Սանդրո Բոտիչելլի
Սանդրո Բոտիչելլի կամ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, մոտ 1445[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] - մայիսի 17, 1510[3][4][5][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[6][7][2]), վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ։
Սանդրո Բոտիչելլի իտալ.՝ Sandro Botticelli | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Alessandro di Mariano di Vanni Filipepi |
Կեղծանուն | di Mariano Filipepi, Alessandro |
Ծնվել է | մոտ 1445[1][2] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] |
Վախճանվել է | մայիսի 17, 1510[3][4][5][…] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[6][7][2] |
Ազգություն | իտալացի |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող և fresco painter |
Ոճ | Վաղ Վերածնունդ[1] և Ֆլորենցիայի դպրոց[1] |
Ժանր | դիմապատկեր[8][7], պատմական գեղանկարչություն[8][7], կրոնական նկարչություն[8], այլաբանություն[7], դիցաբանական գեղանկարչություն[7] և հոգևոր արվեստ[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Վեներայի ծնունդը, Մոգերի երկրպագություն, Գարուն և Fortitude? |
Մեկենասներ | Լորենցո Մեդիչի |
Ուսուցիչ | Ֆրա Ֆիլիպպո Լիպպի[9] և Անդրեա դել Վեռոկկիո |
Աշակերտներ | Ֆիլիպինո Լիպպի[10] |
Sandro Botticelli Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[11][12] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։
Պատկերասրահ
խմբագրել-
Մեդալիոնով երիտասարդը
-
Մարիամը երեխայով և երգող հրեշտակներով (1487)
-
Վեներայի ծնունդը, (1486)
-
Վեներայի թագավորությունը (մոտ 1478/1482)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.britannica.com/biography/Sandro-Botticelli
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T010385
- ↑ 3,0 3,1 3,2 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Vasari G. Vasari's "Lives of the Most Excellent Painters, etc" in Deutsch / F. Schillmann — 1948.
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 https://rkd.nl/explore/artists/11286
- ↑ 8,0 8,1 8,2 http://vocab.getty.edu/page/ulan/500015254
- ↑ Schumacher A. Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — P. 20.
- ↑ Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — P. 21.
- ↑ Barbara Deimling (directeur de la Syracuse University à Florence), Sandro Botticelli, 1444/45-1510, Taschen, 2000, 3 8228 5992 3
- ↑ L'année commençant à Florence dans cette période en mars.
Գրականություն
խմբագրել- Սեյրանուհի Գեղամյան - «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին»։ Երևան, «Գրաբեր» հրատարակչություն, 2007 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Բոտիչելլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 525)։ |