Պրոտեկտորատ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պրոտեկտորատ (լատին․՝ protector - հովանավոր), գաղութային կախվածության ձև, որի դեպքում միջազգային հատուկ պայմանագրով մեկ պետություն մյուս պետությանն է հանձնում իր արտաքին հարաբերությունների վարումը։
Միաժամանակ հովանավորյալ պետությունը խորհրդական կամ ղեկավար (ռեզիդենտ) է ընդունում ներքին գործերով՝ պահպանելով միայն որոշ ինքնուրույնություն։ Հաճախ պրոտեկտորատ է սահմանվել միակողմանի ակտով (օրինակ, Մեծ Բրիտանիան՝ Եգիպտոսի նկատմամբ (1914 թ.), հիտլերյան Գերմանիան՝ Չեխիայի և Մորավիայի նկատմամբ (1939 թ.)։ Պրոտեկտորատը հակասում է միջազգային իրավունքի, առաջին հերթին ազգերի ինքնորոշման՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրապնդված իրավունքի սկզբունքներին։ Որպես պատմական վերապրուկ պահպանվել են Իտալիայի Պրոտեկտորատը՝ Սան Մարինոյի (1862 թ.-ից), Ֆրանսիայինը՝ Մոնակոյի (1861 թ.-ից), Շվեյցարիայինը՝ Լիխտենշտայնի (1924 թ.-ից) նկատմամբ, ռազմական դիկտատուրայի վարչակարգը Անգլիայում 1653-1659 թվականներին լորդպրոտեկտոր Օ. Կրոմվելի միանձնյա իշխանությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 447)։ |