Բրիտանիկա հանրագիտարան

հանրագիտարան
(Վերահղված է Encyclopædia Britannicaից)

Բրիտանիկա հանրագիտարան (անգլ.՝ Encyclopædia Britannica) կամ Բրիտանիկա - համեմատաբար ավելի ամբողջական և համապարփակ հանրագիտարանը՝ անգլերեն լեզվով, ինչպես նաև հրատարակչության անվանում։

Բրիտանիկա հանրագիտարան
անգլ.՝ Encyclopædia Britannica
Հեղինակ4411 հեղինակ (2008 թվականի դրությամբ)
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՏեղեկատու հանրագիտարան
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
ԼեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ1768
Էջեր32640 (2010 թվականի հրատարակություն)
Շարք1-ինից 6-րդ հրատարակություն (1768-1826)՝ մասնավոր տպագրիչներ, ինչպես Էնդրյու Բելլը, Արչիբալդ Քոնսթեյբլը, Քոլին Մաքֆարքուհարը,
7-րդից 9-րդ հրատարակություն (1827-1901)՝ A & C Black-ի կողմից,
10-րդից 14-րդ հրատարակություն (1901-1973)՝ ամերիկյան գործարարների ջանքերով, ներառյալ Սիրս Ռուբաքը և Բենթոն Հիմնադրամը,
15-րդ հրատարակություն՝ Բենթոն Հիմնադրամ և Encyclopedia Britannica, Inc.:
ՆկարազարդողԷնդրյու Բելլ (որոշ նկարազարդումներ)
ԵրկիրՇոտլանդիա (1768–1900)
ԱՄՆ (1901- մինչ օրս)
ՀրատարակիչEncyclopædia Britannica Inc.
OCLC71783328 և 156863675
Կայքbritannica.com(անգլ.) և eb.com(անգլ.)
 Encyclopædia Britannica Վիքիպահեստում

Հիմնադրվել է շոտլանդացի լուսավորիչներ փորագրող Էնդրյու Բելլի (1726—1809) և տպագրիչ-գրավաճառ Քոլին Մաքֆարքուհարի կողմից։ Որպես խմբագիր հրավիրվեց Ուիլյամ Սմելլին։

Պատմություն խմբագրել

«Բրիտանիկայի» պատմությունը նրա հրատարակությունների ստեղծման պատմությունն է, ժամանակակից հրատարակությունները՝ թվով 15 (հրատարակված 1985 թվականին)։ 1768-1771 թվականներին հանրագիտարանային բառարանի սկզբունքով լույս տեսած առաջին հրատարակությունը ուներ ընդամենը երեք հատոր։ Մինչ ութերորդ հրատարակությունը «Բրիտանիկան» լույս էր տեսնում Էդինբուրգում։ 1870 թվականին հրատարակչությունն անցնում է «The Times» թերթի հովանու տակ և տեղափոխվում է Լոնդոն, որտեղ լույս են տեսնում իններորդ և տասներորդ հրատարակությունները։ Իններորդ հրատարակությունը համալսարանական շրջանակներում հեղինակության համար ստացավ ոչ պաշտոնական «the scholar’s encyclopaedia» («ակադեմիականների հանրագիտարան») անվանումը։ Տասներորդ հրատարակությունում առաջին անգամ ի հայտ եկավ քարտեզագրական հատորը և առարկայացանկը։ Տասնմեկերորդ («Քեմբրիջյան») հրատարակությունը, որով և հանրագիտարանը ձեռք բերեց ժամանակակից տեսքը, 1500 փորձագետների մասնակցությամբ լույս ընծայեց Քեմբրիջի համալսարանը։

Գրականություն խմբագրել

  • Артемьева Т. В. Науки о человеке в первых изданиях Британской энциклопедии // Человек. — 2003. — № 6. — С. 70-85.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 567