Ջովանի Սկիապարելլի
Ջովանի Վիրջինիո Սկիապարելլի (իտալ.՝ Giovanni Virginio Schiaparelli, մարտի 14, 1835[1][2][3][4][5][6], Սավիլիանո, Կունեո (նահանգ), Պիեմոնտ, Իտալիա[7] - հուլիսի 4, 1910[1][2][4][5][8][6], Միլան, Իտալիայի թագավորություն[7]), իտալիացի աստղագետ։
1854 թվականին ավարտել է Թուրինի համալսարանը, հետո աշխատել է Բեռլինում Յոհան Էնկեի ղեկավարության տակ։ 1859 - 1860 թվականներին աշխատել է Պուլկովյան աստղադիտարանում Օտտո Ստրուվեի ղեկավարության տակ, 1862 թվականին դարձել է Բրերա աստղադիտարանի տնօրեն Միլանում։
Սկիապարելլին զբաղվել է կրկնակի աստղերի և Արեգակնային համակարգի մարմինների ուսումնասիրություններով, մասնավորապես, Մարս մոլորակի։ 1861 թվականի ապրիլի 26-ին հայտնաբերել է (69) Հեսպերիա աստերոիդը։ 1866 թվականին առաջին անգամ ապացուցեց, որ Լեոնիդներ և Պերսեիդներ ասուպային հոսքերը կապ ունեն գիսաստղների հետ։

1877 թվականին Սկիապարելլին հայտնաբերեց Մարսի ջրանցքները, ինչպես ինքը անվանեց առաջին հայտնաբերված գծերը մոլորակի վրա։ Հիմնականում այսպիսի անվանման և անգլերեն լեզվի թարգմանության անճշտության պատճառով[9] XIX դարի վերջում - XX դարի սկզբում տարածում գտավ այն կարծիքը որ այս «ջրանցքները» ունեն արհեստական ծագում և Մարսի վրա գոյություն ունի քաղաքակրթություն։
Սկիապարելլին հանդիսանում էր Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի անդամ, 1872 թվականում պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։ Նրա պատվին են անվանվել հարվածային խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, ինչպես նաև (4062) Սկիապարելլի աստերոիդը։
Ջովանի Սկիապարելլին հանդիսանում է հայտնի կուտյուրյե Էլզա Սկիապարելլիի հորեղբայրը։
Բովանդակություն
ԳրքերԽմբագրել
- 1873 - Le stelle cadenti (The Falling Stars)
- 1893 - La vita sul pianeta Marte (Life on Mars)
- 1925 - Scritti sulla storia della astronomia antica (Writings on the History of Classical Astronomy) in three volumes. Bologna. Reprint։ Milano, Mimesis, 1997.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #117225967 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Скиапарелли Джованни Вирджинио // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Տիեզերական սխալները (անգլ.) // Սմիթսոնյան ամսագիր, 12.2010