Մարչելլո Մալպիգի (իտալերեն՝ Marcello Malpighi, մարտի 10, 1628(1628-03-10)[1][2][3][…], Կրևալկորե, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա - նոյեմբերի 29, 1694(1694-11-29)[1][3], Հռոմ, Պապական մարզ), իտալացի կենսաբան, բժիշկ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ։

Մարչելլո Մալպիգի
Marcello Malpighi
Marcello Malpighi large.jpg
Ծնվել էմարտի 10, 1628(1628-03-10)[1][2][3][…]
Կրևալկորե, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա
Մահացել էնոյեմբերի 29, 1694(1694-11-29)[1][3] (66 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ
բնական մահով
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունկենդանաբան, անատոմ, բուսաբան և միջատաբան
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան և Պիզայի համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա, բժշկություն և կենսաբանություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Academy of Arcadia?
Ալմա մատերԲոլոնիայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[4]
Գիտական ղեկավարGiovanni Alfonso Borelli?[5]
Եղել է գիտական ղեկավարAntonio Maria Valsalva?[6]
Պարգևներ
Commons-logo.svg Marcello Malpighi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Բոլոնյան համալսարանում։ Նույն համալսարանի բժշկագիտության դոկտոր (1653), պրոֆեսոր (1656-1691Բույսերի և կենդանիների միկրոսկոպիական անատոմիայի հիմնադիրներից է։ 180 անգամ խոշորացնող մանրադիտակով հետազոտել է բույսերի բջջային կառուցվածքը, հայտնագործել տրաքեաները, հաստատել նյութերի վերընթաց ու վարընթաց հոսքերի առկայությունը, բացահայտել տերևների դերը բույսերի սնուցման գործում։

ԱշխատություններԽմբագրել

Նկարագրել է փայծաղի ավշային մարմնիկները, երիկամային կծիկները, սարդակերպերի, բազմոտանիների և միջատների արտաթորության օրգանները, մաշկի ծլական շերտը (այդ գոյացությունները կոչվել են Մարչելլոյիի անունով), ինչպես նաև արյան մարմնիկները, թոքերի ալվեոլները, լեզվի համային պտկիկները և այլն։ Մարչելլոյի հայտնագործել է մազանոթային արյան շրջանառությունը։

Գիտական աշխատանքներԽմբագրել

 
Opere, 1687
  • De Pulmonibus, 1661
  • Epistolae Anatomicae de Cerebro ac Lingua, 1665
  • De Externo Tactus Organo, 1665
  • De viscerum structura exercitatio anatomica, 1666
  • De polypo cordis, 1666
  • Dissertatio epistolica de bombyce, 1669
  • Anatomia Plantarum, 1671
  • De Formatione Pulli in Ovo, 1673
  • De ovo incubato, 1675
  • Opera omnia, seu Thesaurus locupletissimus botanico-medico-anatomicus, 1687
  • De Structura Glandularum Conglobatarum, 1689

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 163