’’Պուբլիուս Վերգիլիոս Մարոու’’  (դասական լատիներենով՝ [ˈpuː.blɪ.ʊs wɛrˈɡɪ.lɪ.ʊs ˈma.roː];ավանդաբար նշվող ամսաթվերն են մ.թ.ա 70թ Հոկտեմբերի 15 - մ.թ.ա. 19 Սեպտեմբերի 21[1]), սովորաբար անվանակոչում են ‘’’Վերջիլ’’’  անգլերեն տառադարձությամբ, եղել է Օգոստոսյան ժամանակաշրջանի Հին Հռոմի պոետ-բանաստեղծ: Նա հեղինակել է լատիներենով գրված 3 խոշորագույն ստեղծագործություն` Էկլոգեսը, Ջեորջիքսը և Անեիդ էպոսը: Մի շարք այլ փոքր ծավալի ստեղծագործություններ, որոնք ներառվել են Վերջիլիանա հավելվածում ևս նրա գրչին են պատկանում[2][3]:[4]:Վերգիլիոսը համարվում է Հռոմի մեծագույն պոետներից: Նրա Անեիդը` իր ստեղծման պահից, համարվում է Հին Հռոմի  ազգային էպոսը: Գրված լինելով Հոմերոսի ` Իլիականը և Ոդիսականը էպոսներից հետո, Էնեադը ներկայացնում է հեղինակի պայքարը, որը ձգտում էր հասնել Իտալիա, այնտեղ,որտեղ նրա նախնիները` Հռոմուլոսը և Ռեմուսը հիմնադրել էին քաղաքը: Վերգիլիոսի ստեղծագործությունը ունի լայն և խորը ազդեցություն Արևմտյան գրականության մեջ, առավել նշանակալի է  Դանթեի Աստվածային կատակերգությունը, որտեղ հեղինակը Դանթեին ուղղորդում է դժոխքի և քավարանի միջով:

Picto infobox auteur.png
Վերգիլիոս
Publius Vergilius Maro1.jpg
Ծննդյան անուն Publius Vergilius Maro
Ծնվել է հոկտեմբերի 15, մ. թ. ա. 70
Ծննդավայր Անդես, Մանտովա, Հռոմեական Հանրապետություն
Վախճանվել է մ.թ.ա. 19 թ. սեպտեմբերի 21 (50 տարեկան)
Վախճանի վայր Բրինդիզի, Իտալիա, Հռոմեական կայսրություն
Մասնագիտություն բանաստեղծ
Լեզու լատիներեն
Ազգություն Հռոմեացի
Քաղաքացիություն Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Ժանրեր Բանաստեղծություն, պոեմ, էպոս, դիդակտիցիզմ, հովվերգություն
Գրական ուղղություններ Augustan poetry
Գրական շարժումներ Օգոստոսյան պոեզիա
Ուշագրավ աշխատանքներ «Էնեական», «Գեորգիկներ»
Վերգիլիոս Վիքիքաղվածքում
Virgil Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վերգիլիոսի կենսագրությունւ մեծապես ներկայացվում է Վարիուսի միջոցով,ով  համատեղել է Վերգիլիոսի ստեղծագործությունների մեկնաբանների` Սերվիուսի և Դոնատուսի մեկնությունները:Չնայած այն հանգամանքին,որ մեկնաբանները օգտագործել են Վերգիլիոսի մասին փաստացի տեղեկություններ, նրանց մեջ  կան բազմաթիվ կողմնակի մեկնաբանություններ, որոնք արվել են նրա ստեղծագործություններից ոգեծնչված:Այսպիսով Վերգիլիոսի կենսագրության մեջ կան որոշ վիճահարույց հատվածներ:Ըստ ավանդության Վերգիլիոսը ծնվել է Սիսալպին Գոլ Անդ գյուղում,որը գտնվում է Մանտուայի հարևանությամբ:Նրա անվան վերլուծությունը ենթադրում է,որ նա սկիզբ առել է հռոմեցաի գաղութարարներից: Այս պահին կենսագիրները չեն համարում որ նրա ստեղծագործությունները և մեկնաբանությունները կապված են նրա կենսագրության հետ:Մակրոբիուսը նշում է,որ նրա հայրը հասարակ աշխատավոր է եղել ,սակայն ոմանք նշում է ,որ նա ազնվական ծագում է ունեցել,քանի որ միայն այդ դեպքում նա կարող էր կրթություն ստանալ: Վերգիլիոսը այցելել է Կրեմոնա,Մեդիոլանում,Հռոմի,Նապլի դպրոցները:Հռետորի և իրավագետի մասնագիտություններ ստանալուց հետո, Վերգիլիոսը նվիրվեց պոեզիային:Ըստ Ռոբերտ Սեյմուր Կոնվեյի` միակ փաստը ,որը բացահայտում է Անդեսի և Մանտուայի միջև եղած հեռավորությունը, նկարագրված է Մարկուս Վալերիուս Պրոբուսի ստեղծագործություններում:Ներոն կայսեր գահակալման տարիներին Պրոբուսը ծաղկում էր ապրում:Ըստ նրա Անդեսը գտնվում է Մանտուայից 30 մղոն հեռավորության վրա:Կոնվեյը  սա մեկնաբանում է որպես 45կմ կամ 28 անգլիական մղոն: Համեմատաբար քիչ բան է հայտնի Վերգիլիոսի ընտանիքի մասին:Նրա հայրը սերել է Վերգիլիաների տոհմից,իսկ մայրը` Մագիաների տոհմից:Ըստ Կոնվեյի շատ քիչ բան է հայտնի Վեռջիլիա տոհմի մասին:Պահպանված հազարավոր հնագույն գրառումներից միայն 8-9 հատվածում է նծվել Վերգիլոս անունը ,որից 3 Վեռոնայի գրություններում և 1-ը ` Կալվիսանոյի:

Կոնվեսի մեկնաբանության համաձայն Կալվիսանոի գրառումները վերաբերվում են Վիրջիլ անունով մ ի կնոջ:Կալվիսանոն գտնվում է Մանտու քաղաքից 30 հռոմեական մղոն հեռավորության վրա և համընկնում է Պրոբուսի` Անդեսի նկարագրության հետ:Այս դեպքում գրառումը  վերաբերվում է Վիրջիլիա անունով մի կնոջ,ով մեկ այլ կնոջ համար,ում անունը Մունատիա էր, աստվածներից վտանգից պաշտպանություն է խնդրում:Կոնվեյը նծում է, որ այս ժամանակաշրջանին բնորոշ էր կանանց կողմից այլ  հղի կանանց համար օգնություն և պաշտպանություն խնդրելը:Հիմնական դեպքքերում օգնություն հայցող կինը հղի կնոջ մայրն էր:Չնայած կա Կավիսանոյի մեկ այլ գրառում,որտեղ հղի կնոջ քույրն է խնդրում պահպանել քրոջ կյանքը:Մունատիան, կինը ,ում համար Վիրջիլիան օգնություն էր խնդրում,հավանաբար Վիրջիլիային դուստրն էր կամ մոտ ազգականը:Մունատիա անունը ցույց է տալիս ,որ կինը եղել է Մունատիա ընտանիքից,և հնարավոր է այն,որ Վիրջիլիան ամուսնացել է այս ընտանիքի անդամի հետ:

ԷկլոգներըԽմբագրել

Ավանդության համաձայն Վերգիլիոսը Էկլոգես ստեղծագործությունը  սկսել է գրել Մ.թ.ա. 42թ. և կա տեսություն ըստ ,որի այն հավաքագրվել և խմբագրվել է մ.թ.ա. 39-38 թվականներին,չնայած տեղեկությունը հակասական է: Էկլոգեսը,որը հունարենից թարգմանաբար նշանակում է  հավաքածու՝10 պոեմների հավաքածու է , ձևավոևված հելլենիստական գրող Տեոկրիտուսի մոդելի օրինակով:Մ.թ.թ 42 թ. Ֆիլիպի ճակատամարտում հաղթելուց հետո,նա կռվել Հուլիոս Կեսարի սպանության կազմակերպիչների բանակի դեմ,Օկտավիանոս կայսրը  փորձել Իտալիայի հյուսիսային քաղաքներում տեղակայված տարածքներով վարձահատույց լինել ճակատամարտի վետերաններին:Ենթադրվում է,որ այս տարածքների մեջ է եղել նաև Մանտու նահանգը,որը պատկանել է Վերգիլիոսին:Ընտանեկան կալվածքը կորցնելուց հետո,նա փորձեց իր  պոետիկ մրցության միջոցով հետ ստանալ իր ունեցվածքը,այս մոտիվները նկարագրված են նրա ` Էկլոգես ստեղծագործության մեջ:Էկլոգես 1 և 9-ում Վերգիլիոսը իսկապես դրամատիզացնում է իր զգացմունքերը,որոնք պայմանավորված են հողատարածքների բռնի գրավման հետ,սակայն այստեղ չկա որևէ փաստ,որը փաստում է կապը նրա կենսագրության հետ: Մինչ որոշ ընթերցողներ արդեն ձևավորել են իրենց պատկերացումը Վերգիլիոսի մասին` հասարակ մարդուց մինչև աստված, որոշ ուսումնասիրողներ անթույատրելի են համարում ստեղծագործությունների հիման վրա կենսագրություններ կազմելը, քանի որ հեղինակի մտքերը վերաբերվում են առհասարակ նրա ժամանակի կյանքին և գաղափարներին:Էկլոգ 10 ներկայացնում է կյանքը արդի տեսանկյուններից:Էկլոգ 1 և 9-ը  անդրադառնում են հողատարածքների բռնագրավվմանը և դրանց ազդեցությանը Իտալայաի պատկերի վրա,2 և 3-ը քննարկում են հոմոսեքսուալ սերը, 4-ն ուղղված է Ասինուս Պոլիոյին ,որը պատկերավոր կերպով ոսկե ժամանակաշրջանը կապում է երեխայի ծնունդին, 5 և 8-ը երգչական մրցույթի շրջանակներում նկարագրում են Դաֆնիս առասպելը,6-ը Սիլենիուսի տիեզերական և առասպելական երգն է,7-ը բուռն պոետիկ մրցույթը,10 Կորնելիուս Գալլուսի տառապանքները:Վերգիլիոսը Արկադիան օգտագործում է որպես պոետիկ իդեալ,որը կապվում է Արևմտյան գրականության ,տեսական արվեստի ,Կալպուրինիուս Սիցուլուսի ,Նեմեսիանուսի արվեստի հետ:

Ջեորջիքս/ՋեորջիկներԽմբագրել

Էկլոգի հրատարակումից հետո Վերգիլիոսը դարձավ Մեկենասի շրջանի մի մասնիկը, Օկտավիանոսի գործերի ղեկավարը,որը համակրում էր Անտոնիին, բնորոշվում է որպես Օկտավիանոսի շրջանի հռոմեական գրկանության ազդեցիկ կերպարներից:Վերգիլիոսը սկսեց ճանաչել այլ գրողների,ինչպիսիք են Հորակըև Վարիուս Ռուֆուսը ,և վերջինս օգնեց նրան ավարտին հասցնել Անեիդը:Մեկենասի կարգադրությամբ Վերգիլոսը իր հետագա տարիները նվիրեց Ջեորջիքսի դիդակտիկ հեքսամետրի ստեղծագործմանը:Վերջինս ներկայացնում էր գյուղատնտեսության ,ագարակագործության վարման մեթոդները:Այս աշխատանքը գրելիս` Վերգիլիոսը առաջնորդվում է հելլենիստական ժամանակաշրջանի պոետների և Հեսիոդի մի շարք աշխատանքներով:Ջերջիքսի 4 գրքերը նվիրված են ծառեր և բույսեր աճեցնելուն, թ-ը նվիրված են խոշոր եղջերավոր անասունների և ձիերի բուծմանը,  մեղվաբուծությանը և մեղուների առանձնահատկություններին: Լայն ճանաչում գտած հատվածներն են Լաուս Իտալեայի մասին հատվածը 2-րդ գրքում, տաճարի նկարագրությունը 3-րդ գրքում և ժանտախտի նկարագրությունը նույպես 3-րդ գլխում:4_րդ գիրքը ներկայացնում է առասպելական նկարագրություն,որը ներառում է Արիստաեսի կողմից մեղվապահության և Օրֆեուսի շուրջերկրյա ճանապարհորդության մասին նկարագրություն:Ըստ գրագիրների Արիստաեսի եպիզոդը փոխարինվել է կայսեր հրամանով ,Վերգիլիոսի ընկերոջ` Գալուսի կողմից,ով արժանացել էր Օգոստոս կայսեր արհամարհանքին և մ.թ.ա. 26թ.-ին ինքնասպանություն էր գործել:Ջերջիքսում առկա է երկու ուղղվածության հոսանք` լավատեսություն և վատատեսություն,սակայն աշխատանքն ընդհանուր առմաման հիմնված է հեղինակի դիդակտիկ պոեզիայի վրա:Ասում են ,որ Վերգիլիոսն ու Մեկենասը  հերթով ընթերցել են Ջերջիքսն Անտոնիոյի և Կլեոպատրայի համար մ.թ.ա. 31 թ Ակցիումի ճակատամարտի ժամանակ:

ԷնեադԽմբագրել

Անեիդը ինչպես Վերգիլիոսի,այնպես էլ արևմտյան գրականության  պատմության մեջ ամենանշանակալի պոեմներից է:Վերգիլիոսը  <Անեիդը>> գրել է իր կյանքի վերջին 11 տարիների ընթացքում,ըստ Պրոպերտիուսի` Օգոստոս կայսեր հրամանով:Էպիկական պոեմը բազկացած է 12 գրքերից  դակտիլիկ հեքսամետրի տարբերակով,որը նկարագրում է Անեասի ճանապարհորդությունը` մի ռազմիկի,ով փախչում է Տրոյայից Իտալիա,իտալացի թագաժառանգ Տունուսի հետ,նկարագրվում է նաև այն քաղաքի հիմադրումը,որի հիմքում հետագայում ստեղծվել է Հռոմը:Էնեադի առաջին 5 գրքերը նկարագրում են Աենասի `Տրոյայից Հռոմ ճանապարհորդությունը:Առասպելը կերտելիս Վերգիլիոսը կիրառել է բովանդակային մի քանի կառուցվածք:Հոմերոսի շունչը` որպես դասական էպոսագրի,առկա է ամենուր,սակայն Վերգիլիոսը օգտվել է նաև լատին պոետ Էնեուսի և հելլենիստական պոետ Ապոլոնիուսի ստեղծագործություններից:Չնայած նրան,որ Էնեադը էպոս է, նրա մեջ կան ողբերգության  և ազգային պոեզիայի տարրեր:Հնագույ  մեկնաբանները նշում են ,որ թվում է ,թե Վերգիլիոսը Էնեադը բաժանել է 2 բաժինների, նրա 6 գրքերը գրվել են Հոմերոսի <Ոդիսականի>> նմանությամբ,մինչդեռ մնացած 5-ը ` Իլիականի> :

Գիրք 1-ը սկսվում է Էնեասի թշմանու Ջունոի հետ հակամարտությամբ:Փոթորիկը հերոսին հասցնում է մինչև Կարթագենի ափ,որը պատմության համաձայն եղել է Կարթագենի ոխերիմ թշնամին:Դիդո թագուհին ընդունել է Ռոմանների նախնիներին  և աստվածների ազդցությամբ խորին սեր է տածում նրա հանդեպ:Գիրք 2-ում պատմում է Տրոյայի,իր կնոջ մահման և իր փախուստի մասին,Գիրք 3-ում նա նկարագրում է Միջերկրական ծովով նրա ճանապարհորդությունը ,որը ուղղված էր գտնելու նոր տուն: Գիրք 4-ում Յուպիտերը  հրամայում է  Էնեասին նոր տուն գտնել,նա հեռանում է Կարթագենից ,թողնելով Դիդոին ինքնասպանություն գործել :Գիրք 5-ում նկարագրվում է Էնեասի հոր` Անչիսեսի թաղման արարողությունը ,ով վախճանվել էր դրանից մեկ տարի առաջ:Կումա հասնելով` Էնեասը հանդիպում է Սիբիլի հետ,ով նրան ուղղորդում է անդրածխարհ,որտեղ նա հանդիպում է Անչիսեսին,ով բացահայտում է որդու առջև Հռոմի ճակատագիրը:Գիրք 7-ում Էնեասը ժամանում է Իտալիա և նծանադրվում Լավինիայի հետ` Լատինուս արքայի դստեր, ով արդեն նախկինում նծանված էր եղել Տունուսի հետ`Ռոիթիլիանների արքայի:Գիրք 8-ում նեասը համագործակցում է Էվանդեր արքայի հետ և այպսիսով ստանում է նոր վահան` պաշտպանելու Հռոմը:Գիրք 9-ը նկարագրում է Նիսուսի և Էուրելիոսի հարձակումը Ռուտուլիաների վրա , գիրք 10-ը նկարագրում է Էվանդերի երիտասարդ որդու ` Պալլասի մահը:Գիրք 11-ը ներկայացնում է Կամիլա արքայադստեր մահը և Էնեասի և Տուրների միջև պատերազմը: Էնեադը ավարտվում է 12-րդ գրքով Ամատայի մահով,Լատինուս քաղաքի հիմնադրմամաբ, Էնեասի հաղթանակով և Տուրնուսի մահով:Վերջին տեսարանում ներկայացվում է,թե ինչպես է Տուրնուսի հոգի տառապելով անցնում անդրաշխարհ:

Էնեիդի ընդունելությունըԽմբագրել

Էնեիդի քննադատները դիտարկում են մի քանի տեսակետներ:Պոեմի ընդհանուր տրամադրությունը համընդհանուր քննարկման առարկա էր:Որոշ մարդիկ այն համարում են վատատեսական և նշում են,որ այն արտահայտում է քաղաքական հակադրություն Օգոստոսյան ռեժիմին, մինչդեռ մյուսները այն համարում են կայսերական դինաստիայի տոնակատարություն:Վերգիլիոսն օգտագործում է Օգոստոսյան ռեժիմի սիմվոլիզմը և որոշ քննադատներ Օգոստոս կայսերը  նմանեցնում են Էնեասին:Էնեադը լի է Հռոմի մասին մարգարեություններով,որոնք վերաբերվում են Օգոստոս կայսեր գործողություններին,Կարթագենի  պատերազմներին,Ակցիումում ունեցած հաղթանակին` ընդդեմ Կլեոպատրայի և Մարկ Անտոնիոյի:Որպես պոեմի կենտրոնական հերոս էնեասը  իր հուզոմունքի ալիքն է բարձրացնում Հռոմի հիմնադրման շուրջ:

Էնեադը ունեցել է մեծ հաջողություններ:Վերգիլիոսըն ասում է ,որ  նվիրել է 2,4,6 գրքերն Օգոստոս կայսերը և 6-րդը նրա քրոջը`Օկտավիային:Չնայած այս արտահայտությունը դեռևս ճշգրիտ էչ,սակայն այն հիմք է հանդիսացել Ժան Բապտիստի` < Վերգիլիոսը Էնեադը ընթերցելիս> ստեղծա գործության համար: Դժբախտաբար պոեմի որոշ տողեր կիսատ են մնացել և այն ամբողջական տեսքի չի բերվել մ.թ.ա 19թ-ին Վերգիլիոսի մահից հետո:

Վերգիլիոսի մահը և ԷնեադըԽմբագրել

Ըստ ավանդության  Վերգիլիոսը մ.թ.ա 19թ-ին ճանապարհորդել է Հունաստան և Օգոստոս կայսերը Մեգարա քաղաքում հանդիպելուց հետո  հիվանդացել է ուժեղ տենդովԻտալիան նավով անցնելուց հետո, նա թուլացել է հիվանդության պատճառով և մահացել Բրունդիսիումում  սեպտեմբերի 21-ին:Օգոստոս կայսրը հայտարարեց,որ չնայած Վերգիլիոսի` պոմը այրելու ցանկությանը, այն պետք է փոփոխության ենթարկվեչ և հրատարակվեր:Այսպիսով Էնեադի այն տեքստը,որին մենք այժմ ծանոթ ենք,հնարավոր է պարունակում են սխալմունքներ,որոն Վերգիլիոսը մտադիր են ուղղել:Ակնառու են միայն կիսատ մնացած տողերը:Ըստ որոծ ուսումնասիրողների Վերգիլիոսը դրանք նախախնամությամբ է կիսատ թողոլ,հետագա դրամա զարգացնելու համար:

Հնագույն ժամանակներԽմբագրել

Ամենա սկզբից Վերգիլիոսի ստեղծագործությունները հեղափոխական ազդեցություն ունեցան լատինական պոեզիայի վրա:Նրա ստեղծագործությունները դարձան ուսումնական ձեռնարկ դպրոցների համար:Որոշ գրողներ օգտագործում էին նրա ստեղծագործությունները,որոշ զարգացումներով:Օգոստոսյան ժամանակաշրջանի պոետ Օվիդը  օգտագործում է Էնեադի տողերն իր Ամորես ստեղծագործության մեջ:Լուկանի էպոսը` Բելլում Սիվիլը համարվում է հակավերգիլոսյան էպոս,որը ակնարկում է պատմական իրադարձություններ:Ստատիւուսը Բեյդի իր 12 գրքերում հղում է անում Վերգիլիոսի պոեզիային: Նա կարող է համարվել Վերգիլիոսի հավատարիմ հետևորդ: Իր Պունիկա ստեղծագործության գրեթե բոլոր տողերում 4-րդ Էկլոգում նա կանխատեսել է Հիսուս Քրիստոսի ծնունդը:Հադրիանների ժամանակաշրջանում Վերգիլիոսի ստեղծագործությունները դիտարկվել են որպես մարգարեություններ:Մակրոբիուսը իր Սատումալիա ստեղծագործության մեջ  Վերգիլիոսի ստեղծագործությունները համարում է մարդկային գիտելիքի և փորձի մարմնավորում,որն արտոցոլում է հունական Հոմերոսի կերպարը: Սիլիսիուսը նմանվում է Վերգիլիոսին:Նա երկրպագել է Վերգիլիոսին և նրա գերեզմանը:.Մ.թ. մեկնաբան Սերվիուսը իր Դոնատուս ստեղծագործությունը գրել է Վերգիլիոսի ստեղծագործությունների հիման վրա:Նրա ստեղծագործությունները մեզ են ներկայացնում Վերգիլիոսի կյանքը, սակայն գրաքննադատները նրա ստեղծագործությունները համարում են չափից ավելի պարզունակ:

Հնագույն ժամանակներ և միջնադարԽմբագրել

Արևմտայն հռոմեական կայսրության անկումից հետո ,գրագետ մարդիկ Վերգիլիոսին համարեցին պոեզիայի վարպետ:

Դանթեն ուղղորդեց Վերգիլիոսի դժոխքի միջով:Դանթեն Վերգիլիոսի հետ  մասին նշում է նաևՕվիդի,Լուկանի,Ստատիուսի մասին: Վերգիլիոսի ամենից լավ պահպանված ստեղծագործություններն են ` Վերգիլիուս Օգոստոս,Վերգիլիուս Վատիկանուս,Վերգիլիուս Ռոմանուս:

ԼեգենդներԽմբագրել

Միջին դարերում Վերգիլիոսի համբավն այնքան մեծ էր,որ նրա անունը ասոցացվում էր մարգարեության հետ: Մ․Թ․3-րդ դարում քրիստոնիաները նրա 4-րդ Էկլոգը համարեցին Քրիստոսի ծննդյան մարգարեություն:Արդյունքում  նա ձեռք բերեց այն նույն նշանակությունը,ինչպես Աստվածաճնչի մյուս մարգարեները քրիստոնությունը կանխատեսելու համար:Ք.Հ. 2-րդ դարում Վերգիլիոսի ստեղծագործություննեը օգտագործում էին մոգության նպատակով։ Վերգիլիոս-ի որոշ հատվածներ համարվում էին  հարցերի պատասխաններ:Ավելի քան 2 դար Վերգիլիոսի ստեղծագործությունները պայմանավորում էին կախարդանքի հետ:Ոեյլսում նրան կնքաց անունը հիմք դարձավ «ֆարմացեֆտ» բառի առաջացման համար,որն ի սկզբանե նշանակել է մոգ, կախարդող: «Վերգիլիոսը զամբյուղի մեջ» լեգենդը սկիզբ է առել միջին դարերում,որն ներկայացնումէ կանանց գրավչությունը տխամարդկանց նկատմամբ:Այս պատմության մեջ Վերգիլիոսը սիրահարվում  է մի կնոջ,ում երբեմն կայսեր դուստր են անվանում կամ Լուկրիետա թագուհի:Նա համաձայնվել է նշանվել Վերգիլիոսի հետ:Վերգիլիոսը գիշերով բարձրանում էր Լուկրիետայի սենյակ պատուհանից; Մի անգամ Պատի միայն կեսը հաղթահարելուց հետո,նա հայտնվել էր ծուղակում, նրան ծաղրանքի ենդարկելով թողել էին այդ վիճակում մինչ հաջորդ առավոտ :Այս տեսարանի պայտե փորագրությունն արել է Լուկաս Վան Լեյդանը:

Վերգիլիոսի գերեզմանըԽմբագրել

Պիեդիգրոտտայում` հռոմեկան թունելի սկզբնամասում  կա մի կառույց ,որը մակագրված է Վերգիլիոսի գերեզման:Այն գտնվում է Նապլից 3 կմ հեռավորության վրա` Մերգելինայի նավահանգստում,Պոզուլի տանող ճանապարհին:Տարիներ շարունակ նրա գերեզմանը եղել է ուխտագնացության վայր ծատ ուխտավորների համար:

ՏառադարձությունԽմբագրել

Մինչ մեր թվարկության 4-5-րդ դարը  Վերգիլիոս անունը հնչում էր Վիրլիլիոս,և այդպես տարածվել է բոլոր եվրոպական լեզուներում:Հավանաբար սխալմունքը սկսվել է ձեռագրերի  վերարտադրումից հետո:Այդպես պահպանվել է մինչև 15-րդ դար և դասական գրագիր Պոլիզիանոն այն մեկնաբանել է <Վերգիլիոս> տեսքով:Այժմ երկու տարբերակներն էլ ընդունելի են:

Բովանդակություն

ԱղբյուրներԽմբագրել

  1. Jones Peter։ Reading Virgil: AeneidI and II (անգլերեն)։ Cambridge University Press։ էջեր 1, 4։ ISBN 9780521768665։ Վերցված է 23 November 2016 
  2. Bunson Matthew։ Encyclopedia of the Roman Empire (անգլերեն)։ Infobase Publishing։ էջ 584։ ISBN 9781438110271։ Վերցված է 23 November 2016 
  3. Roberts John։ The Oxford Dictionary of the Classical World (անգլերեն)։ Oxford University Press։ ISBN 9780192801463։ Վերցված է 23 November 2016 
  4. Ruud Jay։ Critical Companion to Dante (անգլերեն)։ Infobase Publishing։ էջ 376։ ISBN 9781438108414։ Վերցված է 23 November 2016 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 398