Սերվիոս Տուլլիոս
Սերվիոս Տուլլիոս (լատ.՝ Servius Tullius) (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), ըստ ավանդության Հին Հռոմի վեցերորդ թագավորը (մեր թվարկությունից առաջ մոտավորապես 578-534/533 թվականներ)։ Ծագումով էտրուսկ։ Սերվիոս Տուլլիոսին են վերագրվում պետական կարգի ձևավորմանը նպաստող ռեֆորմները։ Ցենտուրիական ռեֆորմով ցեղային նախկին 3 տրիբուսները (յուրաքանչյուր տրիբուսում սկզբնապես կար 100 տոհմ) փոխարինվել են տերիտորիալ (21) տրիբուսներով, պլեբեյներն ընդգրկվել են հռոմեական համայնքի մեջ։ Հռոմի ամբողջ արական բնակչությունը գույքացենզով բաժանվել է 5 դասի, յուրաքանչյուր դասի որոշակի քանակությամբ ցենտուրիա (հարյուրյակ) է տրամադրել հռոմեական աշխարհազորին և դրան համապատասխան ձայն ստացել ցենտուրիական կոմիտիաներում։ Սերվիոս Տուլլիոսին վերագրվում են նաև կրոնական ռեֆորմներ, Հռոմի պարսպի կառուցումը։ Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմները ծանր հարված հասցրին տոհմական կարգին։
Սերվիոս Տուլլիոս լատ.՝ Ser.Tullius | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Ծննդավայր | Հռոմ |
Մահացել է | մ. թ. ա. 535 կամ մ. թ. ա. 534 |
Մահվան վայր | Հռոմ, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Ancient Roman politician |
Ամուսին | Tarquinia the Elder? |
Ծնողներ | հայր՝ Tullius?, մայր՝ Ocrisia? |
Զբաղեցրած պաշտոններ | Հին Հռոմի արքաներ |
Երեխաներ | Tullia Minor? և Tullia Major? |
![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |