչության կողմից, գործադիր մարմինը քաղաքային խորհուրդն է (գերմ.՝ Stadtrat, իտալ.՝ Giunta communale), որը կազմված է քաղաքապետից (գերմ.՝ Bürgermeister, իտալ.՝ Sindaco), փողքաքաքապետից (գերմ.՝ Vizebürgermeister, իտալ.՝ Vice Sindaco) և քաղաքային խորհրդականներից (գերմ.՝ Stadtrat, իտալ.՝ Asessore communale), ընտվում է համայնքային խորհրդի կողմից։

Համայնքի կառավարական մարմինը համայնքային խորհուրդն է (գերմ.՝ Gemeinderat, իտալ.՝ Consiglio communale), որը կազմված է համայնքային խորհրդականներից (գերմ.՝ Gemeinderat, իտալ.՝ Consiglere communale), ընտրվում է բնակչության կողմից, համայնքի գործադիր մարմինը համայնքային կոմիտեն է (գերմ.՝ Gemeindeausschuss, իտալ.՝ Giunta communale), որը կազմված է քաղաքապետից (գերմ.՝ Bürgermeister, իտալ.՝ Sindaco), փողքաղաքապետից (գերմ.՝ Vizebürgermeister, իտալ.՝ Vice Sindaco) և համայնքային ռեֆերենտներից (գերմ.՝ Gemeindereferent, իտալ.՝ Asessore communale), ընտրվում է համայնքային խորհրդի կողմից;

Պատմություն

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թվականին Հարավային Տիրոլը Սեն Ժերմենի հաշտության Պայմանագրով միացվեց Իտալիային։ Մինչ այդ ընդգրկված էր Ավստրիայի կազմում և եղել է Տիրոլ թագավորական հողի մասին։ Իտալական Տիրոլում այդ ժամանակ տեղի բնակչության 86 տոկոսը խոսում էր գերմաներեն։

1921 թվականին ապրիլի 24-ին գավառի մայրաքաղաքում իտալացի ֆաշիստները հարձակվեցին տոնական շքերթի մասնակիցների վրա։ Հետագայում հակագերմանական շարժման ընթացքում Հարավային Տիրոլի բոլոր բնակավայրերի անուները փոխվեցին իտալական լադերենենով՝ բացառությամբ Լանայի։1927 թվականին Իտալիան ընդունվեց օրենք, համաձայն որի՝ երկրի ներսում ճանաչվում էին միայն իտալական դիպլոմները։

Ֆաշիստական Իտալիայի և նացիստական Գերմանիայի միության պատճառով գրեթե վերացավ գերմանախոս բնակչությունը։ Նրանց առաջարկվեց լքել հայրենիքը և տեղափոխվել Երրորդ ռեխ, կամ մնալ և ձուլվել իտալացիներին։ Արդյունքում 1938 թվականից հետո 78000 մարդ լքեց շրջանը[2]։

1942 թվականի սեպտեմբերի 1-ին Ղրիմի գերմանական գերագույն կոմիսար դարձավ Ալֆրեդ Ֆրաունենֆելդը։ Դեռ այդ պաշտոնում նշանակվելուց առաջ՝ 1942 թվականի ամռանը, Ֆրաուենդֆելդը հանդես եկավ հարավային Տիրոլի գերմանացի բնակչությունը Ղրիմ տեղափոխելու ծրագրով։1942 հուլիսի 10-ին Հենրիխ Գիմրելը Ֆրաունենդֆելդին նամակ ուղարկեց որում նա շնորակալություն էր հայտում այդ ռեֆերենդումի համար և գրում, որ ինքն այդ մասին խոսել է Հիտլերի հետ։ Գիմլերի խոսքով՝ ոչ Հիտլերը, ոչ էլ ինքը դեմ չեն Հարավային Տիրոլի գերմանացիներին Ղրիմ տեղափոխելուն, թեև այդ ծրագիրը կարելի է իրականացնել միայն պատերազմի ավարտից հետո[3]։ Ժողովներից մեկի ժամանակ Հիտլերն ասել է.

  Ես մտածում եմ, որ դա հիանալի գաղափար է։ Բացի նրանից, որ ես կարծում եմ, որ Ղրիմը և՛ կլիմայով, և՛ աշխարագրական առումով հարմար է տիրոլցիների համար, իսկ իրենց հայրենիքի համեմատաությամբ, իսկապես այնպիսի հող է, որտեղ հոսում են կաթի ու մեղրի գետեր։ Նրանց վերաբնակեցումը չի առաջացնի ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեբանական դժվարություններ։  

Ղրիմը Տավրիայի[4] և հարավային Ուկրանիայի որոշ շրջանների հետ հետագայում, ըստ «Օստ» պլանի, պետք է միասին կազմեին «Գոտենգաու»-ն, որը նախատեսվում էր որպես Գերմանական գաղութ և հետագայում պետք է հանձնվեր Ռեյխին[5]։ Իսկապես տիրոլցիները նացիոնալ սոցիալիստների համար սոսկ նպատակին հասնելու միջոց էին։ Նացիզմի ու ֆաշիզմի համագործակցությունը զարգանում էր նրանց մեջքի հետևում[6]...

1947 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով հաստատվեց Իտալիայի ու Ավստրիաի 1919 թվականի սահմանը[7]։ Հարավային Տիրոլի գերմանալեզու բնակչությանը երաշխավովում էր լիակատար հավասարություն իտալալեզու բնակչության հետ։ Կազմավորվեց Տրենտինո - Ալտո - Ադիջե ինքնավար մարզը որտեղ հարավային Տիրոլը Բոլցանոյի հյուսիսային գավառն էր (երկրորդը իտալալեզու բնակչության քանակով) սակայն ավստրիան շարունակում է հայտարարել որ իտալիայում գերամանելզու բնակչությունը շարունակում է ենթարկվել խտրականության։ Իտալիան իր հերթին ավստրիաին մեղադրում էր պանգերմանական և նացիստական ուժերին սատարելու ինչպես նաև ահաբեկիչների օգնելու 1960-ական թվականներին հարավային Տիրոլում գործելու ժամանակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմավորվեց հարավային Տիրոլի ազատագրության կոմիտեն որ նպատակ ուներ մարդկանց զերծ պահեր վիրավորվելուց կամ զոհվելուց։ Բոլոր գործողությունները ուղղված էին շենքերի ու կառույցների դեմ և անցկացվում էին գիշերը որպեսզի խուսափեն պատահական մարդկային զոհերից։ 1961-թվականին կոմիտեն կազմակերպոց էլեկտրալարերի հեռացում, որի հետևանքով գավառը զրկվեց էլեկտրականությունից բացի դրանից դադարեցվեց էլեկտրականության մատակարարումը գավառի հյուսիսի արդյունաբերական կազմակերպություններին։ Այդ իրադարձությունները պատմության մեջ հայտնի են որպես «կրակե գիշեր» և աշխարհն իմացավ Իտալիայում գերմանալեզու համայնքի վիճակի մասին[8]։

1969 թվականի վերջին Իտալիան ու Ավստրիան համաձայնագիր կնքեցին, որով գավառն ստացավ ինքնավարության իրավունք, մեծացավ տիրոլցիներին ազդեցությունը գավառի ազգային քաղաքականության վրա, գերմաներենն ստացավ համապատասխան կարգավիճակ, ճանաչվեց տարածքի գերմանական անվանումը՝ հարավային Տիրոլ (Südtirol)»[9]: Սակայն Իտալիան չէր շտապում իրականացնել այդ դրույթները

Հարավային Տիրոլի հարցը վերջնականապես կարգավորվեց 1992 թվականին։ Իտալիան Տրենտինոյի գերմանալեզու բնակիչներին տվեց գերմաներենով կրթություն ստանալու իրավունք, նրանք ավելի շատ ներկայացուցիչներ ունեին մունիցիպալ կառավարության մարմիններում և կարող էին անմիջապես դիմել Հաագայի ՄԱԿ միջազգային դատարան[10]:Նույնն թվականին Ավստրիան հայտարարեց, որ այլևս Իտալիայի հետ տարաձայնություններ չունի Հարավային Տիրոլի հարցով։

2001 թվականին մարզն ստացավ Իտալիայի հյուսիսում տեղակայված գերմանալեզու ինքնավար գավառի կարգավիճակ[11]։ Տրենտինո-Ալտո-Ադիջեի կառավարությունը երաշխավորում է առանձին էթնիկական խմբերի մշակութային ու լեզվական ամբողջությունը:Կազմավորվեց նաև տարածքային խորհրդարանը, որի կազմում ներառված էին 70 ընտրված պատգամավորներ։ Խորհրդարանն ունի տարածքային մակարդակով օրենքներ ընդունելու իրավասություն, այլև ընտրում է նախագահ, երկու փոխնախագահ ու ինքնավարության նախարարներին։ Մարզի նախագահի պաշտոնը հերթականությամբ պիտի զբաղեցնեն գերմանալեզու ու իտալալեզու համայնքների ներկայացուցիչներ[11]։

Բնակչությունն ըստ մայրենի լեզվի

խմբագրել

Չնայած բնակչության իտալականացման քաղաքականությանը՝ Հարավային Տիրոլի բնակչության երկու երրորդից ավելին խոսում է գերմաներենով[12]։ Գավառի պաշտոնական լեզուներն են իտալերենն ու գերմաներենը։ Լադիներենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի գավառի հարավ-արևելքում գտնվող որոշ պրովինցիաներում։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ 116 կոմունաներից՝

  • 5-ի բնակչության ամենատարածված լեզուն իտալերենն է,
  • 103-ում՝ գերմաներեն,
  • 8-ում՝ լադիներենը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև ավիլի ուշ գավառի գերմանալեզու բնակչությունը ցանկանում էր անջատվել երրկրից։ 1960-ական թվականներին նրանց պայքարը կոչվեց կրակե գիշեր

Մայրենի լեզուներն ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների[13]

Մայրենի լեզու Թվաքանակ %
Գերմաներեն 354 582 69,41
Իտալերեն 133 127 26,06
Լատիներեն 23 141 4,53
Ընդհանուր 510 851 100

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ma quanti pregiudizi sugli stranieri - Cronaca - Alto Adige(չաշխատող հղում)
  2. Австрия. История — Энциклопедия Кругосвет.
  3. «ACHTEN SIE AUF DIE ZWIEBEL DER HERBSTZEITLOSE». — «Дер Шпигель» («Der Spiegel»), № 8, 1968, стр. 60 (19 февраля 1968: http://www.spiegel.de/spiegel/print/d-46122791.html). (Источник: Гельмут Хайбер (Helmut Heiber) «Письма Гиммлера» («Briefe an und von Himmler»), 1968.)
  4. Область Днепро-Молочанского междуречья в пределах современных Запорожской и Херсонской областей.
  5. «Игорь Петров, историк. ГЕНЕРАЛЬНЫЙ ПЛАН «ОСТ» В ВОПРОСАХ И ОТВЕТАХ. Актуальная история». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Սակայն այդ պլաններին վիճակված չէր իրականանալ։ Այն բանից հետո, երբ 1944 թվականի ապրիլ-մայիս ամիսներին խորհրդային զորքերը ազատագրեցին Ղրիմը, Ֆրաունֆելդը վերադարձավ Վիեննա և մինչև պատերազմի ավարտը մնաց Վերմախտի պրոպագանդայի ջոկի հրամանատար։
  7. Мирный договор с Италией, 1947
  8. Антхольц или Антерсельва?
  9. Австрия krugosvet.ru
  10. Eric Solsten, ed. Austria: A Country Study. Washington: GPO for the Library of Congress, 1994.
  11. 11,0 11,1 «Special Statute of the Trentino-Alto Adige/Südtirol Region» (PDF). Official website of the Autonomous Province of Bolzano/Bozen. 2009. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  12. Autonome Provinz Bozen — Südtirol | Landesinstitut für Statistik (Astat) | Suche
  13. «Южный Тироль» (PDF). Таблица - Родные языки - Перепись населения Италии 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլցանո (գավառ)» հոդվածին։