Աստատ (լատին․՝ Astatium, հունարեն «աստատոս» - անկայուն բառից), քիմիական նշանը՝ At (կարդացվում է «աստատ»), ատոմային թիվը՝ 85, ատոմային զանգվածը՝ 209.987։ Տեղակայված է պարբերական համակարգի 6-րդ պարբերության 7A խմբում, պատկանում է հալոգենների շարքին։ Կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի են ավելի քան 20 իզոտոպներ՝ 196-219 ատոմային թվերով։ Համեմատաբար երկարադիմացկուն են 210At (կիսատրոհման պարբերությունը T1/2 = 8.1 ժամ) և ²¹¹At (T1/2 = 7.21 ժամ)։ Չգրգռված ատոմի արտաքին էլեկտրոնային կոնֆիգուրացիան է 4f145d106s²p5։ Ցուցաբերում է -1, +1, +5 օքսիդացման աստիճաներ (վալենտականությունները I և V)։ Ատոմի շառավիղը գնահատված է 0.144 նմ։ Ազատ աստատի մոլեկուլները, հավանաբար, երկատոմանի են (բանաձև՝ At2)[2]։

85 Պոլոնիում

Աստատ Ռադոն

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
85At
Սև-կապույտ ռադիոակտիվ բյուրեղներ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԱստատ/ Astatium (At), At, 85
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
209,9871 զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Xe] 4f14 5d10 6s2 6p5
Ատոմի շառավիղ145 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ(145) պմ
Իոնի շառավիղ(+7e) 62 պմ
Էլեկտրաբացասականություն2,5 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալAt2→2At 0,2 В
Օքսիդացման աստիճաններ7, 5, 3, 1, −1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 916,3 (9,50) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան503 (230 °C, 446 °F)
Եռման ջերմաստիճան575 (302 °C, 576 °F)
Մոլային ծավալ18,7 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ
Բյուրեղացանցի տվյալներa=6,29 b=4,50 c=8,21
Դեբայի ջերմաստիճան195 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 0,009 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
85
Աստատ
(210)
4f145d106s26p5

Պատմություն խմբագրել

Աստատն առաջին անգամ արհեստական ճանապարհով ստացել են Դ. Կորսոնը, Կ. Մակենզին և Է. Սերգեն 1940 թվականին։ 1943-1946 թվականներին բացահայտվել է բնության մեջ աստատի արագ տրոհվող իզոտոպների առկայությունը։

Բնության մեջ խմբագրել

Աստատը ամենահազվագյուտ տարրն է։ Երկրի մակերևույթի 1.6 կմ հաստությամբ շերտում պարունակվում է ընդամենը 70 մգ աստատ։ Աստատի մշտական առկայությունը բնության մեջ պայմանավորված է այն փաստով, որ դրա կարճաժամկետ ռադիոնուկլիդները (210At, ²¹¹At և 219At) մտնում են Ուրանի և թորիումի ռադիոակտիվ շարքերի մեջ։ Դրանց առաջացման արագությունն անընդհատ է և հավասար է դրանց տրոհման արագությանը, այդ պատճառով երկրակեղևում պարունակվում է այս ատոմների անփոփոխ քանակություն։

Հատկություններ խմբագրել

Աստատը պինդ նյութ է։ Դրա համար բնութագրական է մետաղների և ոչ մետաղների (հալոգենների) հատկությունների համակցությունը։ Ինչպես յոդը, աստատը լավ լուծվում է օրգանական լուծիչներում և հեշտությամբ դրանցով լուծազատվում է։ Ցնդողականությամբ չնչին զիջում է յոդին։ Աստատի հալման ջերմաստիճանը 244 °C է, իսկ եռմանը՝ 309 °C։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Astatine: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13–ին-ին.
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 211. — 623 с. — 100 000 экз.

Գրականություն խմբագրել

  • Лаврухина А. К., Поздняков А. А. «Аналитическая химия технеция, прометия, астатина и франция». М.: Наука, 1966
  • Chalk in W.A., Herrmann E., «Isotopcnpraxis», 1975, Bd 11, H. 10, S. 333-40; Downs A., Adams C. G., The chemistry of chlorine, bromine, iodine and astatinev Oxf. — [a.o.].
  • “Astatine”, Gmelin Handbook of Inorganic Chemistry, 8-th Edition, (Eds. H.K.Kugler and C.Keller), Springer, Berlin, 1985.
  • Ю.В.Норсеев Изучение химии астата в объединенном институте ядерных исследований (Дубна). Открытие и исследование свойств новых неорганических и органических соединений астата, синтез терапевтических радиофармпрепаратов. Дубна, 2013, 65 с. ОИЯИ, Р12-2013-32.
  • Zalutsky MR, Pruszynski M. Astatine-211: production and availability. Review. Curr Radiopharm. 2011 Jul;4(3): 177-185.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 575