Նեապոլի ազգային հնագիտական թանգարան

Նեապոլի ազգային հնագիտական թանգարան (իտալերեն՝ Museo Archeologico Nazionale di Napoli, MANN), թանգարան Նեապոլում, Իտալիայի հարավում, Նեապոլիս քաղաքի բուն հունական պատի հյուսիսարևմտյան հատվածում։ Թանգարանն ունի հռոմեական նմուշների մեծ հավաքածու Պոմպեյից, Ստաբինից, Հերկուլանումից։ Հավաքածուն ներառում է ամենաբարձր որակի աշխատանքներ՝ ստեղծված հունական, հռոմեական և Վերածննդի ժամանակաշրջաններում։ Համարվում է ամենակարևոր հնագիտական թանգարանը Իտալիայում և կարևորագույններից մեկն աշխարհում։

Նեապոլի ազգային հնագիտական թանգարան
Museo Archeologico Nazionale di Napoli - panoramio (1).jpg
MAN sala meridiana 1040573.JPG
Տեսակհնաբանական թանգարան և Italian national museum?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ[1]
Հասցեpiazza Museo Nazionale, 19 - Napoli[2], Piazza Museo 19, 80135 Napoli[1] և Piazza Museo, 1980135[2][1]
Հիմնադրվել էփետրվարի 22, 1816 և 1777
ՀիմնադիրՖերդինանտ I Սիցիլացի
Մակերես15 000 քառակուսի մետր, 12 547 քառակուսի մետր
Այցելուներ616 878 մարդ (2018)[3], 129 197 մարդ (2020)[1] և 670 594 մարդ (2019)[4]
ՏնօրենPaolo Giulierini?
Հավաքածուի չափս16 000 item[3] և 15 954 item[5]
Կայքmann-napoli.it(իտալ.)(անգլ.) և museoarcheologiconazionale.campaniabeniculturali.it(իտալ.)
Map
Map

ՇենքԽմբագրել

 
Նեապոլի թանգարան, 1895, Բրուկլինի թանգարանային արխիվ, Goodyear արխիվային հավաքածու

Չարլզ Բուրբոնը թանգարանը հիմնադրել է 1750-ական թվականներին։ Որպես թանգարան ծառայած շենքը նախկինում եղել է հեծելազորի զորանոց, ինչպես նաև Նեապոլի համալսարանի նստավայր (1616-1777)։

ՀավաքածուԽմբագրել

Թանգարանն ունի հունական և հռոմեական հնությունների մեծ հավաքածու, որի հիմնական մասը կազմում է Ֆարնեզե հավաքածուն՝ գեմմաներ (այդ թվում՝ Ֆարնեզե գավաթ, սև օնիքսից ու ագաթից պատրաստված պտղոմեոսյան գունդ, որը «Ճոխ գանձերի» ամենահայտնի նմուշն է, որը 15-րդ դարում հայտնաբերել են Կոզիմո դե Մեդիչին և Լորենցո Մեդիչին) և Ֆարնեզե մարմարները։ Թանգարանի արժեքավոր նմուշներից են Հերկուլանումի պապիրուսները, կարբոնացվել են Վեզուվ ժայթքման արդյունքում, հայտնաբերվել 1752 թվականին Պապիրուսների վիլլայում։

ՄարմարներԽմբագրել

 
Վեներա Կալիպիգա

Թանգարանի դասական քանդակագործության հավաքածուի հիմնական մասը Ֆարնեզեի մարմարներն են։ Դրանք առանձնակի կարևորություն են ներկայացնում, քանի որ դասական հունական քանդակների հռոմեական կրկնօրինակներ են, որոնք ստեղծել են այնպիսի քանդակագործներ, ինչպիսիք են Կալամիսը (մ. թ. ա. 5-րդ դար), Կրիտիոսը։ Այդ աշխատանքների մեծ մասը վերջին տարիներին ցուցադրության նպատակով տեղափոխվել է Կապոդիմոնտե թանգարան։

  • Ֆարնեզյան Հերկուլես
  • Ֆարնեզյան ատլաս
  • Ֆարնեզյան ցուլ
  • Հարմոդիուսի և Արիստոգիտոնի խմբաքանդակ, բրոնզե աշխատանքի հռոմեական կրկնօրինակ, գտնվել է Աթենքի Ագորայում
  • Վեներա Կալիպիգա
  • Ֆարնեզյան Արտեմիս, հռոմեական կրկնօրինակ
  • Հռոմեական կայսրերի կիսանդրիների հավաքածու
  • Հռոմեական քանդակների շարք (հիմնականում հունական աշխատանքների կրկնօրինակներ), որոնք (ինչպես Հերկուլեսի քանդակը) եղել են Հռոմի Կարակալայի բաղնիքներում

Բրոնզներ Պապիրուսների վիլլայիցԽմբագրել

Թանգարանն ունի հին հռոմեական բրոնզե հավաքածու Պապիրուսների վիլլայից, որոնցից են՝ «Նստած Հերմեսը», «Հարբած սատիրներ», Ֆեսպիսի կիսանդրին, Լուցիուս Աննեուս Սենեկայի կիսանդրի[6] կամ Հեսիոդոսի կիսանդրի[7], աշխույժ վազողներ զույգի քանդակ։

ԽճանկարներԽմբագրել

Թանգարանի խճանկարների հավաքածուն ներառում է մի շարք կարևոր խճանկարներ՝ վերականգնված Պոմպեյի ավերակներից և այլ Վեզուվյան քաղաքներից։ Իսոսի ճակատամարտը խճանկարը թվագրվում է մոտ մ.թ.ա. 100 թվական, գտնվել է Պոմպեյի Ֆավն տանը։ Այն պատկերում է մ.թ.ա. 333 թվականին Իսոսի մոտ Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III Կոդոմանի միջև տեղի ունեցած Իսոսի ճակատամարտը։

Եգիպտական հավաքածուԽմբագրել

2, 500 նմուշներով[8] Թուրինից, Ֆլորենցիայից և Բոլոնյայից հետո թանգարանն ունի Իտալիայում եգիպտական ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այն հիմնականում կազմված է երկու մասնավոր հավաքածուների գործերից, որոնք 18-րդ դարի երկրորդ կեսին հավաքագրել է Կարդինալ Ստեֆանո Բորջիան և 19-րդ դարի սկզբում Պիչիանտին։ Թանգարանի վերջին վերադասավորումների ընթացքում երկու հավաքածուները ցուցադրվել են առանձին, իսկ կապող սենյակում այլ իրեր են ցուցադրվում, այդ թվում` եգիպտական և «կեղծ-եգիպտական» նմուշներ Պոմպեյից և Կամպանինյան վայրերից։ Ըստ նոր պլանի՝ ներկայացված եգիպտական հավաքածուում կան եգիպտական քաղաքակրթության կարևոր նմուշներ Հին թագավորությունից (մ. թ. ա. 2700-2200) մինչև Պտղոմեոսյան-հռոմեական ժամանակներ[9]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  4. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  5. Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
  6. John Walsh and Debra Gribbon, The J. Paul Getty Museum and Its Collections: A Museum for the New Century (Getty Publicans, 1997), p. 45.
  7. Jerome Jordan Pollitt, Art in the Hellenistic Age (Cambridge University Press, 1986), p. 162.
  8. Borriello M.R., Giove T. (2000)։ La collezione egiziana del museo archeologico di Napoli: guida alla collezione (Italian)։ Naples: Electa, Soprintendenza archeologica di Napoli e Caserta։ էջ 9 
  9. Museo Archeologico Nazionale di Napoli Archived 2012-02-06 at the Wayback Machine. (անգլերեն)

Արտաքին հղումներԽմբագրել