Սև ծով[2], Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերն են՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիսարևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի ծոցերը՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Առավել խոշոր նավահանգիստներն են՝ Օդեսան, Չոռնոմոռսկը (նախկինում` Իլյիչևսկ), Մարիուպոլը, Նովոռոսիյսկը, Տուապսեն, Փոթին, Բաթումը, Կոստանցան, Բուրգասը, Վառնան, Տրաբիզոնը, Սամսունը, Զոնգուլդակը[3]։

Սև ծով
Տեսակհարակից ծով և գետի ավազան
Երկիր Բուլղարիա,  Ռուսաստան,  Ուկրաինա,  Ռումինիա,  Թուրքիա,  Վրաստան և  Աբխազիայի Հանրապետություն
Երկարություն1175 կմ
Լայնություն600 կմ
Խորություն2206 մետր
Շրջանագծի երկարություն3400 կմ
Մակերես436 402 ± 1 կմ²
Ծավալ547 000 կմ³
Կազմված էԴարդանելի նեղուց, Բոսֆոր, Կերչի նեղուց, Dnieper-Bug Estuary? և Ազովի ծով
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա և Միջերկրական ծովի տարածաշրջան[1]
Ավազանի երկիր Բուլղարիա,  Վրաստան,  Ռուսաստան,  Ռումինիա,  Թուրքիա և  Ուկրաինա
Լիճ հոսող գետՃորոխ, Դանուբ, Filyos River?, Էնգուրի, Ալիս, Kamchiya?, Կոդոր, Ռիոն, Սակարիա, Հարավային Բուգ, Իրիս, Bartın River?, Բզիբ, Chilia branch?, Değirmen Deresi?, Սև գետ, Khobi?, Melen River?, Մզիմթա, Ռեզովսկա, Shakhe?, Sulina branch?, Supsa River?, Veleka?, Aderbiyevka?, Agoy?, Agura?, Aheloy?, Aksu Deresi?, Albești River?, Andus?, Ashe?, Avunda?, Ayan-Uzen?, Baraboy River?, Batova?, Biruința River?, Bocharov Ruchey?, Bzugu?, Casimcea River?, Chelbaka?, Chetteke-Uzen?, Choban-Kule-Uzen?, Choloki River?, Chorna River?, Chukhukt?, Corbu River?, Dagomys River?, Danube – Black Sea Canal?, Dederkay?, Դեմերջի (գետ), Dereaua River?, Դնեստրի լիման, Dyurso?, Ալակա, Edyfler?, Gülüç Çayı?, Gelevara Deresi?, Ghalidzga?, Golovița River?, Gumista?, Hamangia River?, Խարշատ, Hasta-Bash?, Istria River?, Kaparcha?, Karaagach?, Kelasuri?, Kherota?, Khosta?, Kintrishi River?, Korolistskali?, Koz?, Ksir-Pata?, Kudepsta?, La-Ilya?, Limenka?, Magri?, Makopse?, Matsesta?, Mert River?, Mokvi?, Nebug?, Nechepsukho?, Nuntași River?, Orta-Uzen?, Otuzka?, Pauk?, Pinarus River?, Potârnichea River?, Psezuapse?, Pshada?, Psou?, Putamish?, Nerushai?, Q1753125?, Սաբունչուլար, Արխավե, Գալանիմադերե, Դագիրման, Թաշան, Դեսերմեն, Կուառաքսի, Ամաշտուբի, Գելիվերա Դարա, Okumi river?, Q24687771?, Q2930184?, Q3548106?, Batlama River?, Qutlaq?, Razim River?, Reprua River?, Ռոպոտամո, Săcele River?, Sărata River?, Shapsukho?, Shelen?, Shepsi?, Slava River?, Sochi?, Sudak?, Sukko River?, Tașaul River?, Tatlageacul Mare River?, Tatlageacul Mic River?, Telița River?, Terme River?, Thermodon?, Tuapse?, Tukluzka?, Ուլու Ուզեն Արևելյան, Ուլու Ուզեն, Ուսկուտ, Valea Vadului River?, Voron?, Yağlıdere stream?, Yashamba?, Zagmata?, Chemitokvadzhe?, Buu?, Dzhankhot? և Khotetsay?
Լճից հոսող գետԲոսֆոր
Անվանված էսև
Քարտեզ
Քարտեզ

Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը ծծմբաջրածնով հարուստ ջրային շերտն է։

Ծովը ողողում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը (ծովի շուրջ տեղակայված տարածքները ավանդաբար անվանում են «Սևծովյան»)։

Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում կենտրոնացած են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը (այժմ՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության ծովափնյա պահպանության դեպարտամենտի նավային անձնակազմը[4]), Կոնստանցայում և Մանգալիայում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպոլում և Նովոոզյորնոեում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը։

Անվանում խմբագրել

Մ. թ. ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։

Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 8-15-րդ դարերը

15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»՝ ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է[3]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Սև ծովի հյուսիսային ծոցերը

Սև ծովի ափերը քիչ են կտրտված. մասնավորապես կտրտված են հյուսիսային հատվածում։ Միակ մեծ թերակղզին Ղրիմն է։ Մեծ ծոցերն են՝ Յագորլիկի, Թենդրայի, Ջարիլգաչիի ծոցերը Ուկրաինայում, Կարկինիտայի (Ուկրաինա, Ռուսաստան), Կալամիտայի և Ֆեոդոսիայի ծոցերը Ռուսաստանում, Վառնայի և Բուրգասի ծոցերը Բուլղարիայում, Սինոպի և Սամսունի ծոցերը՝ ծովի հարավային ափերին՝ Թուրքիայում։ Հյուսիսում և հյուսիսարևմտյան մասում գետերի թափման վայրում առաջանում է գետաբերան, կան ջրատարածքներ և աղահամ տարածքներ։ Ափի գծի ընդհանուր երկարությունը 3400 կմ է։

Ծովի առափնյա հատվածները ունեն իրենց սեփական անվանումները՝ Ղրիմի հարավային ափ, Կովկասի Սևծովյան ափեր Ռուսաստանում, Անատոլիական ափ և Ռումելի ափ Թուրքիայում։ Արևմուտքում և հյուսիսարևմտյան ափին կան կտրուկ կտրվածքներ, Ղրիմի ցածրադիր շրջանում հիմնականում անփոփոխ է, բացառություն են կազմում հարավային լեռնոտ ափերը և Թարխանկուտ թերակղզին արևմուտքում։ Ծովի արևմտյան և արևելյան ափերին ընդհուպ ծովին են մոտենում Կովկասի և Պոնտոսի լեռները։

Սև ծովում կղզիներ քիչ կան։ Ամենամեծ կղզին Ջարիլգաչ կղզին է, որի տարածքը կազմում է 62 կմ²։ Մնացած կղզիները ավելի փոքր են, դրանցից առավել խոշորներն են Բերեզան և Զմեինի կղզիները, որոնց երկուսի տարածքն էլ փոքր է 1 կմ²-ուց։

Սև ծով են թափվում խոշոր գետերից Դանուբը, Դնեպրը և Դնեստրը, ինչպես նաև բազմաթիվ ավելի փոքր գետեր՝ Մզիմթան, Պսոուն, Բզիբը, Ռիոնը, Կոդորը, Ինգուրին (ծովի արևելքում), Ճորոխը, Կզըլ Իրմակը, Եշիլիրմակը, Սակարյան (հարավում), Հարավային Բուգը (հյուսիսում), Կամչիան, Վելեկան (արևմուտքում)։ Տարեկան Սև ծով թափվում է մոտավորապես 310 կմ³ ջուր, որի մոտ 80 %-ը թափվում է հյուսիսարևմտյան մաս՝ հիմնականում Դանուբից և Դնեպրից։

Երկրաբանություն խմբագրել

 
Սև ծովի տեղում գոյություն ունեցած լճի ենթադրվող ուրվագիծը

Սև ծովը տեղակայված է Հարավարևելյան Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև գտնվող մեկուսացված իջվածքում։ Այդ իջվածքը ձևավորվել է միոցենի դարաշրջանում՝ ակտիվ լեռնագոյացման գործընթացում, երբ հին Թետիս օվկիանոսը բաժանվել է մի քանի առանձին ջրամբարների (որոնցից հետագայում, բացի Սև ծովից, առաջացել են Ազովի, Արալյան և Կասպից ծովերը)[5]։

Սև ծովի ձևավորման վերաբերյալ գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն՝ 7500 տարի առաջ այն Երկրի վրա գոյություն ունեցող ամենախոր քաղցրահամ լիճն էր. այդ ժամանակ նրա մակարդակը ներկայիս մակարդակից ցածր էր 100 և ավելի մետրով։ Սառցե դարաշրջանի ավարտին Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է, և առաջացել է Բոսֆորի նեղուցը։ Այդ ժամանակ հեղեղվել են ընդհանուր առմամբ 100 հազ․ քառ․ կմ տարածք (բարեբեր հողեր, որ արդեն մշակվում էին ժողովրդի կողմից)։ Այս լայնատարած հողերի հեղեղումն էլ հավանաբար հիմք է հանդիսացել համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելի համար[6]։ Հետաքրքիր է, որ ծովի ձևավորման մասին նմանատիպ տեսակետ է արտահայտել Պլինիոս Ավագ[7]։ Սև ծովի առաջացումը, ըստ այդ վարկածի, հավանաբար դարձել է քաղցրահամ ջրերի կենդանական աշխարհի ոչնչացան պատճառ, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծովի ընդերքի ծծմբաջրածնային թունավորում[8]։

 
Սուդակի ծովածոց (Ղրիմ)

Սևծովյան իջվածքը բաղկացած է երկու մասերից՝ արևմտյան և արևելյան՝ առանձնացված բարձրացումով, որ Ղրիմի թերակղզում բնական շարունակությունն է։ Ծովի հյուսիսարևմտյան մասը բնութագրվում է խութերի համեմատաբար լայն շերտով (մինչև 190 կմ)։ Հարավային (պատկանում է Թուրքիային) և արևելյան (Վրաստան) ափերը զառիվեր են, խութերի շերտի լայնությունը չի գերազանցում 20 կմ-ը և կտրտված է ձորերով ու կանյոններով։ Սև ծովի մայրցամաքային թեքությունը կտրտված է ստորջրյա հովիտներով։ Ծովի հարավում՝ Սինոպի և Սամսունի միջև, ափին զուգահեռ տարածված են ստորջրյա խութեր։ Սևծովյան ավազանի կենտրոնական մասը համեմատաբար հարթ է։ Ղրիմի ափին և Կովկասի սևծովյան ափին ծովի խորությունը ափից մի քանի կմ հեռավորության վրա արդեն գերազանցում է 500 մետրը[9]։ Ծովի առավելագույն խորությունը (2210 մ) նրա կենտրոնական մասում է՝ Յալթայից հարավ։

Ծովի հատակը ձևավորող ապարներից ափերի մոտ գերակշռում են բեկորային հանքատեսակներ՝ կոշպ ապարները՝ քարախիճ, մանրախիճ, ավազ։ Ափին հեռանալուն զուգահեռ դրանց փոխարինում են մանրահատիկ ավազն ու ալևրիտները։ Սև ծովի հյուսիսարևմտյան մասում տարածված են խեցաքարերը։

Ծովի հատակում առկա օգտակար հանածոներից են նավթն ու բնական գազը հյուսիսարևմտյան խութերում, մերձափնյա տարածքներում՝ տիտանամագնիական ավազները (Թամանի թերակղզի, Կովկասի սևծովյան ափ)[10]։

Մեթանի պաշարները, որ գազային հիդրատների տեսքով հանդիպում են Սև ծովի խորջրյա պաշարներում, առաջին անգամ հայտնաբերվել են Газпром ВНИИГАЗ-ի աշխատակիցներ Ա․ Եֆրեմովայի և Բ․ Ժիժչենկոյի կողմից 1972 թվականին (գիտահետազոտական նավարկություն «Մոսկվայի համալսարան»[11]), որոնց ծավալները ժամանակակից տվյալներով կարող են հասնել 25-49 տրիլիոն խորանարդ մետրի[12]։

Ջրաբանություն և ջրաքիմիա խմբագրել

Սև ծովի ջրայի հաշվեկշիռը կազմում մտնում են հետևյալ բաղադրիչները[5]՝

  • Մթնոլորտային տեղումներ (տարին +230 կմ³)
  • Մայրցամաքային հոսանք (տարին +310 կմ³)
  • Ազովի ծովից մուտք գործող ջրերը (տարին +30 կմ³)
  • Ջրի մակերևույթից գոլոշիացող ջրերը (տարին −360 կմ³)
  • Ջրի դուրս մղումը Բոսֆորի նեղուցով (տարին −210 կմ³)
 
Ալեբախություն Սև ծովի Բուլղարական ափերին

Տեղումների մեծ քանակը, Ազովի ծովից և գետային հոսքերից մուտք գործող ջրերի քանակը՝ գերազանցում է մակերևույթից գոլոշիացող ջրի քանակին, որի հետևանքով Սև ծովի մակարդակը 20-ից 30 սմ-ով բարձր է Մարմարա ծովի մակարդակից։ Դրա հետևանքով ձևավորվում է վերին հոսանք, որը ուղղված է Սև ծովից Բոսֆորի նեղուցով։ Ներքին հոսանքը, որը դիտվում է ջրի ստորին շերտերում ավելի քիչ և ուղղված է Բոսֆորի նեղուցով հակառակ ուղղությամբ («ստորջրյա գետ» Սև ծովի հատակում)։ Այս հոսանքների համագործակցությունը լրացուցիչ պահպանում է ծովի ուղղահայաց շերտավորությունը, ինչպես նաև օգտագործվում է ձկների կողմից ծովերի միջև տեղափոխությունների համար։

Պետք է նշել այն փաստը, որ Ատլանտյան օվկիանոսի հետ դժվարեցված ջրափոխանակության և հենց Սև ծովի համեմատաբար փոքր չափսերի հետևանքով ծովում մակընթացությունների մեծությունը փոքր է և դիտվում է միայն սարքերի օգնությամբ[9]։ Դրա հետ մեկտեղ ուժեղ ձմեռային քամիների հետևանքով շատ լավ արտահայտված են առափնյա ալեկոծությունները, որոնք ավազանի հյուսիսարևմտյան հատվածում հասնում են մինչև 2 մետր բարձրության[13]։ Ձմեռային փոթորիկների ազդեցության տակ կարող են առաջանալ 6-ից 8 մետր բարձրության ալիքներ։ Ծովախորշերում պարբերաբար տեղ են գտնում կանգնած ալիքները՝ ջրի մակարդակի տեղում տատանումները, 40-ից 50 սմ ամպլիտուդայով և մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տատանման տևողությամբ[14]։

Սև ծովում գրեթե բացակայում է ջրի տարբեր շերտերի միջև շրջապույտը, և այդ գործոնով նա համարվում է աշխարհի խոշորագույն ջրային ավազանը։ Սև ծովի երկու ջրային շերտերը՝ մակերևույթային քաղցրահամ, որը հարուստ է թթվածնով և ջեմաստիճանով ավելի մոտ օդին ու խորքային ավելի աղի և խիտ, մշտական ջերմաստիճանով, անթթվածին (անաերոբ գոտի), բաժանված ջրի սահմանամերձ գոտիով, որը տեղակայված է 30-ից 100 մետր խորության վրա (այսպես կոչված սառը միջին շերտ, կամ ՍՄՇ)։ Ջերաստիճանը միշտ ցածր է խորքային ջրերից, քանի որ ձմռանը սառչելով նա չի հասցնում տաքանալ ամռանը։ Ջրի շերտը որտեղ կտրուկ փոխվում է ջերմաստիճանը կոչվում է թերմոկլին, աղության արագ փոփոխության շերտը գալոկլին, ջրի խտության (կախված է աղիությունից և ջերմաստիճանից) պիկնոկլին։ Սև ծովի ջրի հատկությունների այդ բոլոր կտրուկ ուղղահայաց փոփոխությունները կենտրոնացված են ՍՄՇ շրջանում։ Ջրի աղիության, ջերմաստիճանի և խտության այդպիսի շերտավոր ուղղահայաց կառուցվածքը խոչնդոտում է ծովի ուղղահայաց տեղափոխությանը և ծովի ավազանի ծծմբաջրածնային շերտերին թթվածննով հարստացմանը[15][16]։ Սև ծովում 150-ից 200 մետր խորությունների վրա գտնվում է քիմոկլինը, այսինքն հիդրոքիմիական պարամետրների կտրու փոփոխության շերտը (առաջին հերթին, դա թթվածնային և ծծմբաջրածնային գոտիներում է)։

Սև ծովում գտնվող ծծմբաջրածնի առաջացման ընդունված կարծիք չկա։ Կա վարկած, որ այդ միացությունը Սև ծովում առաջանում է գլխավորապես ծծումբ առաջացնող բակտերիաների շնորհիվ, որը կտրուկ արտահայտված է ջրի շերտավորության և ջրի թույլ ուղղահայաց փոխանակության հետևանքով։ Ծծմբաջրածնի կենտրոնացումը աճում է 150 մետրն խորությունից կազմելով 0,19 մլգ 1 լ ծովի ջրում, մինչև 2000 մետր խորություններում, որտեղ հասնում է առավելագույն կենտրոնացմանը այն կազմում է 9,6 մլգ/լ ջրումводы.[17]։ Այդ իսկ պատճառով միջին կոնցետրացիան կազմում է 5,73 մլգ/լ 1240 մետր խորությունում։ Սև ծովում ծծմբաջրածնի մոտավոր քանակը կազմում է 3,1 միլիարդ տոննա[17][18]։ Սև ծովի վերջին տարիներում կատարած որոշ հետազոտություններ թույլ են տալիս ասել, որ այն հսկայական պահեստ է ոչ միայ ծծմբաջրածնի համար այլ նաև մեթանի, որը ամենայն հավանականությամբ նույնպես առաջացել է միկրոօրգանիզմների ներգործության ներքո, ինչպես նաև երկրի ընդերքից[19]։

Ջրի շրջապտույտը հիմնականում կատարվում է ջրի վերին շերտում։ Ջրի այդ շերտի աղիությունը կազմում է մոտավոր 18 պրոմիլ (Միջերկրականում 37 պրոմիլ) և հարուստ է թթվածնով և այլ տարերով, որոնք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար։ Այդ շերտը Սև ծովում ենթարկված է ցիկլոնային ուղղությամբ շրջանաձև շրջանառության՝ ավազանի ամբողջ մակերեսով։ Միաժամանակ ծովի առափնյա հատվածներում միշտ դիտվում է ջրի տեղական շրջանառություն անտիցիկլոնային ուղղության։ Ջրի վերին շերտերի ջերմաստիճանը, տարվա ժամանակից կախված, բաց ծովում տատանվում է միջինը 6-ից 25 °C -ի սահմաններում[20][21], երբեմն ամռանը ծանծաղուտներում ծովի ափին հասնելով 30 °C-ի և ձմռանը սառճելով առափում։

Ստորին շերտը, ծծմբաջրածնի խտության հետևանքով չի պարունակում կենդանի օրգանիզմներ, բացառությամբ մի շարք անաերոբաբային ծծմբային բակտերիաների (նրանց կենսագործունեության աղբյուրը հենց ծծմբաջրածինն է)։ Աղիությունը այստեղ աճում է 22-ից 22,5 պրոմիլի, միջին ջերմաստիճանը կազմում է ~8,5 °C, ջերմաստիճանը առավելագույն խորություններում կազմում է 9,0-ից 9,1 °C[21]։

Սև ծովի հոսանքներ խմբագրել

Սև ծովի հոսանքների սխեմայի մեջ առանձնանում են երկու խոշոր փակ շրջապտույտներ, որի ալիքի երկարությունը հասնում է 350-ից 400 կմ։ Օվկիանոսագետ Նիկոլայ Կնիպովիչի պատվին, որը առաջինն է նկարագրել այդ սխեմաները, այն անվանել են «Կնիպովիչի ակնոցներ»[22]։

Կլիմա խմբագրել

Սև ծովի կլիման նրա միջմայրցամաքային դիրքի հետևանքով, հիմնականում մայրցամաքային է[13]։ Կովկասի սևծովյան ափը և Ղրիմի հարավային ափերը պաշտպանված են լեռներով սառը հյուսիսային քամիներից և դրա հետևանքով ունեն մեղմ միջերկրածովյան կլիմա, իսկ Տուապսեից հարավարևելք խոնավ մերձարևադարձային կլիմա։

 
Ծովափ Բուլղարիայում

Սև ծովի եղանակի վրա զգալիորեն մեծ ազդեցություն է թողնում Ատլանտյան օվկիանոսը, որի վրա առաջանում է ցիկլոնների մեծ մասը, որոնք բերում են ծով վատ եղանակ և փոթորիկներ։ Ծովի հյուսիսարևելյան ափերում, հատկապես Նովոռոսիյսկի շրջանում, ոչ բարձր լեռները խոչընդոտ չեն հանդիսանում հյուսիսային սառը օդային զանգվածների համար, որոնք անցնում են նրանց միջով, կազմում են ուժեղ սառը քամի (բոր), տեղի բնակիչները այն անվանում են «նորդ ոստ»[23]։ Հարավարևմտյան քամիների միջոցով սովորաբար սևծեվյան շրջան է բերվում տաք և բավականին խոնավ միջերկրաջովյան օդային զանգվածները։ Ամառվա ընթացքում ծովի վրա գտնվում է Ազովյան անտիցիկլոնի լեռնաճյուղը։ Արդյունքում ծովի մեծ հատվածի համար բնորոշ է տաք խոնավ ձմեռներ և չոր ամառ[5]։

 
Ծովափ Վիտյազեվում՝ Անապա, Ռուսաստան

Սև ծովի հյուսիսային մասի հունվարյան միջին ջերմաստիճանը մոտավորապես կազմում է −1ից -3 °C (Օդեսայի հատվածում), բայց առանձին տարիներում կարող է իջնել մինչև -10 °C և ավելի ցածր։ Այն հատվածները որոնք ընկած են Ղրիմի հարավային ափում և Կովկասի առափնյա հատվածնեում, ձմեռը զգալիորեն մեղմ է՝ ջերմաստիճանը հազվադեպ է իջնում +5 °C-ից։ Ձյունը այնուամենայնիվ պարբերաբար տեղում է ծովի հյուսիսային ափերին։ Ծովի հյուսիսում հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է +23-ից +25 °C։ Առավելագույն ջերմաստիճանը այդքանել մեծ չէ, ի շնորհիվ ջրամբարի մեղմող ներգործունեության և սովորաբար չի գերազանցում 37 °C-ը։ Սև ծովի ափի ամենատաք տեղը դա Կովկասի ափամերձ հատվածն է, հատկապես Գագրա քաղաքը՝ ժամանակակաից Աբխազիայի տարածքում (միջին ջերմաստիճանը +17 °C)։

Սև ծովի հարավային մասի կլիմայի վրա ազդեցություն են ունենում Պոնտական լեռները, որոնք արգելք են հանդիսանում հարավից տաք օդային զանգվածների ներթափանցման համար և միևնույն ժամանակ հյուսիսց եկող սառը օդային զանգվածները հասցնում են տաքանան և խոնավանան։ Այդ իսկ պատճառով Սև ծովի հարավային ափում կլիման մոտ է մերձարևադարձային ծովային կլիմային։ Նա ավելի մեղմ է քան նրա հյուսիսային մասինը, միևնույն ժամանակ քիչ խոնավ, քան Կովկասի սևծովյան ափը։ Փետրվարի միջին ջերմաստիճանը մոտավորապես կազմում է +7 °C, օգոստոսինը +23 °C (ամենացուրտ և ամենատաք ամիսները)։ Դրա հետ մեկտեղ ամռանը ջերաստիճանը հազվադեպ է գերազանցում +30 °C-ը, իսկ ձմռանը միայն մեկ երկու անգամ հնարավոր է թույլ ցրտահարություն։ Ձյունը նույնպես հնարավոր։ Դրա հետ մեկտեղ հյուսիսային հատվածներին միջերկրածովյան կլիմյին բնորոշ Սև ծովի հարավային հատվածի կլիման նման ջերմաստիճանային ռեժիմում տարբերվում է տեղումների համաչափությամբ՝ ամռանը նրանք նույնպես հնարավոր են։

Սևծովյան շրջանում ամենից շատ տեղումներ դիտվում են Կովկասի ափին (մինչև 1500 մմ տարին), ամենաքիչը ծովի հյուսիս արևմտյան հատվածում (մոտավորապես 300 մմ տարին)։ Ամպամածությունը տարվա ընթացքում միջին հաշվարկով կազմում է 60% առավելագույնը ձմռաը և նվազագույնը ամռանը։

Սև ծովի ջրերը, որպես կանոն չեն սառչում։ Սակայն շատ ցուրտ և երկարատև ձմեռ լինելու դեպքում ծովի հյուսիսային մասում կարող է առաջանալ ծովային ափամերձ անշարժ սառցաշերտ, բայց դա լինում է ոչ հաճախ՝ մի քանի տասնյակ տարին մեկ։ Ծովի ջրի միջին ջերմաստիճանը չի իջնում +7-ից +8 °C-ից[5]։ 2011-2012 թվականի ձմռանը մակերևույթի ջերմաստիճանը իջել է 6 °C-ից։

Հորիզոնի ուղղությամբ միջին ջերմաստիճանը °C
(дՆշված կորդինատներով կետերի համար 43,5° Հյս․ լյն․ 32,5° Արլ․ երկ՝ տվյալները 1890-ից 2005 թվականներին)[24]։
Հորիզոն м Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
0 7,7 7,2 6,8 9,2 14,1 19,8 22,8 23,8 20,8 18,7 11,7 9,5
10 7,7 7,1 6,8 9,0 12,8 18,5 21,8 23,6 20,7 18,6 11,8 9,6
20 7,7 7,0 6,7 8,4 10,2 11,9 12,2 13,6 19,2 17,9 11,6 9,6
30 7,7 7,0 6,6 7,7 7,9 7,8 8,5 9,0 9,1 12,0 10,4 9,2
50 7,6 7,4 7,3 7,6 7,4 7,3 7,4 7,6 7,2 8,0 7,6 7,8
100 8,3 8,4 8,4 8,4 8,3 8,3 8,4 8,3 8,3 8,2 8,3 8,3
200 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7 8,7
500 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9 8,9
1000 9,0 9,0 9,0 9,0 9,0 8,9 8,9 8,9 9,0 8,9 8,9 9,0
1500 9,0 9,0 9,1 9,0 9,0 9,0 9,0 9,0 9,0 9,0 9,0 9,0

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Ծովի բուսական աշխարհը ներառում է 270 տեսակի բազմաբջջավոր կանաչ, մուգ դարչնագույն, կարմիր հատակին նստող ջրիմուռներ (ցիստոզիրա, ֆիլոֆորա, զոստերա, կլադոֆորա, էնտերոմորֆա, ուլվա և այլն)։ Սև ծովի ֆիտոպլանկտոնի կազմի մեջ ավելի քան 6000 տեսակ է։ Նրանց մեջ են մտրակավորները, այդ թվում դինոֆլագետլատները, տարբեր դիատոնային ջրիմուռներ, կոկոլիտոֆորիդներ և այլն։

 
Գունավոր ֆիտոպլանկտտոն, հուլիս 2012 թվական
 
Գետային կամբալա
 
Դելֆին

Սև ծովի կենդանական աշխարհը համեմատաբար ավելի աղքատիկ է, քան Միջերկրական ծովինը։ Այստեղ բացակայում է ծովային աստղ, ծովոզնի, ծովային լիլյա, ութոտանի, սիպել, կաղամարմին, կորալ։ Սև ծովում ապրում են 2500 տեսակ կենդանիներ (նրանցից 500 տեսակը միաբջիջ, 160 տեսակ ողնաշարավորներ, 200 տեսակ կակղամորթներ, մնացածը տարբեր տեսակի անողնաշարավորներ), համեմատության համար, միջերկրական ծովում այն մոտավորապես 9000 տեսակ։ Ծովի կենդանական աշխարհի սակավության հիմնական պատճառներից են համարվում՝

* Ծովի քիչ աղիության
* 150 մետր խորություններում ծծմբաջրածնի մշտական ներկայությունը
  • Պլանկտոնային ջրիմուռների մեջ, որոնք բնակվում են Սև ծովում, կա այսպիսի հետաքրքիր տիպ, ինչպիսին է ծովային մոմերը՝ գիշատիչ ջրիմուռներ, որոնք սնվում են պատրաստի օրգանական նյութերով և դրանից բացի ունենալով ֆոսֆորափայլման հնարավորություն (հենց այդ ջրիմուռների շնորհիվ օգոստոսին երբեմն դիտվում է ծովի լուսավորում)[25]։
  • Գիշատիչ կակղամորթեր երակային ռապանան եկել են Սև ծով (առաջին անգամ հայտնաբերվել են 1947 թվականին) հեռու արևմտյան բալաստային ծովերից և ներկ ժամանակում կերել է գրեթե բոլոր ոստրեներին, միդիաներին և ծովային սանրիկներին։ Այդպես արագ բազմանալ ռապանան կարողացավ նրա հետևանքով, որ ջրի մեծ աղիության պատճառով այստեղ բացակայում են նրա հիմնական թշնամիները՝ ծովային աստղերը[26]։ Այդպիսի իրավիճակ ստեղծվել է զոպլանկտոնի հետ սանրակիր մնեոպսիս գիշատիչների պատճառով, որոնք Սև ծովում առաջին անգամ հայտվել են 1982 թվականին։ Նրա ակտիվ բազմացումը էկոլոգիական շղթայով հանգեց մի շարք տեսակների՝ պլանկտոնից մինչև ձկներ և դելֆիններ։ Իրավիճակը կարգավորվեց ծովում ուրիշ սանրակիրի հայտվելուն պես, «Beroe ovata», որը որսում էր մնեոպսիսին[27][28].
  • Միակ շնաձուկը, որը համատարած բնակվում է Սև ծովում, դա փշոտ շնաձուկն է, այն ոչ հաճախ աճում է մինչև 1,5 մետր երկարության, վախենում է մարդկանցից և գրեթե չի մոտենում ծովափին, գտնվելով սառը ջրային շերտերում՝ խորքում։ Դրա հետ մեկտեղ փշոտ շնաձուկը համարվում է շատ թանկարժեք ձկնորսական պարգև (համարվում է որ նրա երիկամի յուղը պարունակում է բուժիչ հատկություններ) և կարող է վտանգ ներկայացնել ձկնորսի համար՝ շնաձկան մեջքի լողաթևը բաղկացած է խոշոր փշերից[29]։.

Դրա պատճառով Սև ծովը հարմար է բնակության համար գլխավորապես փոքր ջրային և առափնյա կենտանիների տեսակներին։

Սև ծովի հատակում բնակվում են միդիաները, ոստրեները, Flexopecten glaber ponticus սանրիկները, ինչպես նաև գիշատիչ մալյուսկա երակային ռապանաները, որոնք բերվել են նավերի միջոցով հեռու արևելքից՝ հիմնական թշնամինրի բացակայության պայմաններում (ծովային աստղերի և այլ գիշատիչների, որոնք սնվում են ռաանաներով), բազմացավ միայնակ ոչնչացնելով ու վերացման վտանգի տակ դնելով միյուսներին (ոստրեներին և սևծովյան սանրիկներին) մալյուսկիներին[30]։ Առափնկա նեղ կիրճերի ժայռերի և քարերի մոտ ապրում են բազմաթիվ Խաչափառներ, կան մանր ծովախեցգետիններ, հանդիպում են մեդուզաների տարբեր տեսակներ (առավել տարածված է արմատաբերաններ և աուրելիա) ակտինիաներ և սպունգներ։

Ձկների մեջ, որոնք բնակվում են Սև ծովում՝ տարբեր տեսակի ցլիկաձկներ, ազովյան խամսա, սևծովյան խամսա, փշոտ շնաձուկ, գետային տափակաձուկ, վահանաձև տափակաձուկ, հինգ տեսակի երկայնաձուկ, կապտաձուկ, եվրոպական խեկ, ծովային պերկես, մորավաձուկ (սովորական սուլթանաձուկ), պիկշա, սկումբրիա, ստավրիդա, սևծովազովյան ծովատառեխ, սևծովազովյան կլիկ, ծովասեղ, ծովաձի և այլ տեսակներ։ Հանդիպում են թառափներ[5] (բելուգա, զութխի, սևծովազովյան և անտարկտիկական թառափներ) և սևծովյան սաղմոն։

Սև ծովի վտանգավոր ձկների շարքում են ծովային վիշապիկը (առավել վտանգավոր է մեջքի լողաթևի և խռիկաների կափարչների ծակող փշերը), սևծովյան և նկատվող կարիճշները, կատվաձկների մի տեսակ՝ ծովակատուն պոչին թունավոր փշերով[29]։ Միյուս կատվածուկը՝ ծովաղվեսը թունավոր չէ, բայց ծածկված է փշերով իսկ պոչին ծակող փշերով, պաշտպանվելուց նա կարող է հասցնել մեծ թվով քեռծվածքներ և ծակծկել։

Թռչյուններից տարածված են որորներ, մրրկահավեր, սուզաբադեր, ձկնկուլներ և մի շարք այլ տեսակներ։ Կաթնասուներից Սև ծովում ներկայացված են երկու տեսակ դելֆիններով (սպիտակակող դելֆին և աֆալինա), ազովասեվծովյան սովորական ծովախոզուկներ (երբեմն անվանում են ազովյան դելֆին), ինչպես նաև սպիտակափոր փոկ[5]։

Կենդանիների որոշ տեսակներ, որոնք մշտական չեն բնակվում Սև ծովում, հիմնականում բերվում են այնտեղ Բոսֆորի և Դարդանելի նեղուցով հոսանքի շնորհիվ, կամ լողում են ինքնուրույն։

Հետազոտման պատմություն խմբագրել

Սև ծովի հետազոտությունները սկսվել են անտիկ ժամանակաշրջանից, հույների նավարկությունների հետ մեկտեղ, որոնք ծովի ափերին ստեղծել էին իրենց բնակավայրերը։ Արդեն մ․թ․ա․ 4-րդ դարում հին հունական գրականությունմ կային աշխատանքները ծովերի և ծովագնացությունների մասին՝ հին նավավարության ձեռնարկները։ Հունական և հռոմեական հեղինակաները, հատկապես Պլինեի Ավագը, շատ հավաստի ներկայացրել է ծովի երկրաչափական չափսերը, նրա խորությունը, շեշտել խիստ կլիման[31]։ Ներկայացնելով գետերը, որոնք թափվում են ծով, անտիկ հեղինակաները նշում էին նրանց անալիացման գործոնը, որը ձևավորելով ջրավազանի աղության նվազեցմումը[32]։ Հունական և հռոմեական աշխարհագետները տեղեկացնում էին ձկների սեզոնային միգրացիաների մասին ՝ դեպի Մարմարա և Էգեյան ծովեր և հակառակը, ինչպես նաև ծովի մեջ ներքին միգրացիան[33]։

Սև ծովում հարավային սլավոնների առաջին նավարկությունների մասին տեղեկություներ կային դեռևս 6-ից 7 դարերում։ Կիևյան Ռուսիայի առաջացման հետ սլավոնների ծովային հետազոտությունները ակտիվացան. ռուսական նավերը մեկ անգամ չէ որ պաշարել են Կոստանդնուպոլիսը։ Օլեգի (907 թվական) դեպի Կոստանդնուպոլիս արշավի ժամանակ, Սվյատոսլավ Իգորովեչի (968-ից 971 թվականներ) բուլղարական արշավը, համաձային տարեգրությունների, մասնակցել են հարյուրավոր, եթե ոչ հազար նավեր[34]։ Սևծովյան հատված մոնղոլների գալով և այնտեղ թուրքերի հաստատումով ռուսների ակտվությունը Սև ծովում զգալիորեն նվազեց, բայց չդադարեց։ Աղբյուրները նշում են ծովով տեղափոխությունը Տրապեզոնդից (Տրապիզոն) դեպի Կաֆֆա (Թեոդոսիա), որը տեղի է ունեցել 1472 թվականին Աֆանասի Նիկիտինի կողմից, ով վերադառնում էր «Քայլել երեք ծովերով» արշավից։ 16-ից 17-րդ դարերում ծովի ջրերը ակտիվորեն ուսումնասիրում են Դոնյան և Զապորոժյան կազակները, որոնք բազմիցս հայտնվել են Տրապեզոնդի, Սինոպա, Կոստանդնուպոլիս[35]։

Ռուսական ջրագրական աշխատանքները Սև ծովում սկսվել են միայն Պետրոս Մեծի իշխանության օրոք։ Սև ծովի ուսումնասիրման գործում կարևոր գործոն դարձավ 1696 թվականին «Ամրոց» նավի նավարկությունը Ազովի ծովից դեպի Կոստանդնուպոլիս[36]։ Պետրոսը նավարկության ժամանակ նավերը հանդերձավորում էր, հանձրարարել ճանապարհի ընթացքում կատարել քարտեզագրական աշխատանքներ։ Դրա հետևանքով կազմվեց «Սև ծովի ուղիղ քարտեզ Կերչից դեպի Արքա Գրադ», անցկացնելով խորության չափումներ։ XVIII դարի երկրորդ կեսը նշանավորվեց Ռուսական կայսրության համար Թուրքերի հետ պատերազմներով դեպի Սև ծով ելքի համար, որի հետ զուգահեռ իրականացվում էին նրա ջրաբանական հետազոտությունները[37]։

 
Սև ծովի քարտեզը («Cara Denghiz») կազմված Նիկոլաս Վիտսենի կողմից

Ծովի առավել լուրջ հետազոտությունները վերաբերվում են XVIII—XIX դարերի վերջերում։ Մասնավորապես այդ դարերի ընթացքում ռուս գիտնականներ ակադեմիկոսներ Պետեր Պալասը և Միդենդորֆը հետազոտել են Սև ծովի ջրի հատկությունները և բուսականությունը։ Այդ տարիների կարևոր գիտական արշավներից է ռուս-ֆրանսիական համատեղ արշավը նավապետ Գոտեի, կապիտան լետյենանտ Մ․Բ․ Վերխանի և ղեկապետ Գրիգոեվի ղեկավարությամբ (1820 թվական), «Նիկոլայ» երկկայմ առագաստանավով և «Գոլուբոկ» զբոսանավով Եգոր Մանգանարիի ջրաբանական արշավը (1826-ից 1836 թվականներ), Լեյտենանտ Գրիգորի Բուտակովի և Իվան Շեստակովի արշավը «Պոսպեշնի» և «Սկորի» միակայմ առագաստանավերով (1847֊ից 1850 թվականներին)։ 1816 թվականին հայտնվեց Սևծովյան ափի նկարագրությունը, որը կատարել էր Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելինգսհաուզենի կողմից, 1817 թվականին թողարկվեց Սև ծովի առաջին քարտեզը, 1842 թվականին առաջին ատլասը, 1851 թվականին առաջին նավավարության ձեռնարկը[38]։ Ծովի կենդանական և բուսական աշխարհի հետազոտության մեջ մեծ ներդրում ունենալու առումով կարելի է առանձնացնել մի քանի գիտնականների, որոնցից են Հենրիխ Ռատկենը, Կարլ Կեսսլերը, Վ․ Ի․ Չերնյավսկին[39], Վասիլի Ուլյանինը, Նիկոլայ Բոբրեցկին և Ն․ Ա․ Գրեբնիցկին։ 1801 թվականին Նիկոլաևում հիմնադրվեց Սև ծովին կից առաջին ջրաօդերևութաբանական կայանը, հետագա տարիներում այդպիսի կետեր կառուցվել են Խերսոնում, Օդեսայում և այլ վայրերում[40]։

Սև ծովում մշտական գործող կենսաբանական կայանների կառուցման նախաձեռնությունը պատկանում է ռուս անվանի գիտնական և ճանապարհորդ Միկլուխո-Մակլային[41]։ 1871 թվականից Սևաստոպլում սկսեց գործել առաջին կենսաբանական կայանը (ներկայումս Հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտ), որը զբաղվում էր Սև ծովի կենդանի աշխարհի պարբերական հետազոտություններով[42]։ Սև ծովի գիտական հետազոտության պարբերական բնույթի սկիզբը տրվեց XIX դարի վերջերում տեղի ունեցած երկու իրադարձությունները՝ բոսֆորյան հոսանքների հետազոտությունը (1881-ից 1882 թվականներին) և իրականացված երկու օվկիանոսագիտական խորաչափական արշավները (1890-ից 1891 թվականներին)[43]։ XIX դարի վերջում Իոսիֆ Շպինդլերի ղեկավարությամբ իրականացված արշավը բացահայտեց ջրի խորքային շերտերում ծծմբաջրածին առկայությունը, հետագայում արշավի մասնակից հայտնի ռուս քիմիկոս Զելինսկին տվեց այդ երևույթի բացատրությունը[44]։

 
Կանցիվելում օվկիանոսագիտական կառամատույց

Սև ծովի հետազոտությունները շարունակվեցին նույնիսկ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Ավազանի էկոլոգիայի և ջրաբանության հետազոտության մեծ զգալի արդյունքների հասավ Ազովասևծովյան գիտաարհեստագործնական արշավը Նիկոլայ Կնիպովիչի ղեկավարությամբ (1922-ից 1928 թվականներ), Սևծովյան օվկիանոսագիտական արշավը (1923-ից 1935 թվականներ)[45]։ 1919 թվականին Կերչում ստեղծվեց ձկնաբանական կայան (հետագայում վեածվելով Ծովային ձկնատնտեսության և օվկիանոսագիտություն Ազովասևծովյան ինստիտուտ, այժմ Հարավային ծովային ձկնատնտեսության և օվկիանոսագիտական գիտահետազոտական ինստիտուտ[46] կամ ՀրվՁՕԳՀ)։ 1929 թվականին Ղրիմում, Կացիվելիում բացվեց ծովային ջրաֆիզիկական կայան (այժմ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիաի ծովային ջրաֆիզիկայի ինստիտուտի փորձարարական բաժնի)։

Սև ծովի շրջանի ջրի հետազոտությանը ուղղված գիտական գործունեությունը կանգնացվեց Հայրենական մեծ պատերազմի պատճառով, ջրաօդերևութաբանական ծառայությունները ուղղորդվեցին բանակի և նավատորմի կարիքները հոգալու համար։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո գիտական աշխատանքները վերսկսվեցին ամբողջ ուժով։ Միջազգային ջրաֆիզիկական տարին (1957-ից 1959 թվականներ) նշանավորվել են ծավալուն ընդգրկումով միջգերատեսչական արշավներով պրոֆեսոր Ն․ Բելինսկու[40] գլխավորությամբ։ Սև ծովի հետազոտության վերջին տարիներում ավելի շատ սկսեցին հիմք ընդունել նոր տեխնիկական հայտնագործությունները (ռադիոնավագնացության կորդինատային համակարգ, այնպիսի չափողական գործիքներ ինչպիսին է ալիքագրաֆ, էխոգրաֆ, ավտոմատ ինքնագրերը)։ Հոսանքների հետազոտության համար սկսեցին օգտագործել հատուկ հետազոտական նավեր, ինչպես նաև օդանկարահանումների տվյալները[40]։ 1957 թվականից իրականացվում է Սև ծովի հատակի պարբերաբար սեյսմիկ հետազոտություններ, 1975 թվականին հոտազոտական նավից առաջին անգամ իրականացվեց խորջրային հորատում (1 կմ խորության վրա)[5]։

1970-ից 1980 ական թվականների հետազոտությունների արդյունքները նոր հիմք դարձան Սև ծովի ջրի շրջապտույտի և ջավալի, ու ջրի աղտոտվածության մասին։ Հատակի ռելիեֆի և գետնի մասին մանրամասն հետազոտությունները և տվյալների հավաքագրումը հնարավորություն են տվել 1990 -ական թվականներին թողարկել նավագնացության քարտեզների մանրամասն հավաքածու, որը Սև ծովի տարածքը ամբողծությամբ ներառում է իր մեջ[40]։ 1980 թվականին Կանցիվելում ծովային ջրաֆիզիկայի կայանում կառուցվել է Եվրոպայում առաջին օվկիանոսագիտության կառամատույցը[47]։ 1980-ական թվականների կեսերին ծովի գիտական հետազոտությամբ զբաղվում էին արդեն տասնյակ կազմակերպություններ, որոնք ունեին տպավորիչ օվկիանոսագիտական նավատորմ։ XX դարի վերջում ավելացավ միջպետական գիտական ծրագրերի և արշավների դերը, այսպես 1990-ից 1995 թվականներին Բուլղարիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի գիտնականները համատեղ աշխատել են HydroBlack, CoMSBlack, NATO TU Black Sea ծրագրերով[40]։ Տարբեր երկրների հետազոտողների ջանքերը ուղղված են համաքված մեծ ծավալի տեղեկությունների հավաքագրմանը և մշակամանը ի շնորհիվ հաշվարկված կարգի։ Միջազգային արշավները լուծում են միջկարգապահական խնդիրները, առաջին հերթին ուղղված է էկոլոգիական մոնիթորինգի անցկացման վրա (օրինակ՝ 1998-ից 2004 թվականներին ԱՏԷՄԻԳ-ի հովանու ներքո անցկացված հետազոտությունները)[40]։

 
Տեսարան դեպի Օդեսայի նավահանգիստ

Տնտեսություն խմբագրել

Տրանսպորտային նշանակություն խմբագրել

Սև ծովի մեծ տրանսպորտային նշանակությունը մեծ է նրա ափերին գտվող պետությունների համար։ Ծովային փոխադրումների զգալի մասը կազմում է հեղուկանավ հեղուկանավների երթը, որը ապահովում է Ռուսաստանի նավահանգիստներից (առաջին հերթին Նովոռոսիյսկից և Տուապսեից) և Վրաստանից (Բաթումի) նավթի և նավթամթերքի արտահանումը։ Նովոռոսիյսկի նավթատերմինալները կարող են ընդունել սուպերհեղուկանավներ։ Ածխաջրածնի արտահանման ծավալները զգալիորեն պակասում են Բոսֆորի և Դարդանելի նեղուցների սահմանափակ անցողիկության շնորհիվ։ Յուժնիյ քաղաքում կառուցված է նավթատերմինալ, որը ընդունում է նավթ Օդեսաից դեպի Բրոդի նավթամուղից[48]։ Ինչպես նաև գործում նավթամուղի կառուցման ծրագրեր Բուրգասից Ալեքսանդրապել (2011 թվականի վերջում նրա շինարարությունը կասեցվել է անհայտ ժամանակով Բուլղարիայի հրաժարվելու պատճառով) և Սամսունից Ջեյխան՝ շրջանցելով Սևծովյան նեղուցները[49]։ Սև ծովի հատակով անցնում է գազամուղ «Գալուբոյ պատոկ», որը միացնում է Ռուսաստանը և Թուրքիան։ Գազամուղի խորջրյա հատվածի երկարությունը, որը ընկած է Կովկասի Սևծովյան ափին գտնվող Արխիպո-Օսիպովկա գյուղի և Թուրքիայի ափի՝ Սամսուն քաղաքից 60 կմ հեռավորության վրա, կազմում է 396 կմ[50]։ Կա նախագիծ գազամուղի հզորացման համար լրացուցիչ խողովակների անցկացման եղանակով, ինչպես նաև նոր ստորջրյա «Յուժնի պոտոկ» գազամուղի կառուցում[51]։

Սև ծովով է անցնում միջազգային տրանսպորտային ՏՐԱՍԵԿԱ (TRACECA` Transport Corridor Europe — Caucasus — Asia, Եվրոպա — Կովկաս— Ասիա)[52] ուղղին։ Սևծովյան նավահանգիստները համարվում են մի քանի պանեվրոպական տրանսպորտային միջանցքը։

XX և XXI դարերի սահմանագծին Ազովի և Սև ծովի ավազանների փոխադրումների ավելի քան կեսը ընկնում էին արտաքին առևտրին։ Բացի հիմնական տեղ զբաղեցնող նավթից և նավթամթերքից արտահանվում էին հանքաքարեր, մետաղ, ցեմենտ (վերջին տարիներին հիմնական արտահանվող ապրանքներից են դարձել սերմը, որը ավել վաղ ժամանակներում հակառակը ամենաշատն էր ներկրվում)։ Ներկրման առավել մեծ ծավալը ընկնում է գունավոր մետղների, մետաղի, շաքարի և այլ սննդամթերքի, ավտոմեքենաների և սարքավորումների վրա[53]։ Սև ծովի ավազանում լավ զարգացած է բեռնարկղային փոխադրումները, գործում է խոշոր բեռնարկղային տերմինալներ։ Զարգանում է լիխտերների օգնությամբ տեղափոխությունը, աշխատում է երկաթգծային լաստանավային գետանցը Չերնոմորսկոեից (Ուկրաինա) դեպի Վարնա (Բուլղարիա) և Չերնոմորսկոեից (Ուկրաինա) դեպի Բաթումի (Վրաստան)։ Սև ծովում զարգացած է նաև ուղևորափոխադրումները (ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանց ծավալը զգալիորեն նվազել է)։

Բեռնափոխադրումների ծավալով (2010 թվակին տվյալներ)[54] Սև ծովի առավել խոշոր նավահանգիստներն են՝ Նովոռոսիյսկի ծովային առևտրային նավահանգիստը (Ռուսաստան, 76,2 մլն տոննա), Կասպիան խողողովակաշարային կոնսորցիումի նավթային նավահանգիստ (Ռուսաստան, 36,4 մլն տոննա), Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստ (Ուկրաինա, 24,7 մլն տոննա), Տուապսեինյան ծովային առևտրային նավահանգիստ (Ռուսաստան, 18,5 մլն տոննա), Յուժնիյ ծովային առևտրային նավահանգիստ (Ուկրաինա, 18,2 մլն տոննա), Մարիուպոլյան ծովային առևտրային նավահանգիստ (Ուկրաինա, 15,9 մլն տոննա), Իլիչևյան ծովային առևտրային նավահանգիստ (Ուկրաինա, 15,0 մլն տոննա), Էրդմիր (Թուրքիա, 13,0 մլն տոննա)։

Դոն գետով, որը թափվում է Ազովի ծով, անցնում է գետային ջրային ճանապարհ, որը միացնում է Սև ծովը Կասպից ծովին (Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքով և Վոլգայով), Բալթիկ ծովին և Սպիտակ ծովին (Վոլգա-Բալթյան ջրային ճանապարհով և Բելամորա-Բալթյան ջրանցքով)։ Դանուբ գետը ջրանցքների համակարգի շնորհիվ միացնում է Հյուսիսային ծովին։

 
Օդեսայի շուկայում ձուկ (կիլկա, կամ շպրոտ)

Ձկնարդյունաբերություն խմբագրել

Արդյունաբերական նշանակություն Սև ծովում ունեն ձկների հետևյալ տեսակները՝ Կիլկա (շպրոտ), երկայնաձուկ, անձրուկ (խասի), թյունիկ, շիղաձուկ, բրամ, ծովատառեխ[5]։ Հիմնական ձկնային նավահանգիստներն են՝ Օդեսան, Սևաստոպոլը, Կերչը, Նովոռոսիյսկը և այլն։

XX դարի վերջին տարիներին և XXI դարի սկզբին ձկնային պաշարները զգալիորեն նվազեցին ձկնաորսության և ծովի էկոլոգիական վիճակի վատացման պատճառով։ Զգալի խնդիր է ներկայացնում արգելված հատակային ուռկանաորսումը և որսագողությունը, հատկապես թառափավորներինկատմամբ։

Ռեկրեացիոն նշանակություն խմբագրել

 
Գելենջիկ (հետին պլանում Առագաստ ժայռը)

Բարենպաստ կլիմայական պայմանները Մերձսևծովյան շրջաններում պայմանավորում է նրա զարգացումը որպես կարևոր կուրորտային շրջան։ Խոշոր կուրորտային շրջաններին է առնչվում՝ Ղրիմի հարավային ափը (Յալթա, Ալուշտա, Սուդակ, Կոկտեբել, Թեոդոսիա), Կովկասի սևծովյան հատվածը (Անապա, Գելենջիկ, Սոչի), Պիցունդա, Գագրա, Բաթումի, Բուլղարիայի սևծովյան ափը (Ոսկե Ավազներ և Արևային ափ), Ռումինիայի սևծովյա ափը (Մամայա, Էֆորիե)։

 
Անապայի քաղաքային լողափը

Կովկասի սևծովյան հատվածը համարվում է Ռուսաստանի դաշնության հիմնական կուրորտային շրջանը։ 2005 թվականին այստեղ այցելել են մոտավորապես 9 միլիոն զբոսաշրջիկ, 2006 թվականին ըստ Կրասնոդարի երկրամասի ղեկավարների կանխատեսումների այդ թիվը պետք է հասներ ոչ պակաս քան 11-ից 11,5 միլիոն հանգստացող[55]։ Սև ծովի ռուսական ափում հաշվում է ավելի քան 1000 հանգստյան տներ, առողջարաններ և հյուրանոցներ, նրանց քանակը մշտապես աճում է[55]։ Սև ծովի ռուսական ափի տրամաբանական շարունակություննը է Աբխազիայի առափը, որի կարևոր կուրորտներն են Գագրան և Պիցունդանդեռ սովետական ժամանակներում եղել են հանրաճանաչ։ Կովկասի սևծովյան ափի կուրորտային ինդուստրիայի զարգացումը կանգ է առնում համեմատաբար կարճ եղանակային սեզոնով (համեմատելով օրինակ՝ Միջերկրական ծովի), էկոլոգիական, տրանսպորտային խնդիրներով[56], իսկ Աբխազիայում նրա կարգավիճակաի բաց մնալը և Վրաստանի հետ նոր զինված բախման վտանգը։

Էկոլոգիա և բնության պահպանություն խմբագրել

Սև ծովի ափամերձ հատվածը և գետային ավազանը, որոնք թափվում են նրա մեջ համարվում է մեծ անթրոպոգեն ազդեցության գոտի, որը մարդկանցով խիտ բնակեցված է եղել դեռ վաղ ժամանակներից։ Սև ծովի էկոլոգիական վիճակը ընդհանուր առմամբ անբարենպաստ է։

Ծովի էկոլոգիական հավասարակշռությունը խախտող հիմնական գործոններից կարելի է առանձնացնել հետևյալները՝

  • Ծով թափվող գետերի մեծ աղտոտվածությունը, հատկապես արտերից եկող աղբյուրներով, որոնք պարունակում են հանքային պարարտանյութեր, հատկապես նիտրատներ և ֆոսֆատ[13]։ Դա իր հետ բերում է ծովի ջրի գերպարարտարացում (Էվտրոֆիկացիա), ինչպես հետևանք ֆիտոպլանկտոնի մեծ աճը («գունավոր» ծովեր՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճը), թափանցիկ ջրերի պակասում, բազմաբջիջ ջրիմուռներ վերացում։
  • Ծովի աղտոտեումը վավթով և նավթամթերքով (ամենաաղտոտված մասերն են համարվում ծովի արևմտյան մասերը, որտեղ և տեղի է ունենում ամենամեծ ծավալի բեռնանավերի փողադրումները, ինչպես նաև նավահանգիստների ջրատարածությամբ[13])։ Ինչպես հետևանք, դա բերում է ծովային կենդանիների վախճանմանը, որոնք ընկել են նավթային հետքերի վրա, ինչպես նաև մթնոլորտի աղտոտվածությանը ջրի մակրևույթից նավթի և նավթամթերքի գլորշիացման հետևանքով։
  • Ծովի ջրի աղտոտումը մարդականց կենսագործունեության հետևանքով առաջացած աղբից։ Այսպես, Եվրոպայի 20 երկիրնրը իրականացնում են չմաքրված կամ ոչ բավական մաքրված կեղտաջրեր թափում դեպի Սև ծով, այդ թվում Դանուբի, Պրուտի և Դնեպրի միջոցով, հատկանշական է, որ հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է հյուսիսարևմտյան, նրա առավել ծանծաղ հատվածում, որտեղ ծնունդ են առնում ամբողջ կենդանի օրգանիզմների 65 %-ը և տեղակայված է հիմնական ձվադրատեղը[57]։ Աղտոտվածության ևս մեկ փաստ՝ Սև ծովի առափնյա մասայական կառուցապատումները, որի հետևանքով այն հատվածներում որտեղ իրականացվում է կառուցապատումները ծովի հատակը աղտոտված է բետոնի մնացորդներով, ցեմենտային փոշով և տարբեր քիմիական նյութերով, որոնք օգտագործվում են շինարարության ժամանակ[58]։
  • Ձկան համատարած որսը, որը խորացված է Սև ծովի երկրների միջև որևէ պայնավորվածության բացակայությունը, որը կկարգավորեր ձկնային պաշարների տարածքային շահագործումը[59]։ Դրա հետևանքով, ինչպես նշում են բրիտանացի գիտնականները, սևծովյան գիշատիչների հարմարում ծովին և ձկնային պաշարների օգտագործմանը վերջին 50 տարվա ընթացքում բերել է ծովի էկոհամակարգի կտրուկ փոփոխությունների։ 1970-ական թվականներին կրճատվել են խոշոր գիշատիչների ցեղատեսակները՝ դելֆինները, Սկումբրիան և Թյուննոսների[60]։ Դրա հետևանքով, բազմացան ավելի փոքր ձկները, ինչպեսին են կիլկին և խամսին։ Ձկնորսները կենտրոնացել են փոքր ձկների վրա և 1990-ական թվականներին նրանցից նույնպես չմնաց։ Դրա հետևանքով մեդուզաները լրացրին ազատված էկոլոգիական որմնախորշերը, կազմելով՝ համաձայն Շրջակա միջավայրի մասին Եվրոպական գործակալության տվյալներով կազմելով Սև ծովի ամբողջ կենդանական աշխարհի 90 %-ը[60]։
  • Արգելված, բայց ամենուրեք օգտագործվող խորքային ուռկաորսումը, որը ոչնչացնում է խորքային բիոցենոզը[61]։
  • Կազմի փոփոխությունը, էգերի քանակի նվազեցումը և ջրային աշխարհի մուտացիան անթրոպոգեն ազդեցության շնորհիվ (այդ թվում բական աշխարհի հիմնական տեսակների փոփոխությունը էկզոտիկական տեսակներով, որը հայտնվել է մարդու ներգործունեության հետևանքով)։ Այսպես օրինակ՝ ՀրվՁՕԳՀ Օդեսայի մասնաճուղի մասնագետների գնահատականով, միայն մեկ տասնամյակում (1976-ից 1987 թվականներին) աֆալինա դելֆինների գլխաքանակը կրճատվել է 56 հազարից մինչև 7 հազարի[62]։ Միևնույն ժամանակ, Սև ծովում նավարկող նավերի կողմից այսպես կոչված ծանրաբեռային ջրերի համատարած բաց թողնումը ավազան, ջրում հայտնվում էին ծովային օրգանիզմներ, որոնք բնական պայմաններում չպետքէ այդտեղ լինեին։ Այդպիսի եղանակող Սև ծովում հայտնվել են այնպիսի տեսակներ, ինչպիսին են ծովային ռապանան[58] և Mnemiopsis leidyi[60] սանրակիրները, որոնք պատճառել է զգալի վնաս տեղական էկոհամակարգին։

Սև ծովի ջրին և հյուսիսարևմտյան առափնյա հատվածներին, հատկապես Կերչյան նեղուցին զգալի վնաս են հասցրել 2007 թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցաց փոթորիկը, որի հետևանքով խորտակվեց բեռնանավ և մի քանի չորանավեր, որոնք տեղափոխում էին տեխնիկական ծծումբով։ Ջրում են հայտնվել ավելի քան 1600 տոննա մազութ և 6800 տոննա ծծումբ՝ Սև և Ազովի ծովերի ընդհանուր աղտոտվածության մակերեսը գերազանցում էր 660 կմ², իսկ ափի ընդհանուր աղտոտվածության ձգվում էր 183 կմ[13]։

Մի շարք մասնագետների կարծիքով Սև ծովի էկոլոգիական վիճակը վերջին տասնամյակներում վատացել է, չնայած նրան որ մերձսևծովյա երկրներից որոշի կողմից տնտեսական ակտիվության նվազման։ Ղրիմյան գիտության ակադեմիայի նախագահ Վիկտոր Տարասենկոն հայտնել է կարծիք, որ Սև ծովը աշխարհի ամենաաղտոտված ծովն է[63]։

Շրջակա միջավայրի պահպանման համար Սև ծովի շրջանում 1996 թվականին կայացվել է ACCOBAMS («Agreement on the Conservation of Cetaceans of the Black Sea, Mediterranean Sea and Contiguous Atlantik Area») որոշումը, որտեղ գլխավոր հարցերից մեկն էր դելֆինների և կետերի պահպանումը[64]։

Հիմնական միջազգային փաստաթուղթը, որը կարգավորում է Սև ծովի պահպանման հարցերը, համարվում է Սև ծովի աղտոտումից պահպանության կոնվեցիան[65], ստորագրված է վեց սևծովյան պետությունների կողմից՝ Բուլղարիա, Վրաստան, Ռուսաստան, Ռումինիա, Թուրքիա և Ուկրաինա, 1992 թվականին Բուխարեստում (Բուխարեստի կոնվեցիա)։ 1994 թվականի հունիսին Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները Սոֆիայում համագործակցության կոնվեցիա են ստորագրել Դանուբ գետի պապանության և կայուն զարգացման համար[66]։ Ինչպես հետևանք նշված համաձայնություններին ստեղծվել է Սևծովյան հանձնաժողով (Ստամբուլ)[67] և Դանուբ գետի պահպանության միջազգային հանձնաժողով (Վիենա, 1998 թվական)[68]։ Նշված կառույցները իրականացնում են համակարգող գործողություն բնապահպանական ծրագրերին, իրականացվող կոնվեցիայի շրջանակներում։

1996 թվականի հոկտեմբերի 31-ին Բուլղարիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան ընդունվել է մարտավարական նախագիծ Սև ծովի պահպանության և վերականգման համար։ Այդ իրադրության հիշատակի համար հոկտեմբերի 31-ին Սևծովյան երկրների շրջանում նշվում է Սև ծովի միջազգային օրը, կատարվում է ափերի մաքրում, այլ էկոլոգիական միջոցառումներ[69]։

 
Հովհաննես Այվազովսկի «Սևծովյան ափ Թեոդոսիայում» (1839)

Սև ծովը արվեստում խմբագրել

Սև ծովը և ղրիմյան բնությունը դարձել են հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ներշնչանքի աղբյուրը։ Փոթորիկը և հանգիստ հարթությունը, ծովափերը, ժայռերը, աննկատ ծովախորշերը Սև ծովի ափին դարձել են նկարչի բազմաթիվ աշխատանքների պատկերման օբյեկտ[70]։ Թոդոսիայում գործում է Հովհաննես Այվազովսկու անվան ազգային պատկերասրահը։

 
Այվազովսկու պատկերասրահ

Բարենպաստ կլիման և արևոտ օրերի զգալի քանակությունը գրավել է Սև ծովի ափին նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ կինոնկարահանողներին։ Բազմաթիվ ֆիլմեր, որոնք մտել են սովետական (ներկայումս ռուսական և ուկրաինական) կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, նկարահանվել է Օդեսյան կինոստուդիայում, Յալթայան կինոստուդիա (սովետական ժամանակ 1963 թվականից Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի նկարահանման կենտրոնական կինոստուդիա, ակտիվորեն օգտագործվում էր ԽՍՀՄ-ի կողմից բնապայման նկարահանությունների համար), ինչպես նաև ուրիշ կինոընկերությունների կողմից[71][72][73][74]։ Սև ծովն իրենց ֆիլմերում նկարահանել են նաև այլ ռեժիսորներ. այդ ֆիլմերից հայտնի են՝ «Վառ կարմիր առագաստները», «Երկկենցաղ մարդը», «Ադամանդե ձեռքը», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ասսա» և այլն։ Մեծ ճանաչում է ունեցել Սև ծովում Սերգեյ Էյզենշտեյնի նկարված «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը[72][75]։

Սևծովյան թեմատիկան իր արտացոլումն է գտել մի շարք գրողների և բանաստեղծների աշխատանքներում։ Այդպիսի ստեղծագործություններ են՝

  • «Սև ծովի ալիքները»՝ Վալենտին Կատաևի վեպերի շարքը
  • «Սև ծով»՝ Միխայիլ Բուլգակովի ստեղծագործություն
  • «Սև ծով»՝ Կոնստանտին Պաուստովսկիի պատմվածքը
  • «Սև ծովի գաղտնիքը»՝ Յուրի Կուզնեցովի բանաստեղծությունները
  • «Սև ծովի մոտ»՝ Լեոնիդ Ուտյոսովի երգը (երաժշտություն Մոդեստ Տաբանիկով, բառեր Սեմյոն Կիրսանով)
  • «Սև ծով»՝ Յլիյա Կիմի երգը
  • «Սև ծով»՝ Գեորգ Օթսի կատարմամբ երգը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=3319
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  3. 3,0 3,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Երևան, «Լույս», էջ 290։
  4. «Вооруженные силы Грузии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Чёрное море // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. В. Михайлов. «Где же ты, Ковчег?». // Парламентская газета, 18 июля 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  7. Виноградов, 1958, էջ 10
  8. «Найдено доказательство потопа - не Всемирного, но «регионального»». // old.computerra.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  9. 9,0 9,1 Свойства вод Чёрного моря Արխիվացված 2016-01-26 Wayback Machine // blacksea-education.ru
  10. «Румыния и черноморский газ». // trubagaz.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  11. Научно-исследовательское судно «Московский Университет»
  12. Перлова Е. В. Коммерчески значимые нетрадиционные источники газа — мировой опыт освоения и перспективы для России Արխիվացված 2012-11-16 Wayback Machine
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Ежегодник состояния морей России по гидрохимическим показателям. 2008 год. Чёрное море». // oceanography.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  14. «Ежегодник состояния морей России по гидрохимическим показателям. 2008 год. Чёрное море. (Со ссылкой на: Суховей В.Ф. Моря Мирового океана. - Л., Гидрометеоиздат, 1986, 288 с., Mee L., Jeftic L. AoA Region: Black Sea. - UNEP, 2009, 9 p.». // oceanography.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  15. «Гидрофизические характеристики». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  16. Моря СССР
  17. 17,0 17,1 Сероводород Արխիվացված 2011-09-10 Wayback Machine, Статьи о Сочи
  18. ВЗРЫВ ЧЁРНОГО МОРЯ. РЕАЛЬНО ЛИ ЭТО? Արխիվացված 2019-11-02 Wayback Machine, НЕЗАВИСИМЫЙ НАУЧНО-ТЕХНИЧЕСКИЙ ПОРТАЛ
  19. А. Ю. Леин, М. В. Иванов. Крупнейший на земле метановый водоем. «Природа», № 2, 2005
  20. http://www.randewy.ru/gml/shev10.html
  21. 21,0 21,1 Институт океанологии Российской Академии Наук. Атлас «Чёрное море 2000»
  22. См. esimo.oceanography.ru — Чёрное море / Гидрология / Гидрологический режим / Соленость воды , Сюрпризы Природы // Наука и Жизнь, № 2, 2006 год
  23. «Новороссийская бора и байкальская сарма». // meteoweb.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  24. «ЕСИМО». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  25. В. Е. Заика Экология ноктилюки Noctiluca scintillans (Macartney) в Чёрном море // Морський екологічний журнал. — 2005. — В. № 4. — Т. IV.
  26. Ю.И. Кантор Биологические и исторические тайны рапаны // Природа. — 2003. — В. № 3.
  27. «День Чёрного моря: проблемы экосистемы». // rgo.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  28. Population dynamics, ingestion, growth and reproduction rates of the invader Beroe ovata and its impact on plankton community in Sevastopol Bay, the Black Sea // J. Plankton Res. (2003) 25 (5): 539-549. doi:10.1093/plankt/25.5.539
  29. 29,0 29,1 «Опасные животные Черного моря». // blacksea-education.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  30. Александр Вершинин. «Моллюски Черного моря и их ракушки». Живое Черное Море. blacksea-education.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  31. Виноградов, 1958, էջ 6,7
  32. Виноградов, 1958, էջ 8
  33. Виноградов, 1958, էջ 9
  34. Виноградов, 1958, էջ 11
  35. Виноградов, 1958, էջ 12
  36. Балязин В. Н. «Начало Петровской эпохи». // litmir.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  37. Виноградов, 1958, էջ 13,14
  38. Виноградов, 1958, էջ 14
  39. «Н. В. Шадрин. Забытый пионер морской биологии и археологии Чёрного моря». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 40,5 Нарис з історії вивчення Чорного та Азовського морів // Океанографічний атлас Чорного та Азовського морів.
  41. Виноградов, 1958, էջ 19
  42. «Институту биологии южных морей им. А.О. Ковалевского НАН Украины – 140 лет». // ibss.nas.gov.ua. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  43. Виноградов, 1958, էջ 24
  44. «ИССЛЕДОВАНИЯ МОРЕЙ С 60-х ГОДОВ XIX в. ДО 1917 г. Часть 2». // flot.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  45. Виноградов, 1958, էջ 38-45
  46. «ЮгНИРО». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  47. «Филиал МГУ в г. Севастополе». // msusevastopol.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  48. Нефтепровод планировалось продлить до польского города Плоцк для транспортировки нефти далее до порта Гданьск, таким образом создав трансъевропейский маршрут Одесса — Гданьск
  49. Алексей Топалов. «Труба в обход Болгарии». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  50. «Вести.Ru: Газопровод "Голубой поток"». // vesti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  51. «Строительство «Южного потока» начнется уже в декабре 2012 года». // gazprom.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  52. «Страны. TRACECA ORG». // traceca-org.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  53. Коллектив авторов. Экономическая география России. Учебник для вузов. — М.: ИНФРА-М, 1999.
  54. Юлия Кузнецова. «Грузооборот портов Чёрного и Азовского морей за 2011 год: некоторые тенденции. Обзор BSNews». // blackseanews.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  55. 55,0 55,1 «Курорты Краснодарского края готовятся принять 11,5 млн отдыхающих». // web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  56. «С таким экстримом туристы еще не сталкивались. НТВ.Ru». // ntv.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  57. «Экологические проблемы Черного моря. Справка РИА Новости». // artificialreefs.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  58. 58,0 58,1 Дмитрий Смирнов. «Черноморский апокалипсис». // crimea.comments.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  59. Александр Пархоменко. «Чрезмерный вылов рыбы в Черном море: международная игра без правил». // new-sebastopol.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  60. 60,0 60,1 60,2 «Рыбаки "распустили в Черном море медуз"». // news.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  61. Болтачёв А. Р. Траловый промысел и его влияние на донные биоценозы Чёрного моря // Морський екологічний журнал. — 2006. — В. № 3. — Т. V.
  62. Звери Чёрного Моря. Симферополь: Таврия, 1996. ISBN 5-7780-0773-6
  63. Лиана Кашкет. «Самое грязное море в мире соответствует своему названию». // cry.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  64. «Угода про збереження китоподібних Чорного моря, Середземного моря та прилеглої акваторії Атлантичного океану» (ուկրաիներեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  65. «Конвенция о защите Чёрного моря от загрязнения». // businesseco.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  66. «Национальный диалог по водной политике в Молдове в сфере комплексного управления водными ресурсами» (PDF). // acva.md. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  67. «The Commission on the Protection of the Black Sea Against Pollution». // blacksea-commission.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  68. «ICPDR - International Commission for the Protection of the Danube River». // icpdr.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  69. Эмма Гилева. «Международный День Черного моря: событие для всех». // blacksea-commission.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  70. «Картинная галерея Айвазовского. Биография художника». // aivazovsky.euro.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  71. «Незалежное кино W → O → S». // w-o-s.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  72. 72,0 72,1 ««Голливуд» на берегу Черного моря (киноискусство Одессы)» (PDF). // kruk.odessa.ua. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  73. «Историческая справка об Одесской киностудии». // odessafilm.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  74. «Легенда Крыма». // Рабочая газета, № 127 от 20 июля 2011 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  75. «Ялтинская киностудия». // poluostrov-krym.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Կենդանական աշխարհ խմբագրել