Շաքարի ճակնդեղ
Շաքարի ճակնդեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Beta vulgaris L


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շաքարի ճակնդեղ (Beta vulgaris L), թելուկազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Beta ցեղին պատկանող տեխնիկական մշակաբույս։ Մշակվում է մարդու սննդի համար կարևոր նյութի՝ շաքարի ստացման համար։

Մշակումն ունի նաև կերային նշանակություն։ Տերևները կազմում են արմատի քաշի 30-50 %-ը։ 100 կգ արմատը պարունակում է 25,7, իսկ տերևը՝ 19,5 կերային միավոր։

Շաքարի ճակնդեղի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ և միկրոտարրեր։ Շաքարի ճակնդեղի տերևներից պատրաստված ալյուրն ամինաթթուների կազմով քիչ է տարբերվում առվույտի ալյուրից. չորացած տերևի մեկ կիլոգրամը պարունակում է 75-80 գրամ մարսելի պրոտեին, որն օգտակար է համարվում խոշոր եղջերավոր անասունների և խոզերի համար։

Ունի նաև մեծ ագրոտեխնիկական հատկություն։ Որպես շարահերկ բույս այն լավագույն նախորդ է հանդիսանում մի շարք կուլտուրաների, հատկապես գարնանացան հացաբույսերի համար։

Շաքարի ճակնդեղն առաջին անգամ հետազոտվել է 16-րդ դարում։ Ճակնդեղի մեջ բյուրեղային շաքարը գերմանացի գիտնական Անդրեաս Զիգիզմունդ Մարկգրաֆի կողմից հայտնաբերվել է 1747 թվականին և միաժամանակ հաստատվել, որ ճակնդեղից ստացված շաքարը ոչնչով չի տարբերվում շաքարեղեգնից ստացված շաքարից[1]։ Շաքարի ճակնդեղը լայն չափով սկսվել է վերամշակվել 18-րդ դարի վերջերից։

2011 թվականի դրությամբ աշխարհում շաքարի ճակնդեղի առավել խոշորածավալ արտադրող երկրներն են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ռուսաստանը և Ուկրաինան[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Marggraf (1747) "Experiences chimiques faites dans le dessein de tirer un veritable sucre de diverses plantes, qui croissent dans nos contrées", Histoire de l'académie royale des sciences et belles-lettres de Berlin, էջ 79-90.
  2. «ՖԱՕՍՏԱՏ. Երկրներ ըստ ապրանքատեսակի»։ Սննդի և գյուղատնտեսության կազմակերպություն, ՄԱԿ։ 2010 

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Ա. Մաթևոսյան (1977) «Բուսաբուծություն», երկրորդ վերամշակված և վերափոխված հարատարակություն, Երևան, «Լույս»,

Արտաքին հղումներԽմբագրել