Իսպանիայի քաղաքացիական պատերազմ
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ (իսպ.՝ Guerra Civil Española), ազգայնականների մոտ նաև հայտնի որպես Խաչակրաց արշավանք (իսպ.՝ La Cruzada), կառլիստների մոտ` Չորրորդ Կառլիստական պատերազմ (իսպ.՝ Cuarta Guerra Carlista) և ապստամբություն (իսպ.՝ La Rebelión) կամ Հեղափոխություն (իսպ.՝ Sublevación) հանրապետականների մոտ: Իսպանիայում լայն տարածված է պարզապես Քաղաքացիական պատերազմ (իսպ.՝ Guerra Civil) կամ Պատերազմ (իսպ.՝ La Guerra) հասկացությունները: Տեղի է ունեցել 1936 թ.-ից 1939 թվականներին մի կողմից Հանրապետականների, ովքեր ժողովրդական էին և սատարում էին Իսպանիայի երկրորդ հանրապետությանը և դաշնակցում էին Անարխիստական տարբեր խմբավորումների հետ, ու մյուս կողմից Ազգայնականները, որոնք ֆալանգիստ, Կառլիստ և հիմնականում արիստոկրատական խմբավորումներից, որը գլխավորում էր Գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն: Չնայած հաճախ պատերազմը համարում են պայքար ժողովրդավարության և ֆաշիզմի միջև, որոշ պատմաբաններ այն համարում են բախում ձախակողմյան հեղափոխականների և աջակողմյան հակահեղափոխականների միջև[1]: Արդյունքում ազգայնականները հաղթեցին և Ֆրանկոն ղեկավարեց Իսպանիան մյուս 36 տարիների ընթացքում, 1939 թվականի ապրիլից մինչև իր մահը` 1975 թվականի նոյեմբերը: Պատերազմը սկսվել է մի խումբ գեներալների ապստամբությունից, սկզբում Խոսե Սանխուրխոյի գլխավորությամբ ընդդեմ Իսպանիայի երկրորդ հանրապետության ընտրված ձախակողմյան կառավարության, որը այդ ժամանակ գլխավորում էր Մանուել Ասանան: Ազգայնականներին սատարում էին մեծ թվով պահպանողական խմբեր, ակդ թվում մոնարխիստները, կառլիստները, ֆալանգիսները և ֆաշիստները[2]: Սանխուրխոն սպանվեց օդանավի աղետում մինչ փորձում էր վերադառնալ Պորտուգալիայում արտաքսումից, իսկ Ֆրանկոն դարձավ Ազգայնականների ղեկավար:
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ինտերբելում | |||||||||
![]() Հանրապետական բրիգադների XI միջազգային բրիգադների անդամները Բելչիտեի ճակատամարտի ընթացքում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հանրապետականներ
Աջակցություն |
![]()
Աջակցություն
|
Հեղաշրջմանը սատարում էին Մարոկկոյի իսպանական պրոտեկտորատի, Պամպլոնայի, Բուրգոսի, Սարագոսայի, Վալյադոլիդի, Կադիսի, Կորդովայի և Սևիլյայի ռազմական խմբավորումները: Սակայն այնպիսի կարևոր քաղաքներում, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Բիլբաոն և Մալագան, ազգայնականները չկարողացան արագ հեղաշրջում իրականացնել և քաղաքները մնացին Հանրապետականների ենթակայության տակ: Այսպիսով Իսպանիան քաղաքապես և ռազմական առումով բաժանվեց երկու մասի: Ազգայնականները և Հանրապետականները կտվում էին երկրում վերահսկողության հասնելու համար: Ազգայնականները զենքի և մարդկային ուժի տեսքով աջակցություն էին ստանում Նացիստական Գերմանիայից և Ֆաշիստական Իտալիայից, մինչդեռ Հանրապետականներին օգնում էին Խորհրդային միությունը և սոցյալիստական Մեքսիկա: Մյուս մեծ տերությունները որոշել էին չխառնվել Իսպանիայի ներքին հարցերին: Ազգայնականները օգտագործեցին իրենց առավելությունը հարավում և արևմուտքում` նվաճելով Իսպանիայի հյուսիսային ափամերձ գոտու մեծ մասը 1937 թվականին: Նրանք նաև պաշարեցին Մադրիդը և նրանից հարավ և արևմուտք ընկած տարածքները պատերազմի մեծ հատվածի ընթացքում: Երբ ազգայնականները 1938 և 1939 թվականներին նվաճեցին Կատալոնիայի մեծ մասը, պատերազմը ավարտվեց նրանց հաղթանակով և հազարավոր ձախակողմյան իսպանացիների մահապատժով, իսկ շատերը պահվեցին համակենտրոնացման ճամբարներում Ֆրանսիայի հարավային սահմանի մոտ: Իշանությունը ամբողջությամբ անցավ Գեներալ Ֆրանկոյին, բոլոր աջակողմյան կուսակցությունները վերաձևավորվեցին Ֆրանկոյի ռեժիմի ներքո[2]:
ՆախապատմությունԽմբագրել
19-րդ դարն Իսպանիայում անցավ ցնցումներով: Նրանք, ովքեր ցանկանում էին Իսպանիայի պետական համակարգում բարեփոխումներ իրականացնել, պայքարում էին պահպանողականների դեմ, ովքեր դեմ էին բարեփոխումներին: Որոշ լիբերալներ շարունակում էին Իսպանիայի 1812 թվականի սահմանադրության ավանդույթը, որի նպատակն էր սահմանափակել Իսպանիայի միապետության իշխանությունը և ստեղծել ժողովրդավարական պետություն: 1812 թվականի բարեփոխումները չեղարկվեցին Ֆերդինանդ VII-ի կողմից, ով չեղարկեց սամանադրությունը և վերջ դրեց լիբերալ կառավարությանը[3]: 1814 թ.-ից 1874 թվականներին տեղի ունեցան տասներկու հաջող հեղաշրջումներ[3]: Մինչև 1850-ական թվականները Իսպանիայի տնտեսությունը հիմնականում հիմնված էր գյուղատնտեսության վրա: Շատ փոքր առաջընթաց կար բուրժուական արդյունաբերության և առևտրական դասերի մեջ: Կալվածատերերը մնում էին շատ հզոր: Ժողովրդի փոքր մաս ուներ մեծ սեփականություններ, որոն կոչվում էին Լատիֆունդիա[4]:
1868 թվականի ապստամբության արդյունքում գահընկեց արվեց Իզաբելա II-ը: Ապստամբությունը ուներ երկու հիմնական պատճառ` մեծ թվով գործադուլներ և միջին խավի կողմից ձևավորված լիբերալ շարժումներ, որոնք պայքարում էին ուլտրա-պահպանողական միապետի դեմ: 1873 թվականին Իզաբելլային փոխարինեց Ամադեյ I-ը Սավոյի արքայատոհմից, ով քաղական ճնշման ներքո ստեղծեց կարճ կյանք ունեցած Իսպանիայի առաջին հանրապետությունը[5][6]: Բուբոնների կողմից 1874 թվականի դեկտեմբերին իշխանությունը վերականգնելուց հետո[7] Կառլիստները և Անարխիստները միավորված ընդդիմություն կազմեցին միապետի դեմ[8][9]: Իսպանացի քաղաքական գործիչ և Արմատական հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեխանդրո Լեռուսը օգնեց, որպեսզի Կատալոնիայում հանրապետականիզմը զարգանա, որտեղ աղքատությունը առավել սուր մակարդակի վրա է[10]: Պարտադիր զինվորական ծառայության դեմ աճող ընդվզումները իրենց կիզակետին հասան 1909 թվականի Ողբերգական շաբաթվա ժամանակ Բարսելոնայում[11]:
Իսպանիան չեզոք էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո աշխատավոր դասը, բանվորական դասը և զինվորականները հույս ունեին, որ կենտրոնական կառավարությունը կպայքարի կոռուպցիայի դեմ, սակայն նրանց հույսերը չարդարացան[12]: Կոմունիզմի ժողովրդականության բարձրացումը մեծ սպառնալիք էր այս ժամանակահատվածում[13]: 1929 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Պրիմո դե Ռիվերան, ով պետական համակարգը վերածեց ռազմական դիկտատուրայի[14]: Ռիվերիայի ռեժիմի աջակցությունը աստիճանաբար նվազեց, և նա հրաժարական տվեց 1930 թվականի հունվարին: Նրան փոխարինեց գեներալ Դամասո Բերենգերը, ում իր հերթին փոխարինեց Խուան Բաուտիստա Ասնար-Կանաբաս, ով շարունակեց գործող քաղաքականությունը: Միապետությունը ուներ շատ քիչ աջակցություն հիմնական քաղաքներում: Ալֆոնսո XIII-ը հանրային ճնշման ներքո 1931 թվականին հիմնադրեց հանրապետություն և նույն թվականի ապրիլի 12-ին նշանակեց տեղական ընտրություններ: Սոցիալիստ և լիբերալ հանրապետականները հաղթանակ տարան գրեթե բոլոր տարածքային մայրաքաղաքներում, ինչից հետո Ասնարի կառավարությունը հրաժարական տվեց, իսկ թագավոր Ալֆոնսո XIII-ը լքեց երկիրը[15]: Այս ժամանակ հիմնադրվեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը, որը մնաց իշխանության մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի կիզակետը[16]:
Հեղափոխական կոմիտեն Նիկոտո Ալկալա-Սամորայի գլխավորությամբ դարձավ ժամանակավոր կառավարություն, իսկ Ալկալա-Սամորան որպես նախագահ և երկրի ղեկավար[17]: Հանրապետություն մեծ աջակցություն ուներ հասարակության բոլոր խմբերի մոտ[18]: Մայիսին, տաքսու վարորդի վրա միապետական ակուբից դուրս հարձակում գործելու միջադեպը առիթ դարձավ հակակրոնական բռնությունների Մադրիդում և Իսպանիայի հարավ-արևմուտքում: Կառավարության թույլ արձագանքը թուլացրեց նրա հեղինակությունը և առիթ տվեց կարծելու, որ հանրապետությունը չի կարողանում ներգործել եկեղեցու վրա: Հունիսին Աշխատանքի ազգային կոնֆեդերացիա (ԱԱԿ) հրահրեց մի քանի բողոքի ցույցեր, որը հանգեցրեց բռնի միջադեպի ԱԱԿ-ի և Քաղաքացիական գվարդիայի միջև և դաժանորեն ճնշվեց Քաղաքացական գվարդիայի և բանակի կողմից Սևիլյայում: Սա առիթ հանդիսացավ աշխատավոր դասին կարծելու, որ Իսպանիայի երկրորդ հանրապետությունը պայքարում էր միայն միապետության դեմ և ԱԱԿ-ն հայտարարեց իր պատրաստակամության մասին հասնել հաջողության հեղափոխության միջոցով[19]: 1931 թվականի ընտրություններում հաղթանակ տարան հանրապետականները և սոցիալիսները[20]: Մեծ ճգնաժամւն դիմակայելու համար կառավարությունը սահմանեց ութժամյա աշխատանքային օր և գյուղացիներին տվեց հողի սեփականության իրավունք[21][22]:
Ֆաշիզմը մնում էր երկրի գլխավոր սպառնալիքներից մեկը, ինչի շնորհիվ երկրի զինված ուժերում կատարվեցին բարեփոխումներ[23]: Դեկտեմբերին ընդունվեց նոր ժողովրդավարական, ռեֆորմիստական և լիբերալ նոր սահմանադրությունը: Հանրապետական Մանուել Ասանան դարձավ վարչապետ 1931 թվականի հոկտեմբերին[24][25]: 1933 թվականի գլխավոր ընտրություններում հաղթանակ տարան աջակողմյան ուժերը ուժերը` խլելով հիմնականում անարխիստների ձայները[26], ինչը զայրույթ առաջացրեց գործող կառավարության մոտ, որն ընդունեց հողերի բարեփոխումների վերաբերյալ վիճահարույց հրաման: Կանանց վերջին ներգրավվածությունը, որոնց մեծ մասը կենտրոնացած են աջ կողմերի շուրջ, նույնպես նպաստող գործոն էր[27]:
1933 թվականի նոյեմբերից հետո իրադարձություններն անվանեցին «սև երկու տարիներ», իսկ քաղաքացիական պատերազմն ավելի իրատեսական էր դառնում[28]: Ալեխանդրո Լառուսի Արմատական հանրապետական կուսակցությունը (ԱՀԿ) ձևավորեց կառավարությունը, չեղարկելով նախկին կառավարության փոփոփոխությունները[29] և ամունիստիա հայտարարեց Գեներալ Խոսե Սանժուրժոյի գլխավորած 1932 թվականի օգոստոսի ապստամբության անդամների նկատմամբ[30][31]: Շատ միապետականներ միացան այդ ժամանակվեց նացիոնալ-ֆաշիստական Ֆալանգ շարժմանը[32]: Բռնությունները տիրեցին Իսպանիայի քաղաքների փողոցներում և իրավապահ մարմինները շարունակեցին մեծացնել [33] աջակցությունը արմատական շարժումներին, խաղաղապահ դիրք ընդունելու փոխարեն[34]:
1934 թվականի վերջին ամիսներին երկու կառավարությունների բախումների արդյունքում կառավարություն եկան անկախ աջակողմյան ուժերը[35][36]: Ֆերմերային աշխատողների աշխատավարձերը իջեցվեցին երկու անգամ և զինվորականները լքեցին հանրապետականներին[36]: Ձևավորվեց ազգային ճակատ դաշինքը[36], որը հաղթեց 1936 թվականի ընտրություններում[37]: Ասանան մնաց թույլ փոքրամասնական կառավարության գլուխ, սակայն նրան շուտով փոխարինեց Սամորան, որպես նախագահ[38]: Վարչապետ Սանտիագո Կասարես Կիրոգան կարևորություն չտվեց ռազմական ոլորտում մի քանի գեներալների խռովություններին, որոնք որոշել էին, որ կառավարությունը պետք է փոփոխվի Իսպանիայի փլուզումը կանխելու համար[39]:
Ռազմական հեղաշրջումԽմբագրել
ՆախապատրաստումԽմբագրել
Հանրապետական կառավարությունը հրամայեց հեռացնել մի քանի գեներալի ազդեցիկ պաշտոններից: Ֆրանկոն ուղարկվեց Կանարյան կղզիներ որպես տեղի ստորաբաժանման հրամանատար[40]: Մանուել Գոդեդը հեռացվեց գեներալ ինսպեկտորի պաշտոնից և նշանակվեց Բալեարիկ կղզիների գծով գեներալ: Էմիլիո Մոլան հեռացվեց Աֆրիկյան բանակի հրամանատարի պաշտոնից և նշանակվեց Պամպլոնայի զինվորական հրամանատար[40]: Սա, այնուամենայնիվ թույլ տվեց Մոլային ապստամբություն կազմակերպել մայրցամաքային Իսպանայում: Գեներալ Խոսե Սանխուրխոն դարձավ գլխավոր գործող անձը, ով օգնեց հաշտություն կնքել կառլիստների հետ[40]: Մոլան գլխավոր նախագծողն էր և երկրորդը հրամանատարական կազմում[41]: Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերան ինքնակամ բանտարկվեց, որպեսզի համոզի Ֆալանգին միանալ իրենց[40]: Կառավարությունը չարեց անհրաժեշտ քայլերը, որպեսզի բացառի հնարավոր հեղաշրջում, չնայած բազմաթիվ զգուշացումների[42]:
Հունիսի 12 վարչապետ Կասարես Կիրոգան հանդիպեց գեներալ Խուան Յագուեի հետ, ով խաբեությամբ համուզեց Կասարեսին հանրապետությանը իր հավատարմության վերաբերյալ[43]: Մոլան սկսեց լրջորեն նախապատրաստվել գարնանը[41]: Ֆրանկոն գլխավոր խաղացողներից էր, քանի որ նա ուներ մեծ հեղինակություն, որպես ռազմական ակադեմիայի նախկին տնօեն և որպես աստուրացի բանվորների 1934 թվականի ցույցերը ճնշող[41]: Բացի այդ Ֆրանկոն մեծ հեղինակություն ուներ Աֆրիկյան բանակում[44]: Նա հունիսի 23-ին հանելուկային նամակ գրեց Կասարեսին` նշելով որ բանակը հավատարիմ չէ, սակայն կարող է անցնել իր կողմը, եթե ինքը գլխավորի այն: Կասարեսը ոչինչ չարեց` վախենալով Ֆրանկոյից[44]: Ֆրանկոյի բրիտանացի կողմնակիցները օդանավի միջոցով գաղտնի կերպով Ֆրանկոյին Կանարյան կղզիներից տեղափոխեցին Իսպանական Մարոկկո[45]: Ֆրանկոն Մարոկկո ժամանեց հուլիսի 19-ին[46]:
1936 թվականի հուլիսի 12-ին ֆալանգիսնտերը Մադրիդում սպանեցին ոստիկանության սպա լեյտենանտ Խոսե Կաստիլիոյին: Կաստիլիոն սոցիալիստական կուսակցության անդամ էր, ով մյուս ակտիվիստների հետ մարզում էր Քաղաքացիական գվարդիայի երիտասարդներին[46]:
Հեղաշրջման սկիզբԽմբագրել
Ապստամբության ժամը նշանակվեց հուլիսի 17-ին ժամը 17:01, համաձայնեցվեց կառլիստների առաջնորդ Մանուել Ֆալ Կոնդեի կողմից[47]: Սակայն ժամը փոխվեց Մարոկկոյի իսպանական գաղութի զինվորականների կողմից և նշանակվեց հուլիսի 18-ին ժամը 05:00, քանի որ ժամանակ էր պետք զորքերը Իսպանական Մարոկկոյից տեղափոխել Պիրենեյան թերակղզի[48]: Ապստամբները պլանավորել էին արագ հեղաշրջում, սակայն կառավարությունը կարողացավ իր վերահսկողությունը պահպանել երկրի մեծ մասում[49]:
Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ Իսպանական Մարոկկոն[50]: Հեղաշրջման պլանը Մարոկկոյում բացահայտվեց, ինչը ստիպեց կազմակերպիչներին արագորեն գործի անցնել: Ընդհանուր առմամբ ապստամբները սպանեցին 189 մարդու[51]: Գեդեդը և Ֆրանկոն անմիջապես իրենց վերահսկողության տակ վերցրեցին կղզիները, որտեղ նրանք նշանակված էին[41]: Հուլիսի 18-ին Կասարե Կիրոգան հրաժարվեց ԱԱԿ և Աշխատավորների ընդհանուր միության (ԱԸՄ) օգնության առաջարկներից` հայտարարեց զորահավաք: Նրանք բացեցին զինապահեստները, որոնցից շատերը պահվել էին 1934 թվականների ապստամբությունների ժամանակ[50]: Խորհրդարանական պաշտպանական զորքերը սպասեցին ուժերի դասավորվածությանը, որից հետո պետք է որոշեին միանային ապստամբերին, թե կառավարությանը: Անարխիստների ուժերը երբեմն բավարար էին, որպեսզի հեղաշրջում անցկացնեին քաղաքներում[52]: Գեներալ Գոնսալո Կուեպո դե Լյանոն որոշեց պաշտպանել Սևիլյան ապստամբների համար` ձերբակալելով մեծ թվով այլախոհ սպաների[53]:
Հետագա իրադարձություններԽմբագրել
Ապստամբներին չհաջողվեց վերցնել որևէ մեծ քաղաք բացառությամբ Սևիլյայի, որի նավահանգիստը դարձավ Ֆրանկոյի զինվորների ժամանման վայր և որտեղից սկսվեցին Հին Կաստիլիայի և Լեոնի նվաճումը[49]: Կադիսը ապստամբները նվաճեցին Աֆրիկյան բանակի առաջին զինվորների օգնությամբ[54]:
Կառավարությունն իր վերահսկողության տակ թողեց Մալագան, Խաենը և Ալմերիան: Մադրիդում ապստամբները նվաճեցին Մոնտանայի զինանոցները, սակայն հանրապետականները մեծ կորուստների գնով ճնշեցին ապստամբներին: Հանրապետական առաջնորդ Կասարես Կուիրոգային փոխարինեց Խոսե Ժիրալը, ով հրամայեց զինաթափել բոլոր քաղաքացիական անձանց[55]: Սա նպաստեց ապստամբների պարտությանը արդյունաբերական կենտրոններում, ներառյալ Մադրիդում, Բարսելոնայում և Վալենսիայում, սակայն անարխիստները կարողացան իրենց հսկողության տակ առնել Արագոնի և Կատալոնիայի որոշ հատվածներ[56]: Գեներալ Գոդեդը գերի ընկավ Բարսելոնայում և ավելի ուշ դատապարտվեց մահապատժի[57]: Հանրապետական կառավարությունը վերահսկողության տակ առավ գրեթե ամբողջ արևելյան ափը, Մադրիդի տարածաշրջանը, Աստուրիասի, Կանտաբրիայի մեծ մասը և Բասկերի երկրի մի մասը հյուսիսում[58]:
Ապստամբները իրենց անվանում էին Նացիոնալես, թարգմանաբար «Ազգայնականներ", չնայած նախկինում իրենց անվանել էին «իրական իսպանացիներ»:[59]: Հեղաշրջման արդյունքում ազգայանականների վերահսկողության տակ տարածքներում ապրում էր գտնվում Իսպանիայի 25 միլիոն բնակչության 11 միլիոնը[60]: Ազգայնականներին էր միացել Իսպանիայի բանակի մոտ կեսը, մոտ 60.000 զինվոր, որոնք միացել էին Աֆրիկայի բանակին, որն ուներ ավելի քան 35.000 զինվոր[61], բացի այդ ազգայնականներին էին միացել Իսպանիայի ռազմական ոստիկանության փոքր մասը, Գրոհային գվարդիան, Քաղաքացիական գվարդիան և Կարաբիներները[62]: Հանրապետականները վերահսկում էին հրացանների կոսին և թնդանոթների և հրանոթների մեկ երրորդ մասին[61][63]:
Իսպանիայի հանրապետական բանակը ուներ ժամանակակից 18 տան, իսկ ազգայնականները` 10 տանկ[64]: Ռազմածովային ուժերում Հանրապետականները ունեին քանակական առավելություն` երկու գերժամանակակից ծանր հածանավերով[65]: Չնայած դրան Հանրապետականները ունեցած մեծ խնդրիներ, քանի որ շատ սպաներ մահապատժի էին ենթարկվել ապստամբներին միանալու փորձի համար[64]: Ռազմաօդային ուժերի երկու երրորդը հանրապետականների ձեռքում էր, չնայած գրեթե բոլոր օդանավերը ժամկետանց էին[66]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Payne (2012). p. 231.
- ↑ 2,0 2,1 Payne (1973). pp. 200–203.
- ↑ 3,0 3,1 Beevor (2006). p. 7.
- ↑ Preston (2006). p. 19.
- ↑ Thomas (1961). p. 13.
- ↑ Preston (2006). p. 21.
- ↑ Preston (2006). p. 22.
- ↑ Preston (2006). p. 24.
- ↑ Fraser (1979). pp. 38–39.
- ↑ Preston (2006). pp. 24–26.
- ↑ Thomas (1961). p. 15.
- ↑ Preston (2006). pp. 32–33.
- ↑ Beevor (2006). p. 15.
- ↑ Thomas (1961). p. 16.
- ↑ Beevor (2006) p. 20-22.
- ↑ Beevor (2006). p. 20.
- ↑ Beevor (2006) p. 23.
- ↑ Preston (2006). pp. 38–39.
- ↑ Beevor (2006) p.26.
- ↑ Preston (2006). p. 50.
- ↑ Preston (2006). p. 42.
- ↑ Beevor (2006). p. 22.
- ↑ Preston (2006). pp. 45–48.
- ↑ Thomas (1961). p. 47.
- ↑ Preston (2006). p. 61.
- ↑ Casanova (2010). p. 90.
- ↑ Beevor (2006). p. 27.
- ↑ Preston (2006). pp. 66–67.
- ↑ Preston (2006). pp. 67–68.
- ↑ Preston (2006). pp. 63–65.
- ↑ Thomas (1961). p. 62.
- ↑ Preston (2006). pp. 69–70.
- ↑ Preston (2006). p. 70.
- ↑ Preston (2006). p. 83.
- ↑ Thomas (1961). p. 78.
- ↑ 36,0 36,1 36,2 Preston (2006). p. 81.
- ↑ Preston (2006). pp. 82–83.
- ↑ Payne (1973). p. 642.
- ↑ Preston (2006). p. 93.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 Preston (2006). p. 94.
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 Preston (1983). pp. 4–10.
- ↑ Preston (2006). pp. 94–95.
- ↑ Preston (2006). p. 95.
- ↑ 44,0 44,1 Preston (2006). p. 96.
- ↑ Alpert, Michael BBC History Magazine April 2002
- ↑ 46,0 46,1 Preston (2006). p. 98.
- ↑ Thomas (1961). p. 126.
- ↑ Beevor (2006). pp. 55–56.
- ↑ 49,0 49,1 Preston (2006). p. 102.
- ↑ 50,0 50,1 Beevor (2006). p. 56.
- ↑ Beevor (2006). pp. 56–57.
- ↑ Beevor (2006). pp. 58–59.
- ↑ Beevor (2006). p. 59.
- ↑ Beevor (2006). pp. 60–61.
- ↑ Beevor (2006). p. 62.
- ↑ Chomsky (1969).
- ↑ Beevor (2006). p. 69.
- ↑ Beevor (2001) pp. 55–61
- ↑ Preston (2006). pp. 102–3.
- ↑ Westwell (2004). p. 9.
- ↑ 61,0 61,1 Howson (1998). p. 28.
- ↑ Westwell (2004). p. 10.
- ↑ Howson (1998). p. 20.
- ↑ 64,0 64,1 Howson (1998). p. 21.
- ↑ Alpert Michael (2008)։ La guerra civil española en el mar։ Barcelona: Crítica։ ISBN 978-84-8432-975-6
- ↑ Howson (1998). pp. 21–22.