Արևելյան Եվրոպա, տնտեսաշխարհագրական տարածաշրջան Եվրոպա աշխարհամասում։ Այստեղ գտնվող երկրները Սառը պատերազմի տարիներին եղել են սոցիալիստական ճամբարի երկրներ։ Արևելյան Եվրոպան` Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայի միջև տարածված ընդարձակ տարածաշրջան է։ Տարածաշրջանը ձգվում է հյուսիսային Բալթիկ ծովի ափերից մինչև Սև ծովի ափերը, իսկ արևելքում՝ մինչև Ուրալյան լեռնաշղթան։ Առանց Ռուսաստանի Արևելյան Եվրոպան կազմված է ինը պետություններից՝ Լեհաստան (մայրաքաղաք՝ Վարշավա), Չեխիա (մայրաքաղաք՝ Պրահա), Սլովակիա (մայրաքաղաք՝ Բրատիսլավա), Հունգարիա (մայրաքաղաք՝ Բուդապեշտ), Ռումինիա (մայրաքաղաք՝ Բուխարեստ), Բուլղարիա (մայրաքաղաք՝ Սոֆիա), Մոլդովա (մայրաքաղաք՝ Քիշնև), Ուկրաինա (մայրաքաղաք՝ Կիև), Բելառուս (մայրաքաղաք՝ Մինսկ)

Արևելյան Եվրոպա
Տարածք59865000 կմ²
Բնակչություն267,2 000 000 մարդ
Երկրներ10
Լեզուներսլավոնական լեզուներ, ուգրո-ֆիննական լեզուներ, ռոմանական լեզուներ, Կովկասյան լեզուներ

Տարածաշրջանի այսպիսի իրավիճակը ստեղծվել է անցյալ դարի 90-ական թվականներին։ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքն ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Երկրների մեծ մասը (բացառությամբ՝ Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Բելառուս) անմիջական ելք ունեն Ատլանտյան օվկիանոս։ Այս տարածաշրջանի բոլոր երկրները բացառությամբ Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիության անդամ են։ Տարածաշրջանով են անցնում միջազգային նշանակության օդային և ցամաքային տարանցիկ ուղիներ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Արևելյան Եվրոպայում կան շատ օգտակար հանածոներ` քարածուխ, գորշ ածուխ, նավթ, բնական գազ, կերակրի աղ, ծծումբ, քրոմ, ալյումին և պղինձ։ Դրանցով հարուստ են հիմնականում մեծ տարածք ունեցող երկրները՝ Ուկրաինան, Ռումինիան, Լեհաստանը, Բուլղարիան, ինչպես նաև Ռուսաստանը։ Վառելիքային հանածոներից քարածխի, գորշ ածխի պաշարներով հարուստ են Ուկրաինան՝ Դոնեցկի շրջան և Լեհաստանը՝ Սիլեզիայի շրջան։ Նավթի և գազի պաշարներով հարուստ է Ռումինիան և Ռուսաստանը։ Երկաթային հանածոներից կան այստեղ երկաթի մանգանի, ալյումինի, պղնձի և այլ հանածոների պաշարներ։ Երկաթի խոշոր հանքավայրեր կան Ուկրաինայում։

Բնակչություն խմբագրել

Արևելյան Եվրոպայի բնակչության կազմը խայտաբղետ է, սակայն հիմնականում տարածված են սլավոնական ժողովուրդները։ Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների լեզուները բացառությամբ մի քանիսի պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական լեզվախմբին[1].

Արևելյան Եվրոպայի բնակչության մեծ մասը՝ ուղղափառ են։ Կաթոլիկ են լեհերը և հունգարները[2]։

Բնակչության թվաքանակը խմբագրել

 
Բալատոնը իր կողմն է ձգում Հունգարիա ժամանած տուրիստներին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել