Իտալիայի սահմանադրություն
Իտալիայի սահմանադրություն, Իտալիայի հիմնական օրենք, որն ընդունվել է 1947 թվականին Սահմանադրական հանձնաժողովի կողմից[1], ուժի մեջ է մտել 1948 թվականի հունվարի 1-ից։ Բաղակացած է հիմնական սկզբունքներից (1-12 հոդվածներ) և երկու մասերից։ Սահմանադրությունն ունի 134 հոդված (սկզբնապես 139)։ 1947 թվականից սկսած փոփոխվել է 15 անգամ։ Սահմանում է խորհրդարանական հանրապետությունը, ճանաչում է Լատերանի համաձայնագրերը որպես հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ հատուկ հարաբերությունների հիմք[2]։
Սահմանադրության կառուցվածքԽմբագրել
Մաս I` Քաղաքացիների իրավունքներ և պարտականություններ
- Գլուխ I` Քաղաքացիական հարաբերություններ
- Գլուխ II` Էթնիկ-սոցիալական հարաբերություններ
- Գլուխ III` Տնտեսական հարաբերություններ
- Գլուխ IV` Քաղաքական հարաբերություններ
Մաս II` Հանրապետության կառուցվածք
- Գլուխ I` Խորհրդարան
- Բաժին II` Կազմ
- Գլուխ II` Հանրապետության նախագահ
- Գլուխ III` Կառավարություն
- Բաժին I` Նախարարների խորհուրդ
- Բաժին II` Պետական վարչակազմ
- Բաժին III` Օժանդակ մարմիններ
- Գլուխ IV` Մագիստրատուրա
- Բաժին I` Դատավարության
- Բաժին II` Դատավարության դրույթներ
- Գլուխ V` Մարզեր, գավառներ և համայնքներ
- Գլուխ VI` Սահմանադրական երաշխիքներ
- Բաժին I` Սահմանադրական դատարան
- Բաժին II` Սահմանադրական վերանայում։ Սահմանադրական օրենքներ։
Բովանդակություն և նշանակությունԽմբագրել
Իտալիայի Սահմանադրությունն ամրագրում է խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն, օրենսդիր մարմին է հռչակել խորհրդարանը, որը բաղկացած է Սենատից և Պատգամավորների պալատից, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, պետության ղեկավարին՝ ընտրված խորհրդարանի նախագահին[3], գործադիր մարմին՝ նախարարների խորհուրդը, որը բաղկացած է նախարարների խորհրդի նախագահից. նա նշանակվում է նախագահի կողմից և պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև։ Սահմանադրությունը հռչակում է մարզերի ինքնավարությունը, ներառյալ մարզային օրենքներ ընդունելու համար ընտրված մարզային խորհուրդների իրավունքը։ Սահմանադրությունը հիմնադրել Սահմանադրական դատարանը և Մագիստրատուրայի բարձրագույն խորհուրդը[4][5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Costituzione della Repubblica Italiana»։ www.gazzettaufficiale.it։ Gazzetta Ufficiale։ Վերցված է նոյեմբերի 14, 2019
- ↑ Einaudi, Mario The Constitution of the Italian Republic The American Political Science Review vol. 42 no. 4 (pp. 661-676), August 1948
- ↑ «Le donne della Costituente»։ Official website of the Italian Senate։ Library of the Italian Senate
- ↑ Clark, Martin Modern Italy: 1871 to the Present 3rd ed. (p. 384) Pearson Longman, Harlow: 2008
- ↑ Agenda Perassi. Archived 4 March 2013 at the Wayback Machine.
Արտաքին հղումներԽմբագրել
- Իտալիայի Հանրապետության սահմանադրությունը Սենատի պաշտոնական կայքում (իտալ.)
- Իտալիայի Հանրապետության սահմանադրությունը Սենատի պաշտոնական կայքում (անգլ.)
- Guide to Italian Legal Research and Resources on the Web
- Խորհրդարանի անդամներ (իտալ.)
- Archive footage of the Signing of the Constitution (իտալ.)