Իտալիայի վարչապետ (իտալերեն՝ Presidente del Consiglio dei ministri della Repubblica Italiana), Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության կառավարության ղեկավարը, որը նշանակում է Հանրապետության նախագահի կողմից[1]։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին[2]։ Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ։ Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը։

Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետ
Իտալիայի վարչապետի խորհրդանիշ

Պաշտոնը զբաղեցնում է՝
Իտալիա Ջորջա Մելոնի
2022 թվական, Հոկտեմբերի 22-ից
Պաշտոնական նստավայրՀռոմ, Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն
Նշանակվում էԻտալիայի Հանրապետության նախագահ
Պաշտոնը հայտ է եկել1861 թվականի, մարտի 17
Առաջինը պաշտոնումԿամիլլո Բենսո Կավուր (որպես Իտալիայի թագավորության կառավարության ղեկավար)
Վերջինը պաշտոնումՋորջա Մելոնի
ԿայքՊաշտոնական կայք Հղում

Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրության 92-96-րդ հոդվածները վերաբերվում են վարչապետի պարտականություններին, լիազորություններին և սահմանադրաիրավական կարգավիճակին։ Վարչապետի ինստիտուտը Իտալիայում հաստատվել է 1861 թվականի մարտի 17-ին՝ երկրի վերամիավորւմից հետո։ Այդ տարում նորաստեղծ Իտալիայի կառավարության ղեկավար է ընտրվում Կամիլլո Բենսո Կավուրը՝ վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։

Իտալիայի վարչապետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Ջորջա Մելոնի[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Իտալիայի օրենսդիր մարմին»։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 16, 2012-ին։ Վերցված է 2012-11-16 , Արձանագրություն և կապի ծառայություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն
  2. «Երկրի անվանման փոխարկելիությունը՝ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն»։ ՄԱԿ-ի քարտուղարություն։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է մարտի 28, 2012 
  3. «Mario Draghi sworn in as Italy's new prime minister» 

Արտաքին հղումներ Խմբագրել