Ումբերտո Էկո (իտալ.՝ Umberto Eco, հունվարի 5, 1932(1932-01-05)[1][2][3][…], Ալեսանդրիա, Իտալիայի թագավորություն[2][4][5] - փետրվարի 19, 2016(2016-02-19)[6][1][7][…], Միլան, Իտալիա[2][5]), իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ, գեղարվեստական գրականության, ակնարկների, գիտական տեքստերի, մանկական գրքերի հեղինակ, ինչպես նաև փիլիսոփա։

Ումբերտո Էկո
Umberto Eco
Ծնվել էհունվարի 5, 1932(1932-01-05)[1][2][3][…] Ալեսանդրիա, Իտալիայի թագավորություն[2][4][5]
Մահացել էփետրվարի 19, 2016(2016-02-19)[6][1][7][…] (84 տարեկան) Միլան, Իտալիա[2][5]
բնական մահով
Բնակության վայր(եր)Ալեսանդրիա, Միլան և Ուրբինո
Քաղաքացիություն Իտալիա[8] և  Իտալիայի թագավորություն
Դավանանքաթեիզմ[9]
Մասնագիտությունփիլիսոփա, վիպասան, ակնարկագիր, մանկավարժ, սցենարիստ, թարգմանիչ, համալսարանի դասախոս, նշանագետ, գրող, գրական քննադատ, միջնադարագետ, գրականագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան և Կոլեժ դե Ֆրանս
Գործունեության ոլորտմիջնադարյան փիլիսոփայություն, մեդիա մշակույթ, բաց տեքստ, semiology?, կառուցվածքային լեզվաբանություն, վավերագրական գրականություն, պատմավեպ, լեզվաբանություն[10], նշանագիտություն[10], Իտալական գրականություն[10] և գրաքննադատություն[10]
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց, Լինչեի ազգային ակադեմիա, CICAP, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և International Association for Semiotic Studies?
Ալմա մատերԹուրինի համալսարան (1954)[1][11]
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինիտալերեն[12][10][13], ֆրանսերեն և լատիներեն[2]
Ազդվել էՋեյմս Ջոյս, Խորխե Լուիս Բորխես, Թովմա Աքվինացի, Արթուր Կոնան Դոյլ, Չարլզ Պերս Սանդերս և Իմանուիլ Կանտ
Պարգևներ
Ամուսին(ներ)Ռենատե Ռամգե
ԱշակերտներMarco Belpoliti? և Christos Thivaios?
Կայքumbertoeco.it
Ստորագրություն
Изображение автографа
 Umberto Eco Վիքիպահեստում

Նրա առավել հայտնի գործերից են «Վարդի անունը» (Il nome della rosa, 1980), «Գեղեցիկի պատմությունը» (Historia de la belleza) և «Ֆուկոյի ճոճանակը» (Il pendolo di Foucault, 1988) գրքերը։

Նա եղել է ախտանշաբանության պրոֆեսոր Բոլոնիայի համալսարանում։ Նրա գեղարվեստական գրվածքներն առանձնանում են իրենց հարուստ լեզվով, սիմվոլների չարաճճի օգտագործմամբ, զարմանալի ակնարկներով և տեղեկանքներով և գլուխկոտրուկների ու պատմողական գյուտերի խելացի օգտագործմամբ։ Ժամանակակից մշակույթի վերաբերյալ նրա ակնարկները լեցուն են կատակով և հեգնանքով։ Սեմիոտիկայի մեկնաբանության և էսթետիկայի մասին նրա մտքերն ապահովել են նրա համբավը որպես ակադեմիական առաջատար մտածողներից մեկի[15]։

Կենսագրություն խմբագրել

Էկոն ծնվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Ալեսանդրիա քաղաքում։ Հայրը՝ Ջուլիոն՝ տասներեք երեխաներից մեկը, մինչև երեք պատերազմներին մասնակցելը եղել է հաշվապահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ումբերտոն և մայրը՝ Ջովաննան, տեղափոխվել են Պիենդմոնտեսեի շրջակայքում գտնվող մի փոքր գյուղ[16]։ Էկոն ստացել է սալեզյան կրթություն[17]։ Ենթադրաբար ազգանունը ex caelis oblatus (լատիներեն՝ ընծա երկնքից) արտահայտության համառոտագրությունն է․ այս անվանումը պապին տվել է քաղաքային մի պաշտոնյա, քանի որ պապը ընկեցիկ էր՝ գտնված երեխա[18]։

Ումբերտոյի հայրը ցանկանում էր, որ տղան դառնա իրավաբան, բայց նա ընդունվեց Թուրինի համալսարան՝ միջնադարյան փիլիսոփայության և գրականության բաժին։ 1954 թվականին նա ատենախոսական թեզ պաշտպանեց` Թովմա Աքվինացու թեմայով։ Համալսարանական կրթության տարիներին Էկոն դադարեց հավատալ աստծուն և լքեց կաթոլիկ եկեղեցին[19][20]։ Դրանից հետո Էկոն աշխատեց տեղական Ռադիոտելեվիզիոնե Իտալիա (Radiotelevisione Italiana (RAI)) հեռուստաընկերությունում որպես մշակութային խմբագիր և դասախոսեց Թուրինի համալսարանում (1956–1964 թթ.)։ ՌԱԻ-ում աշխատելու տարիներին Էկոն ընկերացավ մի շարք ավանգարդ նկարիչների, արվեստաբանների, երաժիշտների և գրողների հետ, որոնք հետագայում մեծ ազդեցություն ունեցան իր աշխատանքների վրա։ Սա հատկապես երևաց 1956 թ.-ին տպագրված իր առաջին` «Սան Տոմազոյի գեղագիտական խնդիրը» («Il problema estetico in San Tommaso») գրքում, որը նրա ատենախոսական թեզի հավելվածն էր։ Այս աշխատությունն սկիզբ դրեց Թուրինի համալսարանում նրա դասախոսական կարիերային։

1962 թվականի սեպտեմբերին Էկոն ամուսնացավ գերմանացի մշակույթի ուսուցչուհի Ռենատե Ռամգեի հետ։ Ամուսիններն ունեցան որդի և դուստր։ Այդ ժամանակ նա բնակվում էր Միլանում և ուներ ամառանոց Ուրբինոյում, որոնցից առաջինում ուներ 30,000, իսկ երկրորդում՝ 20,000 կտոր գրականություն[21]։

Մի քանի անգամ 1980-ականներին և 1990-ականներին Կոլումբիայի համալսարանում եղել է հրավիրված դասախոս։ 1992-1993 թվականներին Էկոն Հարվարդի համալսարանի Նորթոնյան դասախոս էր։ 1993 թվականի մայիսի 8-ին Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանում Էկոն ստացավ Հումանիտար գրականության դոկտորի (Doctor of Humane Letters (D.H.L.)) կոչում։ Ինդիանայի համալսարանի հրատարակչությամբ հրատարակվեցին Էկոյի հեղինակած, համահեղինակած և համախմբագրած վեց գրքեր։ Նա հաճախ համագործակցում էր իր ընկեր Թոմաս Սեբեոկի հետ, որը Ինդիանայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր էր և նշանագետ։ 2002 թվականի մայիսի 23-ին Էկոն արժանացավ Ռութգերսի համալսարանի գրականության դոկտորի պատվավոր կոչմանը (Նյու Բրունսվիք, Նյու Ջերսի)։ 2009 թ.-ին պատվավոր դոկտորի կոչում ստացավ Սերբիայի Բելգրադի համալսարանում[22]։ Էկոն իտալական Comitato Italiano per il Controllo delle Affermazioni sulle Pseudoscienze (CICAP, Կեղծ գիտության դեպքերի ուսումնասիրման իտալական կոմիտե) սկեպտիկական կազմակերպության անդամ էր[23]։

Էկոն մահացել է 2016 թվականի փետրվարի 19-ի գիշերը տանը։ Այդ ժամանակ նա Բոլոնիայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր էր[24][25]։

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ումբերտո Էկո հոդվածին

Հայտնի ստեղծագործությունները խմբագրել

Գեղեցիկի պատմությունը խմբագրել

«Կատարյալ», ինչպես նաև «նրբագեղ», «հիասքանչ» և այլ նմանատիպ բառերն այն ածականներն են, որոնցով մենք բնորոշում ենք այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս։ Այս դեպքում գեղեցիկը հավասարազոր է լավին, բարուն, և, իսկապես, որոշ դեպքերում այս երկու գաղափարները երբեմն նույնացվում են։ Սովորաբար, մեր առօրյա կյանքում մենք «լավ» ենք համարում այն, ինչը ոչ միայն մեզ դուր է գալիս, այլ նաև ձգտում ենք, ցանկանում այն ձեռք բերել։ Մեզ շրջապատող «լավը» աներևակայելիորեն շատ է։ Դա կարող է հանդես գալ փոխադարձ սիրո, արդար քրտինքով վաստակած հարստության կամ նրբահամ կերակուրների ձևով։ Բանն այն է, որ նմանատիպ բոլոր դեպքերում էլ մենք ցանկանում ենք տիրել լավին։ «Բարին» այն է, ինչը մեր մեջ ցանկություն է արթնացնում։ Նույնիսկ այն դեպքում, երբ մենք այս կամ այն բարի արարքին «լավ» բնորոշում ենք տալիս, դա նշանակում է, որ մենք ևս դեմ չենք մի այդպիսի արարք կատարել կամ էլ ապագայում կկատարենք նմանատիպ նույնքան գովելի մի արարք, որն, ըստ մեր պատկերացումների, բարի է համարվում։

«Լավն» ենք համարում մենք նաև այն, ինչը համապատասխանում է որոշակի «կատարյալ» սկզբունքի, որը, սակայն, ունակ է ցավ պատճառելու, օրինակ մարտիկի հերոսական մահը, կամ ծնողի ինքնազոհությունը զավակի կյանքը փրկելու համար, մարդու ինքնազոհությունը, ինքնամոռացությունը այլոց համար։ Վերոնշյալ երևույթները մենք «լավ» արարքներ ենք համարում, սակայն մեր եսասիրության և վախկոտության պատճառով չենք ցանկանում նման իրավիճակներում հայտնվել։

Մենք ընդունում ենք, որ խոսքը բարու մասին է, բայց օտարի «բարի արարք»-ին նայում ենք որոշակի վերապահումներով, որոշակի ըմբռնումով, ցավակցության զգացումով, սակայն դրա հետ մեկտեղ մեզ մոտ ոչ մի ցանկություն չի առաջանում։ Շատ հաճախ խոսելով բարի գործերի մասին, որոնցով «հիանալ»-ը մեզ դուր է գալիս, և որոնց մենք չենք ձգտում՝ տալիս ենք «հիանալի» անունը։ Այն ժամանակ, երբ մենք չենք ձգտում հասնել այն լավին ու բարուն, որը մեզ չի ներշնչում, հենց այդ ժամանակ խոսքը «գեղեցիկ»-ի մասին է։ Գեղեցիկն այն է, որին տիրելու դեպքում մենք մեզ երջանիկ կզգայինք, սակայն գեղեցիկը մնում է միշտ էլ գեղեցիկ, նույնիսկ եթե այն ուրիշի ձեռքերում է։ Բնականաբար, սրա մեջ չի մտնում այն մարդու վարմունքը, ով, գեղեցիկ իր տեսնելով, օրինակ հայտնի նկարչի կտավներ, ցանկանում է այն իրենը դարձնել մի միայն փառասիրությունից, կամ ամեն օր դրանով հիանալու ցանկությունից, կամ էլ կտավի մեծ դրամական արժեք ներկայացնելուց։ Ցանկության նման դրսևորումները, ինչպիսիք են խանդը, տիրելու քաղցը, նախանձը և ագահությունը ոչ մի ընդհանրություն չունեն գեղեցիկի զգացողության հետ։ Նա, ով ծարավ է տիրելու, միշտ էլ գտնում է աղբյուրը, հարձակվում հագենալու, բայց ոչ երբեք գեղեցկությամբ հինալու։ Նա կարող է դա հետո էլ անել, երբ ծարավը հագեցնելու ցանկությունը կամաց կմարի։ Դրանով էլ հենց գեղեցկության զգացողությունը տարբերվում է ցանկությունից։ Մենք կարող ենք հիանալ գեղեցիկ մարդկանցով, քաջ գիտակցելով, որ նրանք երբեք մերը չեն դառնա։ Ուսումնասիրելով գեղեցիկի վերաբերյալ բազմադարյան պատմությունը, մենք հատկապես առանձնացնում ենք այն պահերը, երբ որևէ մշակույթում կամ որևէ դարաշրջանում այս կամ այն երևույթը եղել է աչքին հաճո, անկախ իր նկատմամբ առաջացրած ցանկության։ Այժմ կփորձենք հասկանալ, թե ինչն է հազարամյակներ շարունակ համարվել գեղեցիկ։ Գոյություն ունի մի չափանիշ, ըստ որի, գեղեցիկի և արվեստի միջև կապը այնքան սերտ չի եղել, ինչքան որ ներկա ժամանակներում է։ Թեև ժամանակակից որոշ գեղագիտական թեորիաներ արվեստն են միայն գեղեցիկ համարում՝ թերագնահատելով բնության գեղեցկությունը, այնուամենայնիվ տարբեր պատմական ժամանակաշրջաններում եղել է ճիշտ հակառակը։ Գեղեցիկ էր համարվում միայն բնության երևույթները, օրինակ լուսնի լույսը, բնության բազմերանգությունը։ Հին ժամանակներում արվեստը գեղեցիկ չէր համարվում, քանի որ նրա մեջ բացի նկարչությունից, քանդակագործությունից, մտնում էին նաև տարբեր արհեստներ՝ ատաղծագործի, դարբնի, այսինքն այն բոլոր մասնագիտությունները, որոնք ստեղծում են այն ամենը, ինչը ծառայում է իր նպատակին։ Եվ միայն հետագայում էր, որ արվեստը առանձնացավ արհեստից և անվանվեց կերպարվեստ։ Դրա արդյունքում գեղեցիկի զգացողությունը աստիճանաբար տեղափոխվում էր դեպի արվեստ, քանի որ մարդկանց կարծիքով, որքան էլ բնությունը վտանգավոր ու տհաճ թվար, այնուամենայնիվ այն գեղեցիկ էր պատկերվում արվեստում։ Հարց է ծագում, թե ինչու է գեղեցիկը միշտ կապվում արվեստի հետ։ Պատճառն այն է, որ նկարիչները, պոետները, վիպասանները դարերով պատմել են մեզ, թե ինչն է նրանց կարծիքով գեղեցիկ և դրա վերաբերյալ թողել են մեծ ժառանգություն։ Արհեստագործները նույնպես ստեղծել են գեղեցիկ համարվող իրեր, սակայն դրանք պատմության մեջ չեն պահպանվել։ Արվեստում դա դիտվում է այլ կերպ, օրինակ, երբ նկարիչը պատկերում է հագնված մարդկանց կամ պարագաներ, մեզ մոտ այն զգացողությունն է առաջանում, որ նրանք այդ կերպ փորձում են հաղորդել գեղեցիկի իդեալը։ Բայց, դրանում մենք հաստատ համոզված չենք կարող լինել։ Այս հարցում մեզ օգնում են տվյալ ժամանակի գրականությունը և փիլիսոփայությունը։ Մեկ այլ սկզբունքի համաձայն գեղեցկությունը երբեք չի եղել բացարձակ և անփոփոխ, այն ունեցել է բազում կերպարանավորումներ տարբեր երկրներում և պատմական ժամանակահատվածներում։ Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական գեղեցկությանը, օր. տղամարդու, կնոջ կամ բնության, այլ նաև Աստծո, սրբերի կամ գաղափարների գեղեցկությանը։ Սակայն վաղ անցյալում մարդիկ մտածել են, որ իրենց ունեցած գեղեցիկի, բարու չափանիշները բացարձակ են։ Եվ եթե իրենք ինչ-որ բան համարել են գեղեցիկ, ուրեմն դա պետք է լիներ գեղեցիկ անկախ ամեն ինչից։ Տարբեր վայրերի ու ժամանակների մարդկանց ունեցած գեղեցիկի պատկերացումները ոչ միայն տարբեր էին, այլև կարող էին նույնիսկ հակասել միմյանց։ Սովորաբար գեղեցկության միևնույն տիպարը նույն ժամանակահատվածում նկարչության և քանդակագործության մեջ նույն է եղել, օր. մարդկանց, բնության, գաղափարների վերաբերյալ, բայց գրականության մեջ այն էականորեն տարբերվել է։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ գեղեցիկը մի ուժ է, ինչպես օրինակ ջերմությունը, մագնիսականությունը։ Գեղարվեստն այդ ամենը աշխատում է հավաքել, որսալ, արտահայտել։ Գեղեցիկ է այն ամենը, ինչը մեզ գեղագիտական ապրում է պատճառում։ Սա անհատական զգացողություն է և չի կարելի որոշակիորեն սահմանել։

Ֆիլմագրություն խմբագրել

1986 թվականին էկրաններ բարձրացավ Ումբերտո Էկոյի վեպի մոտիվներով նկարահանած Ժան Ժակ Աննոյի «Վարդի անունը» գեղարվեստական ֆիլմը[26][27]։

Գլխավոր դերերում՝ Շոն Քոնների, Քրիսթիան Սլեյթեր, Հելմութ Քուոլթինգեր
Սցենարի հեղինակ՝ Էնդրյու Բիռկին

1988 թվականին ստացել է BAFTA 2 մրցանակ ՝լավագույն դերասան Շոն Քոնների և լավագույն դիմահարդար Հասսո ֆոն Հյուգո։

Մինչ այդ արժանացել է 15 մրցանակների, եղել է 5 անվանակարգերում[26]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Wikimedia community Վիքիլուրեր — 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 http://www.repubblica.it/cultura/2016/02/20/news/morto_lo_scrittore_umberto_eco-133816061/
  7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. http://www.nytimes.com/1986/09/24/movies/film-medieval-mystery-in-name-of-the-rose.html
  9. https://web.archive.org/web/20171116122534if_/https://www.corriere.it/cultura/speciali/2016/morto-umberto-eco/notizie/messori-umberto-eco-ricordo-32c483ca-d8b9-11e5-842d-faa039f37e46.shtml
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. la Repubblica (իտալ.)Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
  12. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  13. CONOR.Sl
  14. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  15. «Umberto Eco (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
  16. http://www.enotes.com/topics/umberto-eco
  17. «Don Bosco in Umberto Eco's latest book», N7: News publication for the Salesian community: 4, 2004 թ․ հունիս, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին, Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին
  18. A Short Biography of Umberto Eco, The modern world, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 9-ին, Վերցված է 2004 թ․ մարտի 22-ին
  19. «A Resounding Eco», Time, 2005 թ․ հունիսի 13, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին, Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին, «His new book touches on politics, but also on faith. Raised Catholic, Eco has long since left the church. 'Even though I'm still in love with that world, I stopped believing in God in my 20s after my doctoral studies on St. Thomas Aquinas. You could say he miraculously cured me of my faith,…'»
  20. Liukkonen, Petri. «Umberto Eco». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին.
  21. Farndale, Nigel (2005 թ․ մայիսի 24). «Heavyweight champion». The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  22. «Honorary Doctors». Serbia: University of Belgrade. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  23. McMahon, Barbara (2005 թ․ հոկտեմբերի 6). «No blood, sweat or tears». The Guardian. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
  24. Gerino, Claudio (2016 թ․ փետրվարի 19). «Morto lo scrittore Umberto Eco. Ci mancherà il suo sguardo sul mondo». la Repubblica (իտալերեն). Gruppo Editoriale L'Espresso. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  25. «Italian author Umberto Eco dies aged 84». The Guardian. 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  26. 26,0 26,1 [1] (գերմաներեն «Der Name der Rose»)
  27. The Name of the Rose (1986). Synopsis by Matthew Tobey. allmovie կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Էկո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Էկո» հոդվածին։