Ալբանացիներ
Ալբանացիներ (ալբաներեն։ Shqiptarët), էթնիկ խումբ, որը բնակվում է Ալբանիայում և նրան հարևան երկրներում։ 2011 թվականի տվյալներով՝ ունի 2 810 000 բնակչություն։ Եզրույթը երբեմն օգտագործում են, երբ մատնանշում են Ալբանիայի Հանրապետության քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկական պատկանելության[1]։ Էթնիկ ալբանացիները խոսում են ալբաներեն։ Ալբանիայի և Կոսովոյի բնակչության 50%-ից ավելին կազմում են ալբանացիները։ Ալբանական սփյուռքը գոյություն ունի մի շարք երկրներում։ Պաշտոնական լեզուն ալբաներենն է։
ԿրոնԽմբագրել
XX դարի սկզբում քրիստոնյաների և մուսուլմանների միջև հարաբերությունը համարյա հավասար էր՝ 47% կաթոլիկ և ուղղափառ եկեղեցու հետևորդներ և 53% մուսուլմաններ[2]։ Ժամանակակից տվյալների համաձայն՝ ըստ CIA World Factbook-ի՝ այդ հարաբերությունը այժմ այլ է. մուսուլմանները կազմում են 70%, ուղղափառ եկեղեցու հետևորդները՝ 20%, իսկ կաթոլիկները՝ ընդամենը 10%[3]։ Սակայն Pew Research Center-ի տվյալների համաձայն՝ 2009 թվականին մուսուլմանների քանակը Ալբանիայում կազմել է նույնիսկ 79,9%[4]։ Եվ միաժամանակ ևս մի աղբյուր՝ Համաշխարհային քրիստոնեական հանրագիտարանը բերում է հետևյալ թվերը. 38% մուսուլման և 36% քրիստոնյա բնակչություն[5]։ Հնարավոր է, որ կրոնական պատկերի վրա մեծ ազդեցություն է թողել Էնվեր Խոջայի կառավարման տարիներին քարոզած աթեիզմը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gëzim Krasniqi։ «Citizenship in an emigrant nation-state: the case of Albania»։ University of Edinburgh։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-02-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7
- ↑ E. Barbarich, Albanie, Enrico Voghera ed., Rome, 1905
- ↑ «CIA. The World Factbook»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-15-ին։ Վերցված է 2015-03-21
- ↑ Miller Tracy, ed. (October 2009)։ «Mapping the Global Muslim Population: A Report on the Size and Distribution of the World’s Muslim Population» (PDF)։ Пью Рисёрч Сентер։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է փետրվարի 16, 2011
- ↑ p 51 (2001)։ World Christian Encyclopedia։ Oxford University Press։ ISBN 978-0-19-507963-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։ |