Բացել գլխավոր ցանկը

Մեծ քառյակ (Առաջին համաշխարհային պատերազմ)

Մեծ քառյակը կամ Քառյակ պետությունները վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի քառյակ գերտերություններին[1] և նրանց առաջնորդներին, որոնք հանդիպեցին 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովում: Մեծ քառյակը նաև հայտնի է որպես քառյակ խորհուրդ: Նրա անդամներն էին ԱՄՆ-ից Վուդրո Վիլսոնը, Մեծ Բրիտանիայից Դեյվիդ Լլոյդ Ջորջը, Իտալիայից Վիտտորիո Էմանուելե Օրլանդոն և Ժորժ Կլեմանսոն Ֆրանսիայից[2]:

Վուդրո ՎիլսոնԽմբագրել

 
Վուդրո Վիլսոնը 1919 թվականին:

Վուդրո Վիլսոնը (28 դեկտեմբեր 1856 – 3 փետրվար 1924) ընտրվել է ԱՄՆ նախագահ 1912 թվականին և վերընտրվել է 1916 թվականին: 1916 թվականի ընտրություններում նրա նախընտրական արշավի հիմքը եղել է «հեռու պահել մեզ պատերազմից» կարգախոսը և աշխատել է կողմերին բերել խաղաղության: 1917 թվականին Բերլինը որոշեց սուզանավերի միջոցով խորտակեց Բրիտանիային օգնող ամերիկյան նավերը` հույս ունենալով ռազմական դաշինք կնքել Մեքսիկայի հետ ԱՄՆ դեմ պատերազմում: Միացյալ Նահանգները պատերազմի մեջ մտավ 1917 թվականի ապրիլին` ունենալով թույլ զինված ուժեր, սակայն ուներ միլիոնավոր պոտենցիալ թարմ զինվորներ, միլիարդավոր դոլարներ և մեծ քանակությամբ վառելիք, որն անհրաժեշտ էր Դաշնակիցներին: Պաշտոնապես Վիլսոնը անկախ էր Դաշնակիցներից: 1918 թվականին Վիլսոնը առանձին բանակցություններ սկսեց Գերմանիայի հետ, ներառյալ զինադադարի պայմանավորվածությունները: Նա թողարկեց իր 14 կետերը, որը հետպատերազմական իրադարձությունների նրա տեսլականն էր: Նա մեծ ազդեցություն ուներ երկու կողմերի վրա Եվրոպայում և նա դարձավ Փարիզում գլխավոր գործող անձը: Նա վարձեց մեծ թվով մասնագիտացված խորհրդատուների, որպեսզի օգնեն իրեն Փարիզում, սակայն նրա կասկածամտությունը առիթ դարձավ նրանցից շատերին հեռացնել աշխատանքից: Նրա մեծագույն սխալը Հանրապետական կուսակցության անդամներին չբերելն էր Փարիզ, ինչը քաղաքականացվեց և ազդեց նրա հեղինակության վրա: Նրա հիմնական նպատակն էր հասնել երկարատև խաղաղության, որի երաշխավորը կլինեին Ազգելի Լիգան և ինքնիշխան պետությունները: Նա առանձնակի ուշադրություն դարձրեց կայսրությունների փլուզման արդյունքում ստեղծվող պետություններին, որը առիթ դարձավ ընդվզումների Գերմանիայում[3]:

ԾանոթագրություններԽմբագրել