Պարմենիդես
Պարմենիդես Էլեացի (հին հունարեն՝ Παρμενίδης, շուրջ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520 - շուրջ մ.թ.ա. 450), հին հույն փիլիսոփա և քաղաքական գործիչ։
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 515 և ոչ ուշ քան մ. թ. ա. 510 Վելիա, Աշեա, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[1] |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 470[2] |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն և Էլեական դպրոց |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, բանաստեղծ և կանոնագիր |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և Անտիկ հունական փիլիսոփայություն[3] |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ազդվել է | Հերակլիտ |
Ուսուցիչ | ենթդ․ Քսենոփանես |
Աշակերտներ | Զենոն Էլեացի, Euclid of Megara? և Էմպեդոկլես[4] |
Ներշնչվել է
| |
Parmenides of Elea Վիքիպահեստում |
Զենոն Էլեացու ուսուցիչը։
Իր «Բնության մասին» երկում դիտարկել է կեցության և ոչ կեցության, կեցության և մտածողության, զգայական և բանական ճանաչողության հարաբերակցության հարցերը։ Դրանք լուծելու համար առաջարկել է երկու ուղի՝ «ճշմարտության ուղի», որը վերաբերում է Ճշմարիտ կեցությանը, և «կարծիքի ուղի», որը վերաբերում է թվացյալ աշխարհին։ Պարմենիդեսը ելնում է այն մտքից, որ կեցությունը գոյություն ունի, իսկ ոչ կեցությունը գոյություն չունի («կա այն, ինչ կա, իսկ ինչ չկա, գոյություն չունի»)։ Ոչ կեցությունը (դատարկությունը) գոյություն չունի, որովհետև մտածելի չէ։ Մտածելի կարող է լինել միայն այն, ինչ գոյություն ունի, որովհետև մտածողությունը և կեցությունր միևնույն բանն են։ Կեցությունը մտածողություն է կեցության մասին, իսկ կեցության մասին մտածողությունն էլ կեցություն է։
Աղբյուր
խմբագրել- Զաքարյան Ս. Ա., Փիլիսոփայության պատմություն / Պատասխանատու խմբագիր՝ պրոֆ. Հ. Ղ Սիրզոյան. հր.։ Նաիրի, 2000, 336 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Curd, Patricia (2011). A Presocratics Reader. Selected Fragments and Testimonia (2nd ed.) // (unspecified title) — Cambridge: Hackett Publishing Company. — P. 53–63. — ISBN 978-1-60384305-8
- ↑ Die Fragmente der Vorsokratiker (հին հունարեն.) / (not translated to grc), (not translated to grc) — 1903.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Любкер Ф. Empedocles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 468.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարմենիդես» հոդվածին։ |