«Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ), 2004 թվականին նկարահանված ֆիլմ, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կևիզելը։

Քրիստոսի չարչարանքները
անգլ.՝ The Passion of the Christ[1] և լեհ.՝ Pasja[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և քրիստոնեական գեղարվեստական ստեղծագործություն
ՀիմքPassion? և The Dolorous Passion of Our Lord Jesus Christ?
Թվականփետրվարի 25, 2004[2], ապրիլի 2, 2004[3], մարտի 18, 2004[4], մարտի 5, 2004[5] և 2004
Լեզուարամեերեն[6], լատիներեն[6] և եբրայերեն[6]
ՌեժիսորՄել Գիբսոն
ՊրոդյուսերՄել Գիբսոն, Բրյուս Դևի և Ստիվեն Մակիվիտի
Սցենարի հեղինակBenedict Fitzgerald?, William Fulco? և Մել Գիբսոն
ԴերակատարներՋեյմս Քևիզել, Մայա Մորգենշտերն, Մոնիկա Բելուչի, Խրիստո Շոպով, Ռոզալինդա Չելենտանո, Սերջիո Ռուբինի, Ֆրանճեսկո Դե Վիտո, Mattia Sbragia?, Toni Bertorelli?, Անջելո դի Լորետա, Լուկա Լիոնելլո, Կլաուդիա Ջերինի, Pietro Sarubbi?, Giacinto Ferro?, Sabrina Impacciatore?, Lucio Allocca?, Ջուզեպե Լոկոնսոլե, Hafedh Khalifa?, Davide Marotta?, Fabio Sartor?, Խրիստո Ժիվկով, Luca De Dominicis?, Ֆրանչեսկո Կաբրաս, Ted Rusoff?, Ivano Marescotti?[7], Jarreth Merz?[7], Abel Jafri?[7], Emilio De Marchi?[7] և Giovanni Vettorazzo?[7]
ՕպերատորՔալեբ Դեշանել
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժՋոն Ռայթ
Պատմվածքի վայրԻսրայել
Նկարահանման վայրԲազիլիկատա
ԿինոընկերությունIcon Productions
Տևողություն127 րոպե
Շահույթ610 061 517 $[8]
ՀաջորդՔրիստոսի չարչարանքները։ Հարություն
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից մինչև խաչելությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։

Ֆիլմն առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմնականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք այն անվանել են հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն իր հրապարակային ցուցադրման ընթացքում հավաքել է ավել քան 600 միլիոն ԱՄՆ դոլար և դարձել բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլերեն ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար[9]։

Սյուժե (դիպաշար) խմբագրել

Ֆիլմը սկսվում է Գեթսեմանյան այգում, երբ Քրիստոսը աղոթում է, մինչ առաքյալները քնած են։ Մինչ այդ աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, երեսուն արծաթի դիմաց մատնում է իր ուսուցչին։ Հրեա զինվորները Հիսուսին գտնում են այգում և ձերբակալում՝ բերելով քահայանապետ Կայիափայի մոտ։ Հիսուսի մայր Մարիամը, Մարիամ Մագդաղենացին և Հովհաննես առաքյալը հետևում են նրանց։ Կայիափան անց է կացնում Հիսուսի դատը՝ չնայած որոշ հոգևորականների դիմադրությանը, որոնց հեռացնում են դատից։ Երբ Կայիափան հարցնում է Հիսուսին, թե արդյո՞ք նա Աստծո որդին է, Հիսուսը պատասխանում է. «Ես Եմ»։ Հրեաները Հիսուսին դատապարտում են մահվան։ Քահանայապետի պալատի մոտ հավաքված ժողովրդի մեջ Պետրոս առաքյալը երեք անգամ հրաժարվում է, որ ճանաչել է Հիսուսին, այնուհետև արտասվելով դուրս վազում։ Միևնույն ժամանակ Հուդան, զղջալով իր արարքի համար, փորձում է հետ վերադարձնել արծաթ դրամները, որպեսզի Հիսուսին ազատեն, սակայն Կայիափան մերժում է նրան։ Դևերից տանջված Հուդան փախչում է քաղաքից դուրս և կախում իրեն սատկած ավանակից հանած պարանով։

Հիսուսին բերում են Պիղատոսի մոտ, սակայն վերջինս որոշում է ուղարկել նրան Հերովդես արքայի մոտ։ Հերովդեսի հարցերին Հիսուսը ընդհանրապես չի պատասխանում, և նրան հետ են բերում Պիղատոսի մոտ։ Նա որոշում է դատել Հիսուսին՝ Կայիափայի պահանջով ազատելով հանցագործ Բարաբբային։ Պիղատոսը հրամայում է գանահարել նրան, իսկ հետո ազատել։ Հռոմեացի զինվորները դաժանաբար ձաղկում են Հիսուսին, մինչ Աբեմադերը չի կանգնեցնում նրանց։ Պիղատոսը, տեսնելով դաժանաբար ծեծված Հիսուսին, նորից առաջարկում է ազատել նրան, սակայն հրեաները պահանջում են նրան խաչել։ Պիղատոսը «լվանում է ձեռքերը» և դատապարտում Հիսուսին մահվան։ Հիսուսը անցնում է «Սգո ճանապարհով» (լատին․՝ Via Dolorosa), որի ընթացքում խաչի ծանրության տակ նա երեք անգամ ընկնում է։ Հրեա մի աղջիկ՝ Վերոնիկան, մաքրում է Հիսուսի երեսը։ Երբ Հիսուսը այլևս չի կարողանում տանել խաչը, հռոմեացիները ամբոխից վերցնում են մի գյուղացու, որը օգնում է նրան։ Նրանք հասնում են Գողգոթա, որտեղ Հիսուսին խաչում են։ Խաչված Քրիստոսը ներում է նրանց, ովքեր անում են դա։ Երբ Քրիստոսը մահանում է, երկնքից կաթիլ է ընկնում երկրի վրա, և սկսվում է երկրաշարժ, որն ավերում է տաճարը։ Դա տեսնում է Կայիափան, սատանան բղավում է դժոխքում։ Քրիստոսին իջեցնում են խաչից և տալիս Մարիամի գիրկը։ Ֆիլմը վերջանում է Քրիստոսի հարությամբ գերեզմանից՝ ստիգմատներով (մեխերի վերքերից մնացած հետքեր) ձեռքերի վրա։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Ջեյմս Կևիզել Հիսուս
Մոնիկա Բելուչի Մարիամ Մագդաղենացի
Մայա Մորգենշտերն Մարիամ
Հրիստո Շոպով Պիղատոս
Հրիստո Ժիվկով Հովհաննես առաքյալ
Ֆրանչեսկո ԴեՎիտո Պետրոս առաքյալ
Կլաուդիա Գերինի Կլավդիա
Ռոսալինդա Չելենտանո Սատանա
Ֆաբիո Սարտոր Աբենադեր
Լուկա Դե Դոմինիկիս Հերովդես
Մատտիա Սբրագիա Կայիափա
Տոնի Բերտորելի Աննա
Ջարրեթ Մերց Սիմոն Կիրենայից
Սերժիո Ռուբինի Դիսմաս
Ֆրանչեսկո Կաբրաս Գեսմես
Ջովաննի Կապաբլո Կասսիուս
Ռոբերտո Բեստազոնի Մալքոս
Լուկա Լիոնելո Հուդա Իսկարիովտացի
Չոկրի բեն Զագդեն Հակոբոս առաքյալ
Պիետրո Սարուբի Բարաբա
Մատտ Պատրեսի Յանուս

Աղբյուրները խմբագրել

Նոր Կտակարան խմբագրել

Համաձայն ռեժիսոր Մել Գիբսոնի՝ ֆիլմի սկզբնաղբյուր են հանդիսացել չորս Ավետարանները։ Ֆիլմը ներառում է նաև այլ մանրամասներ Նոր Կտակարանից։ «Տե՛ս, մայրի՛կ, ես նորն եմ արարում» տողը, օրինակ, վերցված է Հայտնության գրքից[10]։

Հին Կտակարան (հրեական Աստվածաշունչ) խմբագրել

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում կան նաև Հին Կտակարանից մեջբերումներ։ Ֆիլմը սկսվում է Եսայի մարգարեի գրքից մեջբերմամբ։ Գեթսեմանյան այգում Հիսուսը սպանում է օձի, որի մասին ակնարկ կա Ծննդոց 3:15-ում։ Ողջ ֆիլմի ընթացքում Հիսուսը մեջբերումներ է անում Սաղմոսներից, որոնք ներառված են Նոր Կտակարանում[11][12]։

Ավանդական պատմություններ խմբագրել

«Քրիստոսի չարչարանքների» նկարագրումը հիմնված է չարչարանքների շուրջ հյուսված ավանդական պատմությունների (ավանդապատումներ) վրա։ Այսպես, տասնչորս կանգառներից, որոնք առանձնացվում են «Սգո ճանապարհը» անցնելիս, նկարագրված են բոլորը բացի ութերորդից և տասնչորսերորդից։ Ֆիլմում ներառված է նաև հրեական ավանդական զատկական արարողությունից (զատկական սեդեր) վերցված հետևյալ երկխոսությունը, երբ Մարիամը հարցնում է. «Ինչո՞վ է այս գիշերը տարբերվում մյուս գիշերներից», Մագդաղենացին պատասխանում է. «Քանի որ այն ժամանակ մենք ստրուկ էինք, իսկ հիմա՝ այլևս ոչ»։ Մի շարք կերպարների անունները ավանդական են և չկան Աստվածաշնչում, որոնցից են Քրիստոսի հետ խաչված Դիսմասը և Գեսմասը[13][14]։

Կաթոլիկ գրվածքներ խմբագրել

Սցենարիստներ Մել Գիբսոնը և Բենեդիկտ Ֆիջերալդը նշել են, որ նրանք ընթերցել են Քրիստոսի չարչարանքների մասին պատմող բազմաթիվ պատմություններ, այդ թվում նաև կաթոլիկ միստիկական գրություններ։ Հիմնական աղբյուր է հանդիսացել գերմանացի միանձնուհի Աննա Կատերինա Էմերիխի (1774-1824) գրությունը (անգլ.՝ «The Dolorous Passion of Our Lord Jesus Christ»)։ Այդ գրությունից վերցված տեսարաններից են օրինակ, երբ հրեա զինվորները ձերբակալությունից հետո կախում են Հիսուսին կամրջից, երբ Հուդային մատնությունից հետո սկսում են տանջել դևերը, Հիսուսի գանահարումից հետո նրա արյան մաքրումը, և երբ խաչելության ժամանակ հռոմեացի զինվորը կոտրում է Հիսուսի ձեռքը, որպեսզի նրա ափը հասնի մեխի համար նախատեսված անցքին։ Երկրորդ աղբյուրը գրված է 17-րդ դարի իսպանացի միանձնուհի Մարա դե Ագրեդայի կողմից (անգլ.՝ «The Mystical City of God»)[15]:

Տարբերություններ Նոր Կտակարանի տեքստերից խմբագրել

  • Գեթսեմանյան այգում, ֆիլմի սկզբում, հայտնվում է սատանան և փորձում շեղել Հիսուսին, երբ նա աղոթում է, իսկ Հիսուսը սպանում է իր վրա եկող օձին։ Այս մասին չկա նշված ոչ մի Ավետարանում։
  • Մեկ այլ տեսարանում Հուդա Իսկարիովտացուն տանջում են դևեր, որոնք հայտնվում են երեխաների տեսքով։
  • Ֆիլմում Սիմոնը Կիրենայից հստակ ցուցադրվում է որպես հրեա, իսկ հռոմեացի լեգեոները նրան ծաղրելով կոչում է հրեա, չնայած Աստվածաշնչում դրա մասին հստակ չի նշվում։
  • Մեկ այլ դրվագում. Հիսուսի գանահարման ժամանակ սատանան հայտնվում է երեխա-դևի հետ, ինչի մասին Աստվածաշնչում նույնպես հիշատակություն չկա։

Նկարահանումներ խմբագրել

Սցենար և լեզու խմբագրել

Մել Գիբսոնը սկզբում հայտարարեց, որ օգտագործելու է երկու հնագույն լեզուներ, առանց ենթագրերի՝ համարելով, որ չարչարանքների պատմությունը լավ հայտնի է։ Նա ցանկացավ դրանով անակնկալի բերել հանդիսատեսին։ Սցենարը գրվել է Գիբսոնի և Բենեդիկտ Ֆիջերալդի կողմից անգլերենով և թարգմանվել է պրոֆեսոր Ուիլլիամ Ֆուլկոյի կողմից լատիներեն, արամեերեն և եբրայերեն։ Գիբսոնը որոշեց օգտագործել լատիներենը հունարենի փոխարեն, որպեսզի հանդիսատեսը կարողանա հեշտ տարբերել լատիներենի իտալական և արամեերենի սեմիտական հնչողությունը։ Ֆիլմում լատիներենը ավելի շատ մոտ է եկեղեցական լատիներենի, քան ավելի հստակ դասական լատիներենի[16][17][18]։

Նկարահանման վայրեր խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, առաջին հերթին «Չինեչիտա» ստուդիայում, Հռոմում և Մատերա հին քաղաքում։ Ֆիլմի բյուջեն՝ 30 միլիոն ԱՄՆ դոլարը և մարկետինգի համար ծախսված 15 միլիոնը ԱՄՆ դոլարը ամբողջությամբ ֆինանսավորվել է Գիբսոնի և նրա՝ «Icon Productions» կինոստուդիայի կողմից։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004 թ. փետրվարի 25-ին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գանահարման տեսարանի նկարահանման ժամանակ Ջեյմս Կևիզելը երկու անգամ իր վրա զգացել է, թե ինչ է մտրակի հարվածը մերկ մարմնին։
  • Մայա Մորգենշտերնը, ով ֆիլմում խաղում էր Մարիամի դերը, հղի էր նկարահանումների ժամանակ։ Նա թաքցրել էր այդ փաստը ողջ նկարահանող խմբից։ Այն պահին, երբ ամեն ինչ պարզ դարձավ, դերասանուհուն այլևս անհնար էր փոխարինել։
  • Սկզբնապես Պիղատոսի և Կայիափայի երկխոսության ժամանակ վերջինս ասում է «Նրա արյունը մեր և մեր երեխաների վրա»։ Չնայած այս հատվածը Ավետարանից է, Մել Գիբսոնը հանեց այդ ենթագրերը ֆիլմից, որպեսզի հետագայում խուսափի հակասեմիտիզմի մեղադրանքներից, սակայն թողեց այդ հատվածը արամեերեն լեզվով։
  • Համաձայն Մել Գիբսոնի՝ տեսարանը որտեղ Մարիամը երկար իր գրկում է պահում խաչից իջեցված Հիսուսին, ներշնչված է Միքելանջելոյի «La Pietà» քանդակից՝ արվեստի գործ, որը ներշնչել է այս տեսարանի բազմաթիվ այլ նկարագրումներ։
  • Ֆիլմը սկզբնապես նախատեսվում էր անվանել «Չարչարանքներ» (անգլ.՝ The Passion), սակայն 2003 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ «Miramax» ստուդիան արդեն արտադրել էր ֆիլմ այդպիսի անվանումով և այդ պատճառով Մել Գիբսոնը ֆիլմը վերանվանեց «Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ
  • 2010 թվականի դրությամբ ֆիլմը դեռ չի ցուցադրվել Իսրայելում «հետաքրքրության բացակայության» պատճառով։

Ցուցադրություն խմբագրել

Պրեմիերա Ամերիկայում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2004 թ. փետրվարի 25-ին՝ Մեծ Պահքի առաջին օրը։ Առաջին ուիք-էնդի ընթացքում ֆիլմը հավաքեց 83 միլիոն ԱՄՆ դոլար։ «Քրիստոսի չարչարանքները», ԱՄՆ-ում հավաքելով մոտ 370 միլիոն ԱՄՆ դոլար, դարձավ ամենաշահութաբեր «R» ռեյտինգի և ոչ անգլալեզու ֆիմը[19]։

Ամերիկյան Box-Office-ի առաջին տեղում խմբագրել

Ամսաթիվ Եկամուտ
Փետրվարի 29 $83,848,082
Մարտի 7 $53,246,801
Մարտի 14 $32,130,978
Ապրիլի 11 $15,216,723

Միջազգային ցուցադրություն խմբագրել

Չնայած բազմաթիվ հակասությունների՝ ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց բազմաթիվ երկրներում, այդ թվում մի շարք մուսուլմանական երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Թուրքիան՝ ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հավաքելով $611,899,420[20][21]:

Կառավարական արգելքներ խմբագրել

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի ցուցադրությունը արգելվեց Մալազիայի կառավարության կողմից, սակայն քրիստոնյաների բողոքներից հետո, ցուցադրությունը թույլատրվեց հատուկ թատրոններում, միայն քրիստոնյաների համար[22]։ Իսրայելում ֆիլմը չարգելվեց, սակայն չցուցադրվեց կինոթատրոններում[23]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը արժանացավ խառը կարծիքների քննադատների կողմից։ Քննադատները բարձր գնահատեցին Ջեյմս Կևիզելի դերակատարությունը ֆիլմում։ Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը տվել է ֆիլմին չորս աստղ, չորս հնարավորից[24]։ «New York Press»-ի քննադատ Արմոնդ Ուայտը բարձր է գնահատել Գիբսոնի աշխատանքը՝ նրան համեմատելով Թեոդոր Դրայզերի հետ, որը կարողանում է ոգի տալ արվեստին[25]։ Սակայն, Ջամի Բերնարդը «New York Daily News»-ից անվանեց այն ամենավտանգավոր հակասեմիտական ֆիլմը, որը նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական քարոզչական ֆիլմերից հետո[26]։ 2006 թվականի հունիսին «Entertainment Weekly»-ին «Քրիստոսի չարչարանքները» անվանեց բոլոր ժամանակների ամենահակասական ֆիլմը։

Հակասություններ ֆիլմի շուրջ խմբագրել

Հակասություններ պապական հաստատման շուրջ խմբագրել

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն ՄակԷվետին դեկտեմբերին ներկայացրել է ֆիլմը արքեպիսկոպոս Ստանիսլավ Դզիվիշին՝ Հռոմի պապի քարտուղարին։ Արքեպիսկոպոս Դզիվիշը վերադարձրել է ֆիլմը Մակէվետիին և ասել է, որ դիտել է ֆիլմը Հովհաննես Պողոս II-ի հետ։ Դեկտեմբերի 16-ին «Daily Variety»–ն հայտարարեց, որ պապը դիտել է ֆիլմը, իսկ «Wall Street Journal»-ի վերլուծաբան Պեգգի Նունանը հայտնեց, որ Հովհաննես Պողոս II-ը ասել է «այդպես էլ եղել է»՝ մեջբերելով ՄակԷվետիին, ով ասել էր, որ լսել է դա Դզիվիշից[27]։ «National Catholic Reporter»-ը, «Reuters»-ը և «Associated Press»-ը նույնպես հրատարակեցին նույնատիպ հայտարարություններ[28][29]։ Հունվարի 18-ին Ֆրենկ Ռիչը հարցազրույց վերցրեց իտալացի թարգմանչից, ով մեջբերելով Դզիվիշին, նշեց, որ պապը անվանել է ֆիլմը «հիանալի» և ասել «այդպես էլ եղել է»։ Հաջորդ օրը արքեպիսկոպոս Դզիվիշը հայտնեց, որ Հռոմի պապը ոչ մեկին չի ասել իր կարծիքը ֆիլմի մասին։ Այդ հերքումը առաջացրեց բազում մեկնաբանություններ, որոնք մեղադրեցին պրոդյուսերներին պապական մեջբերում պատրաստելու մեջ՝ ֆիլմի մարկետինգի համար[30]։

Այնուամենայնիվ «Icon Productions»-ի ներկայացուցիչը ասաց, որ ՄակԷվետին խնդրել և ստացել է Վատիկանից թույլատվություն, որպեսզի օգտագործի «այդպես էլ եղել է» արտահայտությունը, իսկ լրագրող Ռոդ Դրեհերը հայտնեց, որ ՄակԷվետին էլեկտրոնային նամակ է ստացել պապական ներկայացուցիչ Խոակին Նավարրո-Վալսից[31]։

Հունվարի 22-ին Նավարրո-Վալսը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ.

«Ֆիլմը Հիսուս Քրիստոսի չարչարանքների կինեմատոգրաֆիական բեմադրումն է՝ հիմնված Ավետարանների վրա։ Դա սովորական պրակտիկա է Սրբազան Հոր համար, չարտահայտել հասարակական կարծիք գեղարվեստական ստեղծագործությունների վերաբերյալ, կարծիքներ, որոնք միշտ բաց են տարբեր էսթետիկական բնույթի գնահատականների համար»[32]։

Հակասեմիտիզմի մեղադրանքներ խմբագրել

Նախքան ֆիլմի թողարկումը նրա հասցեին արդեն հնչեցվեցին հակասեմիտիզմի մեղադրանքներ։ Ազգությամբ հրեա քաղաքական գործիչ Դով Հայկինդը մի խումբ մարդկանց հետ բողոքում էին ֆիլմի դեմ։ Նրա գլխավորությամբ մոտ 50 հրեա առաջնորդներ և համակիրներ «Ֆոքս Նյուզի» շենքի մոտ կազմակերպել էին բողոքի ակցիա ընդդեմ ֆիլմի՝ «Չարչարանքները հրեաների ոչնչացման զենքն է» կարգախոսով։ Ինչպես նշել էր Հայկինդը «այն (ֆիլմի ցուցադրությունը) կհանգեցնի հակասեմիտիզմի և ֆանատիզմի։ Այն, իսկապես, մեզ վերադարձնում է միջնադարը, ինկվիզիցիան, խաչակրաց արշավանքները, այսպես կոչված Հիսուսի խաչման մեղքը»։

Մինչ ցուցադրությունը ֆիլմի սցենարն ուղարկվել էր Ամերիկայի միջկրոնական գործերի հանձնաժողովին և հակադիֆամացիոն լիգայի միջկրոնական դեպարտամենտը։ Վերջիններս հայտարարեցին, որ

  Այն պոտենցիալ հրեատյացություն պարունակող ամենախնդրահարույց տեքստերից էր, որ մենք տեսել ենք վերջին քսանհինգ տարում։ Հարկ է շեշտել, որ ֆիլմի գլխավոր թեման Հիսուսի պատկերն է՝ դաժանորեն հետապնդվող չար հրեաների կողմից Կայիափա քահանայապետի ղեկավարությամբ, որը վերջիվերջո ստիպում է թուլակամ Պիղատոսին մահապատժի ենթարկել նրան։ Դա հենց այն պատկերացումն է, որը դարեր շարունակ սնել է հակասեմիտիզմը քրիստոնյաների մեջ։

Այսպիսի մեկնաբանությունը մերժվել է Վատիկանի կողմից՝ «Nostra Aetate» փաստաթղթով և համարյա բոլոր բողոքական եկեղեցների կողմից ... Չնայած դրան, նախնական պատմությունը փոփոխման է ենթարկվել պարոն Գիբսոնի՝ հավատացյալ կաթոլիկի կողմից, ով կառուցում է իր սեփական եկեղեցին Լոս Անջելեսի մոտ և ով, ըստ երևույթին, չի ընդունում ո՛չ Վատիկանի ուսմունքները, և ո՛չ էլ ժամանակակից ավետարանական ուսմունքը։ «Քրիստոսի չարչարանքները» պարունակում է իրական պոտենցիալ՝ ձախողելու դասական քրիստոնեության մեջ առկա անտիսեմիտիզմից ձերբազատվելու ժամանակակից եկեղեցիների վերջին քառասուն տարիների ջանքերը։

 

[33]

Հակադիֆամացիոն լիգան նույնպես հայտարարություն հրապարակեց դեռ չցուցադրված ֆիլմի մասին, նշելով, թե «...պատմագիտական և աստվածաբանական հասկացողության բացակայությունը կարող է կեղծել պատմությունը և թշնամանքով լցնել նրանց, ովքեր ատում են հրեաներին»։

«The Nation» թերթում, մեկնաբան Կատա Պոլիտը ասել է. «Գիբսոնը խախտել է կաթոլիկ կոնֆերանսի (1988 Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանս) բոլոր հիմնադրույթները, կապված հրեաներին՝ չարչարանքների նկարագրման մեջ ներկայացման հետ (չներկայացնել նրանց արյունարբու, որպես ամբոխ, չօգտագործել գրություն, որը կուժեղացնի հրեաների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը և այլն)... հոգևորականները ունեն չար դեմքեր, Հերովդես արքան և նրա շրջապատը ներկայացված են որպես համասեռամոլներ։ Լավ հրեաների դերերում են իտալացի կինոաստղերը (իտալացի սեքս-խորհրդանիշ Մոնիկա Բելուչին՝ Մագդաղենացու դերում)»[34]։

Հոգևորական Ուիլլամ Ֆուլկոն, Լոյոլա Մերիմաունտ համալսարանի պրոֆեսորը, որը ֆիլմի թարգմանիչն էր, համաձայն չէր նման գնահատականի հետ և չի գտնում, որ ֆիլմը հրեաներին մեղադրում է աստվածասպանության մեջ[35]։

Ֆիլմի այն հատվածներից մեկը, որը ընկալվում է, որպես հակասեմիտականության դրսևորման օրինակ, Կայիափայի երկխոսությունն է, երբ վերջինս պնդում է. «Նրա արյունը թող լինի մեր և մեր երեխաների վրա»։ Մեջբերում, որը ոմանց կողմից պատմականորեն ներկայացվում է որպես անեծք հրեա ժողովրդի վրա։ Որոշ հրեական կազմակերպություններ խնդրել էին հեռացնել այդ հատվածը ֆիլմից։ Այնուամենայնիվ, միայն հեռացվել էին ենթագրերը, իսկ օրիգինալ երկխոսությունը արամեերեն լեզվով մնացել էր[36]։

Երբ Գիբսոնին հարցրել են այդ հատվածի մասին, նա ասել է. «Դա փոքր հատված է, և ես հավատում եմ դրան, բայց ես երբեք չեմ համարել, որ դա վերաբերվում է հրեաներին, և ենթադրում է որևէ անեծք նրանց վրա։ Դա ուղղված է մեր բոլորի վրա, բոլոր նրանց վրա ովքեր եղել են այնտեղ և ովքեր եկել են դրանից հետո։ Նրա արյունը մեր բոլորի վրա է։ Եվ պատճառներից մեկը, որ ես ընդգրկել եմ այդ հատվածը, բացի այն որ դա ճշմարտություն է, այն է, որ ես չեմ ուզում, որ ինչ որ մեկը թելադրի, թե ինչ պետք է ասել և ինչը՝ ոչ»[37]։

«New Republic»-ում Լեոն Վիեսելտիերը ասել է. «Հրեական կերպարների ներկայացման տեսանկյունից «Քրիստոսի չարչարանքները» անկասկած հակասեմիտական ֆիլմ է, և եթե որևէ մեկը այլ կերպ է մտածում, ապա նա չգիտի կամ չի ցանկանում իմանալ արվեստում և ֆիլմերում հակասեմիտականության դրսևորումների պատմության մասին»[38]։

Պահպանողական տեսաբան Կել Թոմասը փորձեց փարատել մեղադրանքները ֆիլմի հակասեմիտականության վերաբերյալ՝ ասելով, որ «նրանք, ովքեր հրեական համայնքներից վախենում են, թե ֆիլմը, որը պլանավորվում է ցուցադրության Պահքի օրերին, կարող է պարունակել հակասեմիտական տարրեր կամ մարդկանց տրամադրել հրեաների դեմ, չպետք վախենան։ Ֆիլմը չի մեղադրում հրեաներին Հիսուսի սպանության մեջ»[39]։

Երկու օրթոդոքս հրեաներ, ռաբբի Դենիել Լապինը և թոք-շոուի վարող և հեղինակ Մայքլ Մեդվեդը նույնպես չցանկացան պնդել, որ ֆիլմը հակասեմիտական է։ Նրանք նշեցին մի քանի դրական հրեա կերպարներին, ինչպիսիք են Սիմոնը Կիրենայից, Մարիամ Մագդաղենացին, կույս Մարիամը, Պետրոս և Հովհաննես առաքյալները, Վերոնիկան և մի քանի հրեա հոգևորականները, ովքեր դեմ էին Հիսուսի ձերբակալումից հետո Կայիափայի կազմակերպած դատին։

Բացի այդ Վատիկանի կարդինալ Դարիո Կաստրիլիոն Հոյոսը, ով դիտել էր ֆիլմը, դիտարկեց հարցը հետևյալ կերպ.

«Անտիսեմիտիզմը, ինչպես ռասիզմի մյուս դրսևորումները, կեղծում են իրականությունը, որպեսզի ներկայացնեն ամբողջ ազգին բացասական տեսանկյունից։ Այս ֆիլմը նմանատիպ ոչինչ չի անում։ Այն դուրս է բերում ավետարանական ճշմարտությունը, ներման և բարեհոգության զգացմունքները։ Այն ընդգրկում է մեղքի նրբությունները և սարսափը, ինչպես նաև սիրո և ներման ուժը, չդնելով որևէ մեղադրանք առանձին խմբի վրա։ Այս ֆիլմը ցույց է տալիս, որ չպետք է լինի որևէ դաժանություն այլ մարդու նկատմամբ»[40]։

Ծայրահեղ դաժանության քննադատություն խմբագրել

Մի շարք քննադատներ անհանգստություն էին հայտնել ֆիլմում դաժան տեսարանների առկայության վերաբերյալ և խորհուրդ տվել ծնողներին երեխաներին չտանել կինոթատրոն։ Չնայած երեք Ավետարաններում Հիսուսի գանահարման մասին նշվում է միայն մեկ նախադասությամբ, իսկ չորրորդում այն նույնիսկ չի հիշատակվում, «Քրիստոսի չարչարանքները» ամբողջ տասը րոպե է տրամադրել այդ տեսարանի ցուցադրման համար։

Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որը գնահատել է ֆիլմը «չորս աստղ չորս հնարավորից», ասել է . «Այս ֆիլմը 126 րոպե է, և ես ենթադրում եմ, որ ամենաքիչը 100-ը այդ րոպեներից կամ ավելին կենտրոնացած է Հիսուսի տանջանքների ցուցադրման վրա։ Դա ամենադաժան ֆիլմն է, որը ես երբևէ դիտել եմ»[41]։ Էբերտը նաև նշել էր, որ ոչ մի ծնող չպետք է թույլատրի իր երեխային դիտել այդ ֆիլմը։

Ա. Օ. Սքոթը «Նյու Յորք Թայմսից» ասել է, որ «Քրիստոսի չարչարանքները» կենտրոնացված են Հիսուսի կյանքի վերջին ժամերի դաժանության վրա, կարծես այդ ֆիլմը ծագել է ոչ թե սիրուց, այլ վրեժից և ավելի շատ ճնշում է ոգին, քան այն բարձրացնում»[42]։

Կինոքննադատ Դևիդ Էդելշտեյնը անվանել է այն «երկու ժամ և վեց րոպեանոց ճնշող ֆիլմ» և հետագայում էլ քննադատել է Գիբսոնին, ֆիլմը Հիսուսի տանջանքների վրա կենտրոնացնելու համար, այլ ոչ թե նրա հոգևոր ուսմունքի[43]։

Դայան Սոյերին հետ հարցազրույցի ժամանակ Գիբսոնը նշել է.

  Ես ուզում էի, որ այն լիներ ցնցող և լիներ ծայրահեղ… Այնպես, որ նրանք տեսնեն, որ ինչ որ մեկը կարող է դիմանալ այդ տանջանքներին և վերադառնալ սիրով ու ներումով՝ չնայած ուժեղ ցավին, տանջանքին և ծաղրանքին։ Իրականում խաչելությունը եղել է ավելի դաժան, քան ցուցադրված է ֆիլմում։  

Սաունդտրեկ խմբագրել

The Passion of the Christ
Ջոն Դեբնիի ֆիլմի սաունդտրեկ
Թողարկվածփետրվարի 24, 2004
Ժանրսաունդտրեկ
Տևողություն127 րոպե
ԼեյբլSony Music/Integrity Music
ՊրոդյուսերՄել Գիբսոն, Բրյուս Դևի և Ստիվեն Մակիվիտի
Ջոն Դեբնիի ալբոմների ժամանակագրություն
Welcome to Mooseport The Passion of the Christ The Whole Ten Yards
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic      
Empire      
Filmtracks      
Movie Wave      
ScoreNotes B-
SoundtrackNet      

The Passion of the Christ սաունդտրեքը գրվել է 2004 թ-ին և թողարկվել է Սոնի լեյբլի կողմից։

Երգացանկ խմբագրել

  1. "The Olive Garden"
  2. "Bearing the Cross"
  3. "Jesus Arrested"
  4. "Peter Denies Jesus"
  5. "The Stoning"
  6. "Song of Complaint" (հին հայկական երգ որը կոչվում է 'Dle Yaman', նվագում են դուդուկով)
  7. "Simon is Dismissed"
  8. "Flagellation / Dark Choir / Disciples"
  9. "Mary Goes To Jesus"
  10. "Peaceful But Primitive / Procession"
  11. "Crucifixion"
  12. "Raising The Cross"
  13. "It Is Done"
  14. "Jesus Is Carried Down"
  15. "Resurrection"

Մրցանակներ խմբագրել

«Օսկարի» ներկայացված անվանակարգեր (2004)

  • Լավագույն օպերատորական աշխատանք - Քալեբ Դեշանել
  • Լավագույն դիմահարդարում - Քեյթ Վանդերլաան, Քրիստիեն Տինսլի
  • Լավագույն երաժշտություն - Ջոն Դեբնի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.filmweb.pl/film/Pasja-2004-38233
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=passionofthechrist.htm
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=57894&type=MOVIE&iv=Basic
  4. Internet Movie Database — 1990.
  5. https://www.filmweb.pl/film/Pasja-2004-38233/dates
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. Box Office Mojo — 1999.
  9. «All Time Worldwide Box Office Grosses». Box Office Mojo. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  10. The Holy Bible, Book of Revelation 21:5.
  11. The Holy Bible, Book of Isaiah 53:5.
  12. The Holy Bible, Book of Genesis 3:15.
  13. Cooney Carrillo, Jenny (2004 թ․ փետրվարի 26). «The Passion of Mel». Urbancinefile. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  14. Abramowitz, Rachel (2004 թ․ մարտի 7). «Along came Mary; Mel Gibson was sold on Maia Morgenstern for 'Passion' at first sight». Los Angeles Times.
  15. Clement Brentano. The Dolorous Passion of Our Lord Jesus Christ.
  16. «Mel Gibson's Great Passion». Zenit. 2003 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  17. Mark Goodacre (2004 թ․ նոյեմբերի 26). «SBL Passion of the Christ interview - Fulco and Fitzgerald». NT Gateway Weblog. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  18. «TRANSLATING THE PASION». Language Hat. 2004 թ․ մարտի 8.
  19. «The Passion of the Christ (2004)». Box Office Mojo. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  20. Blanford, Nicholas (2004 թ․ ապրիլի 9). «Gibson's movie unlikely box-office hit in Arab world». The Christian Science Monitor.
  21. «2004 Box Office Totals for Egypt». BoxOfficeMojo.com.
  22. «Censors in Malaysia give OK to 'Passion'». Los Angeles Times. 2004 թ․ հուլիսի 10. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  23. Laura King (2004 թ․ մարտի 15). «'Passion' goes unseen in Israel». Los Angeles Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  24. Ebert, Roger (2004 թ․ փետրվարի 24). «Movie Reviews: The Passion of the Christ». Chicago Sun–Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 2-ին.
  25. White, Armond (2008-03-18). "Steve McQueen's Hunger" Արխիվացված 2009-04-23 Wayback Machine, New York Press. Retrieved on 2009-04-16.
  26. Bernard, Jami (2004 թ․ փետրվարի 24). «The Passion of the Christ». The New York Daily News. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.
  27. Peggy Noonan (2003 թ․ դեկտեմբերի 17). «'It Is as It Was' Mel Gibson's "The Passion" gets a thumbs-up from the pope». Wall Street Journal. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  28. Peggy Noonan (2004 թ․ հունվարի 22). «The story of the Vatican and Mel Gibson's film gets curiouser». Wall Street Journal. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  29. John L. Allen, Jr. (2004 թ․ հունվարի 23). «The Word From Rome». National Catholic Reporter. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  30. Wooden, Cindy (2004 թ․ հունվարի 19). «Pope never commented on Gibson's 'Passion' film, says papal secretary». Catholic News Service. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  31. Gabriel Snyder (2004 թ․ հունվարի 19). «Did Pope really plug 'Passion'?». Daily Variety. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  32. John L. Allen, Jr. (2004 թ․ հունվարի 23). «The Word From Rome.». National Catholic Reporter. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20–ին-ին.
  33. Pawlikowski, John T. (2004 թ․ փետրվար). «Christian Anti-Semitism: Past History, Present Challenges Reflections in Light of Mel Gibson's The Passion of the Christ». Journal of Religion and Film. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին.
  34. Pollitt, Katha (2004 թ․ մարտի 11). «The Protocols of Mel Gibson». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  35. Wooden, Cindy (2003 թ․ մայիսի 2). «As filming ends, 'Passion' strikes some nerves». National Catholic Reporter. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  36. Vermes, Geza (2003 թ․ փետրվարի 27). «Celluloid brutality». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  37. Terry Lawson (2004 թ․ փետրվարի 17). «Mel Gibson and Other "Passion" Filmakers say the Movie was Guided by Faith». Detroit Free Press.
  38. Leon Wieseltier (2004 թ․ մարտի 8). «The Passion of the Christ». The New Republic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  39. «The Greatest Story Ever Filmed». TownHall.com. 2003 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  40. Gaspari, Antonio (2003 թ․ սեպտեմբերի 18). «The Cardinal & the Passion». National Review Online. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  41. Roger Ebert,The Passion of the Christ Արխիվացված 2011-06-05 Wayback Machine (review), February 24, 2004
  42. A. O. Scott (2004 թ․ փետրվարի 25). «Good and Evil Locked In Violent Showdown». The New York Times. Վերցված է Retrieved July 8, 2007.-ին.
  43. David Edelstein. «Jesus H. Christ». Slate Magazine.

Արտաքին հղումներ խմբագրել