Թենիս, կորտ կոչվող խաղահրապարակում, գնդաթիի և գնդակի օգնությամբ անցկացվող մարզախաղ։ 1874թ. Անգլիայում հրապարակվեցին լաուն֊թենիսի (անգլերեն 《լաուն》՝ 《մարգագետնիկ》 և 《թենիս》, հավանաբար, ֆրանսերեն 《թենե》՝ 《ահա ձեզ, վերցրեք》 բառերից) կանոնները, որոնք մոտ են թենիսի խաղի ներկայումս գործող կանոններին։

Թենիս
Centre Court.jpg
Տեսակգնդակով խաղ և ձեռնաթիակով մարզաձև
ՄարմինITF
Ծագման երկիրFlag of England.svg Անգլիա
Թիմ մեծ2
Թիմ փոքր4
Սեռարական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակթիմային, անհատական
Հարմարանքթենիսի գնդակ
Tennis ball 2.svg
Առաջին առաջնություն1884 թ., Անգլիա
Օլիմպիական խաղերսկսած 1896 թ-ից
Տարբերվում էTenis?
ՊորտալՊորտալ:Թենիս
Tennis Վիքիպահեստում
Թենիսի հանդիպում

ԿանոններԽմբագրել

Խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Լինում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց խաղ։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։

Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակն անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։

Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք (անգլերեն՝ tie-break)։

ԳնդակԽմբագրել

Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։

Գնդակը պատրաստված է ռետինից և պատված է խավոտ քեչայով։ Գույնը լինում է սպիտակ կամ դեղին։ 1972 թ.հեռուստատեսության համար մտցվել է առկայծող դեղին գույնը։ Թենիսի գնդակը ճանաչվում է մակերեսին արված յուրատեսակ փակ կորագծի շնորհիվ։

ԿորտԽմբագրել

Կորտը (անգլ.՝ court, լատ.՝ cohors, ցանկապատված տեղ) 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված և նշագծված թենիսի խաղահրապարակ է։ Բուն խաղահրապարակի երկարությունը 23.77 մ (26 յարդ) է, լայնությունը մեկ խաղացողի դեպքում 8.23 մ (9 յարդ) է, զույգերով խաղալու դեպքում՝ 10.97 մ (12 յարդ)։ Խաղահրապարակը մեջտեղում ձգված ցանցով կիսվում է երկու հավասար մասերի։ Ցանցի մեջտեղում բարձրությունը 91 սմ է, եզրերում ավելի բարձր է՝ 106 սմ[1]։

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19-րդ դարի կեսերին՝ Ֆրանսիայի Մենաստաններում։ Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (Անգլերեն՝ lawn մարգագետին)։

Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900 թվականին։

Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924 թվականին։

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 316։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 128-129։