Բարձր Վերածնունդ
Բարձր Վերածնունդ, կերպարվեստի զարգացման ժամանակաշրջան իտալական Վերածննդի մեջ։ Բարձր Վերածննդի ժամանակաշրջանի սկիզբը ավանդաբար համարվել է 1490-ական թվականները, երբ ստեղծվել Խորհրդավոր ընթրիքը (Լեոնարդո դա Վինչի) որմնանկարը Միլանում և Լորենցո դե Մեդիչիի մահը Ֆլորենցիայում և ավարտվել է 1527 թվականին Կառլ V-ի զորքերի` Հռոմից վռնդվելուց հետո։ Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է գերմաներենով (Hochrenaissance) 19-րդ դարի սկզբում։ Նախահիմքը Բարձր ոճի գեղանկարչության ու քանդակագործության մեջ է, որը նկարագրվել է Ջոհանն Յոահիմ Վինքելմանի(Johann Joachim Winckelmann ) կողմից[1]։ Վերջին քսան տարիների ընթացքում տերմինի գործածումը հաճախակի քննադատվում է ակադեմիական արվեստի պատմաբանների կողմից՝ անտեսելով պատմական զարգացումները և կենտրոնանալով մի քանի iconic աշխատանքների վրա[2]։
Անդրադարձ
խմբագրելՍկսած ուշ տասնութերորդ դարից` Բարձր Վերածնունդը վերաբերվել է իտալական պետություններում գեղարվեստական արտադրանքի 30-ամյա ժամանակաշրջանին գլխավորապես Հռոմում՝ պապական պետությունում։ Բարձր Վերածննդի հայտնի ստեղծագործություններ են Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոnյի և Ռաֆայելի գեղանկարները։ Միքելանջելոյի և Ռաֆայելի նկարները, ինչպես կարծում են որոշ գիտնականներ, օրինակ, Ստեփան Ֆրեդբերգը, Բարձր Վերածննդի գեղանկարչության բարձրակետն են իրենց մասշտաբների ամբիցիոզությամբ, բովանդակային կառուցվածքի բարդությամբ, մարդկային ֆիգուրաներով, դասական մշակույթից դեկորատիվ հղումներով, որը կարող է դիտվել խորհրդանշական Բարձր Վերածննդի գեղանկարչության մեջ։ Վերջին տարիներին արվեստաբանները բնութագրում են Բարձր Վերածնունդը որպես շարժում այդ ժամանակի մեջ՝ ի տարբերություն 15-16-րդ դարերի արվեստի հանդեպ եղած փորձարարական մոտեցումների։ Շարժումը բնութագրվում է որպես պահպանողական [3][4], քանի որ արտացոլում է նոր դիրքորոշումներ[5]։
Ճարտարապետություն
խմբագրելԲարձր Վերածնունդը ճարտարտարապետության մեջ պայմանականորեն սկսվում է Դոնատե Բրեմենտեով (Donato Bramante), ում Տեմպիետտոյի վրա աշխատանքները սկսվում է 1510 թվականին։ Տեմպիենտոն խորհրդանշում է հին հռոմեական ճարտարապետության լայնամասշտաբ վերածնունդը։ Դավիդ Վատկինը գրում է, Տեմպիետտոն Ռաֆայելի՝ Վատիկանում (1509–11) եղած աշխատանքների նման է․ դա քրիստոնեական և հումանիստական իդեալների հաշտեցման փորձ է[6]։
Նկարչություն
խմբագրելԲարձր Վերածնունդն ավանդաբար դիտվել է որպես ստեղծագործական հանճարի մեծ պայթյուն՝ հետևելով Ջորջիո Վազարիի կողմից առաջարկված արվեստի պատմության մեջ եղած մոդելին։ Նույնիսկ համեմատաբար մանր նկարիչների (ֆրա Բերթոլոմեո և Մարիոտտո Ալբերտինելլի) աշխատանքները այդ ժամանակահատվածում աչքի են ընկնում իրենց ներդաշնակությամբ ու կատարման բարձր տեխնիկայով։ Չափազանցված պոզաները նկատելի են Միքելանջելոյի, Անդրե դել Սարտոյի և Քորեջիոյի նախակերպարներում, այսպես ասած, Մաներիզմում, որը արվեստի պատմության մեջ նշված է որպես Ուշ Վերածննդի ոճ։ Ջինջ տրամադրությունը և լուսաշող գույները Ջիորջիոնեի կողմից արված նկարներում (նաև ավելի վաղ Տիտիանի կողմից արված) որպես Վաղ Վերածննդի ոճ կիրառվել է Վենետիկում։ Ժամանակի ոճը ճանաչելի է նաև Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայում և Ռաֆայելի Աթենքի դպրոցի մասերում։
Քանդակագործություն
խմբագրելԲարձր Վերածննդի քանդակագործության նմուշներ են Միքելանջելոյի Պիետան և Դավիթը։ Դավիթը բնորոշվում է լռության և շարժման հավասարակշռվածությամբ։ Քանդակագործությունը դարձել է առավել հայտնի արվեստի ձև և սովորաբար հովանավորվել է հանրության կամ պետության կողմից։ Քանդակները եղել են զարդարանքի միջոց։ Դրանք դրվել են նաև բակերում, ուսումնասիրվել է արվեստի գործը և հիացմունք առաջացրել։ Շատ արվեստագետներ հովանավորվել են հարուստ ընտանիքների կողմից։ Հռոմի պապ Հուլիոս II-ը նույնպես հովանավորել է բազմաթիվ արվեստագետների։ Բարձր Վերածննդի շրջանում առավելապես զարգացած է եղել փոքր չափերի քանդակների պատրաստումը։ Ձևավորվել են նաև տաճարների առաստաղներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jill Burke, "Inventing the High Renaissance from Winckelmann to Wikipedia: an introductory essay Արխիվացված 2015-09-23 Wayback Machine", in: Id., Rethinking the High Renaissance: Culture and the Visual Arts in Early Sixteenth-century Rome Արխիվացված 2014-11-08 Wayback Machine, Ashgate, 2012
- ↑ Marcia Hall, “Classicism, Mannerism and the Relieflike Style” in The Cambridge Companion to Raphael, Cambridge: Cambridge University Press, p. 224.
- ↑ Stephen Freedberg, _Painting of the High Renaissance in Rome and Florence, 2 vols., Cambridge MA; Harvard University Press
- ↑ Alexander Nagel, "Experiments in Art and Reform in Italy in the Early Sixteenth Century", in Kenneth Gouwens and Sheryl E. Reiss eds., The Pontificate of Clement VII: History, Politics, Culture, Ashgate 2005, 385–409
- ↑ Elizabeth Cropper, "The Place of Beauty in the High Renaissance and its Displacement in the History of Art", in Alvin Vos ed., Place and Displacement in the Renaissance, 1995, 159–205
- ↑ D. Watkin, A History of Western Architecture, 4th ed., Watson Guptill (2005) p. 224.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր Վերածնունդ» հոդվածին։ |