Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ

Առաջին աշխարհամարտի դաշնակիցներ կամ դաշնակիցներ, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կենտրոնական տերությունների դաշինքի հետ պատերազմող պետությունների կոալիցիա, այդ դաշինքը կազմող անդամների ընդհանրական անվանում։ Դաշնակիցներ հասկացությունը նույնական չէ «Անտանտ» անվան հետ, թեև դաշինքը ձևավորվել է Անտանտի շուրջը։

Առաջին աշխարհամարտի դաշնակիցներ
1914, Անտնանտը բնութագրող ռուսական պաստառ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՌազմաքաղաքական դաշինք և նախկին վարչա-տարածքային միավոր
Ներառնում էԱնտանտ, Սերբիայի թագավորություն, Բելգիա, Մոնտենեգրոյի Թագավորություն, Ճապոնական կայսրություն, Իտալիայի թագավորություն, Պորտուգալիայի Առաջին Հանրապետություն, Ռումինիայի թագավորություն, Հունաստանի թագավորություն, Չինաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և ԱՄՆ
Ստեղծվեց1914
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1918
Համաշխարհային քարտեզ, որը ցույց է տալիս Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրները։

  Անտանտի և նրա դաշնակից երկրների անդամներ


  կենտրոնական տերությունների դաշինքի երկրներ


  չեզոք երկրներ

Առաջին Աշխարհամարտ խմբագրել

1914 թվականի օգոստոսի 1-ին բռնկվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Այն մղվում էր երկու խոշոր ռազմաքաղաքական խմբավորումների՝ Անտանտի ( Ռուսաստան, Անգլիա և Ֆրանսիա) և Եռյակ միության ( Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Իտալիա) միջև։ Անտանտի և Եռյակ դաշինքի երկրները փորձում էին ռազմական ճանապարհով հասնել համաշխարհային գերիշխանության։

Ռազմաքաղաքական դաշինքների առաջացում խմբագրել

Առաջին աշխարհամարտի ընթացքում Կենտրոնական տերությունների ( Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն և Բուլղարիա) դաշինքի դեմ պատերազմող պետությունների կոալիցիայի անդամներին անվանել են դաշնակիցներ։ Դաշնակիցներ անվանումը նույնական չէ «Անտանտ» հասկացությանը։ Անտանտը, որպես ռազմական դաշինք ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, 1907 թվականին։ Դաշինքի անդամներն էին՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը։

Իտալիան Անտանտի կողմից պատերազմի մեջ է մտել 1915 թվականին։ Անտանտի լիարժեք անդամներ չեն համարվել Ճապոնիան, Բելգիան, Սերբիան, Չեռնոգորիան, Հունաստանը, Ռումինիան և Չեխոսլովակիան։ Հետագայում պատերազմի մեջ են մտել Պորտուգալիան, Միացյալ նահանգները և այլ պետություններ։

Միացյալ նահանգները Գերմանիային պատերազմ է հայտարարել Մեքսիկա ուղարկված Ցիմերմանի հեռագրի պատճառով և այն հիմքով, որ Գերմանիան խախտել է ԱՄՆ չեզոքությունը՝ հարձակվելով միջազգային ծովային փոխադրումներ իրականացնող ամերիկյան նավերի վրա։ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է մտել ոչ թե Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտոնական դաշնակից, այլ որպես ասոցածված իշխանություն։

Մեծ պատերազմի սկիզբ խմբագրել

 
Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Եվրոպական ռազմական բլոկները ցույց տվող քարտեզ

1914 թվականին սկսված պատերազմում Կենտրոնական տերություններին դիմակայում էր Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև 1907 թվականին ձևավորված դաշինքը՝ Եռյակ Միությունը կամ Անտանտը (Ռուսաստան, Անգլիա և Ֆրանսիա)։ Ռազմական գործողությունները սկսվել են Ավստրո Հունգարիայի կողմից, 1914 թվականի հուլիսի 28-ին Սերբիա ներխուժմամբ, պատճառաբանելով, որ Սերբիայի իշխանությունները հրաժարվում են ընդունել թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպսնությունից հետո ներկայացված վերջնագիրը։ Ռուսաստանը հանդես է եկել Սերբիայի պաշտպանությամբ և հայտարարել է ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թվականի օգոստոսի 1-ին (հին տոմարով՝ հուլիսի 19-ին) պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և Ֆրանսիային։ Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը։

Օգոստոսի 8-ին պատերազմի մեջ է մտել Սերբիայի դաշնակից Չեռնոգորիան՝ հարձակվելով Քաթար քաղաքում գտնվող ավստրիական ռազմածովային բազայի վրա։ Գերմանիան համաձայն Շլիֆենի ծրագրի գրոհել է չեզոք Բելգիայի և Լյուքսեմբուրգի վրա՝ Բելգիայի տարածքի 95%-ը օկուպացնելով, բայց բելիգիական բանակը պատերազմի ողջ ընթացքում իր դիրքերը պահել է ֆլամանդական ճակատում։ Բելգիան Անտանտի ճանաչված դաշնակիցն է եղել ի տարբերություն գրավված Լյուքսեմբուրգի։

Ճապոնիան միանալով Անտանտին 1914 թվականին պատերազմ է հայտարարել Գերմանիային, իսկ օգոստոսի 25-ին՝ Ավստրիային։ Ճապոնական կայսերական բանակը Չինաստանում պաշարել է Ցինդաո քաղաքը և գրավել Խաղաղ օվկիանոսում գտնվող գերմանական գաղութներ Մարիանյան, Մարշալյան և Կարոլինյան կղզիները[1]։

Իտալիան իր չեզոքությունը պահպանել է մինչև 1915 թվականի մայիսի 23-ը։ Անտանտին միանալուց հետո պատերազմ է հայտարարել Ավստրիային, բայց ոչ Գերմանիային։ 1916 թվականի հունվարի 17-ին Չեռնոգորիան կապիտուլացիայի է ենթարկվել և լքել Անտանտը։ 1916 թվականի մարտին Գերմանիան պատերազմ է հայտարարել Պորտուգալիային, իսկ Ռումինիան 1916 թվականի օգոստոսի 27-ին ռազմական գործողություններ է սկսել Ավստրիայի դեմ։

1917 թվականի ապրիլի 6-ին Միացյալ նահանգները պատերազմ է սկսել Լիբիայի, Թաիլանդի և Հունաստանի դեմ։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս է եկել Անտանտի կազմից և սկսել է անջատ հաշտության բանակցությունները[2]։ 1918 թվականի մարտի երեքին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ Բրեստ-Լիտովսկում կնքել է հաշտության պայմանագիր[3]։ Ռումինիան ստիպված է եղել նույնն անել 1918 թվականին Բուխարեստում, սակայն նոյեմբերի 10-ին նա հրաժարվել է պայմանագրից, կրկին պատերազմ հայտարարելով Կենտրոնական տերություններին։

1919 թվականին Վերսալյան պայմանագրի շուրջ բանակցություններ վարած դաշնակից տերությունների ցանկում ընդգրկված էին Ֆրանսիան, Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան և Միացյալ նահանգները։ Վերսալյան պայմանագրի համաձայն՝ ստեղծվել է Ազգերի Լիգան[4]։ 1920 թվականի հունվարի 16-ին Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան դարձել են Գործադիր խորհրդի մշտական անդամներ։ ԱՄՆ սենատը հրաժարվել է Վերսալյան պայմանագրի վավերացումից և առանձին պայմանագիր կնքել Գերմանիայի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mizokami, Kyle (2014 թ․ հուլիսի 26). «Japan's baptism of fire: World War I put country on a collision course with West». The Japan Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. «October Revolution» (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Torkunov, Anatoly V.; Wohlforth, William C.; Martyn, Boris F. (2020 թ․ հունվարի 8). History of International Relations and Russian Foreign Policy in the 20th Century (Volume I) (անգլերեն). Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-5275-4502-1.
  4. «First World War.com - Primary Documents - U.S. Declaration of War with Germany, 2 April 1917». www.firstworldwar.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ» հոդվածին։