Արտեմիզիա Ջենտիլեսկի

Արտեմիզիա Ջենտիլեսկի (իտալերեն՝ Artemisia Gentileschi, Artemisia Lomi, հուլիսի 8, 1596(1596-07-08)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4][5] - 1654[2][6], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5]), իտալացի նկարչուհի։

Արտեմիզիա Ջենտիլեսկի
իտալերեն՝ Artemisia Gentileschi
Artemisia Gentileschi Selfportrait Martyr.jpg
Ի ծնեArtemisia Gentileschi, Artemisia Lomi
Ծնվել էհուլիսի 8, 1596(1596-07-08)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[4][5]
Վախճանվել է1654[2][6]
Մահվան վայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5]
Ազգությունիտալացի
Մասնագիտություննկարչուհի
Ոճկարավաջիզմ[7][8]
Ժանրդիմապատկեր[4][5], կրոնական նկարչություն[4][5], պատմական գեղանկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՀողոփեռնեսին գլխատող Հուդիթը, Adoration of the Magi? և Judith and her Maidservant?
ՈւսուցիչՕրացիո Ջենտիլեսկի[9]
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրՕրացիո Ջենտիլեսկի
ՄայրPrudenzia di Ottaviano Montoni?[10]
ԱմուսինՊիեռանտոնիո Ստիատեսի
ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Artemisia Gentileschi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արտեմիզիան՝ տոսկանցի նկարիչ Օրացիո Ջենտիլեսկիի և Պրուդենցիա Մոնտոնեի ավագ դուստրը, ծնվել է Հռոմում 1593 թվականի հուլիսի 8-ին։ Միևնույն ժամանակ քաղաքի արխիվում պահվող նրա ծննդյան վկայականում նշված է, որ նա ծնվել է 1590 թվականին։ Մայրը մահացել է, երբ դուստրը տասներկու տարեկան էր։

 
«Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», 1614-1620, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա[11]

Արտեմիզիան նկարչություն է սովորել հոր արվեստանոցում և ավելի հաջող, քան եղբայրները, որոնք նույնպես աշխատում էին Օրացիոյի արվեստանոցում։ Նրա առաջին հայտնի գործը՝ «Սուսաննան և ծերունիները» (1610, Պոմերսֆելդենի Շենբորնի հավաքածու), մի ժամանակ համարվում էր Օրացիոյի աշխատանքը, ում աջակցել էր դուստրը։

1612 թվականին նրան պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին։ Արտեմիզիայի համար նվաստացուցիչ և տանջալից յոթ ամիս տևած դատավարության արդյունքում Տասսին մեղավոր է ճանաչվում և դատապարտվում մեկ տարվա ազատազրկման։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» (1612-1613) նկարում։ Այդ սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ. կրկնվող սյուժեներից են Լուկրեցիան, Կլեոպատրան, Շեբայի թագուհին։

Հոր միջնորդությամբ ամուսնանալով նկարիչ Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ` Արտեմիզիան նույն` 1612 թվականին տեղափոխվել է Ֆլորենցիա։ Աշխատել է Կոզիմո II Մեդիչի հովանու ներքո, ընկերություն արել Գալիլեյի հետ։ 1621 թվականին աշխատել է Ջենովայում, այնուհետև տեղափոխվել Վենետիկ, որտեղ ծանոթացել է Անտոնիս վան Դեյքի և Սոֆոնիսբա Անգվիսսոլայի հետ, այնուհետև վերադարձել Հռոմ, իսկ 1626 և 1630 թվականների արանքում տեղափոխվել Նեապոլ։ Նեապոլյան շրջանում նկարչուհին առաջին անգամ ֆրեսկոյի՝ եկեղեցու որմնանկարի պատվեր է ստացել մերձնեապոլյան Պոցուոլի քաղաքում։ Հոր հետ 1638-1641 թվականներին ապրել և աշխատել է Լոնդոնում՝ Կարլ I-ի հովանու ներքո։ Հետո վերադարձել է Նեապոլ, որտեղ էլ ապրել է մինչև մահ[12]։ Արտեմիզիա Ջենտիլեսկին հաճախ համեմատվում է Կարավաջոյի հետ[13][14]։

ՃանաչումԽմբագրել

Եվրոպայի առաջին գեղարվեստական ակադեմիայի՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի առաջին կին անդամն է[15]։

Արտեմիզիայի մասին վեպ է գրվել 1944-1947 թվականներին իտալացի գրող Աննա Բանտիի կողմից, որը վերջնական տարբերակում օրագրի ձև է ստացել, մեծ հաջողություն է ունեցել, թարգմանվել է մի քանի լեզուներով։ Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք է հանդիսացել ամերիկացի գրող Վենդի Վասերշտայնի «Հեյդիի քրոնիկները» դրամայի (1988) և կանադացի գրող Սալի Քլարկի «Կյանք առանց հուշման» պիեսի համար (բեմադրվել է 1988, 1989, 1990, 1991 թվականներին)։ 1997 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անյես Մեռլեն նկարահանել է «Արտեմիզիա» ֆիլմը (գլխավոր դերում՝ Վալենտինա Չերվի)[16][17][18]։ 1998 թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի գրող Ալեքսանդրա Լապյերը։ 2002 թվականին ամերիկացի գրող Սյուզան Վրիլենդ|Սյուզան Վրիլենդի]] «Կրքերն ըստ Արտեմիզիայի» վեպը միջազգային բեսթսեյլեր է դարձել և անմիջապես թարգմանվել 20 լեզուներով։

2017 թվականի դեկտեմբերին նախկինում անհայտ նրա «Ինքնադիմանկար Սուրբ Եկատերինայի կերպարով» նկարը վաճառվել է Փարիզի Drouot աճուրդի տանը՝ այս հեղինակի համար ռեկորդային՝ 2 360 600 եվրո գումարով։ Նրա կտավների համար տրված գնային նախորդ ռեկորդը կազմել էր 1 200 000 դոլար, որը հաջողվել էր ստանալ «Մարիա Մագդալինան էքստազում» կտավի համար։ Այն նույնպես հայտնաբերվել էր Ֆրանսիայում և վաճառվել Sotheby’s-ում 2014 թվականին[19]։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Garrard M.D. Artemisia Gentileschi։ the image of the female hero in Italian Baroque art. Princeton։ Princeton UP, 1989
  • Jamis R. Artemisia, ou, La renommée. Paris։ Presses de la Renaissance, 1990
  • Bissell R.W. Artemisia Gentileschi and the authority of art։ critical reading and catalogue raisonné. University Park։ Pennsylvania State UP, 1999.
  • Garrard M.D. Artemisia Gentileschi around 1622։ the shaping and reshaping of an artistic identity. Berkeley։ University of California Press, 2001.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artemisia Gentileschi — 2008.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://vocab.getty.edu/page/ulan/500011658
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 https://rkd.nl/explore/artists/30922
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. https://www.britannica.com/biography/Artemisia-Gentileschi
  8. https://www.oxfordartonline.com/page/caravaggio-and-caravaggisti-in-17th-century-europe/
  9. https://www.museodelprado.es/aprende/enciclopedia/voz/gentileschi-artemisa/bc35919f-7235-457c-9c8f-fd166574143e
  10. Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  11. Աշխատանքները աշխարհի թանգարաններում
  12. «Արտեմիզիայի կենսագրությունը www.ic.arizona.edu կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-02-ին։ Վերցված է 2013-01-21 
  13. Համաշխարհային գեղանկարչության պատկերազարդ հանրագիտարան. — ОЛМА Медиа Групп, 2010-01-01. — 580 с. — ISBN 9785373008242
  14. Սվետլանա Նիկոլայի Վսևոլոժսկայա Կարավաջոյի նկարները և նրա դպրոցները Էրմիտաժում. — Изд-во "Аврора", 1970. — 64 с.
  15. Հեղինակների խումբ The Question. История. — Litres, 2017-09-05. — 265 с. — ISBN 9785040183197
  16. Արտեմիզիան կինոյի պատմության մեջ Archived 2007-06-03 at the Wayback Machine. (անգլ.)
  17. Էջ IMDB կայքում
  18. Էջ IMDB կայքում
  19. Хансон Сара П. (2017-12-20)։ «Վերջերս հայտնաբերված Արտեմիզիա Ջենտիլեսկիի կտավը 2,4 մլն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում»։ The Art Newspaper Russia (ռուսերեն)։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20