Ալեսանդրո Վոլտա (իտալ.՝ Alessandro Giuseppe Antonio Anastasio Gerolamo Umberto Volta, Ալեսանդրո Ջուզեպպե Անաստասիո Ջերոլամո Ումբերտո Վոլտա, փետրվարի 18, 1745(1745-02-18)[1][2][3][…], Կոմո, Միլանի դքսություն[4] - մարտի 5, 1827(1827-03-05)[1][3][5][…], Կոմո[4]), իտալացի նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ, գյուտարար, էլեկտրականության ուսմունքի հիմնադիրներից մեկը[9][10][11]։ Համարվում է նաև առաջին էլեկտրական մարտկոցի ստեղծողը և մեթան գազի հայտնագործողը:

Ալեսանդրո Վոլտա
Alessandro Volta
Alessandro Volta.jpeg
Ծնվել էփետրվարի 18, 1745(1745-02-18)[1][2][3][…]
Կոմո, Միլանի դքսություն[4]
Մահացել էմարտի 5, 1827(1827-03-05)[1][3][5][…] (82 տարեկան)
Կոմո[4]
Գերեզմանtomb of Alessandro Volta
Բնակության վայր(եր)Իտալիա
ՔաղաքացիությունFlag of the Duchy of Milan (1450).svg Միլանի դքսություն, Flag of the Repubblica Cisalpina.svg Ցիզալպիական հանրապետություն, Flag of the Napoleonic Kingdom of Italy.svg Իտալիայի թագավորություն և Flag of Kingdom of Lombardy-Venetia.svg Լոմբարդո-Վենետիկ
ԱզգությունTigania?
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, պրոֆեսոր և քիմիկոս
Հաստատություն(ներ)Պավիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի Գիտությունների Ակադեմիա[6] և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինլատիներեն և իտալերեն[1]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Կոպլիի մեդալ[7][8]
Alessandro Volta Վիքիպահեստում
Վոլտայի սյունը

Հակիրճ տեղեկատվությունԽմբագրել

1799 թվականին հայտնագործել է հետագայում իր անունով կոչված Վոլտայի սյունը և իր փորձերի արդյունքների մասին երկմաս նամակով տեղեկացրել Թագավորական ընկերության նախագահին[12][13]: Իր այդ հայտնագործությամբ Վոլտան ապացուցել է, որ էլեկտրականություն կարելի է ստանալ նաև քիմիական եղանակով, դրանով իսկ ժխտել է ժամանակին տիրապետող այն կարծիքը, թե էլեկտրականությունն ստեղծվում է միայն կենդանի արարածների կողմից: Լինելով առաջին գալվանական էլեմենտը՝ Վոլտայի սյունը փաստացի դարձել է ժամանակակից էլեկտրական մարտկոցների նախօրինակը: Վոլտան համարվում է նաև մի շարք այլ էլեկտրական սարքերի՝ էլեկտրաֆորի, էլեկտրամետրի, էլեկտրասկոպի, կոնդենսատորի (խտացուցչի) գյուտարարը, առաջինը նա է նկատել և ապացուցել զանազան մետաղների պոտենցիալների կոնտակտային տարբերությունը: Վոլտայի այդ գյուտերը գիտական շրջաններում խանդավառ ոգեշնչման ազդակ են հանդիսացել և շատերին մղել դիմելու համանման փորձերի, որոնք հանգեցրել են գիտության մի նոր ճյուղի՝ էլեկտրաքիմիայի առաջացմանն ու զարգացմանը[13]:

Բացի այդ, Վոլտան արժանացել է Նապոլեոն Բոնապարտի հիացական, չափազանց բարձր գնահատանքին, նրա հրավերով այցելել է Ֆրանսիայի ինստիտուտ, ցուցադրել իր փորձերն ու գյուտերը: Հետագայում ևս Նապոլեոնը բարձր պատիվների է արժանացրել կոմսի ազնվականական տիտղոս կրող գիտնականին: Ալեսանդրո Վոլտան շուրջ քառասուն տարի ղեկավարել է Պավիայի համալսարանի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը՝ վայելելով ուսանողների՝ պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու հարգանքը: Սակայն, չնայած մեծարանքին, հասարակական ճանաչմանն ու փառքին, նա , հատկապես կյանքի վերջին տարիներին, առավելապես հակված էր հասարակությունից մեկուսացված, ընտանեկան կենցաղավարության: Նամանավանդ, որ այդ շրջանում չորս տարի շարունակ տառապել է հիվանդություններով, որոնք նրան 1827 թվականին հասցրեցին մահվան:

Ալեսանդրո Վոլտան առաջինն է փորձել ստանալ հաստատուն հոսանք, տեղադրելով ցինկե և պղնձյա թիթեղները էլեկտրոլիտ լուծույթի մեջ։ Վոլտայի անունով է կոչվում էլեկտրական լարման չափման միավորը՝ վոլտ։

ԱշխատություններԽմբագրել

  • De vi attractiva ignis electrici (1769) (On the attractive force of electric fire)

ԳրականությունԽմբագրել

  • Собрание сочинений А. Вольты։ La opere di Alessandro Volta. Vols. 1-7. Milano, 1918 - 1929.
  • Maraldi U. La vita di Alessandro Volta. Firenze. 1959.
  • Dibner В. Alessandro Volta and the etectric battery. N. Y. 1964
  • Радовский М. И. Гальвани и Вольта. М.  - Л., 1941

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 база данных Léonore (фр.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Комитет исторических и научных работ — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вольта Алессандро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 5 : Вешин — Газли. — С. 341.
  5. 5,0 5,1 5,2 http://www.dwc.knaw.nl/biografie/pmknaw/?pagetype=authorDetail&aId=PE00003610
  6. https://www.accademiadellescienze.it/accademia/soci/alessandro-volta
  7. Award winners
  8. Award winners : Copley MedalRoyal Society.
  9. Giuliano Pancaldi, "Volta: Science and culture in the age of enlightenment", Princeton University Press, 2003.
  10. Alberto Gigli Berzolari, "Volta's Teaching in Como and Pavia" - Nuova voltiana
  11. Hall of Fame, Edison.
  12. «Milestones:Volta's Electrical Battery Invention, 1799»։ ieeeghn.org։ IEEE Global History Network։ Վերցված է 2016-04-12 
  13. 13,0 13,1 «Enterprise and electrolysis»։ rsc.org։ Royal Society of Chemistry։ Վերցված է փետրվարի 18, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել