Միջերկրածովյան միություն

կազմակերպություն

Միջերկրածովյան միություն (անգլ.՝ Union for the Mediterranean, արաբ․՝ الاتحاد من أجل المتوسط‎‎, ֆր.՝ Union pour la Méditerranée), միջազգային կազմակերպություն, որը միավորում է Միջերկրական ծովի ավազանում գտնվող երկրները և Եվրամիության անդամ երկրները։ Գործում է 2008 թ-ից։ Երկրների միջև համագործակցությունը կայանում է Եվրամիջերկրածովյան համագործակցության շրջանակներում։

Միջերկրածովյան միություն
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
ՀապավումUfM[1]
Հիմնադրված2008 թ-ի հուլիսի 13
Գլխադասային գրասենյակԲարսելոնա, Իսպանիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարՖաթալլահ Սիջիլմասի (անգլ.՝ Fathallah Sijilmassi)
Նշանակալից անձինքՆիկոլա Սարկոզի
Կայքufmsecretariat.org/en/

Կազմակերպության նպատակները խմբագրել

Միջերկրածովյան ավազանի բնակիչներին Նիկոլա Սարկոզիի հղման մեջ ասվում է՝ «Անում ենք միացյալ գործ ընդհանուր նպատակի համար միացյալ կառուցակարգով»։

Կառույցը պետք է զբաղվի էներգիայի և էներգակիրների, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի և առևտրի հարցերով։ Միջերկրածովյան և Եվրոպական միությունները կարող են աշխատել միմյանց հետ մի քանի կառույցների շրջանակներում, ներառյալ իրավապաշտպան կառույցներում։

Գործունեություն խմբագրել

4 նոյեմբերի 2008 թ. Միջերկրածովյան երկրների արտաքին գործերի նախարարները Մարսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշեցին, որ կազմակերպության շտաբ կայանը գտնվելու է Բարսելոնայում և որ կազմակերպության գործունեությանը ազատորեն մասնակցելու իրավունք ունեն և Իսրայելը և ԱՊԼ[2]։

4 մարտի 2010 թ. Բարսելոնայում բացվում է կազմակերպության շտաբ-կայանը[3]։

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը խմբագրել

Ֆրանսիան համարվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ երկիր։ Թուրքիան, որը ԵՄ թեկնածու երկիր է, համարում է, որ Միջերկրածովյան միությունը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։

Մեծ Բրիտանիան աջակցում է թուրքական կողմի բողոքներին և համարվում է Թուրքիային գործընկեր երկիր և ներկայացնում է Թուրքիայի շահերը ԵՄ-ում։ Արդյունքում Թուրքիան համաձայնեց մասնակցել պրոյեկտում, ստանալով համաձայնություն այն առումով, որ Թուրքիայի ինտեգրման գործընթացները երկու կազմակերպություններում էլ չեն կարող միմյանց խանգարել։

Կազմը խմբագրել

Միջերկրածովյան միության մեջ մտնում են 43 երկրներ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգան։ Լիբիան համարվում է դիտորդ երկիր, քանի որ նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվել է գալ կազմակերպության գագաթնաժողովին՝ անվանելով նոր կազմակերպությունը որպես դավադրություն ընդդեմ արաբական և աֆրիկյան երկրների։

Դրոշ Պետություն Բնակչություն,
մարդ
Տարածք,
կմ²
Ելք դեպի
Միջերկրական
ծով
    Ավստրիա 8 356 707 83 871 չկա
  Ալբանիա 3 600 523 28 748 կա
  Ալժիր 34 895 000 2 381 740 կա
    Բելգիա 10 414 336 30 528 կա
    Բուլղարիա 7 204 687 110 912 կա
  Բոսնիա և Հերցեգովինա 4 448 500 51 197 կա
    Մեծ Բրիտանիա 61 113 205 244 820 կա
    Հունգարիա 10 019 000 93 030 կա
    Գերմանիա 81 757 600 357 050 կա
    Հունաստան 10 964 020 131 990 կա
    Դանիա 5 511 791 43 094 կա
  Եգիպտոս 77 420 000 1 001 449 կա
  Իսրայել 7 515 000 20 770 կա
  Հորդանան 5 759 732 89 342 չկա
    Իռլանդիա 4 339 000 70 273 չկա
    Իսպանիա 46 661 950 506 030 կա
    Իտալիա 60 231 214 301 318 կա
    Կիպրոս 793 963 9251 կա
    Լատվիա 2 254 653 64 589 չկա
  Լիբանան 3 925 502 10 452 կա
  Լիբիա 6 365 563 1 759 540 կա
    Լիտվա 3 366 357 65 303 չկա
    Լյուքսեմբուրգ 439 539 2586 չկա
  Մավրիտանիա 3 069 000 1 030 700 չկա
    Մալթա 402 000 316 կա
  Մարոկկո 33 241 259 446 550* կա
  Մոնակո 32 671 1,95 կա
    Նիդեռլանդներ 16 357 373 41 526 չկա
  Պաղեստին 4 136 540 6020 կա
    Լեհաստան 38 138 000 312 683 չկա
    Պորտուգալիա 10 707 924 92 391 չկա
    Ռումինիա 21 498 616 238 391 չկա
  Սիրիա 19 405 000 185 180 կա
    Սլովակիա 5 394 837 49 037 չկա
    Սլովենիա 2 053 355 20 273 կա
  Թունիս 10 383 577 163 610 կա
  Թուրքիա 72 500 000 783 562 կա
    Ֆինլանդիա 5 340 093 338 145 չկա
    Ֆրանսիա 65 447 374 674 843 կա
    Խորվաթիա 4 653 500 56 542 կա
  Մոնտենեգրո 678 177 13 812 կա
    Չեխիա 10 403 190 78 866 չկա
    Շվեդիա 9 263 872 449 964 չկա
    Էստոնիա 1 324 904 45 226 չկա

Աշխատանքի կազմակերպում խմբագրել

Մասնակից երկիրը գլխավորում է Միությունը ռոտացիայի սկզբունքով (սկզբունք, որը նման է ԵՄ տիպին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.eib.org/en/infocentre/glossary/index.htm
  2. Средиземноморский союз будет базироваться в Барселоне
  3. «The Union for the Mediterranean is launched in Barcelona» (անգլերեն). «The Ministry of the Spanish Presidency of the European Union». 4 марта 2010. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին. «Barcelona has become the "capital and driver of Mediterranean unity", according to the new Secretary General of the UpM, the Jordanian Ahmad Masadeh.»(չաշխատող հղում)