Արդի Հինդի, հայտնի նաև որպես Մանակ (թարգմանաբար ստանդարտ) Հինդի (դևանգարի՝ मानक हिन्दी), Նագարի Հինդի, և Գրական Հինդի, սերված Քարիբոլի լեզվից, որը Դելիի, Բիհարի, Հարյանայի, Մադհյա Պրադեշի, Ռաջաստանի և Ուտար Պրադեշի բարբառն է՝ ստանդարտացված և սանկրիտիզացված։ Հնդկաստանի պաշտոնական լեզուն է։

Հինդի
हिन्दी
Տեսակլեզվական ռեգիստր
Ենթադասհինդի-ուրդու
ԵրկրներՀնդկաստան Հնդկաստան
Պակիստան Պակիստան
Ֆիջի Ֆիջի
Պաշտոնական կարգավիճակՀնդկաստան Հնդկաստան
Ֆիջի Ֆիջի
Խոսողների քանակ341 000 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունCentral Hindi Directorate?
Լեզվակիրների թիվըմայրենի լեզու՝ ~ 490 միլիոն (2009)
երկրորդ լեզու՝ 120-225 միլիոն․ (1999)
Ռեյտինգ3-4
Դասակարգում
Հնդեվրոպական լեզուներ
Հնդիրանական լեզուներ
Հնդկական լեզուներ
Կենտրոնական խումբ
Գրերի համակարգդևանագարի
IETFhi
ԳՕՍՏ 7.75–97հին 770
ISO 639-1hi
ISO 639-2hin
ISO 639-3hin

Հինդիի տարածվածությունը
 Hindi language Վիքիպահեստում

Հինդին լայն և նեղ իմաստով խմբագրել

Ամենալայն իմաստով «հինդի» բառը նշանակում է «հինդի լեզուների» ամբողջականություն՝ Հնդկաստանի հյուսիսի հինդի գոտու բարբառային ամբողջականությունը։ Այս իմաստով «հինդի»-ն ներառում է այնպիսի լեզուներ, ինչպիսիք են բխոջպուրին (Հնդկաստանից բացի լայն տարածում ունի Սուրինամում և Մավրիկիայում), միջնադարյան գրական ավադհի լեզուն և ֆիջիական հինդին։ Ռաջաստհանին երբեմն դիտվում է որպես հինդիի բարբառ, երբեմն էլ՝ որպես առանձին լեզու, չնայած գերիշխող բարբառի ստանդարտ լեզվի համար հիմք հանդիսացող բացակայությունը խանգարում է ճանաչել այն։ Երեք այլ լեզուներ (մայտհիլի, չհատտիսգարհի և դոգրի) իրենց տարածված նահանգներում ստացել են պաշտոնական լեզվի կարգավիճակ, այդ պատճառով էլ այժմ ունեն առանձին լեզուներ։ Ուրդուի կրողները Հնդկաստանում և Պաղեստինում չեն համարվում հինդիախոսներ, չնայած՝ ուրդուն հանդիսանում է հնդիկ մուսուլմանների բազմամարդ համայնքի հիմնական լեզու և Պաղեստինի պետական լեզուն՝ որոշ առումներով գործնականորեն չտարբերվելով հինդիից։ Նեպալերենը, լինելով անկախ պետության լեզու, երբեք չի դասվել հինդի լեզուների թվին, չնայած որ պատկանում է պահարի լեզվաընտանիքին, որի մյուս լեզուները հանդիսանում են այդ ամբողջության մասը։

Բառիս առավել նեղ իմաստով «հինդի» տերմինը ներառում է բարբառներ և ստանդարտ լեզուներ «արևելյան հինդի» լեզվաճյուղից, այդ թվում՝ բրաջ, հինդի միջնադարյան գրականության լեզուն, ներկայիս «արևելյան հինդի» հեղինակավոր բարբառը, կհարի-բոլին, որը պալատական լեզու էր Մեծ Մողոլների ժամանակ, բրիտանական գաղութային ադմինիստարացիաների լեզու և հիմք դարձավ ժամանակակից ստանդարտ հինդի և ուրդու լեզուների համար։ Երբեմն «կհարի-բոլի» տերմինը գործածվում է որպես «հինդի» տերմինի հոմանիշ։ Ուրդուն ևս հաճախ է դուրս մնում «արևելյան հինդի» խմբից, չնայած իր հատկանիշներով դասվում է նրանց շարքին։ «Հինդուստանի» տերմինը, որ հայտնի էր գաղութատիրական ժամանակներից, ներկայումս որոշ չափով հնացել է, շարունակում է գործածվել «հինդի» և «ուրդու» նշանակությամբ, որպես հինդուիստների լեզու։

Իր առավել նեղ իմաստով «հինդի» տերմինը նշանակում է ստանդարտ հինդի լեզու, կհար-բոլի լեզվի սանսկրիտացված տարբերակ, մաքրված որոշ պարսկական փոխառություններից, որոնք ի հայտ են եկել մոնղոլների տիրապետության ժամանակ։ Հնդկաստանի սահմանադրությունը հաստատում է դևանագարի գրելաձևով հինդին որպես պետական լեզու[2], արաբա-պարսկական գրաֆիկան պահպանած ուրդու լեզվի հետ միասին և նաև՝ երեք տարբերակներով «հինդի» լայն իմաստներով, որոնք Հնդկաստանի 22 պաշտոնական լեզուների շարքում են[3]։

Տարածվածություն և կարգավիճակ խմբագրել

Ստանդարտ հինդին, որը անգլերենի հետ միասին 1965 թ.-ի հունվարի 26-ին դարձել է Հնդկաստանի պաշտոնական լեզու, օգտագործվում է կենտրոնական կառավարության կողմից[4][5]։ Հինդին տարածված է հիմնականում հյուսիսային նահանգներում (Ռաջաստան, Դելի, Հարյանա, Ուտարքանդ, Ուտար Պրադեշ, Մադհյա Պրադեշ, Չհատիսգարհ, Հիմաչալ Պրադեշ, Ջարքանդ ու Բիհար)։ Կարևորությամբ այն Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում երկրորդ լեզուն է, ինչպես նաև օգտագործվում է ամբողջ հյուսիսային և կենտրոնական Հնդկաստանում այլ մարզային լեզուների հետ միասին, ինչպիսիք են փենջաբին, գուջարաթին, մարաթին ու բենգալին։ Սովորական հինդին հասկանում են նաև Հնդկաստանի այլ մարզերում և հարևան երկրներում (Նեպալ, Բանգլադեշ ու Պակիստան

Ըստ Ֆիջիի կանոնադրության[6]՝ հինդին՝ անգլերենի ու ֆիջիերենի հետ միասին պաշտոնական լեզու է։ Կառավարական կառույցներին դիմելիս յուրաքանչյուրն իրավունք ունի դա անել անգլերենով, ֆիջիերենով կամ հինդիով, կամ էլ անհատապես՝ լավ թարգմանչի օգնությամբ[7]։ Հինդիով են խոսում հնդկական արմատներով բոլոր ֆիջիացիները։ Վիտի Լևուի արևմուտքում ու Վանուա-Լեվուի հյուսիսում այն տարածված լեզու է, որն օգտագործվում է հնդկական արմատներով ֆիջիացիների ու բնիկ ֆիջիացիների միջև։ Ֆիջիական հինդիով խոսացողները կազմում են բնակչության 48%-ը։ Նրանց են պատկանում նաև այն ֆիջիացիները, ում նախնիները ներգաղթել են կղզեխումբ Հնդկաստանի այն հատվածներից, որտեղ այդ լեզվով չեն խոսում։

Հինդի լեզվակիրների թվաքանակ խմբագրել

Հինդին խոսողների թվով աշխարհում առաջիններից է (2-5)՝ միանշանակ զիջելով միայն չինարենին։ Օրինակ ըստ SIL-ի՝ եթե հաշվի առնենք միայն նրանց, ում համար հինդին մայրենի լեզու է (չհաշվելով հարիանի, մագահի և մյուս լեզվակիրներին, ովքեր Հնդկաստանում համարվում են հինդիի բարբառներ), ապա այն աշխարհում կլինի 5-րդ տեղում՝ չինարենից, արաբերենից, իսպաներենից և անգլերենից հետո։ Բացի այդ, խոսողների ընդհանուր թվի վրա ազդում է նաև ուրդուի կրողների և հինդին երկրորդ լեզու հանդիսացող լեզվակիրների ներառումն ու բացառումը։ Ստորև բերված են տվյալներ տարբեր աղբյուրներից.

Աղբյուրը Այն լեզվակիրների թվաքանակը, ում համար հինդին մայրենի լեզու է Նրանց թվաքանակը, ում համար հինդին երկրորդ լեզու է
SIL 181 676 620 (1991) 120 000 000 (1997)
Census of India (2001) (մարդահամար Հնդկաստանում) 422 048 642 (բուն հինդի - 257 919 635 մարդ)[8] (բիշնուպրիա, չհատիսգրահի, մագահի և հինդիի այլ բարբառներ համարվող լեզուների հետ միասին)

2001 թվականին հինդի բարբառակիրների թիվը կազմում էր 422 միլիոն մարդ, այսինքն՝ Հնդկաստանի բնակչության 41% -ը[9]։

Բարբառներ խմբագրել

 
Հինդիի բարբառների և տարբերակների տարածման քարտեզ՝ ներառյալ բիհարի, ռաջաստհանի և պահարի լեզուները՝ բառի լայն իմաստով
 
Հինդիի բարբառների և տարբերակների տարածման քարտեզ՝ ներառյալ բիհարի, ռաջաստհանի և պահարի լեզուները՝ բառի նեղ իմաստով

Բարբառներ տարորոշելու հետ կապված իրավիճակը շատ բարդ է։ Ժամանակակից Հնդկաստանում Ուտար Պրադեշ, Մադհյա Պրադեշ, Բիհար, Հարյանա, Հիմաչալ Պրադեշ մարզերում գոյություն ունեն բոլոր լոկալ հնդկաարիական լեզուները հինդիին վերագրելու միտում[10]։

Սովորաբար բուն հինդիին բոլոր բարբառները բաժանում է երկու մասի.

  • Արևմտյան հինդի՝ կհարի-բոլի, ուրդու (դակհնի, ռեկհտա), առևտրային հինդուստանի, գրական հինդի, բունդելի, կանաուջի, բրաջ բհակհա, հարյանի։
  • Արևելյան հինդի՝ ավադհի, բագհելի, չհատտիսգհարհի[11]։

Այս դասակարգումը, հնարավոր է, որ որոշ չափով հնացած է՝ կապված այն բանի հետ, որ չհատտիսգհարհին Չհատտիսգարհ նահանգում ձեռք է բերել պաշտոնական լեզվի կարգավիճակ (2000)։

Հատուկ հիշատակության են արժանի Բիհարի բարբառները, որոնք տարբեր հետազոտողներ երբեմն ներառում են, երբեմն էլ դուրս են թողնում հինդի լեզվական արեալից։ Օրինակ՝ Ջորջ Գրիրսոնն ու Ավգուստ Հյորնլեն հինդիից դուրս են թողնում Ալլահբադից արևելք, մինչև Բենգալ բարբառները՝ սահմանելով բիհարի յուրահատուկ լեզուն։ Բիհարյան բհոջպուրի, մագահի և մայթհիլի լեզուները հինդիին վերագրելու հարցը խորհրդային գաղափարախոսությամբ միանշանակ չէր լուծվում։ Խորհրդային հետազոտող Վ. Չերնիշևը դրանք համարում էր ինքնուրույն լեզուներ։ Բ. Կլյուևը կարծում էր, որ «ամենայն հավանականությամբ, այդ շրջանները ներկայումս արդեն չեն կարող ներառվել բուն հինդիի շրջանակներում»։ Ըստ Պ. Բարաննիկովի՝

  … չի կարելի չհմաձայնվել այն դատողության հետ, որ Բիհար նահանգի տարածքը չի դասվում հինդի արեալին[12]  

Դրա հետ մեկտեղ Բարաննիկովն ընդգծում էր, որ

  Հինդի լեզուն իրենից ներկայացնում է միանգամայն բարդ ամբողջություն, որին բնորոշ է տարատեսակությունը[13]։  

Ներկայումս մայթհիլին Բիհար և Նեպալե նահանգներում պաշտոնապես ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ։

Գեորգի Զոգրաֆի կարծիքով, պահարի լեզուն և ռաջաստանի բարբառները հարկ է համարել ինքնուրույն լեզուներ՝ չնայած հինդիի՝ նրանց վրա ունեցած ազդեցությանը։ Մասնավորապես, պահարիի լեզուներից մեկը՝ դոգրին, դարձել է պաշտոնական լեզու Ջամու և Քաշմիր նահանգներում (2003)։

Մեկուսացված է նաև տարբեր բարբառների միախառնումից առաջացած ֆիջիական հինդին։

Հինդիի պատմություն խմբագրել

Հինդին զարգացել է միջին հնդկական գրական լեզուներից մեկից՝ փրակրիտի ճյուղ շաուրասենից։ Հինդիի առաջացման ժամանակաշրջանի մասին համընդհանուր ընդունված տեսակետ գոյություն չունի։ Հավանաբար այն առաջացել է տեղական բարբառների տեսքով (ինչպիսին բրաջն է (լեզու), ավադհին, և վերջապես կհարի-բոլին) 11-րդ դարից ոչ շուտ։ Դելիական սուլթանատի և Մեծ Մողոլների կայսրության դարաշրջանում, երբ որպես պաշտոնական լեզու օգտագործվում էր պարսկերենը, կհարի-բոլին ներառել է շատ պարսկական և արաբական բառեր։ Ինչ վերաբերում է վերջիններին, ապա, քանի որ դրանք համարյա բոլորը փոխառվել են պարսկերենի միջոցով, հինդի-ուրդուում չեն պահպանել արաբական բուն բառերի հնչյունակազմական ձևը։

Տիպոլոգիական բնութագիր խմբագրել

Քերականական իմաստների արտահայտման միջոցներ խմբագրել

Ըստ ձևաբանական դասակարգման՝ հինդին ավելի շուտ հանդիսանում է վերլուծական կառուցվածք ունեցող լեզու. շարահյուսական հարաբերությունները արտահայտվում են գոյականների թեք հոլովաձևերին միացած հետադրությունների, դերանունների կամ անորոշ դերբայների օգնությամբ։ Քերականական կապերի կազմավորման համար էական դեր է խաղում նաև բառերի շարադասությունը։ Սակայն հինդիի քերականական կառուցվածքը վերլուծականության մաքուր պատկեր չի արտահայտում. անվիճելիորեն գերիշխող վերլուծական ձևերի կողքին կան նաև լեզվի զարգացման տարբեր ժամանակներում առաջացած համադրության տարրեր։ Հինդիում համադրությունն արտահայտվում է.

  • գոյականներում.
  1. -ā և -ã վերջավորություն ունեցող բոլոր իգական և արական սեռի գոյականների հոգնակիի կազմության ժամանակ, օրինակ՝ bețī դուստր՝ bețiyã, դուստրեր, bețā՝ որդի, bețe՝ որդիներ։
  2. Բոլոր հոգնակի թիվ ունեցող գոյականների թեք և կոչական հոլովաձևերը և -ā և -ã վերջավորություն ունեցող եզակի թվով գոյականներ կազմելիս. օրինակ՝ mazdūr՝ աշխատող, mazdūrő, dhuẽ՝ ծուխ, dhuṏ.
  • -ā և -ã վերջավորություն ունեցող ածականներում՝ դրանց սեռի, թվի և հոլովների հետ կապված փոփոխությունների դեպքում. օրինակ՝ baŗ-ā kamrā՝ մեծ սենյակ, baŗ-e kamre՝ մեծ սենյակներ, bar-ī almāŗī՝ մեծ պահարան։
  • Բայի մեջ՝ որոշ բայերի ներկա ժամանակի խոնարհման աղյուսակում. օրինակ՝ honā՝ լինել, , hai, ho: Նմանատիպ բայի անցյալ ժամանակի խոնարհման աղյուսակում. thā, thī, the, thĩ: Այդպիսի փոփոխություններ կատարվում են նաև դերբայների սեռերի և թվի հետ կապված փոփոխություններում. օրինակ՝ karnā՝ անել, kartā, kartī, karte, kartĩ: Ապառնի առաջին ժամանակի խոնարհման աղյուսակում. օրինակ՝ jānā՝ գնալ, jāũgā, jāegā, jāẽge, jāoge, ինչպես նաև որոշ այլ բայաձևերում։

Համադրական ձևեր նկատվում են անորոշ հոգնակիություն արտահայտող և հավաքական թվականներ արտահայտող բառերի կազմման ժամանակ, ինչպես նաև սեռական, թվական և հոլովական հետադրություններում և մասնիկներում։

Այսպիսով, հինդիի ձևաբանական կառուցվածքում քերականական իմաստները արտահայտվում են երեք եղանակներով՝ վերլուծական, համադրական և խառը վերլուծա-համադրական (օրինակ՝ mãi paŗhtā hũ՝ ես կարդում եմ, որտեղ ՝ դեմքով փոփոխվող բայ-կապ է, իսկ paŗhtā՝ paŗhnā բայի դերբայն է, բառացի՝ ես կարդացող եմ)։

Մորֆեմների միջև սահմանների բնույթ խմբագրել

Հինդին թեքական լեզու է. մեկ ցուցիչին (մասնիկին կամ միավորին) որպես կանոն համապատասխանում են մի քանի քերականական իմաստ, օրինակ՝

baŗ-ā kamrā baŗ-ī almāŗī
մեծ-M.SG սենյակ մեծ-F.SG պահարան

Նշման ձև խմբագրել

Ստորոգման դեպքում բայը կարող է համաձայնվել ոչ միայն ենթակայի հետ, այլև ուղիղ խնդրի հետ։ Բայը կարող է համաձայնվել ենթակայի հետ միայն այն դեպքում, եթե այն չեզոք հոլովով է. օրինակ՝

laŗk-e is kitāb-ko paŗh rah-ē hai
m.pl. f. sg. mpl.-III-pl.
'the boys are reading this book'

Եթե ենթական թեք հոլովով է (այսինքն ունի, օրինակ՝ էրգատիվ 'ne' հետդրությունը), ապա բայը համաձայնվում է ուղիղ խնդրի հետ.

laŗko-n yah kitāb paŗh-ī
ար.ս. հոգն.թ. իգ.ս. եզ.թ. իգ.ս. եզ.թ.
'Տղան կարդում է այս գիրքը'

Եթե և ենթական, և ուղիղ խնդիրն ունեն հետդրություն, ապա բայը ստանում է չեզոք ձև՝ երրորդ դեմքի եզակի թվով.

laŗkoo-ne is-kitāb-ko paŗh-ā
boys-erg. this book-dat. read-pf.
'the boys read this book'

Դերային կոդավորումը ստորոգման մեջ խմբագրել

Հինդի լեզվում պայմանականորեն կարելի է տարբերել միայն երկու հոլով. չեզոք (NOM) և թեքվող (NOM), որը գործածվում է միայն հետդրությունների հետ և տարբերվում է չդրոշմված ոչ բոլոր տեսակի բառերից։ Բոլոր ժամանակներում, բացի անցյալ կատարյալից, ստորոգումն իրականացվում է հայցականի հիման վրա, օրինակ՝

laŗk-ā laŗk-ī ko dekhatā hai
boy-NOM.SG girl-(OBL) ACC see(PARTICIP.PRES) be(3SG)
'The boy sees the girl'

Անցյալ կատարյալում կոդավորումն իրականացվում է «եռահատված սխեմայով».

laŗk-ā kal āy-ā
boy-NOM.SG yesterday come.AOR-SG.M
'the boy came yesterday'
laŗk-ā kal soy-ā
boy-NOM.SG yesterday sleep.AOR-SG.M
'yesterday the boy slept'
laŗk-e ne laŗk-ī ko dekh-ā
boy-OBL ERG girl-(NOM) ACC see.AOR-SG.M
'the boy saw the girl'

Ուղիղ խնդիրը կարող է ձևավորվել կամ ուղիղ (չպիտակավորված), կամ թեք հոլովով՝ 'ko' հայցական հետդրությամբ։ Այս երկու եղանակների միջև ընտրությունը պայմանավորված է ուղիղ խնդրի կոնկրետացվածության աստիճանով և շնչավոր-անշնչությամբ. վերացական, չկոնկրետացված գոյականները ձևավորվում են ուղիղ հոլովով այն ժամանակ, երբ կոնկրետացված գոյականները ստանում են թեք հոլովների ձևեր։ Թեք հոլովում կարող են գործածվել նաև անշունչ գոյականներ, ուղիղ հոլովի գործածման դեպքում հնարավոր երկիմաստությունից խուսափելու նպատակով։ Օրինակ՝ 'nadī ke us pār mãi gharõ ko dekhtā hũ:' Գետի այն ափին ես տեսնում եմ տանը (եթե ghar գոյականը ձևավորվեր ուղիղ հոլովով, նշված նախադասությունը հնարավոր կլիներ թարգմանել Գետի այն ափին ես տեսնում եմ տուն

Բառերի կարգ խմբագրել

Բառերի բազային հերթականությունը՝ SOV: Բառերի կարգը հինդիում ազատ չէ. նախադասության բոլոր անդամներն ունեն նվազ կամ ավել որոշակիացված դիրք, չնայած, համատեքստի կամ ոճական խնդիրների հետ կապված կարող է փոփոխության ենթարկվել որևէ բառի դիրք (օրինակ՝ բառերի շրջուն շարադասությունը ոճական դեր է խաղում և ծառայում է որևէ անդամ, բառակապակցություն կամ նախադասություն հուզականորեն ընդգծելու համար)։ Բառերի հերթականությունն ունի իմաստատարբերակիչ ֆունկցիա։ Օրինակ՝ եթե ենթական կամ ուղիղ խնդիրը արտահայտված են ուղիղ հոլովաձև ունեցող գոյականով, ապա ենթական պետք է դրվի առաջին տեղում, իսկ ուղիղ խնդիրն անմիջապես նախորդում է ստորոգյալին․ aisi sthiti sadā asantos utpanna kartī hai Այդպիսի իրավիճակը մշտապես դժգոհություն է առաջացնում և asantos sadā aisi sthiti utpanna kartī hai Դժգոհությունը մշտապես առաջացնում է նման իրավիճակ։

Հնչյունաբանություն խմբագրել

Ձայնավորական համակարգ խմբագրել

Հինդիում ձայնավորները տարբերվում են տևողությամբ, շարքով, բարձրացմամբ, շուրթերի դրքով և փափուկ քիմքի դիրքով։ Ըստ լեզվի գրաված դիրքի՝ առանձնանում են առաջնալեզվային, միջնալեզվային և ետնալեզվային ձայանվորներ, ըստ լեզվի բարձրացման աստիճանի՝ ստորին, վերին և միջին բարձրացման ձայնավորներ։ Շուրթերի դիրքից կախված՝ առանձնանում են շրթնային և ոչ շրթնային ձայնավորներ, ըստ փափուկ քիմքի դիրքի՝ ռնգային ձայնավորներ և ոչ ռնգային ձայնավորներ։ Ըստ տևողության՝ ձայնավորները բաժանվում են երկարների և կարճերի։ Հինդիում ձայնավորների երկար-կարճ հակադրությունն ունի իմաստատարբերակիչ նշանակություն. օրինակ՝ kam քիչ - kām աշխատանք։ Բացի պարզ ձայնավորներից, հինդիում գոյություն ունեն երկբարբառներ (դիֆթոնգներ), որոնք նույնպես կարող են լինել ռնգային և ոչ ռնգային։ Սանսկրիտական բառերում հանդիպում են այսպես կոչված վանկային բաղաձայններ ŗ -ն և ļ-ն, որոնք արտասանվում են [ri] և [li]: Որոշ բառերում առանձին ձայնավորներ կարող են ազատ ձևափոխվել՝ չփոխելով բառերի նշանակությունը. օրինակ՝ bāhar - bāhir 'դուրս, դրսից'։ Տրվածը N.B.-ի հոդվածով ընդունված հինդիի ձայնավորների դասակարգումն է ըստ նշանակությունների. «ã:»-ի տեսքով ձևավորված հնչյունները հանդիսանում են երկար ռնգային ձայնավորներ։

Շարք/Բարձրացում Առաջնալեզվային Միջնալեզվային Ետնալեզվային
Վերին i ĩ ī ĩ: ū ũ: u ũ
Միջին e ẽ ai ãi o õ au aũ
Ստորին a ã ā ã:

Բաղաձայնական համակարգ խմբագրել

Հինդի լեզվում կա ընդամենը 40 բաղաձայն հնչյուն, որոնք տարբերվում են կազմավորման տեղով և եղանակով։ /n/ հնչույթն ունի դիրքային տարբերաներ, որոնք տարբերվում են հաջորդող պայթական բաղաձայնի կախված. համադրվելով ետնալեզվային աղմկայինի, միջնալեզվային պայթաշփականի և քիմքային ձայնույթների հետ, այն առնմանվում է նրանց և արտաբերվում է այդ տարբերակներից որևէ մեկի, համապատասխանաբար՝ ետնալեզվային (ṅ), միջնալեզվային (ṉ) կամ քիմքային (ṇ) պայթական ռնգային ձայնորդների նման։ Բոլոր քիմքային ոչ շնչեղներին համապատասխանում է շնչեղ կորելյատ։ Որոշ բաղաձայններ առանձին բառերում ազատ փոփոխվելու հատկություն ունեն. օրինակ՝ bālnā - bārnā 'վառել'.

Շրթնա-շրթնային Շրթն-
ատամնային
Ատամնային/
Ատամնահիմքայիններ
Վերնաքիմքայիններ Ետատամնահիմքայիններ/
Քմայիններ
Ետնալեզվայիններ Քմա-լեզվայիններ Ձայնաճեղքայիններ
Ռնգայիններ m n (ɳ)
Պայթականներ p
b

t̪ʰ

d̪ʱ
ʈ
ʈʰ
ɖ
ɖʱ
k
ɡ
ɡʱ
(q)
Պայթաշփականներ
tʃʰ

dʒʱ
Շփականներ f s z ʃ (x) (ɣ) ɦ
Միաշեշտներ ɾ (ɽ)
(ɽʱ)
Շփական ձայնորդականներ ʋ l j

Վանկի կառուցվածք խմբագրել

Հինդիում տարբերակվում են երկար և կարճ վանկեր։ Կարճ են կոչվում մեկ կարճ ձայնավորից կամ բաղաձայնից և նրան հաջորդող կարճ ձայնավորից կազմված վանկերը. օրինակ՝ã/ku/sī 'կարթ'։ Այսպիսով, հինդիում կարճ վանկերը լինում են միայն բաց։ Վանկատումը հինդիում կատարվում է ձայնավորից հետո՝ առանձնացնելով այն հաջորդող վանկի բաղաձայնից. օրինակ՝ jā/nā 'հեռանալ'։ Բառավերջի միակ բաղաձայնները սովորաբար կազմում են առանձին վանկ։ Կրկնակի բաղաձայնների դեպքում վանկատումը կատարվում է նրանց միջև, օրինակ՝ khaț/țā 'թթու'.

Շեշտ խմբագրել

Հինդիում շեշտն ուժական (արտաշնչական) է, սակայն ավելի թույլ է արտահայտված, քան, օրինակ, ռուսաց լեզվում, և չի ուղեկցվում ձայնավորի երկարացմամբ, եթե շեշտն ընկնում է կարճ ձայնավորով վանկի վրա։ Հինդիում չկա ձայնավորների հնչյունասղում, այդ պատճառով էլ չշեշտված վանկն արտասանվում է նույնքան հստակ, ինչքան շեշտվածը։ Շեշտն ազատ է և կայուն, սակայն բառակազմական ածանցների ավելացման դեպքում շեշտի դիրքը կարող է փոխվել. օրինակ՝ šá:nti 'խաղաղություն' - šā:ntipú:rna 'խաղաղ'։

Սանդհի խմբագրել

Բառա- և ձևակազմության հետ միասին գործում են բառի (կամ մորֆեմի) վերջնական ձայնի և հաջորդող բառի (կամ մորֆեմի) առաջնային ձայնի համադրումով նոր բառ կազմելիս ընդունված հնչյունաբանական օրինաչափությունները։ Սանդհիի կանոններին համապատասխան բառեր են կազմավորվում առավելապես սանսկրիտերենից փոխառնված մորֆեմների և բառերի բազայի վրա։ Բառակազմության դեպքերը սանդհիի կանոններով բուն կամ խառը տիպի հիդիի (այսինքն՝ սանսկրիտահինդի կամ սանսկրիտա-այլալեզու) բառաֆոնդի հիման վրա ծայրահեղ հազվադեպ են։ Սանդհիի կանոնների համաձայն համադրվում են՝

  • ձայնավորները (այսինքն՝ մի բառի կամ մորֆեմի վերջին ձայնավորը՝ մյուս բառիկամ մորֆեմի առաջին ձայնավորի հետ),
  • բաղաձայնները (այսինքն՝ մի բառի կամ մորֆեմի վերջին բաղաձայնը՝ մյուս բառի կամ մորֆեմի սկզբնական բաղաձայնի հետ),
  • վիսարգա կամ շնչեղություն (:) հաջորդող ձայնավորի կամ բաղաձայնի հետ։

Գիր խմբագրել

Հինդի լեզվի գիրը համեմատաբար հնագույն համակարգերից մեկի՝ բրահմիի վերափոխված տարբերակն է և կոչվում է նահարի (nagāri) կամ դևանագարի (devanāgarī)։ Դևանագարիի գիրը տառային է. այբուբենը ներառում է տառեր, որոնք համապատասխանում են ինչպես ձայնավոր, այնպես էլ բաղաձայն հնչյուններին։ Սակայն այն կարելի է համարել կիսավանկային. յուրաքանչյուր բաղաձայն արտահայտող տառ ներառում է կարճ а ձայնավոր։ Դևենագարիի այբուբենում տառերը դասավորված են իրենց արտահայտած հնչյունների բնույթին համապատասխան. սկզբից ձայնավոր հնչյուններն են, հետո բաղաձայնները, որոնք խմբավորված են ըստ համապատասխանող բաղաձայնների տեղի և կազմավորման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  2. Saeed Khan (2010 թ․ հունվարի 25). «There's no national language in India: Gujarat High Court - India - The Times of India». Timesofindia.indiatimes.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  3. Constitution of India, Part XVII, Article 343.
  4. ՄԱԿ «Պետական լեզուներ»
  5. PDF from india.gov.in containing Articles 343 which states so Արխիվացված 2009-02-05 Wayback Machine(անգլերեն)
  6. Constitution Amendment Act 1997 (Act No. 13 of 1997), Section 4(1) Արխիվացված 2007-01-05 Wayback Machine(անգլերեն)
  7. «Constitution Amendment Act 1997 (Act No. 13 of 1997), Section 4(4)(a)(b)(c)(d)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  8. Census of India (2001)
  9. Census of India (2001)
  10. Barz R., Yogendra Yadav. An Introduction to Hindi and Urdu. Delhi, Munshiram Manoharlal, 2000.
  11. Зограф Г. А. {{{заглавие}}}. — Наука.
  12. Баранников П. А. Языковая ситуация в ареале языка хинди. - М.: Наука, 1984. - С.27.
  13. Зограф Г. А. {{{заглавие}}}. — Наука.

Մատենագրություն խմբագրել

Ընդհանուր խմբագրել

  • Зограф Г. А. Хиндустани на рубеже ХVIII и ХIХ вв. — М.: Издательство восточной литературы, 1961. — 134 с.
  • Катенина Т. Е. Язык хинди. — М.: Издательство восточной литературы, 1960. — 102 с. — (Языки зарубежного Востока и Африки).
  • Баранников П. А. Проблемы хинди как национального языка. Л., 1972. - 187 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 412