Տորկվատո Տասսո (իտալ.՝ Torquato Tasso, մարտի 11, 1544[1][2][3][…], Սորենտո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[4][5] - ապրիլի 25, 1595(1595-04-25)[1][2][6][…] կամ մայիսի 25, 1595(1595-05-25)[5], Հռոմ, Պապական մարզ[4][5]), XVII դարի իտալացի ամենանշանավոր բանաստեղծներից մեկը, «Ազատագրված Երուսաղեմը» (1575) հայտնի պոեմի հեղինակը, որի հիման վրա գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը գրել է «Ռինալդո» օպերան։ Իտալացիները նրան ընդգրկել են իրենց լավագույն բանաստեղծների քառյակում[7]։

Տորկվատո Տասսո
իտալ.՝ Torquato Tasso
Ծնվել էմարտի 11, 1544[1][2][3][…]
ԾննդավայրՍորենտո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[4][5]
Վախճանվել էապրիլի 25, 1595(1595-04-25)[1][2][6][…] (51 տարեկան) կամ մայիսի 25, 1595(1595-05-25)[5] (51 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Պապական մարզ[4][5]
ԳերեզմանSant'Onofrio
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և արձակագիր
ԿրթությունՊադովայի համալսարան
Ժանրերքնարապատմողական, Երկխոսություն, դրամա, պոեմ, տրակտատ, ներբող, Կանցոն, Մադրիգալ և սոնետ
Գրական ուղղություններՀումանիզմ և մաներիզմ
Պարգևներ
Изображение автографа
Տորկվատո Տասսո Վիքիքաղվածքում
 Torquato Tasso Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Բոլոնիայի համալսարանը (1565)։

1572 թվականից եղել է Ֆեռարյան դուքս Ալֆոնս II դ'Էստեի պալատական բանաստեղծը։ Հակառեֆորմացիայի ազդեցությամբ հրաժարվել է փիլիսոփայական սպեկտիցիզմից։ Դարձել է մոլի կրոնավոր։ Երեսուն տարեկանից տառապել է հետապնդման մոլագարությամբ։ 1579–1586 թվականներին արգելափակված է եղել հոգեբուժարանում։

Կյանքի վերջին տարիներին թափառել է Իտալիայի քաղաքներում։ Հռոմի պապը որոշել էր նրան Կապիտոլիում սարի վրա թագադրել բանաստեղծների արքա, բայց նախատեսված այդ արարողությունից մի քանի օր առաջ Տասսոն վախճանվել է։

Ստեղծագործություններ

խմբագրել

Տասսոյի ստեղծագործության մեջ զուգորդված են Վերածնության և նրան հաշորդող կլասիցիզմի ու բարոկկոյի ոճական հատկանիշները («Ամինտա», 1573, հրատ․ 1580, հովվերգական դրամա)։ «Խորհրդածություններ քերթողական արվեստի մասին» (1565–66, հրտ․ 1587) տրակտատը և դրա երկրորդ խմբագրությունը՝ «Խորհրդածություններ հերոսական պոեմի մասին» (1594), հիմնված են Արիստոտելի պոետիկայի վրա և հանդիսանում են Տասսոյի նոր խառը ժանրի տեսական հիմքը։

 
Տասսոյի արձանը Սորենտոյում

Տասսոյի գլուխգործոցը՝ «Գոֆֆրեդո» (գրված 1574–1575) պատմական պոեմը, ամբողջությամբ հրատարակվել է «Ազատագրված Երուսաղեմ» խորագրով (1580), ունեցել է արդիական նշանակություն՝ թուրքերի հետ եվրոպական ժողովուրդների ռազմական ընդհարման կապակցությամբ։ Տասսոյի համար բանաստեղծական օրինակ է եղել «Իլիականը»։ Պոեմի երկրորդ խմբագրությունը՝ «Նվաճված Երուսաղեմ»-ը (1593), հագեցած է ուղղափառ–կաթոլիկական ոգով։

«Ազատագրված Երուսաղեմը» էպիկական պոեմում հեղինակը ասպետական վեպերի օրինակով նկարագրում է խաչակրաց առաջին արշավանքի վերջում՝ Երուսաղեմի պաշարման ժամանակ քրիստոնյաների մղած մարտերը մուսուլմանների դեմ։

Տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ, մինչև քսաներորդ դարի սկիզբը, Տորկվատո Տասսոն համարվում էր Եվրոպայում ամենաշատ ընթերցվող բանաստեղծներից մեկը։ Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի մեծ մտածող Ժան Ժակ Ռուսսոն հիացած էր նրա արվեստով, անգիր գիտեր նրա պոեմի շատ հատվածներ, Les Rêveries du promeneur solitaire բանաստեղծությունը:[8]

Իսկ քսաներորդ դարի ֆրանսիացի փիլիսոփա, գրող Սիմոն Վեյը ,,Ազատագրված Երուսաղեմը,, պոեմը համարում էր ,,քրիստոնեական հույսի բարձրագույն արտահայտությունը,,։

Տասսոյի ստեղծագործությունը մեծապես նպաստել է XVII–XVIII դարերի արեմտաեվրոպական գրկականության զարգացմանը, իսկ իր՝ բանաստեղծի կերպարը պատկերվել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Ջորջ Բայրոնի, Կոնստանտին Բատյուշկովի և այլոց երկերում։

Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմը սիրված և տարածված է եղել հայ իրականության մեջ։ Դեռևս 1829 թվականին Հ․ Ալամդարյանը թարգմանել է պոեմից մի հատված։ Եղել են նաև թարգմանության մի քանի այլ փորձեր։ Առաջին ամբողջական թարգմանությունը, որ կատարել է Աթանաս Տիրոյանը, լույս է տեսել 1921 թվականին՝ Վենետիկում։ «Ազատագրված Երուսաղեմ»-ի որոշ ազդեցության հետքեր կան Արսեն Բագրատունու «Հայկ Դյուցազն» պոեմում։

Գրականություն

խմբագրել
  • Բերբերյան Մ․, Տորկվատո Տասսո, «Արարատ», 1895, № 6, էջեր 206–210
  • Батюшков К. Н. Сочинения, изд. П. Н. Батюшковым, т. II, СПБ, 1885 [ст. «Ариост и Тасс» и Заметки К. Н. Батюшкова на принадлежавшем ему экземпляре «Gerusalemme Liberata»];
  • Корелин М. Торквато Тассо и его век, «Исторический вестник», 1883, NN 7—9; Ла-Барт Ф. де, Беседы по истории всеобщей литературы, ч. I, изд. 2, М., 1914; Овэтт А., Итальянская литература, Гос. изд., М., 1922;
  • Каплинский В. Я. Теория эпоса молодого Тассо, «Ученые записки Саратовского гос. им. Н. Г. Чернышевского ун-та», т. VII, вып. III, Саратов, 1929;
  • Эйхенгольц М. Пастораль Тассо «Аминта» и феррарский театр в конце XVI века, в кн.: Тассо Т., Аминта, М. — Л., 1937.
  • Пильщиков И. А. Батюшков и литература Италии: Филологические разыскания, Под редакцией М. И. Шапира. — Москва: Языки славянской культуры. — 2003. — 314 с. (Philologica russica et speculativa; T. III).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bosco U. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1937.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тассо Торквато // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Aquilecchia G. Encyclopædia Britannica
  7. J.A. Symonds, El Renacimiento de Italia, FCE, 1977, II, p. 769
  8. Cf. les Notes d'édition par Samuel Silvestre de Sacy du Folio 186 publié chez Gallimard, v. P. et la note 3 P..

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տորկվատո Տասսո
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորկվատո Տասսո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորկվատո Տասսո» հոդվածին։