Տիտուս Լուկրեցիուս Կարուս

Տիտուս Լուկրեցիուս Կարուս (լատին․՝ Titus Lucretius Carus, մ.թ.ա. մոտ 98-55 թթ.), հռոմեացի փիլիսոփա և բանաստեղծ։

Տիտուս Լուկրեցիուս Կարուս
Titus Lucretius Carus
Ծնվել էմ. թ. ա. 94 Պոմպեյ, Պոմպեյ, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Մահացել էմ. թ. ա. 55 Հռոմ, Հռոմեական Հանրապետություն
ինքնասպանություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունԱտոմիզմ
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1][2]
Ազդվել էԳայոս Մեմիոս, Էպիկուրոս
Ազդել էԿիկերոն, Վերգիլիոս, Պիեր Գասենդի, Սթիվեն Գրինբլատ
Ամուսին(ներ)Lucilia?
Հայրանհայտ
Մայրանհայտ
 Lucretius Վիքիպահեստում

Հարել է էպիկուրյան փիլիսոփայական դպրոցին։ Նրա կյանքի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, կա տեղեկություն, որ իր կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։ Վեց գրքից բաղկացած «Իրերի բնության մասին» (լատին․՝ De rerum natura) նշանավոր պոեմի հեղինակ է, որտեղ շարադրել է իր պատկերացումները կրոնի, տիեզերքի, երկրի, մարդու ֆիզիոլոգիական ու հոգեկան հատկանիշների, աշխարհի պատմության և այլ հարցերի մասին։ Հեղինակը նշում է, որ իր նպատակը սոսկ Էպիկուրոսի ուսմունքը վերաշարադրելն է, սակայն հասել է շատ ավելի մեծ արդյունքի՝ այլևայլ հարցերում հայտնելով ուշագրավ տեսակետներ և դրսևորվելով որպես ինքնատիպ մտածող։ Երկը հույժ արժեքավոր է իբրև բանաստեղծական արժանիքներով օժտված գեղարվեստական ստեղծագործություն։

Լուկրեցիոսի երկը թարգմանվել է հայերեն Գրիգոր Արեյանի կողմից[3]

Տես նաև խմբագրել

Ատոմիստական տեսություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  2. CONOR.Sl
  3. Իրերի բնության մասին։ [Պոեմ] / Լուկրեցիոս ; Թարգմ.՝ Գր. Արեյան ; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ս. Տարոնցի. - Երևան։ Հայպետհրատ, 1960. - 226 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 680