Իտալիայի աշխարհագրություն

Իտաալիայի ֆիզիկական քարտեզ

Աշխարհագրական ակնարկ խմբագրել

Իտալիայիի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Վարչական բաժանումը՝ մարզեր մարզերի կազմի մեջ մտնող գավառներն են։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ՝ Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միջին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, Կոռնո)։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր։ Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հարավում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ)։ Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ էտնա (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո։ Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիային է պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին։

Օգտակար հանածոներ խմբագրել

Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, նավթ, գազ, կապար, ցինկ, երկաթ, բոքսիտներ, սնդիկ, ծծումբ, մարմար, կերակրի աղ, հանքային և տաք ջրեր (100—120 °C)։ Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձ արևադարձայինից բարեխառնի։ Սարերում առկա է ուղղաձիգ կլիմայական գոտիականությունը։

Կլիմա խմբագրել

Ամառը շոգ է, չոր։ Հուլիսին՝ միջին ջերմաստիճանը ալլպեր ստորոտում 20—22 °C է, Պադանի հարթավայրում՝ 22—24 °C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28 °C: Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40 °C-ից 45 °C: Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է 0 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտին և Պադանի հարթավայրում մոտ 0 °C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12 °C: Ալպերում հաճախ են լինում են 15°Շ-ից—20 °C սառնամանիքներ։ Տեղումների տարեկան քանակը Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ։

Ներքին ջրերը խմբագրել

Գետային ցանցը խիտ է։ Հյուսիսում հոսում է Պոն (652 կմ), Պադանի հարթավայրի արևելքում՝ Ադիշե, Բրենտա, Պիյավե, Տալյամենտո, Ռենո գետերը։ Ունեն ձնաանձրևային և սառցադաշտային սնում, օգտագործվում են որպես ոռոգման և հիդրոէներգիայի աղբյուր։ Ապենինյան թերակղզու և կղզիների գետերը համեմատաբար սակավաջուր են, սնվում են անձրևներով և ամռանը հաճախ ցամաքում են։ Առավել խոշոր գետերից են Առնոն և Տիբրը։ Լճերի մեծ մասը գտնվում է Լոմբարդական Ալպերում (Դարդա, Կոմո, Լագո-Մաջորե ևն)։

Վերընթաց լանդշտաֆականություն խմբագրել

Ալպերում՝ մինչև 800 մ բարձրությունը աճում են լեռնային լայնատերև անտառները (կաղնի, շագանակենի, հացենի, թխկի), 800—1800 մ բարձրություններում (գորշ անտառահողերում, լեռնային հումուսային հողերում և ռենձիններում) հաճարենին և փշատերև անտառները, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերում, թփուտները և ենթալպյան ու ալպյան մարգագետինները։ Պադանի հարթավայրում տարածված է կուլտուրացված բուսականությունը, Ապենիններում և Սիցիլիա ու Սարդինիա կղզիներում (մինչև 500—600 մ բարձրությունները), շագանակագույն և հրաբխային հողերում՝ մշտադալար խցանակաղնին, սոճին, թփուտները, 1000—1500 մ բարձր՝ լեռնային լայնատերև անտառները։ Կենդանիներից հանդիպում են քարայծ, վայրի կատու, կզաքիս, գորշ արջ, նապաստակ, սկյուռ, մոտ 400 տեսակի թռչուններ, ջրերում՝ ձկներ։ Ստեղծված են Դրան-Պարադիզո, Ստելվիո, Աբրուցո, Չիրչեո ազգային պարկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։