Ժամային գոտի
Ժամային գոտին երկրի տարածքի մի մաս է, որի վրա համապատասխան որոշ օրենքի հետ գործում է գոտային ժամանակը։ Ժամային գոտին Երկրի մակերևույթի վրայի 15° լայնության մի պայմանական շերտ է։ Ժամային գոտի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ամսաթվի համընկնումը՝ այդ դեպքում UTC-10 և UTC+14 ժամային գոտիները պետք է հաշվել որպես տարբեր, թեև դրանց մեջ գործում է օրվա միևնույն ժամանակը։
Ժամային գոտիների ձևավորումը կապված է, մի կողմից, իր առանցքի շուրջ Երկրի պտույտը հաշվի առնելու համար, իսկ մյուս կողմից՝ որոշելու համար մոտավորապես միևնույն տեղական ժամանակով տարածքները այնպես, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները պատիկ լինեն մեկ ժամին։ Արդյունքում որոշված է եղել, որ պետք է լինեն թվով 24 ժամային գոտիներ և դրանցից յուրաքանչյուրը պիտի ընդգրկի մոտավորապես 15° լայնությամբ տարածք (± 7,5° համապատասխան միջին միջօրեագծի նկատմամբ)։
Ներկայումս ժամանակը որոշվում է Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) օգնությամբ, որն ընդունված է եղել Գրինվիչի ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի սանդղակը հիմնված է միջազգային ատոմային ժամանակի համաչափ սանդղակի վրա և ավելի հարմար է քաղաքացիական օգտագործման համար։ Աշխարհի շուրջ ժամային գոտիները դրսևորվում են UTC-ից ինչպես դրական, այդպես էլ բացասական շարժով։ Հարկավոր է հիշել, որ ժամանակը ըստ UTC-ի չի փոխվում ոչ ձմռանը, ոչ էլ ամռանը։ Այդ պատճառով, այն վայրերի համար, որտեղ կա ամառային ժամանակի անցում, UTC-ի նկատմամբ շարժը չի փոխվում։
Ուշագրավ փաստեր
խմբագրել- Իր տարածքով Չինաստանն ընդամենը մի ժամային գոտի ունեցող ամենամեծ երկիրն է (UTC+08)։ Չինաստանը նաև ամենաշատ ժամային գոտիներ միավորող երկիրն է. մինչև 1949 թվականը բաժանված է եղել հինգ ժամային գոտիների։
- Ադմինիստրատիվ սահմանների ամենամեծ ժամային տարբերությունը 3,5 ժամ է և գտնվում է Չինաստանի (UTC+08) և Աֆղանստանի (UTC+4:30) սահմանին։
- Ամենաանօգտակար ժամային գոտին (UTC+08:45) գործում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում գտնվող 35 000 կմ2 մի փոքրիկ տարածքում, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ։
- 1942 թ.-ից Իսպանիայում գործում է (UTC+1) ժամային գոտին, որը մտցրել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական կառավարությունը։ Նպատակը եղել է նացիստական Գերմանիայի հետ նույն ժամային գոտում լինելը։
Վարչական ժամանակային գոտիներ
խմբագրելՎարչական ժամանակային գոտիների սահմանները, որպես կանոն, դեպի արևմուտք որոշ չափով փոխվում են[1]։
|
- |
Ժամային գոտիների ցանկ
խմբագրել- UTC-12 -
- UTC-11 - Ամերիկյան Սամոա
- UTC-10 - Հավայներ
- UTC-9 - Ալյասկա
- UTC-8 - (ԱՄՆ և Կանադա)
- UTC-7 - (ԱՄՆ և Կանադա), Մեքսիկա (Չիուաուա, Լա Պաս)
- UTC-6 - (ԱՄՆ և Կանադա), Մեքսիկա (Մեխիկո, Մոնտերեյ)
- UTC-5 - (ԱՄՆ և Կանադա), (Լիմա)
- UTC-4:30 - Կարակաս
- UTC-4 - (Կանադա), Լա Պաս, Սանտյագո)
- UTC-3:30 - Նյուֆաունդլենդ
- UTC-3 - (Բրազիլիա, Բուենոս Այրես, Ջորջթաուն), Գրենլանդիա
- UTC-2 -
- UTC-1 - Ազորյան կղզիներ, Կաբո Վերդե
- UTC+0 - (Դուբլին, Էդինբուրգ, Լոնդոն, Մոնրովիա)
- UTC+1 - Կենտրոնաեվրոպական ժամանակ (Ամստերդամ, Բեռլին, Բեռն, Բրյուսել, Վիեննա, Կոպենհագեն, Մադրիդ, Փարիզ, Հռոմ, Ստոկհոլմ, Բելգրադ, Բրատիսլավա, Բուդապեշտ, Վարշավա, Լյուբլյանա, Պրահա, Սարաևո, Սկոպյե, Զագրեբ) Արևմտյան կենտրոնաաֆրիկյան ժամանակ
- UTC+2 - Արևելաևրոպական ժամանակ (Աթենք, Բուխարեստ, Վիլնյուս, Կիև, Քիշնև, Մինսկ, Ռիգա, Սոֆիա, Տալլին, Հելսինկի, Կալինինգրադ), Եգիպտոս, Իսրայել, Լիբանան, Թուրքիա, ՀԱՀ
- UTC+3 - Մոսկովյան ժամանակ[2], Արևելաաֆրիկյան ժամանակ (Նայրոբի, Ադիս Աբեբա), Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա
- UTC+3:30 - Իրան
- UTC+4 - Ադրբեջան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արցախ, Հայաստան, Վրաստան, Օման
- UTC+4։30 - Աֆղանստան
- UTC+5 - Եկատերինբուրգի ժամանակ, Արևմտաասիական ժամանակ (Իսլամաբադ, Կարաչի, Տաշքենդ)
- UTC+5։30 - Հնդկաստան, Շրի Լանկա
- UTC+5։45 - Նեպալ
- UTC+6 - Նովոսիբիրսկ, Օմսկյան ժամանակ, Կենտրոնաասիական ժամանակ (Բանգլադեշ, Ղազախստան)
- UTC+6։30 - Մյանմա
- UTC+7 - Կրասնոյարսկի ժամանակ, Հարավ-Արևելյան Ասիա (Բանգկոկ, Ջակարտա, Հանոյ)
- UTC+8 - Իրկուտսկի ժամանակ, Ուլան Բատոր, Կուալա Լումպուր, Հոնգկոնգ, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Արևմտաավստրալիական ժամանակ (Պերթ)
- UTC+8:30 - Հյուսիսային Կորեա
- UTC+9 - Յակուտսկի ժամանակ, Հարավային Կորեա, Ճապոնիա
- UTC+9։30 - Կենտրոնաավստրալիական ժամանակ (Ադելաիդա, Դարվին)
- UTC+10 - Վլադիվոստոկի ժամանակ, Արևելաավստրալիական ժամանակ (Բրիսբեն, Կանբերրա, Մելբուրն, Սիդնեյ), Թասմանիա, Արևմտա-խաղաղօվկիանոսային ժամանակ (Գուամ, Պորտ-Մորսբի)
- UTC+11 - Մագադանի ժամանակ, Կենտրոնա-խաղաղօվկիանոսային ժամանակ (Սողոմոնյան կղզիներ, Նոր Կալեդոնիա)
- UTC+12 - Ֆիջի, Նոր Զելանդիա
- UTC+13 - Տոնգա
- UTC+14 -
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 272)։ |