Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում

Իտալիան և նրա գաղութները մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմերը նշված են կարմիր գույնով: Վարդագույն գույնով նշված տարածքները 1940-1943 թվականներին տարբեր ժամանակահատվածներում գաղութացվել են

Իտալիայի թագավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմ է մտել 1940 թվականի հունիսի 10-ին Առանցքի երկրների կողմից` պատերազմ հայտարարելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Իտալիան պատերազմ է հայտարարել Հունաստանին, 1941 թվականի ապրիլի 6-ին՝ Հարավսլավիային: 1941 թվականի հունիսի 22-ին Իտալիան Առանցքի երկրների հետ միասին հարձակվել է Խորհրդային Միության վրա: 1941 թվականի դեկտեմբերի 11-ին Իտալիան Երրորդ Ռայխի հետ միասին պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին[1]:

Իտալիայի զինանշան
Հին աշխարհ
Նախապատմական Իտալիա
Էտրուսկներ (մ.թ.ա. 12-6-րդ դարեր)
Մեծ Հունաստան (մ.թ.ա. 12-6-րդ դարեր)
Հին Հռոմ (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 5-րդ դար)
Իտալիան օստգոթերից տիրապետության տակ (5-6-րդ դարեր)
Միջին դարեր
Միջնադարյան Իտալիա
Իտալիան Բյուզանդիայի տիրապետության տակ (6-8-րդ դարեր)
Լանգոբարդական թագավորություն (6-8-րդ դարեր)
Իտալիայի միջնադարյան թագավորություն
Իսլամը և նորմանները Հարավային Իտալիայում
Ծովային հանրապետություններ և Իտալիայի քաղաք-պետություններ
Նոր ժամանակներ
Իտալական վերածնունդ (14-16-րդ դարեր)
Իտալական պատերազմներ (1494-1559)
Իտալիան նոր ժամանակներում (1559-1814)
Ռիսորջիմենտո (1815-1861)
Ժամանակակից պատմություն
Իտալիայի թագավորություն (1861-1945)
Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918)
Ֆաշիզմ և գաղութային կայսրություն (1918-1945)
Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում (1940-1945)
Իտալիայի նորագույն պատմություն (1945-այժմ)
Կապարային տարիներ (1970-ականներ - 1980-ականներ)
Առանձին թեմաներ
Իտալիայի պատմական պետություններ
Իտալիայի ռազմական պատմություն
Իտալիայի տնտեսական պատմություն
Իտալիայի ընտրական իրավունքի պատմություն
Իտալիայի նորաձևության պատմություն
Իտալիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
Իտալիայի երկաթուղային տրանսպորտի պատմություն
Իտալիայում փողերի պատմություն
Իտալիայում երաժշտության պատմություն

Իտալիայի պորտալ

Իտալական զորքերը Ֆրանսիայի հարավում, Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում և Հարավսլավիայում մասնակցել են ճակատամարտերի, ինչպես նաև 1941 թվականին միացել են ԽՍՀՄ-ի դեմ արևելյան ճակատին: 1940-1943 թվականներին օկուպացիայի տակ են գտնվել Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Հունաստանի, ինչպես նաև 1939 թվականին նվաճված Ալբանիայի տարածքների հատվածները:

1943 թվականին, ռազմական անհաջողությունների և թիկնունքում ճգնաժամի արդյունքում Իտալիան կորցրել է Աֆրիկայում իր գաղութները, ինչպես նաև իտալական Սիցիլիա տարածքը: 1943 թվականի հուլիսի 25-ին Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինին ձերբակալվում է: 1943 թվականի սեպտեմբերի 3-ին ընտրված իտալական նոր կառավարությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ հրադադար է կնքել: 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Իտալիայի կապիտուլյացիան ուժի մեջ է մտել:

1943 թվականի սեպտեմբերին Գերմանիան օկուպացրել է Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան: 1943 թվականի սեպտեմբերի 12-ին Մուսոլինի գերմանական զորքերի կողմից ազատ է արձակվել: 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի կողմից օկուպացված իտալական տարածքներում հռչակվել է Իտալիայի սոցիալիստական հանրապետություն, որը շարունակել է պատերազը մինչև 1945 թվականի փլուզումը:

Իտալիայի թագավորական կառավարությունը 1943 թվականի հոկտմեբերի 13-ին Գերմանիային և Առանցքի երկրներին պատերազմ է հայտարարել: Իտալական բանակը 1943-1945 թվականներին խորհրդային, ամերիկյան, բրիտանական, հարավսլավական և բուլղարական զորքերի հետ միասին Իտալիայի տարածքում և Բալկաններում՝ Հարավսլավիայում, Ալբանիայում և Հունաստանում հակահիտլերական կոալիցիայի կազմում պատերազմել է գերմանական զորքերի հետ: Գերմանացիների կողմից օկուպացված Իտալիայի տարածքում տեղի է ունեցել Դիմադրության պարտիզանական շարժում: 1945 թվականի ապրիլի 28-ին Մուսոլինին գնդակահարվել է: 1945 թվականի ապրիլի 29-ին Իտալիայում գերմանական զորքերը կապիտուլացվել են[2]:

Պատերազմի նախադրյալներԽմբագրել

Իտալիայի թագավորությունը հռչակվել է 1861 թվականին Թուրինում: 1870 թվականին այն իր շուրջ է միավորել բոլոր իտալական մասնատված պետությունները, որոնցից վերջինը դարձել է Պապական մարզը և նրա մայրաքաղաք Հռոմը: Նորակազմ պետությունն իր նոր Հռոմ մայրաքաղաքով, ինչպես և այն ժամանակ յուրաքաղանչյուր եվրոպական շրջանային տերություն, գաղութների կարիք է ունեցել: Այն ժամանակ առավել գայթակղիչ և յուրացվող գաղութային և Իտալիային ամենամոտ տարածաշրջանն էր Աֆրիկան: 1869 թվականին Արևելյան Աֆրիկա են գալիս առաջին իտալական գաղութատերերը: Այտեղ ամրանալուց հետո 1895 թվականին իտալացիները փորձել են նվաճել հարևան Եթովպիան, սակայն ստորացուցիչ պարտություն են կրել: 1911 թվականին Իտալիան, ցանկանալով տարածքներ նվաճել Հյուսիսային Աֆրիկայում, պատերազմ է սկսել Օսմանյան կայսրության դեմ, որին ջախջախել է և նվաճել Լիբիան և Դոդեկանեսը:

 
Մուսոլինին Պալացցո Վենեցիա ամրոցի պատշգամբից 1940 թվականի հունիսի 10-ի երեկոյան հայտարարում է Իտալիայի պատերազմ մտնելու մասին

Հանդիսանալով Եռյակ դաշինքի անդամ` Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Իտալիայի Թագավորությունը հանդես չի եկել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կազմում: Իտալիային հետաքրքրել էին Հարավային Տիրոլ և Իստրիա տարածքները, որոնք գտնվում էին Իտալիայի վաղեմու թշնահու՝ Ավտսրո-Հունգարիայի տիրապետության տակ: Անտանտի երկրներն Իտալիայի խոստացել էին այդ հողերը, որի փոխարել Իտալիան պետք է պատերազմում մասնակցեր նրանց կողմից: Իտալիան Անտանտի երկրների կողմն է անցել 1915 թվականին: Պատերազմն իտալացիների համար դարձել էր շատ ծանր և արյունալի: Անտանտի դաշնակիցների օգնությունը թույլ էր, իսկ նրանց իրական մասնակցությունը սկսվել էր միայն 1917 թվականին, իտալական ճակատի մեծ մասն այդ ժամանակ գտնվել էր երկրի հյուսիսի դժվար հասանելի Ալպերում: Այնուամենայնիվ, 1919 թվականին պատերազմի ավարտից հետո Իտալիան ստացել է խոստացված Ավստրո-Հունգարիայի տարածքները, թեև ոչ բոլորը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Franco Fundación Nacional Francisco, FNFF Redacción (2018-07-05)։ «¿Era Franco fascista?, por José Javier Esparza»։ fnff.es (իսպաներեն)։ Վերցված է 2019-12-13 
  2. Gianni Oliva, I vinti e i liberati: 8 settembre 1943-25 aprile 1945 : storia di due anni, Mondadori, 1994.

ԳրականությունԽմբագրել

  • Bauer Eddy (2000) [1979]։ Young Peter, ed.։ The History of World War II (rev. ed.)։ London: Orbis։ ISBN 1-85605-552-3 
  • Beevor Antony (2006)։ The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939։ London: Phoenix։ ISBN 0-7538-2165-6 
  • Bishop Chris, ed. (1998)։ The Encyclopedia: Weapons of World War II։ New York: Barnes & Noble Inc։ ISBN 0-7607-1022-8 
  • Bishop Chris, Warner Adam, eds. (2001)։ German Campaigns of World War II։ London: Grange Books։ ISBN 1-84013-420-8 
  • Bierman John, Smith Colin (2003) [2002]։ War without Hate: The Desert Campaign of 1940–1943։ New York: Penguin։ ISBN 978-0-14-200394-7 
  • Bonner William, Wiggin A. (2006)։ Empire of Debt: The Rise of an Epic Financial Crisis։ New York: John Wiley & Sons։ ISBN 0-471-98048-X 
  • Caccia Dominioni de Sillavengo Paolo (1966)։ Alamein 1933–1962: An Italian Story։ trans. Dennis Chamberlin։ London: Allen & Unwin։ OCLC 2188258 
  • Ceva, Lucio. "The North African Campaign 1940-43: A Reconsideration." Journal of Strategic Studies 13#1 (1990): 84-104.
  • Ceva, Lucio, Storia delle Forze Armati Italiane, Turin, 1981.
  • De Waal Franz (1990)։ Peacemaking Among Primates։ Harvard University Press։ ISBN 0-674-65921-X 
  • Eden Paul, Moeng S., eds. (2002)։ The Encyclopedia of World Aircraft։ Enderby, Leicester: Silverdale Books; Aerospace Publishing։ ISBN 1-85605-705-4 
  • Ehlers, Robert S. Jr. The Mediterranean Air War: Airpower and Allied Victory in World War II (2015)
  • Garibaldi Luciano (2001)։ Century of War։ New York: Friedman/Fairfax։ ISBN 1-58663-342-2 
  • Gooch, John. "Italian Military Efficiency: A Debate." Journal of Strategic Studies 5#2 (2008): 257-265.
  • Haining Peter (2005)։ The Chianti Raiders: The Extraordinary Story of the Italian Air Force in the Battle of Britain։ London: Robson Books։ ISBN 1-86105-829-2 
  • Irving David (1977)։ The Trial of the Fox: The Search for the True Field Marshal Rommel։ New York: William Morrow 
  • Johnston Mark (2000)։ Fighting the Enemy: Australian Soldiers and their Adversaries in World War II։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-78222-8 
  • Knox, Macgregor. Common Destiny: Dictatorship, Foreign Policy, and War in Fascist Italy and Nazi Germany (Cambridge UP, 2000).
  • Knox, Macgregor. Hitler’s Italian Allies: Royal Armed Forces, Fascist Regime, and the War of 1940-1943 (Cambridge UP, 2000).
  • Knox, Macgregor. Mussolini Unleashed 1939-1941: Politics and Strategy in Fascist Italy’s Last War (Cambridge UP, 1982).
  • Mackenzie Compton (1951)։ Eastern Epic: September 1939 – March 1943 Defence I։ London: Chatto & Windus։ OCLC 1412578 
  • Macksey Kenneth J. (1972)։ Tank Warfare: A History of Tanks in Battle։ New York: Stein and Day 
  • Mallett, Robert. The Italian Navy and fascist expansionism, 1935-1940 (Routledge, 2013).
  • Morison Samuel E. (1984)։ Operations in North African Wars 1942 – June 1943։ Boston: Little Brown 
  • O'Hara Vincent P., Cernuschi Enrico (2009)։ Dark Navy: The Regina Marina and the Armistice of 8 September 1943։ Ann Arbor: Nimble Books։ ISBN 978-1-934840-91-7 
  • O'Hara Vincent P. (2009)։ Struggle for the Middle Sea: The Great Navies at War in the Mediterranean 1940–1945։ London: Conway։ ISBN 978-1-84486-102-6 
  • Page Thomas Nelson (1920)։ Italy and the World War։ New York: Scribner's 
  • Paoletti, Ciro. A Military History of Italy (Praeger, 2008).
  • Quartermaine Luisa (2000)։ Mussolini's Last Republic: Propaganda and Politics in the Italian Social Republic (R.S.I.) 1943–45։ Elm Bank modern language studies։ Intellect Books։ ISBN 1-902454-08-1 
  • Ripley Tim (2003)։ The Wehrmacht: The German Army of World War II, 1939–1945։ Taylor & Francis։ ISBN 1-57958-312-1 
  • Rothenberg Gunther Erich (1981)։ The Art of Warfare in the Age of Napoleon։ Indiana University Press։ ISBN 0-253-20260-4 
  • Sadkovich, James. J, 'The Italo-Greek War in Context: Italian Priorities and Axis Diplomacy',Journal of Contemporary History, Vol. 28, No. 3 (Jul., 1993), pp. 439–464.Կաղապար:Jstor
  • Sadkovich James. J. (1991)։ «Of Myths and Men: Rommel and the Italians in North Africa»։ The International History Review XIII (2): 284–313։ JSTOR 40106368։ doi:10.1080/07075332.1991.9640582 
  • Steinberg Jonathan (1990)։ All Or Nothing: The Axis and the Holocaust, 1941–1943։ Routledge։ ISBN 0-415-07142-9 
  • Sullivan Brian R. (1988)։ «The Italian Armed Forces, 1918–1940»։ in Millet Allen R., Murray Williamson։ Military Effectiveness II 
  • Tompkins Peter (1966)։ Italy Betrayed։ Simon & Schuster 
  • Toppe Generalmajor Alfred (1990) [~1947]։ German Experiences in Desert Warfare During World War II II։ The Black Vault։ Washington: U.S. Marine Corps։ FMFRP 12-96-II։ Վերցված է 1 December 2007 
  • Walker Ian W. (2003)։ Iron Hulls, Iron Hearts: Mussolini's Elite Armoured Divisions in North Africa։ Ramsbury: The Crowood Press։ ISBN 1-86126-646-4 
  • Weinberg Gerhard L. (1995)։ Germany, Hitler and World War II։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-47407-8 
  • Zabecki David T. (1999)։ World War II in Europe: An Encyclopedia։ Taylor & Francis։ ISBN 0-8240-7029-1 
  • Hill A., Timm A., Giannone Elicia (2015)։ Cultural Disparity and the Italo-German Alliance in the Second World War (PhD thesis)։ University of Calgary։ OCLC 927421635 
  • Sadkovich, James J. "Understanding Defeat: Reappraising Italy's Role in World War II," Journal of Contemporary History (1989) 24#1 pp. 27–61 online a guide to the Italian and English scholarship

Արտաքին հղումներԽմբագրել