Թուկիդիդես
Թուկիդիդես (հին հունարեն՝ Θουκυδίδης, Մ.թ.ա. 460-ականներ, Ալիմոս, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան[1] - մ. թ. ա. 395, Աթենք, Հունաստան), հին հույն նշանավոր պատմիչ, գրել է «Պելոպոնեսյան պատերազմի մասին» աշխատությունը՝ բաղկացած 8 գրքից։
Թուկիդիդես Θουκυδίδης | |
---|---|
![]() | |
Ծնվել է | Մ.թ.ա. 460-ականներ |
Ծննդավայր | Ալիմոս, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան[1] |
Մահացել է | մ. թ. ա. 395 |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հին Աթենք[2] |
Ազդվել է | Հոմերոս |
Երկեր | History of the Peloponnesian War? |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Athenian strategos? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սերել է ազնվականի ընտանիքից։ Կրել է մատերիալիստ փիլիսոփա Անաքսագորասի և հռետոր Անտիֆոնի ազդեցությունը։ Հարել է Պերիկլեսի՝ չափավոր դեմոկրատական կուսակցությանը։
Մասնակցել է Պելոպոնեսյան պատերազմին (մ. թ. ա. 431-404)։ Մ. թ. ա. 424-ին նշանակվել է նավատորմի հրամանատար, սակայն պարտվել է սպարտացիներից, մեղադրվել դավաճանության մեջ և հեռացել Աթենքից։
Տարագրության մեջ գրել է «Պատմություն» աշխատությունը (անավարտ, 8 գրքով), շարադրել Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը մինչև մ. թ. ա. 411: Նա առաջին պատմիչն է, որը փորձել է ցույց տալ հասարակության զարգացման աստիճանները, վեր հանել այդ զարգացման շարժիչ ուժերը։ Ձերբազատվելով ժամանակի կրոնական նախապաշարումներից՝ աշխատել է բացահայտել պատմական դեպքերի նյութական հիմքը, երևույթների ներքին օրինաչափությունը, օբյեկտիվ պատճառները (այդ հանգամանքները շեշտել է նաև իր աշխատության ներածության մեջ)[3][4][5]։
Թուկիդիդեսը ատտիկյան գրավոր արձակ խոսքի հիմնադիրն է, ունի շարադրանքի սեղմ ոճ։ Նա օրինակ է եղել Դեմոսթենեսի, Կոռնելիոս Նեպոսի, Կիկերոնի, Տակիտոսի, Սալլուստիոսի, Պրոկոպիոսի և ուրիշների համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ Cochrane Charles Norris (1929)։ Thucydides and the Science of History։ Oxford University Press։ էջ 179
- ↑ Meyer, p. 67; de Sainte Croix.
- ↑ Korab-Karpowicz W. Julian։ «Political Realism in International Relations»։ in Edward N. Zalta։ The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2013 ed.)։ Վերցված է 2016 թ․ մարտի 23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 231)։ |