Ֆորմուլա 1[1] (անգլ.՝ FIA Formula One World Championship), ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն, որին մասնակցում են բաց անիվներով տիպի մեքենաներով, անց է կացվում օղակաձև ավտովազքուղիների վրա[2]։ Ֆորմուլա 1-ի առաջնությունը անց է կացվում ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից որոնք անվանվում են Գրան-Պրի[3]։ Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը[4]։ Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես պիլոտների, այնպես էլ թիմերի միջև։ Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի[5]։

Ֆորմուլա 1-ի պաշտոնական լոգոտիպը

Ֆորմուլա 1-ը ավտոմրցաշարի տեսակ է, որը տեղի ունենում շրջանաձև վազքուղիներում հատուկ մեքենաներով[6]։ 1997-ից ավտոմեքենաների համար գործում են հետևյալ պայմանները՝ լայնությունը ոչ ավել 200 սմ-ից, բարձրությունը ոչ ավել 95 սմ-ից, իսկ քաշը չի կարող 600 կգ-ից քիչ լինել[7]։

Տարվա ընթացքում տեղի են ուենում մրցումներ, որոնց անվանում են Գրան-պրի։ Յուրաքանչյուր Գրան-պրիում առաջին 10 տեղերը զբաղեցրած մրցարշավորդները ստանում են միավորներ (2010-ից հետևյալ կարգով) 1 տեղ - 25 միավոր, 2 տեղ - 18 միավոր, 3 տեղ - 15 միավոր և այլն[8]։ Առաջին անգամ Ֆորմուլա 1-ը անցկացվել է 1950-ին, իսկ չեմպիոն է դարձել Ջուզեպպե Ֆարինան[3]։ Առավել հայտնի Ֆորմուլա 1-ի մրցարշավորդներից են՝ Միխայել Շումախերը, Նելսոն Պիկեն, Այրտոն Սեննան և Ալեն Պրոստը[5]։

Ֆորմուլա 1-ի բոլոր չեմպիոնները խմբագրել

1950 Ջուզեպպե Ֆարինա

1951 Խուան Մանուել Ֆանխիո

1952 Ալբերտո Ասկարի

1953 Ալբերտո Ասկարի

1954 Խուան Մանուել Ֆանխիո

1955 Խուան Մանուել Ֆանխիո

1956 Խուան Մանուել Ֆանխիո

1957 Խուան Մանուել Ֆանխիո

1958 Մայք Հաութորն

1959 Ջեք Բրեբհեմ

1960 Ջեք Բրեբհեմ

1961 Ֆիլ Հիլ

1962 Գրեմ Հիլ

1963 Ջիմ Քլարք

1964 Ջոն Սարտիս

1965 Ջիմ Քլարք

1966 Ջեք Բրեբհեմ

1967 Դենի Հալմ

1968 Գրեմ Հիլ

1969 Ջեկի Ստյուարտ

1970 Յոխեն Ռինդտ

1971 Ջեկի Ստյուարտ

1972 Էմերսոն Ֆիտիպալդի

1973 Ջեկի Ստյուարտ

1974 Էմերսոն Ֆիտիպալդի

1975 Նիկի Լաուդա

1976 Ջեյմս Հանթ

1977 Նիկի Լաուդա

1978 Մարիո Անդրետտի

1979 Ջոդի Շեկտեր

1980 Ալան Ջոնս

1981 Նելսոն Պիկե

1982 Կեկե Ռոսբերգ

1983 Նելսոն Պիկե

1984 Նիկի Լաուդա

1985 Ալեն Պրոստ

1986 Ալեն Պրոստ

1987 Նելսոն Պիկե

1988 Այրթոն Սեննա

1989 Ալեն Պրոստ

1990 Այրթոն Սեննա

1991 Այրթոն Սեննա

1992 Նայջել Մենսել

1993 Ալեն Պրոստ

1994 Միխայել Շումախեր

1995 Միխայել Շումախեր

1996 Դեյմոն Հիլ

1997 Ժակ Վիլնեուվ

1998 Միկա Հակինեն

1999 Միկա Հակկինեն

2000 Միխայել Շումախեր

2001 Միխայել Շումախեր

2002 Միխայել Շումախեր

2003 Միխայել Շումախեր

2004 Միխայել Շումախեր

2005 Ֆեռնանդո Ալոնսո

2006 Ֆեռնանդո Ալոնսո

2007 Կիմի Ռայկկոնեն

2008 Լյուիս Հեմիլթոն

2009 Ջենսոն Բատտոն

2010 Սեբաստիան Ֆետտել

2011 Սեբաստիան Ֆետտել

2012 Սեբաստիան Ֆետտել

2013 Սեբաստիան Ֆետտել

2014 Լյուիս Հեմիլթոն

2015 Լյուիս Հեմիլթոն

2016 Նիկո Ռոսբերգ

2017 Լյուիս Հեմիլթոն

2018 Լյուիս Հեմիլթոն

2019 Լյուիս Հեմիլթոն

2020 Լյուիս Հեմիլթոն

2021 Մաքս Ֆերստապպեն

2022 Մաքս Ֆերստապպեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Social Media Marketing All-in-One For Dummies®. Hoboken, NJ, USA: Wiley Publishing, Inc. 2011 թ․ նոյեմբերի 1. էջեր 99–134. ISBN 978-1-118-25766-1.
  2. Ragusa, Olga; Rosso, Renzo (1981). «Il segno del toro». World Literature Today. 55 (3): 451. doi:10.2307/40136626. ISSN 0196-3570.
  3. 3,0 3,1 «Бомбицкий А.М. Административный регламент в сфере внутренних дел». NB: Административное право и практика администрирования. 3 (3): 1–11. 2015-03. doi:10.7256/2306-9945.2015.3.16191. ISSN 2306-9945.
  4. «Примечание / Выражение признательности». dx.doi.org. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 «СОВРЕМЕННАЯ ВНЕШНЯЯ ПОЛИТИКА США В ОТНОШЕНИИ БАХРЕЙНА: ОСНОВНЫЕ ИНТЕРЕСЫ И МЕХАНИЗМЫ РЕАЛИЗАЦИИ». 2018 թ․ դեկտեմբերի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Шаститко, А. Е.; Фатихова, А. Ф. (2015). «Моногорода: новый взгляд на старую проблему». Baltijskij region. 1: 7–35. doi:10.5922/2074-9848-2015-1-1. ISSN 2074-9848.
  7. «Д.И. Горохова Конвенция Совета Европы о защите физических лиц при автоматизированной обработке персональных данных». Национальная безопасность / nota bene. 1 (1): 165–170. 2013-01. doi:10.7256/2073-8560.2013.01.17. ISSN 2073-8560.
  8. «Кукушкина Е.С. Театр нео-абсурда Малайзии: драматургия парадокса». Litera. 6 (6): 84–93. 2019-06. doi:10.25136/2409-8698.2019.6.31074. ISSN 2409-8698.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորմուլա 1» հոդվածին։