Ֆրանսերենը (français, ֆրանսերեն արտասանությունը՝ [fʀɑ̃sɛ]) Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբի լեզուներից է։ Ինչպես բոլոր ռոմանական լեզուները, այնպես էլ ֆրանսերենը սերում է Հռոմեական կայսրության ժողովրդախոսակցական լատիներենից։ Ֆրանսերենը զարգացել է գալլոռոմանական լեզվի հիմքի վրա (խոսակցական լատիներեն Գալլիայում, հատկապես Հյուսիսային Գալլիայում)։ Ֆրանսերենի վրա ազդեցություն են ունեցել նաև Հյուսիսային Ռոմանական Գալլիայի կելտական լեզուները, ինչպիսիք էին Գալլիա Բելգիկան և հին ֆրանկերենը՝ պոստռոմանական զավթիչներ ֆրանկների լեզուն։ Ֆրանսախոս ժողովուրդները և անձինք կոչվում են ֆրանկոֆոններ։

Ֆրանսերեն
Français
langue française
Տեսակլեզու
ԵնթադասՕիլի լեզուներ և հարավեվրոպական լեզուներ
ԵրկրներՖրանսիա Ֆրանսիա,
Բելգիա Բելգիա,
Շվեյցարիա Շվեյցարիա,
Կանադա Կանադա,
Բենին Բենին և այլ
Խոսողների քանակ337,436,579
Վերահսկող կազմակերպությունՖրանսիական ակադեմիա, Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա և Քվեբեկի ֆրաներենի վերահսկողություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ[1][2]
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFfr
ԳՕՍՏ 7.75–97фра 745
ISO 639-1fr
ISO 639-2fra և fre
ISO 639-3fra

 French language Վիքիպահեստում

Ֆրանսիայում ֆրանսերենը պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1539 թվականին[3]։ Այն պետական լեզվի կարգավիճակ ունի 29 երկրներում՝ հինգ տարբեր մայրցամաքներում[4], որոնցից շատերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ են։ ՖՄԿ-ն 84 երկրներ միավորող կազմակերպություն է, որտեղ պաշտոնապես օգտագործում կամ ուսանում են ֆրանսերեն։ Ֆրանսերենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև աշխատանքային 2 լեզուներից մեկը (անգլերենի հետ միասին)[5]։ Այն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության պաշտոնական կամ աշխատանքային լեզուներից է։ Հնում լինելով արքունական լեզու Ռուսաստանի ցարերի, Անգլիայի, Իսպանիայի թագավորների, Գերմանիայի արքայազների համար՝ այն այսօր էլ անգլերենի հետ միասին միջազգային դիվանագիտության կարևոր լեզուներից է։

Իր լեզվակիրների քանակով՝ ֆրանսերենն առաջին լեզուն է Ֆրանսիայում, Կանադայի Քվեբեկ, Օնտարիո և Նյու Բրանսուիկ նահանգներում, ինչպես նաև Կանադայի այլ ֆրանկոֆոն տարածաշրջաններում, Բելգիայում (Վալոնիայում և Բրյուսելում), արևմտյան Շվեյցարիայում, Մոնակոյում, ԱՄՆի որոշ հատվածներում (Լուիզիանա, Մեն, Նյու Հեմփշիր և Վերմոնտ) և աշխարհի բազմաթիվ այլ համայնքներում[6]։ 2015 թվականի դրությամբ ֆրանկոֆոն բնակչության մոտ 40 %-ը (ներառյալ որպես երկրորդ լեզու կիրառողները և մասամբ տիրապետողները) ապրում էր Եվրոպայում, 35 %-ը` Սահարայից հարավ ընկած երկրներում, 15 %-ը` Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, 8 %-ը` Ամերիկայում և 1 %-ը` Օվկիանիայում ու Ասիայում[7]։ Ֆրանսերենը, ըստ լեզվակիրների քանակի, Եվրոպական միությունում 4-րդ մայրենի լեզուն է[8]։ Այլ մայրենի լեզու ունեցող եվրոպացիների մոտավորապես մեկ ութերորդը կիրառում է ֆրանսերենը՝ որպես երկրորդ լեզու[9]։ Ֆրանսերենը երկրորդ ամենաուսուցանվող օտար լեզուն է ԵՄ-ում[10]։ Ֆրանսերենն իր լեզվակիրների թվով 6-րդ լեզուն է աշխարհում, 18-րդ լեզուն է՝ որպես մայրենի լեզու այն կիրառողների թվով և երկրորդ ամենաշատ ուսուցանվող լեզուն է (ներկայումս այն սովորում է մոտ 120 միլիոն մարդ)[11]։

Ֆրանսիայի և Բելգիայի գաղութատիրական քաղաքականության արդյունքում 16-րդ դարից ֆրանսերենը լայն տարածում է գտել Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Ներկայումս որպես երկրորդ լեզու՝ ֆրանսերենը տարածված է ֆրանկոֆոն Աֆրիկայում, մասնավորապես Գաբոնում, Ալժիրում, Թունիսում, Մավրիկիոսում, Սենեգալում և Կոտ դ'Իվուար[12]։

Ֆրանսերենը համարվում է մայրենի լեզու 76 միլիոն մարդու համար[13][14], մոտ 235 միլիոն մարդ այն կիրառում է առօրյա կյանքում և 77-ից 110 միլիոն մարդու համար այն երկրորդ լեզու է, որոնց մեծ մասն ապրում է Աֆրիկայում[15]։ Համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ մոտ 300 միլիոն մարդ «կարող է խոսել ֆրանսերեն», սակայն այդ վիճակագրության հիմքերը պարզաբանված չեն[16]։ Համաձայն Լավալի համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ժողովրդագրական նախագծի՝ ֆրանսերեն խոսողների թիվը 2025 թվականին կլինի 500 միլիոն, իսկ 2050 թվականին՝ 650 միլիոն[17]։

Ֆրանսերենն ակադեմիական լեզու է, այն անվանում են նաև «Մոլիերի լեզու»[18]։ Ֆրանսերենն աշխարհում ֆրանսիական մշակույթի և մտածողության հիմնական շարժիչն է։ Ֆրանսերենը ունի գրականության և գիտական ստանդարտների միջազգային լեզվի երկար պատմություն և այն շատ միջազգային կազմակերպությունների հիմնական կամ երկրորդական լեզուն է, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Միջազգային օլիմպիական կոմիտեի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։ 2011 թվականին «Bloomberg Businessweek» ամերիկյան ամսագիրը ֆրանսերենը դասակարգեց որպես բիզնեսի համար օգտակար երրորդ լեզու՝ անգլերենից և չինարենից հետո[19]։ Ֆրանսերենը համացանցում ամենաշատ կիրառվող լեզուների շարքում չորրորդն է՝ իսպաներենից, չինարենից և անգլերենից հետո[20]։

Ֆրանսերենի կազմավորումը

խմբագրել

Ֆրանսերենի բառային հիմքերի մեծ մասը ծագում է լատիներենից (որպես մայր լեզու) կամ կազմված է հունական, լատինական արմատներից։ Բազմաթիվ եզրույթներ ունեն նույն ստուգաբանությամբ երկու հիմքեր, որոնցից մեկը դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդախոսակցական լատիներենից, իսկ մյուսը ուղղակիորեն փոխառվել է դասական լատիներենից։ Օրինակ՝ métier/ministère, façon/faction, raide/rigide, froid/frigide, frêle/fragile, rançon/rédemption, raison/ration, poison/potion, chance/cadence և այլն։ Հաճախ նույնիսկ «ամենաֆրանսերեն» թվացող բառերի հիմքը ևս փոխառություն է դասական լատիներենից։ Օրինակ՝ mère/maternel, frère/fraternel, cheveu/capillaire, foi/fidèle, œil/oculaire, sûr/sécurité, siècle/séculaire և այլն։ Ռոմանական լեզուների ստուգաբանության մեջ հարացույցի փոփոխության[21] արդյունքում գրավոր լատիներենի աղբյուրների վրա հիմնված ավանդական մեթոդը փոխարինվում է համեմատական մեթոդով՝ նպատակ ունենալով վերստեղծել նախառոմանական մակարդակի ստուգաբանությունը, որի ժառանգորդն է ռոմանական բառապաշարը։ Այդ կերպ ընդգծվել է այն գաղաղափարը, որ « ֆրանսերենի բառային հիմքերի մեծ մասը ծագում է լատիներենից »։

Անտեսվում է գալլերենի ազդեցությունը ֆրանսերենի վրա։ Այդ լեզվի բառային ներդրումը ֆրանսերենում սահմանափակվում է մոտ հարյուր բառով, ինչպիսիք են օրինակ՝ char/charrue, mouton, crème, որոնց մի մասն էլ փոխառություն է լատիներենից։ Այդ արտահայտությունների ստուգաբանությունը միշտ չէ որ ապացուցված է։ Ինչ վերաբերում է գալլերենի ազդեցությանը ֆրանսերենի շարադասության և արտասանության վրա, այն նույնպես հստակեցված չէ։ Հին ֆրանկերենից՝ որպես «սուպերստրատ» (լեզվաբանության և հատկապես հանրալեզվաբանության մեջ այդպես են անվանում այն լեզուն, որն ազդեցություն է թողնում մեկ այլ լեզվի վրա), ֆրանսերեն են անցել մի քանի կարևոր բառեր, օրինակ՝ gris, blanc, blond, bleu բառերը և այլն։

Հին ֆրանկերենը մեծապես ազդեցություն է թողել Գալլիայի հյուսիսում տարածում գտած այսպես կոչված օիլի լեզուների և միջնադարյան Ֆրանսիայի հյուսիսում կիրառվող հին ֆրանսերենի կամ նախաֆրանսերենի արտասանության վրա։ Այդ նախաֆրանսերենը, որը միջնադարում Իլ դը Ֆրանսում տարածված օիլի լեզուների բարբառներից էր և որից ծագել է ժամանակակից ֆրանսերենը, երբեմն անվանվել է նաև «ֆրանսիեն» (francien) եզրույթով։ Բայց վերջինս այդ բարբառն անվանելու համար առաջին անգամ 1889 թվականին կիրառել է ֆրանսիացի լեզվաբան Գաստոն Պարիսը։ Այդ բարաբառը, իրականում, շատ ավելի վաղ՝ դեռ 12-րդ դարից ի վեր, Փարիզի զարգացմանը զուգընթաց հարստացել է օիլի մյուս լեզուների՝ նորմանդական, պիկարդերեն, լոթարինգյան, բուրգունդյան բարբառների հիման վրա։ «Ֆրանսիեն» (francien) եզրույթը, սակայն, չի կիրառվել այն մարդկանց կողմից, ովքեր խոսել են այդ լեզվով, քանի որ այդ ժամանակ այն արդեն անվանվում էր «ֆրանսեի» (franceis), իսկ հետո՝ «ֆրանսուա» (françois):

Ժամանակակից ֆրանսերենի անվանումը՝ «français» ծագել է franceis եզրույթից (franceis [frãntsëé] → françoys/françois [frãswé] → français [frãsé]), որը 11-12-րդ դարերից ի վեր դանդաղորեն վերածվել է համատարածաշրջանային լեզվի։ Օիլի մյուս լեզուները աստիճանաբար անհետացել են ոչ միայն այն պատճառով, որ ֆրանսերենն ավելի ու ավելի հարգի էր դառնում, այլ նաև այն պատճառով, որ օիլի մյուս լեզուները շատ մոտ էին «ֆրանսուա» (françois) բարբառին։ Դրանով է բացատրվում այն, որ ռոմանական մյուս բարբառները՝ ոչ օիլի բարբառները և ոչ ռոմանական լեզուները երկար ժամանակ համառորեն ընդդիմանում էին կրել ֆրանսերենի ազդեցությունը՝ չնայած ռոմանական ոչ օիլի լեզուներն իրենք էլ ազդեցություն են թողել ֆրանսերենի վրա (ֆրանսերենը հավասարապես հարստացել է այլ լեզուների ներդրումների շնորհիվ, օրինակ՝ արաբերեն, իտալերեն, թուրքերեն, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ֆրանսիական հիմքով կրեոլական լեզուների, նախկին ֆրանսիական գաղութային կայսրության լեզուների, այսօր նաև անգլերենի, ներգաղթյալների, ինչպես նաև Ֆրանսիայի և այլ ֆրանկոֆոն երկրների միջև միջազգային կապերի շնորհիվ)։

Վերջին փոխառություններ, նորաբանություններ և ուղղագրության զարգացում

խմբագրել

Համեմատաբար վերջին փոխառություններն այլ լեզուներից բավականին շատ են, նախևառաջ անգլերենից (նույնիսկ հին՝ nord, sud ), հետո իտալերենից և այլ ռոմանական լեզուներից, ինչպես նաև գերմանական լեզուներից, օրինակ՝ գերմաներենից և հոլանդերենից (այսպես օրինակ boulevard բառը ծագում է հոլանդերեն կամ ֆլամանդերեն bolwerk բառից)։ Արաբերենը տվել և դեռ շարունակում է տալ մի քանի բառեր՝ որպես փոխառություններ, օրինակ՝ chiffre, coton, amalgame, amiral, sucre, alcool, algèbre, toubib, bled և այլն։ Ըստ լեզվաբան Հենրիետտա Վալտերի հաշվարկների՝ 35.000 բառ պարունակող փոքրիկ բառարանի ժամանակակից ֆրանսերենի բառերի մոտ 13% (4200 բառ) օտար ծագում ունեն։ Այդ բառերից 1053 ծագում են անգլերենից, 698-ը՝ իտալերենից, 544-ը՝ նախագերմաներենից, 481-ը՝ հին գալլոռոմանական լեզուներից, 215-ը՝ արաբերենից, 164-ը՝ գերմաներենից, 160-ը՝ նախակելտական լեզվից, 159-ը՝ իսպաներենից, 153-ը՝ հոլանդերենից, 112-ը՝ պարսկերենից (հին պարսկերենից) և սանսկրիտից, 101-ը՝ ամերիկյան-հնդկացիական լեզուներից, 89-ը՝ Արևելյան Ասիայի տարբեր լեզուներից (որոնցից հատկապես չինարենից և ճապոներենից, բայց նաև մոն-քխմերի լեզուներից), 56-ը՝ սեմաքամյան լեզվաընտանիքի որոշ լեզուներից, 55-ը՝ սլավոնական կամ բալթյան լեզուներից, 144-ը՝ տարբեր այլ լեզուներից (որոնցից օրինակ՝ մալայապոլինեզյան և նիգերոկոնգոլեզյան լեզուներից)[22]։

Այդուհանդերձ ժամանակակից բառապաշարում փոխառությունների հարաբերականորեն թույլ այս համամասնությունը չի հաշվարկում գործարար ոլորտում ամերիկյան անգլերենից փոխառությունները, ռազմավարական ոլորտ, որտեղ ԱՄՆ ունի գերակայություն[23]։

Բազմաթիվ նորաբանություններ ծագել են հունարեն կամ լատիներեն բառերից։ Կարելի է հիշատակել օրինակ՝ mètre, gramme, phobie բառերը և նրանց ածանցյալ բառերը (kilomètre, milligramme և այլն ), ինչպես նաև համեմատաբար վերջին փոխառությունները, օրինակ՝ cinéma, logiciel, domotique և այլն։

Մյուս նորաբանությունները լեզվաբանական պատճենումներ են անգլերենից կամ հարմարեցումներ, օրինակ՝ baladeur բառը հորինվել է փոխարինելու անգլերեն walkman և discman համարժեքներին։ Բազմաթիվ նորաբանություններ ստեղծվել են անգլերեն համարժեքներին փոխարինելու համար, ինչպիսիք են օրինակ՝

  • informatique բառը ստեղծվել է 1962 թվականին։ Այն information և automatique բառերի միաձուլմամբ ստեղծված հիբրիդային բառ է։
  • pourriel բառը՝ անգլերեն spam բառի փոխարեն

Որոշ նորաբանություններ ծագել են Հյուսիսային Ամերիկայից, որտեղ շատ ակտիվ է գործում Ֆրանսերեն լեզվի քվեբեկյան գործակալությունը (Office québécois de la langue française): Օրինակ՝

  • courriel բառը՝ e-mail բառի փոխարեն[Ն 1]
  • clavardage բառը՝ chat բառի փոխարեն[Ն 2]
  • baladodiffusion բառը՝ podcasting բառի փոխարեն[Ն 3]
  • bouquineur բառը՝ liseuse բառի փոխարեն[Ն 4]
  • livrel բառը՝ livre numérique բառի փոխարեն[Ն 5]։

Որոշ նորաբանություններ ավելի շատ տարածված են Կանադայի ֆրանկոֆոն նահանգներում, իսկ դրանց կիրառությունը Ֆրանսիայում և այլուր համեմատաբար ավելի փոքր է։

Իմաստաբանություն

խմբագրել

Ֆրանսերենն ունի շատ հարուստ իմաստաբանություն։ Այն համադրում է բառախաղեր, սրամտություն, հանելուկներ, սփուներիզմ և այլն։ Այս բնութագրիչը շատ կարևոր է տվյալների բազայում տեղեկատվության մշակման տեսանկյունից։ Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիբառարաան նախագծում հաշվեգրված է 226264 ֆրանսերեն բառ 2012 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ։ Բայց եթե հաշվենք նաև թեքման ձևերը (խոնարհում, հոգնակի թիվ և այլն), ապա այդ նախագիծը ներառում է մոտ 1200000 մուտքագրում ֆրանսերեն լեզվի համար (ներառյալ հատուկ անունները)։

Պատմություն

խմբագրել
 
Մոլիերը՝ Կեսարի դերում, «Պոմպեյի մահը» Ֆրանսերենը հաճախ անվանում են նաև «Մոլիերի լեզու»:

Մ. թ. ա. 52 թվականին՝ Հուլիոս Կեսարի կողմից Գալլիան նվաճելու ժամանակաշրջանում, Գալլիայի մեծ մասը՝ բացառությամբ Ակվիտանիա շրջանի, որտեղ կիրառվում էր նախաբասկերենը, բնակեցված էր գալլական ցեղերով, որոնք խոսում էին կելտական լեզուներով։ Այդ ցեղերը, անշուշտ, խնամակցական հարաբերություններ ունեին իրար հետ և փոխադարձաբար ու հեշտությամբ հասկանում էին միմյանց։ Չկար մեկ գալլական լեզու, այլ բազմաթիվ այդպիսի լեզուներ, որոնք միայն շատ հազվագյուտ դեպքերում էր, որ գիր ունեին։ Իսկ հռոմեացիների լեզուն՝ լատիներենը, գիր ուներ և որպես հեղինակավոր լեզու՝ աստիճանաբար ընդունվել է բոլորի կողմից դարերի ընթացքում։

842 թվականի «Ստրասբուրգի երդում»-ի (Շառլ II-ի և Լյուդովիկոս II-ի միջև կնքված ռազմական դաշինք՝ ընդդեմ իրենց ավագ եղբայր Լոթար I-ի) ռոմանական տարբերակը առաջին գրավոր տեքստն է օիլի լեզվով, որը, սերելով ուշ շրջանի լատիներենից, հետագայում փոփոխությունների է ենթարկվել Գալլիայի հյուսիսում հաստատված գերմանական ժողովուրդների՝ մասնավորապես ֆրանկների կողմից (որոնց անունից էլ ծագում է français՝ «ֆրանսերեն» անվանումը)։ Ռոմանական լեզվի գոյության մասին առաջին անգամ հիշատակվել է 813 թվականին Տուրի Կոնսիլիումի (կամ սինոդ) ժամանակ, որտեղ այն անվանվել է lingua romana rustica, langue romane rustique ՝ «գյուղական ռոմանական լեզու»։ Առաջին գրավոր տեքստը 880 թվականի Séquence (Cantilène) de sainte Eulalie ՝ «Սուրբ Էուլալիի կանտիլենա »-ն է (ագիոգրաֆիկ (սրբերի կյանքն ուսումնասիրող աստվածաբանության ուղղություն) երկ)։ Այնուամենայնիվ, այդ տեքստի լեզուն ավելի շատ պիկարդերեն էր, քան հենց ֆրանսերեն։ Ֆրանսերենը, որն անվանվում էր franceis / françoys / françois, միջնադարի բազմաթիվ բարբառներից մեկն էր։ Փարիզն ու իր շրջանը այդ franceis՝ նախաֆրանսերենի պատմական բնօրրանն էր։ Այն շատ արագ զարգացել է նորմանդերենի, պիկարդերենի և օիլի այլ բարբառների հիման վրա, քանի որ Փարիզը գնալով կարևոր տեղ էր զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում և երկրի տարբեր շրջաններից մարդիկ գալիս էին բնակվելու այնտեղ՝ իրենց հետ բերելով նաև իրենց լեզուն։

Միջնադարում Ֆրանսիան լեզվաբանական միավոր չուներ, քանի որ իններորդ դարի սկզբին լատիներենը գիտական և եկեղեցական միակ լեզուն էր, և երկրի շրջաններում կիրառվել են Ֆրանսիայի տարածաշրջանային տարբեր լեզուներ, որոնք հիմնականում պատկանել են հետևյալ խմբերին՝

Տասնմեկերորդ դարի վերջից մինչև տասնչորսերոդ դարի սկիզբը միջնադարյան ֆրանսերենի (հին ֆրանսերեն) տարածման ժամանակաշրջանն էր։ Ֆրանսերենն այդ ժամանակաշրջանում դարձել էր միջազգային լեզու, որով խոսում էին եվրոպական բոլոր արքունիքներում։ Այդ կերպ այն իր ազդեցությունն է թողել բոլոր եվրոպական լեզուների վրա։ Այն դարձել էր «lingua franca»՝ «լինգվա ֆրանկա», բոլոր օրենքները շարադրվում էին ֆրանսերենով, դիվանագիտության լեզուն ֆրանսերենն էր։

Օիլի լեզուններից նորմանդերենը 1066 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից Անգլիան գրավելու հետևանքով տարածվել է այնտեղ, և ֆրանսերենի գործածությունն այնտեղ տևել է ավելի քան երեք հարյուր տարի։ Անգլերենի բառապաշարը ժառանգել է շատ բառեր։ Անգլերենի բառապաշարի 70-72%-ը ծագում է ինչպես նորմանդերենից, այնպես էլ՝ ֆրանսերենից[24]։ Ասում են նաև, որ այդ ժամանակաշրջանում Անգլիայում ֆրանսերենն ավելի շատ է գործածվել, քան Ֆրանսիայում[25] ·[26]: Տասներկուերորդ դարից սկսած՝ ֆրանսերենը (օիլի լեզու) ազդեցություն է թողել միջնադարյան իտալական գրականության վրա։

1250 թվականից սկսած, երբ Լյուդովիկոս IX Սուրբը պատվիրել է ֆրանսերեն թարգմանել Աստվածաշունչը, ֆրանսերենն ավելի մեծ կարևորություն է ստացել։

Տասներեքերորդ դարի վերջին վենետիկցի ժամանակագիր Մարտինո դը Կանալեն օիլի լեզվով շարադրել է իր «Վենետիկյան տարեգրություն»-ը (Chronique des Vénitiens ) և հաստատել, որ «ֆրանսերեն լեզուն տարածվում է աշխարհում»[27]։

Մոտ 1256 թվականին Ֆլորենիցիայից կանցլեր և հայտնի փիլիսոփա Բրունետտո Լատինին (1220-1294) օիլի լեզվով գրել է իր «Գանձարանի գիրք»-ը (Livre du Trésor ) և այնտեղ արձանագրել, որ այն «բոլոր մարդկանց հայտնի և հաճելի խոսվածք է»[28]։

Տասներեքերորդ դարում էր, որ հայտնվել են ֆրանսերենով գեղարվեստական ստեղծագործություններ։ 1296 կամ 1298 թվականներին Ջենովայի բանտում Մարկո Պոլոն իր ճամփորդական պատմվածքները շարադրել է ֆրանսերեն[29] ·[30]:

Միջնադարում արքայական նշանաբանները մեծ մասամբ ֆրանսերեն էին, օրինակ բրիտանական ասպետական շքանշանի նշանաբանը՝ «Honi soit qui mal y pense» («Ամոթ նրան, ով այդ մասին վատը կմտածի։»), ինչպես նաև բրիտանական միապետության նշանաբանը՝ «Dieu et mon droit» («Աստված և իմ իրավունքը»)։ Նիդերլանդների նշանաբանը նույնպես ֆրանսերեն է «Je maintiendrai» («Ես կպահպանեմ»)։

1346 թվականին Հարյուրամյա պատերազմի ընթացքում՝ Կրեսիի ճակատամարտում, Անգլիայի Էդուարդ III արքան իմացել է միայն մեկ լեզու՝ ֆրանսերեն, ինչպես իր հակառակորդ Ֆրանսիայի արքան[31]։ 1362 թվականին անգլերենը փոխարինել է Law French-ին (Le Français du loi՝ Անգլիայում իրավագիտության լեզու՝ հին նորմանդերենի անգլոնորմանդական տարբերակը, որը մեծ ազդեցություն է կրել փարիզյան ֆրանսերենից, իսկ հետո նաև անգլերենից) և 1362 թվականի «Անգլիայի դատարանների մասին ակտ»-ով հռչակվել է դատարանների պաշտոնական լեզու[32]։ 1385 թվականին Անգլիայի քերականական դպրոցներում (grammar schools) անգլերենը փոխարինել է ֆրանսերենին[33]։ Այդպես Անգլիայում ֆրանսերենն իր տեղը զիջել է անգլերենին։

«Catholicon»՝ «Կաթոլիկոն»-ը (հունարեն Καθολικόν՝ համընդհանուր բառից) առաջին եռալեզու բառարանն է բրետոներեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով։ Այն նաև բրետոներեն և ֆրանսերեն առաջին բառարաններից է[34]։

 
Ֆրանսուա I՝ Ֆրանսիայի թագավոր, ով 1539 թվականին ստորագրել է «Վիլլեր-Կոտրեյի հրամանագիր»-ը

1539 թվականին է, որ պաշտոնապես մեկնարկել է Ֆրանսիայի ֆրանսիականացումը Ֆրանսուա I արքայի կողմից ստորագրված «Վիլլեր-Կոտրեյի հրամանագիր»-ով (Օrdonnance de Villers-Cotterêts): Այն պարտադրում է լատիներենի փոխարեն ֆրանսերենի կիրառումը՝ որպես իրավագիտության և վարչական լեզու։ Այնուամենայնիվ[35], պետք չէ եզրակացնել, որ այդ ժամանակ բոլոր ֆրանսիացիները խոսել են ֆրանսերեն։ Ըստ պատմաբանների՝ XVI դարում արքաների լեզվով խոսել է բնակչության 10-20 %-ը[36]։ Չնայած հրամանագիրը ունեցել է 192 հոդված[37]՝ դրանցից միայն 110-րդ և 111-րդ հոդվածներն են վերաբերել լեզվին։

 
«Վիլլեր-Կոտրեյի հրամանագրի» նախաբանի և միշտ կիրառվող հոդվածների կրկնօրինակը

Բնօրինակ տեքստ

  110. Que les arretz soient clers et entendibles et afin qu'il n'y ayt cause de doubter sur l'intelligence desdictz Arretz, nous voullons et ordonnons qu'ilz soient faictz et escriptz si clerement qu'il n'y ayt ne puisse avoir aulcune ambiguite ou incertitude, ne lieu a en demander interpretacion.

111. Nous voulons que doresenavant tous arretz, ensemble toutes aultres procedeures, soient de noz courtz souveraines ou aultres subalternes et inférieures, soient de registres, enquestes, contractz, commissions, sentences, testamens et aultres quelzconques actes et exploictz de justice ou qui en deppendent, soient prononcez, enregistrez et delivrez aux parties en langaige maternel francoys et non aultrement.

 
 
Ժոաշեն դյու Բըլե, «Ֆրանսերեն լեզվի պաշտպանություն և պատկերազարդում»-ի հեղինակ

1549 թվականին Ժոաշեն դյու Բըլեն գրել է «Ֆրանսերեն լեզվի պաշտպանություն և պատկերազարդում» աշխատությունը։

XVII դարում ֆրանսերենը դարձել է գիտության և կրթության լեզու։ 1606 թվականին տպագրվել է Ժան Նիկոյի հեղինակած և մտավոր սեփականության իրավունքով պաշտպանաված (post mortem) «Որքան հին, այնքան էլ նոր ֆրանսերեն լեզվի գանձարան» բառարանը։ Ռենե Դեկարտի «Դատողություն մեթոդի մասին» (1637 թվական) փիլիսոփայական տրակտատը կարևոր շրջափուլ էր, քանի որ ազդարարվել էր ֆրանսերեն լեզվով փիլիսոփայական էսսեների ստեղծումը՝ ի տարբերություն «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» («Մետաֆիզիկական դատողություններ») աշխատության, որը լատիներեն էր։ Իրականում Ռենե Դեկարտը քննադատության է ենթարկվել «Մետաֆիզիկական դատողություններ» աշխատության համար և ստիպված է եղել վերաշարադրել և հրատարակել այն ֆրանսերեն լեզվով՝ «Դատողություն մեթոդի մասին» վերնագրով՝ իմանալով, որ հասարակության սերուցքը չէր կարդալու այն տեղական խոսվածքով, մինչդեռ այդ դեպքում նրանք, ովքեր ընդունում էին իր փիլիսոփայական հայացքները, կկարողանային այն կարդալ՝ առանց վախենալու գրաքննությունից։

Սերելով լատիներենից՝ ֆրանսերենը ստանձնել է նրա դերը՝ որպես միջազգային լեզու XVII դարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր այն զիջելով անգլերենին։ XVII դարում ֆրանսերենի այդ գերիշխանությունը՝ հեգեմոնիան, պայմանավորված է եղել այդ դարաշրջանում ֆրանսիական պետության հզորությամբ։ 1685 թվականին Պիեռ Բեյլը գրել է՝ «Եվրոպայի բոլոր ժողովուրդների հաղորդակցության սահմանակետը ֆրանսերենն է»[38]։ 1714 թվականի մարտի վեցի Ռաշտատի հաշտության պայմագիրը, որն ազդարարում էր Իսպանական ժառանգության համար պատերազմի ավարտը, շարադրվել է բացառապես ֆրանսերենով[39]։ Գերմանացի հայտնի փիլիսոփա և գիտնական Գոթֆրիդ Լայբնիցը (1646-1716) շատ հաճախ իր երկերը գրել է ֆրանսերեն։

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ը (1762-1796) ռուսական ակադեմիայի զեկուցագրերը շարադրել է ֆրանսերենով[40]։

Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ը ֆրանսերենի մեծ սիրահար է եղել, Վոլտերի հետ նամակագրություն է վարել և իր ինքնակենսագրությունը շարադրել է ֆրանսերենով[41], հասել է նաև նրան, որ Բեռլինի ակադեմիայում լատիներենը փոխարինվել է ֆրանսերենով[42]։

1777 թվականին մարքիզ Կարաչիոլին հրատարակել է մի գիրք՝ «Ֆրանսիական Եվրոպա կամ Փարիզ։ Օտարերկրյա ազգերի մոդելը» վերնագրով։ 1783 թվականին Բեռլինի ակադեմիան առաջարկել է «Ի՞նչն է ֆրանսերենը դարձրել միջազգային լեզու» վերնագիրը՝ որպես գրողների միջև անցկացվող մրցույթի թեմա[43] ·[44]:

1892 թվականին Ավստրալիայում հայտնաբերված առաջին համայնքային թերթը կոչվել է Le Courrier australien՝ «Ավստրալիական սուրհանդակ»[45]։

1911 թվականին Յակով Նովիկովը գրել է մի հոդված՝ «Ֆրանսերեն՝ Եվրոպայի օժանդակ լեզու» վերնագրով[46], որտեղ բացատրել է, թե ինչու է ֆրանսերենը դարձել Եվրոպայի համընդհանուր լեզու[47]։

Ֆրանսերենի պահպանմանը հետևում են Ֆրանսիական ակադեմիան, Ֆրանսերենի և Ֆրանսիայի լեզուների գլխավոր պատվիրակությունը (Délégation générale à la langue française et aux langues de France (DGLFLF)), Բելգիայում Ֆրանսերեն լեզվի ծառայությունը (Service de la langue française (Belgique)), Քվեբեկի ֆրանսերեն լեզվի գործակալությունը (l'Office québécois de la langue française (OQLF)), Ֆրանսիայի, Բելգիայի, Քվեբեկի Ֆրանսերեն լեզվի գերագույն խորհուրդները (les Conseils supérieurs de la langue française de France, de Belgique et du Québec):

1985 թվականին հիմնադրվել է TV5 Monde ֆրանկոֆոն միջազգային հեռուստաալիքը։ Չնայած համեստ մեկնարկին՝ այն արագորեն զարգացել է և 2000-ական թվականներին դարձել է հեռուստատեսային երեք ամենամեծ ցանցերից մեկը MTV-ի և CNN-ի հետ միասին[48]։ 2010 թվականին այն անվանվել է «ֆրանսերենի ամենամեծ դասարանն աշխարհում»[49] :

Աշխարհագրական տարածում

խմբագրել
 
Ֆրանսերենն աշխարհում : bleu foncé : langue maternelle ; bleu : langue administrative ; bleu clair : langue de culture ; vert : minorités francophones
Ֆրանսերենն աշխարհում

     մայրենի լեզու      վարչական լեզու      մշակույթի լեզու      ֆրանկոֆոն փոքրամասնություններ

Ֆրանսերենը պաշտոնական լեզու է համարվում հետևյալ երկրներում.

Ստորև ներկայացված երկրներում ֆրանսերենը համարվում է երկու պաշտոնական լեզուներից մեկը.

Ստորև ներկայացված երկրներում ֆրանսերենը համարվում է երեք պաշտոնական լեզուներից մեկը.

 
      Երկրներ, որոնք ընդհանուր առմամբ համարվում են ֆրանկոֆոն:
Այդ երկրների բնակչությունը 2019 թվականին հասել է 431 միլիոնի և հաշվի առնելով բնակչության աճի տեմպերը՝ 2050 թվականին կհասնի 845-866 միլիոնի[50] ·[51].
      Երկրներ, որոնք մասամբ են համարվում ֆրանկոֆոն:       Երկրներ, որոնք ֆրանկոֆոն չեն, բայց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ են կամ դիտորդ:

Ստորև ներկայացված երկրում համարվում է չորս պաշտոնական լեզուներից մեկը.

Բացի վերոնշյալ երկրներից՝ ֆրանսերենը լայնորեն տարածված է նաև ֆրանսիական և բելգիական նախկին գաղութներում, այդ թվում՝

Ֆրանկոֆոնների քանակը տարբեր մեծ քաղաքներում

խմբագրել

Ֆրանկոֆոն քաղաքներում ֆրանսերեն գրել, կարդալ և խոսել կարողացող մարդկանց քանակը՝ տոկոսային արտահայտությամբ՝

Պետական կարգավիճակ

խմբագրել

Պետական կարգավիճակը Ֆրանսիայում

Ֆրանսերենը Ֆրանսիայի ինքնիշխանության բաղկացուցիչ մասն է 1992 թվականից ի վեր։ Ըստ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության սահմանադրության 2-րդ հոդվածի՝ «Հանրապետության լեզուն ֆրանսերենն է»։ Բոլոր պաշտոնական փաստաթղթերը և համաձայնագրերը պետք է կազմվեն ֆրանսերենով։

Պետական կարգավիճակը Կանադայում

Հանդիսանում է Քվեբեկ պրովինցիայի պաշտոնական լեզուն և ամբողջ Կանադայի ու Նյու Բրանսուիկ գավառի (ֆրանսերեն՝ Le Nouveau-Brunswick) երկու պաշտոնական լեզուներից մեկը։ Քվեբեկում ֆրանսերենի մասին օրենքը պահանջում է, որ պետական դպրոցներում բոլոր աշակերտների (բացի անգլախոս կանադացի քաղաքացիների երեխաները) ուսուցումը կատարվի ֆրանսերենով։

Ֆրանսերենի միջազգային նշանակություն

խմբագրել

Ներկայումս նկատվում է ֆրանսերենի՝ միջազգային կառույցներում գործածման կտրուկ անկում։ Չնայած ֆրանսերենը պահպանում է աշխարհում իր դրական «պատկերը», այնուամենայնիվ այն ավելի ու ավելի քիչ է գործածվում։ 1995 թվականից Ֆրանկոֆոնիայի գործակալությունը ՄԱԿ-ում ունի դիտորդի դեր։ Այդուհանդերձ անգլերենը, որպես աշխատանքային լեզու, ունի գերիշխող դիրք, չնայած ՄԱԿ-ի անդամ 185 երկրներից 56-ը Ֆրակոֆոնիայի անդամ են, և նրանց մեծ մասը խնդրում է ՄԱԿ-ի քարտուղարությանը իրենց հետ շփումն իրականացնել ֆրանսերենով։ Ֆրանսերենի նվազ գործածությունը մեծ մասամբ պայմանավորված է անձնակազմի համալրման պայմաններով (ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման չէ), անգլախոս շրջապատի գերակայությամբ և բյուջետային կրճատումներով։

Եվրոպական Միությունում (ԵՄ) ֆրանսերենը հանդիսանում է պաշտոնական լեզու։ Այս լեզվի ապագան կախված է նրանից, թե ինչպիսի դիրք այն կգրավի փոփոխվող Եվրամիությունում։ Այստեղ Ֆինլանդիայի, Ավստրիայի, Շվեդիայի անդամագրումը զգալիորեն նվազեցրեց ֆրանսերենի դիրքերը, քանի որ վերոնշյալ երկրները որպես հաղորդակցման լեզու օգտագործում են անգլերենը։ Եվրամիության ընդլայնումն աստիճանաբար հանգեցնում է Հռոմեական համաձայնագրի դրույթների իրագործման անհնարինությանը։ Ըստ այս համաձայնագրի՝ բոլոր անդամ-երկրների լեզուները համարվում են Եվրամիության պաշտոնական լեզուներ։

Ֆրանսիացի հայտնի լեզվաբան Ռ. Շոդանսոնը առաջ քաշեց կտրուկ առաջարկություն. պահպանել երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Լ. Ժոսպենի կարծիքով՝ Եվրամիությունում լեզվական բազմազանությունը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Հենց Եվրամիությունում ֆրանսերենի զբաղեցրած դիրքից է կախված՝ որքանով այս լեզուն կպահպանի աշխարհում իր առաջատար դիրքերը։ Բայց Եվրամիության կառույցներում մեկ լեզուն չի կարող կատարել միակ հաղորդակցման լեզվի գործառույթներ։ Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայում աշխատանքներ են տարվում ՝ ուղղված ֆրանսերենի՝ որպես աշխատանքային լեզվի գործառույթի ուժեղացմանը։

Արտասանություն

խմբագրել

Բաղաձայններ

խմբագրել
  Երկշրթնային Շրթնատամ-
նային
Շրթքմային Շրթհետնա-
քմային
Ատամնային Ատամնախոր-
շային
Հետատամնա-
խորշային
Քմային Հետնա-
քմային
Լեզվակային
Հպական p  b t  d k ɡ
Ռնգային m n ɲ[c 1] ŋ[c 2]
Պայթական f  v s  z ʃ  ʒ ʁ[c 3]
Շնչեղ ɥ w j
Կողմնային l
  1. Արդի արտասանությամբ, [ɲ] հնչյունը ավելի ու ավելի քիչ է տարբերվում [nj] հնչյունից։
  2. [ŋ] հնչյունը համեմատաբար վերջերս է ի հայտ եկել անգլերեն և չինարեն բառերի փոխառման հետ։ Եվրոպացիները միտված են այն արտասանել [ŋɡ], մինչդեռ Քվեբեկի բնակիչներն այն արտասանում են [ɲ]: Բացի դրանից Ֆրանսիայի հարավում այն հաճախ օգտագործվում է ռնգային ձայնավորի հետ (օրինակ, Agen արտասանվում է [a.ˈʒɛŋ], ոչ թե [a.ˈʒɛ̃], ինչպես Փարիզում)։
  3. Խոսողից կախված՝ [ʁ/] հնչյունը կարող է արտասանվել [χ], [ʀ], [x], [ɣ], [r], [ʁ] կամ [ɾ]. Այս երևույթն անվանում են այլահնչյուն (ալլոֆոն) փոփոխություններ (երբ հնչյունի արտասանությունը կախված է հարակից հնչյուններից)։

Ձայնավորներ

խմբագրել
Առաջնալեզվային Կենտրոնական Հետնալեզվային
Փակ i    y u
Կիսափակ e    ø o
Միջին ə[v 1]
Կիսաբաց ɛ  ɛː[v 2]   ɛ̃[v 3]     œ    œ̃[v 4] ɔ[v 5]  ɔ̃[v 3]
Բաց a ɑ[v 6]   ɑ̃[v 3]
  1. Ֆրանսիայում կիրառվող ֆրանսերենում, [ə] հնչյունը հաճախ կարելի է շփոթել [ø] հնչյունի հետ, je բառը օրինակ կարող է արտասանվել jeu բառի նման, բայց այս երկու հնչյունների տարբերակումը պահպանված է քվեբեկյան ֆրանսերենում։
  2. [ɛ] և [ɛː] հնչյունների տարբերությունը, ինչպես օրինակ mettre և maître բառերում, միտում ունի մեղմանալու Ֆրանսիայում կիրառվող ֆրանսերենում, բայց պահպանվում է բելգիական և քվեբեկյան ֆրանսերենում։ Բելգիական ֆրանսերենում այդ հնչյունների տարբերությունը արտասանության երկարության մեջ է՝ ի տարբերություն քվեբեկյան ֆրանսերենի, որտեղ [ɛː ] հնչյունը երբեմն արտասանվում է որպես երկհնչյուն [aɪ̯]:
  3. 3,0 3,1 3,2 Ժամանակակից փարիզյան ֆրանսերենում, Բելգիայում և Շվեյցարիայում կիրառվող ֆրանսերերում ɑ̃ արտասանվում է [ɒ̃], [ɛ̃] արտասանվում է [æ̃], իսկ ɔ̃ արտասանվում է [õ]:
  4. Ֆրանսիայի հյուսիսային կեսի շրջանների արդի խոսվածքների, որոնց պատկանում է նաև փարիզյան ֆրանսերենը, œ̃ հնչյունը միտում ունի անհետանալու՝ ի օգուտ ɛ̃ հնչյունի, այսինքն արտասանվում է [æ̃]. Ֆրանկոֆոնները, որոնք գիտակցում են, որ պետք է օգտագործեն այդ երկու հնչյուններից մեկը, այնուամենայնիվ հիմնականում օգտագործում են ɛ̃ հնչյունը, որը համապատասխանում է "in" տառային արտահայտությանը և դժվարանում են ճիշտ արտասանել "un": Իրականում նրանք հիմնականում արտասանում են œ̃, որը համապատասխանում է ավելի քիչ հանդիպող "un" տառային արտահայտությանը։ Երկու հնչյունների ճիշտ արտասանությունը լավ է պահպանվել Ֆրանսիայի հարավային կեսում, Բելգիայում և Քվեբեկում։ Բացառություն է կազմում lundi բառը, որը Ֆրանսիայի հարավում արտասանվում է [lỹdi]:
  5. ɔ ձայնավորը հաճախ արտասանությամբ նմանվում է ʌ հնչյունին։
  6. a և ɑ հնչյունների տարբերակումը, ինչպես օրինակ patte և pâte բառերում, մեղմանում է Ֆրանսիայում, բայց այն շարունակում է ընդգծված մնալ Բելգիայում և Քվեբեկում։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Էլեկտրոնային փոստ կամ հաղորդագրություն
  2. Զրույց համացանցում
  3. Համացանցում տեսաձայնային ֆայլերի տարածում
  4. Էլեկտրոնային գրքեր ընթերցող
  5. Էլեկտրոնային գիրք

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  2. https://en.wal.unesco.org/languages/standard-french / UNESCO
  3. https://www.herodote.net/10_ao_t_1539-evenement-15390810.php
  4. «In which countries of the world is this language spoken...». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Official Languages». www.un.org (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Census in Brief: English, French and official language minorities in Canada». www12.statcan.gc.ca (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «The status of French in the world». Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  8. European Commission (2012 թ․ հունիս), «Europeans and their Languages» (PDF), Special Eurobarometer 386, Europa, էջ 5, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 6-ին, Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին
  9. «Why Learn French». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին.
  10. Develey, Alice (2017 թ․ փետրվարի 25). «Le français est la deuxième langue la plus étudiée dans l'Union européenne» – via Le Figaro.
  11. «How many people speak French and where is French spoken». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. La Francophonie dans le monde 2006–2007 հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից. Nathan, Փարիզ, 2007.
  13. «Ethnologue: French». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Qu'est-ce que la Francophonie?».
  15. «The World's Most Widely Spoken Languages». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «French language is on the up, report reveals».
  17. «Agora: La francophonie de demain». Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  18. La langue de Molière - L'Express
  19. Lauerman, John (2011 թ․ օգոստոսի 30). «Mandarin Chinese Most Useful Business Language After English». Bloomberg Business. New York. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. «French, spoken by 68 million people worldwide and the official language of 27 countries, was ranked second&nbsp»
  20. Langue française, la résistance s'organise sur le net, périodique Le Figaro, 28 juin 2019, http://www.lefigaro.fr/langue-francaise/francophonie/langue-francaise-la-resistance-s-organise-sur-le-net-20190628%7Cconsulté(չաշխատող հղում)
  21. [1]
  22. Henriette Walter, Gérard Walter, Dictionnaire des mots d'origine étrangère, Paris, 1998, p.7.
  23. Prééminence de l'anglo-américain dans le vocabulaire des affaires Արխիվացված 2001-08-30 Wayback Machine.
  24. «Des mots anglicisés puis refrancisés !». www.gringoire.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 27 mai 2010-ին..
  25. «Quand les Anglais parlaient français, par André Crépin». www.aibl.fr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: Text "consulté le 4 avril 2010" ignored (օգնություն).
  26. Argumentaire en faveur de la langue française.
  27. «Livre: Le souffle de la langue : voies et destins des parlers d'Europe, par Claude Hagège, page 95». Books google. Վերցված է 2 juin 2010-ին..
  28. «Histoire des littératures étrangères, Volume 2». books.google.com. Վերցված է 30 juillet 2010-ին..
  29. Fichier:Marco Polo, Il Milione, Chapter CXXIII and CXXIV.jpg «photo d'une page de livre de Marco Polo : Il milione, chapitre CXXI». commons.wikimedia.org. Վերցված է 2 juin 2010-ին..
  30. Le livre des merveilles de Marco Polo Ms. fr. 2810, de la Bibliothèque nationale de France.
  31. Quand les Anglais parlaient… français ! Արխիվացված 2012-08-18 Wayback Machine sur http://www.vigile.net.
  32. Barbara Fennell, A History of English, 2001 Արխիվացված 2017-04-21 Wayback Machine«A Brief History of the English Language». Anglik.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  33. «Acts and facts in education» (PDF). Կաղապար:Lien, Université de Londres (անգլերեն)..
  34. Robert Estienne et le Dictionnaire français aux XVI, Edgar Ewing Brandon, 1904, p.27.
  35. «Histoire de la langue française, par Jacques Leclerc». Agence intergouvernementale de la Francophonie,. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին. {{cite web}}: Text "consulté le 4 avril 2010" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link).
  36. «L'Histoire du Français. La période féodale : l'ancien français.,». www.tlfq.ulaval.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին. {{cite web}}: Text "consulté le 4 avril 2010" ignored (օգնություն).
  37. Texte integral Արխիվացված 2011-08-06 Wayback Machine.
  38. «Le livre de L'enseignement du droit français en pays de droit écrit : (1679-1793), par Christian Chêne (en ligne), sur Google, consulté le 3 avril 2010»..
  39. http://www.historia.fr/data/mag/703/70306201.html(չաշխատող հղում).
  40. «Le français - langue universelle, car aussi (et surtout) langue du droit!» (PDF). www.juridica-danubius.ro. Վերցված է 31 juillet 2010-ին. pdf.
  41. «Memoires de Frédéric». www.amazon.com. Վերցված է 31 juillet 2010-ին..
  42. Le français, langue diplomatique par le doyen François Pitti Ferrandi Արխիվացված 2011-05-09 Wayback Machine, http://www.amopa.asso.fr.
  43. Célestin Bouglé (1920) (sociologue, professeur à la Sorbonne). «Qu'est-ce que l'esprit français ? Vingt définitions choisies et annotées». Վերցված է 3 novembre 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |coauteurs= ignored (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) pdf.
  44. «Rivarol». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  45. Le Courrier australien Արխիվացված 2011-10-09 Wayback Machine.
  46. s:Le Français, langue auxiliaire de l'Europe.
  47. «Jacques NOVICOW : Le français, langue auxiliaire de l'Europe, Paris, Grasset, 1911. (extraits)». /www2.unil.ch. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 31 juillet 2010-ին..
  48. http://www.tv5.org/cms/chaine-francophone/tv5monde/La-chaine/p-5857-Presentation.htm.
  49. TV5 Monde : la plus grande classe de français du monde Արխիվացված 2010-08-07 Wayback Machine,.
  50. ONU. «World Population Prospects: The 2019 Revision» (XLSX). Վերցված է 28 septembre 2019-ին..
  51. World Population Bureau. «2019 World Population Data Sheet» (PDF). Վերցված է 28 septembre 2019-ին..
  52. Selon la variable "Connaissance des langues officielles", il y a 1 472 055 personnes qui connaissent le français (uniquement) et 2 231 540 qui connaissent le français et l'anglais sur une population totale de 4 053 360 pour la région métropolitaine de Montréal. Connaissance des langues officielles selon l'âge (Total), chiffres de 2016 pour la population à l'exclusion des résidents d'un établissement institutionnel du Canada et régions métropolitaines de recensement et agglomérations de recensement, Recensement de 2016 – Statistique Canada.
  53. |prénom1=Rudi |nom1=Janssens |titre=BRIO-taalbarometer 3 |sous-titre=diversiteit als norm |éditeur= |année=2013 |numéro d'édition=Brussels Informatie-, Documentatie- en Onderzoekscentrum |format=pdf |isbn= |lire en ligne=http://www.briobrussel.be/assets/onderzoeksprojecten/brio_taalbarometer_3_brussel_2013.pdf Արխիվացված 2018-10-15 Wayback Machine |consulté le=26 mei 2015.
  54. Le paysage linguistique en Suisse - Office fédéral de la statistique, avril 2005.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «ֆրանսերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսերեն» հոդվածին։