Մոնբլան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնբլան (այլ կիրառումներ)
Մոնբլան (ֆր.՝ Mont Blanc, իտալ.՝ Monte Bianco, թարգմանաբար «սպիտակ լեռ»), բյուրեղային լեռնազանգված, որի բարձրությունը հասնում է 4810 մետրի։ Գտնվում է Արևմտյան Ալպերում, մտնում է Ալպերի կազմի մեջ։ Տեղակայված է Ֆրանսիայի և Իտալիայի (Կուրմայոր, Վերին Սավոյ) սահմանին[2]։ Էլբրուսից (5642 մ) հետո, ամենաբարձր գագաթն է Արևմտյան Եվրոպայում (4810 մ)։ Ձգվածությունը գրեթե 50 կմ է։ Սառցապատ է 200 կմ² մակերեսից ավելին։ Ամենամեծ սառցադաշտը Մեր դե Գլասն է։ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի կենտրոն է։
Մոնբլան | |
---|---|
Տեսակ | լեռ, գագաթ, ամենաբարձր կետ, pyramidal peak? և ultra-prominent peak? |
Երկիր | Ֆրանսիա և Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Շամոնի Մոն Բլան, Saint-Gervais-les-Bains? և Կուրմայոր |
Լեռնաշղթա | Մոնբլանի լեռնազանգված |
Մասն է | Յոթ գագաթներ, Q104628567? և France–Italy border? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4805,59 մետր[1] |
Նյութ | գրանիտ և Գնեյս |
Մոնբլանի միջով ձգվում է 11,6 կմ երկարությամբ ավտոթունել, որը կապում է Ֆրանսիան Իտալիային։ Թունելով երթևեկությունը վճարովի է։ 2013 թվականի մարտի դրությամբ այն արժե 40 եվրո 90 ցենտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Philippe P. Le mont Blanc a perdu plus de deux mètres en deux ans et culmine désormais à 4 805,59 mètres — France Info.
- ↑ «Mont Blanc Massif - Peakbagger.com». peakbagger.com. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնբլան» հոդվածին։ |