Ջուզեպպե Մացցինի (իտալ.՝ Giuseppe Mazzini, հունիսի 22, 1805(1805-06-22)[1][2][3][…], Ջենովա, Gênes, Առաջին ֆրանսիական կայսրություն[4] - մարտի 10, 1872(1872-03-10)[1][2][3][…], Պիզա, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի քաղաքական գործիչ, հայրենասեր, գրող և փիլիսոփա, հեղափոխական, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։

Ջուզեպպե Մացցինի
Giuseppe Mazzini
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1805(1805-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրՋենովա, Gênes, Առաջին ֆրանսիական կայսրություն[4]
Մահացել էմարտի 10, 1872(1872-03-10)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՊիզա, Իտալիայի թագավորություն[4]
ԳերեզմանBoschetto Irregolare
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Առաջին ֆրանսիական կայսրություն
ԿրթությունՋենովայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, լրագրող և գրական քննադատ
Ծնողներհայր՝ Giacomo Mazzini?, մայր՝ Maria Drago?
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԿուսակցությունԵրիտասարդ Իտալիա
Ստորագրություն
Изображение автографа
 Giuseppe Mazzini Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Այն տունը, որտեղ ծնվել է
Ջ. Մացցինին
Ճենովա

Մացցինին 1827 թվականին ավարտել է Ճենովայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա համագործակցել է Ճենովայի և Լիվորնոյի թերթերի հետ։ Դարձել է կարբոնարների անդամ։ 1830 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Սավոնայի հին ամրոցի բանտում, սակայն կարճ ժամանակ անց տարագրվել։

1831 թվականին Մարսելում հիմնել է «Երիտասարդ Իտալիա» գաղտնի հայրենասիրական կազմակերպությունը, որի քաղաքական ծրագիրն էր ազատագրել Իտալիան ավստրիական լծից, վերացնել միապետական վարչակարգը և պապի աշխարհիկ իշխանությունը, ստեղծել անկախ միասնական իտալական պետություն։ Նպատակին հասնելու պայման Մացցինին համարել է համաիտալական հեղափոխությունը և ժողովրդի պարտիզանական կռիվը։ Նա առաջ է քաշել մի տեսություն, ըստ որի Իտալիայի ազատագրումը յուրաքանչյուր իտալացու սրբազան պարտքն էր (այստեղից էլ Մաձինիի «Աստված և ժողովուրդ» լոզունգը)։

1833 թվականին Մացցինին կազմակերպել և անձամբ մասնակցել է Շվեյցարիայից Պիեմոնտ արշավանքին, որը սակայն անհաջողությամբ է ավարտվել, և Մաձինին ստիպված է եղել հեռանալ Ժնև։ Սկսվել է «Երիտասարդ Իտալիայի» քայքայումը։

Շվեյցարիայում նա հիմնել է «La jeune Suisse» պարբերականը, սակայն տեղի իշխանությունները փակել են այն, իսկ աշխատակիցներին, այդ թվում՝ Մացցինիին, արտաքսել։ 1837 թվականին նա հեռացել է Լոնդոն, որտեղ 1840-1841 թթ. հիմնել է «Իտալական աշխատավորների միություն»ը («Երիտասարդ Իտալիայի» կազմում)։ 1846 թվականին հիմնել է «Ժողովուրդների ինտերնացիոնալ միություն»-ը։

1848- թվականին, երբ Իտալիայում սկսվել է համընդհանուր հեղափոխությունը, Մացցինին վերադարձել է հայրենիք և Միլանում հիմնել «l’Italia del popolo» թերթը։ 1849 թվականի մարտ-հուլիսին գլխավորել է Հռոմեական հանրապետության կառավարությունը, որի անկումից հետո տարագրվել է Լոնդոն։

1853 թվականին հիմնել է «Գործողության կուսակցությունը», միացել Ջուզեպպե Գարիբալդիին և աջակցել նրան 1862 թվականի և 1867 թվականի դեպի Հռոմ արշավանքների ժամանակ։

1870 թվականին Սիցիլիա մեկնելու ճանապարհին ձերբակալվել է, սակայն 2 ամիս անց բաց է թողնվել՝ Իտալիան լքելու պայմանով։ Մացցինին ստիպված տեղափոխվել է Լուգանո (Շվեյցարիա), որտեղ հիմնել է «La Roma del Popolo» թերթը։

 
Մացցինին մահանալուց առաջ, Սիլվեստրո Լեգա, 1873

1872 թվականին վերադարձել է Իտալիա, սակայն Ալպերը անցնելու ժամանակ հիվանդացել է և մահացել Պիզայում` իր ընկերներից մեկի տանը։ Մացցինիի հուղարկավորությանը, Ճենովայում, ավելի քան 50 հազար հոգի էին հավաքվել։

 
Ջ. Մացցինիի հուշարձանը
Սիցիլիա
 
Ջ. Մացցինիի կիսանդրին Նյու-Յորքի Կենտրոնական զբոսայգում

Մացցինին ամենուրեք քարոզում էր անձի ազատություն և Իտալիայի ու ամբողջ Եվրոպայի ազգային ազատագրում։ Նրա լոզունգներից էին.

«Ես սիրում եմ իմ երկիրը, որովհետև սիրում եմ բոլոր երկրները»

Ըստ Մացցինիի ազգայնականությունը և լիբերալիզմը տրված են Աստծո կողմից, և հետևաբար համարվում են ժողովուրդների իրավունքը։

Նրա պատկերացումները Եվրոպայի մասին նախատեսում էին Ավստրո-Հունգարիայում, Ռուսաստանում և Օսմանյան կայսրությունում միապետական իշխանության տապալում։ Նա ցանկանում էր տեսնել միասնական դաշնության մեջ Իտալիան, Գերմանիան և Բալթիկ, Էգեյան ու Սև ծովերին հարող երկրները։ Ռուսաստանի տարածքային կորուստները Եվրոպայում Մաձինին ուզում էր կոմպենսացնել Ասիայի հաշվին։ Նա համարում էր, որ 20-րդ դարում ազգայնականությունը կտարածվի Եվրոպայից սահմաններից դուրս։

Մացցինին եղել է մասոն։ Նրա հուղարկավորությանը, 1872 թվականին, Հռոմի փողոցներում առաջին անգամ կախվել են մասոնական դրոշակները։ 1949 թվականի հուլիսին, Հռոմում Մացցինիի արձանի բացմանը ներկա են եղել մոտ երեք հազար մասոններ։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Մացցինիի դամբարանը
(ճարտարապետ` Գաետաննո Վիտտորիո Գրասսո)
Ճենովա

Հիշատակը

խմբագրել
  • 1882 թվականին Ճենովայում Մացցինիի պատվին արձան է կանգնեցվել։
  • 1934 թվականից մինչ օրս գոյություն ունի Մացցինիյան ինստիտուտ Ճենովայում (իտալ.՝ l'Istituto Mazziniano
  • 1942 թվականից գոյություն ունի Ազգային Մացցինիստական ասոցիացիան (իտալ.՝ L'Associazione Mazziniana Italiana), որը զբաղվում է Մացցինիի հայացքների քարոզչությամբ, հրատարակում է «Մացցինիստական միտք» ամսագիրը։
  • 1952 թվականին Պիզայում հիմնվել է Ջ. Մացցինիի անվան ինստիտուտը, որը զբաղեցնում է այն նույն տունը, որտեղ մահացել է Մաձինին։
  • 1952 թվականին Նեապոլում հիմնվել է Մացցինիստական հետազոտությունների գիտական կենտրոն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Monsagrati G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2008. — Vol. 72.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мадзини Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Մացցինի» հոդվածին։